+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հետաքրքիր է իմանալ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715

    Հետաքրքիր է իմանալ

    Որտեղ կարդամ այն մասին, որ տվյալ դասարանում չդասավանդվող առարկայի ուսուցիչը իրավունք ունի լինել տվյալ դասարանի դասղեկ :

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Հարգելի՛ Հերմինե Խառատյան, տարիներ առաջ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ այդպիսի հարցով դիմեցի Արցախի կրթության և գիտության նախարարին: Նա ասաց, որ հնարավոր է տվյալ դասարանում չդասավանդող ուսուցիչը դասղեկ լինի, բայց նախընտրելի է, որ դասղեկը դասավանդի իր դասղեկական դասարանում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Բարև Ձեզ, հարգելի ' Նատաշա Պողոսյան: Շնորհակալություն արձագանքի համար: Իսկ եթե դասղեկը 6 տարի աշխատել է այդ դասարանում?

  6. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղ կարդամ այն մասին, որ տվյալ դասարանում չդասավանդվող առարկայի ուսուցիչը իրավունք ունի լինել տվյալ դասարանի դասղեկ :
    Հարգելի՜ Հերմինե, Ձեր բարձրացրած հարցը տրամաբանորեն վերլուծելու արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ տվյալ ուսուցիչը չի կարող դասղեկը լինել այն դասարանի, որտեղ նա չի դասավանդում։Սակայն կան դպրոցներ, որտեղ դասղեկ են նշանակվում նաև տվյալ դասարանում չդասավանդողները։ Ես ճիշտ չեմ համարում չդասավանդողներին դասղեկ նշանակելը, որովհետև բազմաթիվ հարցեր և խնդիրներ են լինում դասարանում, որոնց ճիշտ լուծում կարող է տալ դասավանդող դասղեկը։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Ես դա հասկանում եմ, բայց մարդը դասղեկ եղել է չէ? Մարդը իր աշակերտներին ծնողներից լավ է ճանաչել, ամեն դեպքում 6 տարին քիչ ժամանակ չի, որ աշակերտը, դասարանը դառնա քոնը, որ դասարանի աշակերտների համար լինես և' դասղեկ, և սիրված մարդ, և' ավագ ընկեր:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ, հարգելի ' Նատաշա Պողոսյան: Շնորհակալություն արձագանքի համար: Իսկ եթե դասղեկը 6 տարի աշխատել է այդ դասարանում?
    Ես այդ հարցը բարձրացրել էի, երբ մեր դպրոցի ուսուցչուհիներից մեկը մի քանի տարի տվյալ դասարանում դասղեկ էր եղել, բայց հետո կասկածի տակ էր դրվել նրա դասղեկությունն այդ դասարանում: Երբ իմ հարցի շարունակությունը լսեց, որ այդ ուսուցչուհին արդեն մի քանի տարի այդ դասարանում դասղեկություն վարել է, պատասխանը նույնն էր՝ նախընտրելի է, որ դասղեկը դասավանդի տվյալ դասարանում:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  12. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Ընդամենը ամիսներ առաջ ինքնս կանգնեցի նման խնդրի առաջ, ու ինձ հետաքրքիր էր, թե հանրակրթության մասին օրենքում կամ որևէ մեկ այլ տեղ կա նման կետ կամ ենթակետ.....6 տարի ղեկավարել եմ դասարանը, սեպտեմբերին ասացին, որ դասղեկը ես չեմ, պատճառը - ՀԵՊ 12 -ում չի դասավանդվում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը ամիսներ առաջ ինքնս կանգնեցի նման խնդրի առաջ, ու ինձ հետաքրքիր էր, թե հանրակրթության մասին օրենքում կամ որևէ մեկ այլ տեղ կա նման կետ կամ ենթակետ.....6 տարի ղեկավարել եմ դասարանը, սեպտեմբերին ասացին, որ դասղեկը ես չեմ, պատճառը - ՀԵՊ 12 -ում չի դասավանդվում:
    Հարգելի՜ Հերմինե, ցավալի է, որ դուք չեք կարող դասղեկը լինել վեց տարի ղեկավարած այն
    դասարանի, որտեղ դեռ շատ անելիք ունեիք։Պարզապես պետք է սկսեք աշխատել մեկ այլ դասարանի հետ, որտեղ կարող եք իրականացնել այն ամենն, ինչը չհասցրեցիք նախորդում ։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •