Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Շնորհավոր Մարտի 8

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884

    Շնորհավոր Մարտի 8

    Սիրելի' հայուհիներ, շնորհավորում եմ գարնանային լուսավոր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս արևով ողողված գարնանային օրեր, ուրախանալու բազում առիթներ : Միշտ ժպտացեք, եղե'ք երիտասարդ ու հմայիչ:28871871_407991822983963_1384442846274125824_n.jpg

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Սիրելի կանայք և աղջիկներ,սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ կանանց միջազգային տոնի՝ ՄԱՐՏԻ 8-ի ❤️առիթով:Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ջերմություն: Թող մեր հայ կանայք ու աղջիկները միշտ լինեն կանացի ու գեղեցիկ, միշտ սիրեն ու սիրվեն, լինեն ծաղկի պես քնքուշ և արեգակի պես ջերմ ու ժպտերես:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Շնորհավոր Կանանց տոնը, բոլոր ուսուցչուհիներին, ովքեր կարևորվում են իրենց առանձնահատուկ դերակատարությամբ, վայելած հարգանքով, ձեռք բերած հեղինակությամբ, գնահատված աշխատանքով, երբեմն՝ չգնահատված ու նաև համեստ նյութականով, ովքեր իրենց վրա կրելով ահռելի մի գործ՝ կերտում են պետության ու ժողովրդի ապագան, մարմնավորում կյանքի հոգսն ու դժվարությունը՝ իրենց հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719
    Հարգելի կոլեգաներ, սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ, լինեք միշտ առողջ ու գեղեցիկ...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (28.03.2019), Nelli Antonyan (10.03.2019), Գյուլնարա (10.03.2019), Ռուզաննա Միրզոյան (09.03.2019), Միկինյան Տաթևիկ (09.03.2019), Հերմինե Խառատյան (09.03.2019)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ:
    /Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմացաի գրող/
    Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է:
    / Պիեր Ժան Բերանժե, ֆրանսիացի բանաստեղծ/
    Մայր դառնալով՝ կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից:
    / Դիաս դե Միրուդ /

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (28.03.2019), Nelli Antonyan (10.03.2019), Գյուլնարա (10.03.2019), Ռուզաննա Միրզոյան (09.03.2019), Միկինյան Տաթևիկ (09.03.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի:
    Ի.Գյոթե

    Մոր սիրտն անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի:
    Օ.Բալզակ


    Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա մայրն է:

    Նիկոլայ Օստրովսկի

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (28.03.2019), Nelli Antonyan (10.03.2019), Գյուլնարա (10.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (10.03.2019), Ռուզաննա Միրզոյան (09.03.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2019
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    3670
    Շնորհավորում եմ այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ, հարգելի կին գործընկեր։ Անսպառ եռանդ և չխամրող գեղեցկություն եմ ցանկանում բոլորիդ։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (28.03.2019), Nelli Antonyan (10.03.2019), Գյուլնարա (10.03.2019)

  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967

    Կինը իմ խոհերում

    Կինը երևում է մտորումներիս մեջ քնարական ապրումներով, ինքնաբացահայտման ճանապարհին` հոգեվիճակների հաջորդական ընթացքով, տրամադրությունների անխաթար դրսևորմամբ, կենսական ապրումների լայն հորձանքով: Նա գեղեցկության տեսքով է հայտնվում ինձ, և որպես ինքնայրում ու անմնացորդ նվիրում` սրբացվում է նա իր կենսասիրությամբ, աստվածային սիրով: Խոհերիս մեջ այն չար սատանայականը տեղ չունի, որ նույնպես կին է կոչվում, իմ մտածումների մեջ կինը հավատարիմ է, մարդկության խիղճն է նա, մայրական մի սիրտ, աշխարհին ուղղված արցունքի կաթիլ` պարզ ու անաղարտ:

    Ես կնոջ մեջ տեսնում եմ ինչ-որ մի բան, որ երբեմն անծանոթ է նույնիսկ ինձ, բայց կանացի է ու առեղծվածային, և այն հրապուրիչ է դարձնում նրան: Նա ինձ երևում է ինքնավստահ կեցվածքով և միշտ հայացքը` դեպի լույսը, որ տանում է նրան նոր արարումների: Նա խորն է` իր մտածողության չափանիշներով, սիրո նվիրական ուժով, զորեղ է նա` մարդկային հավատով, խիղճն է նա աշխարհի, դիմագիծը` ազգի պատմության: Ոգեղեն թռիչք է իր մեջ կրում, իմաստավորված կյանք, բնական ապրումների անկեղծություն, հակադիր զգացումների հեղեղ, կեցության ճանապարհ, որ նույնիսկ ընդունակ է զոհաբերության: Տեսնում եմ ավանդական հայ ընտանիքի կնոջը` նաև որդեկորույս, ծանր ճակատագրի փորձություններին դիմադարձ կանգնած, ազգի ցավը` հոգում անթեղած:

    Նա առ Աստված ուղղված աղոթք է դառնում, լույս մաքրություն, արդարության խոսքն իր մեջ կրող, որ մարմնավորում է կյանքի հոգսն ու դժվարությունը, հենց ինքն էլ իմաստավորում տառապանքը ու մշտական վեճի բռնվում նրա հետ: Կին, ում կյանքը լարված ու տևական մաքառում է` արժանավայել ապրելու համար, և այդ գեղեցիկ կյանքը դառնում է իր համառ կամքի դրսևորումը:

    Կին, ով իր ներսում մարդկային հոգու բազմերանգ ներկապնակն է արտացոլում, աշխարհին երևում իր անբաժանելիությամբ, որտեղ կարոտ կա, սպասում, խաթարված մի կյանք` հիասթափության ու հույսի նրբերանգներով: Նա մի զուլալ կյանք է, բարիքներ ստեղծող, մայրանալու սրբությամբ օժտված, աշխատելու կարևորության գիտակցությամբ: Անչափելի է նա մայրական սիրով, չարիքի դեմ իր անհաշտությամբ, ընդհանրական մտածողությամբ, ներող է նա բազմաշերտ իր սիրով, խաղաղ կյանքի անհագուրդ ցանկությամբ:

    Նա կյանքի տարերքն է, աշխարհի սերը, հիշողության արթնացում, հավատի ու կամքի հզոր մարմնացում:

    http://www.usarmenianews.com/am-n-8258.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 10.03.2019, 01:14:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (12.03.2019), manush (28.03.2019), Nelli Antonyan (10.03.2019), Գյուլնարա (10.03.2019)

  17. #9
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,025
    Հեղինակության աստիճան
    21807
    ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,ՍՐՏԱՆՑ ՇՆԵՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,ՄԱՂԹՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՈՒ ԲԱՐԻՔ, ՍԻՐՎԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՄՆԱՔ ՄԻՇՏ, ՔԱՆԶԻ ԿԻՆՆ Է ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀՈՂ ԱՄՈՒՐ ՕՂԱԿԸ, ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐ ՈՒ ՊԱՅԾԱՌ ԺՊԻՏՆԵՐ: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԼԻՆԵՔ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ, ՉԼԻՆԵՔ ԵՐԲԵՔ ԵՐՐՈՐԴԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ՉՈՐՍ ՊԱՏԸ, ԳՈՐԾԵՐԸ ՄԻՇՏ ՀԻՆԳԻ ԼԻՆԵՆ, ՈՒՆԵՆԱՔ ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ, ՍԱՎԱՌՆԵՔ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՄՆԱՔ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ....

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (12.03.2019), manush (28.03.2019)

  19. #10
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,025
    Հեղինակության աստիճան
    21807
    Մեջբերում Nelli Antonyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,ՍՐՏԱՆՑ ՇՆԵՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,ՄԱՂԹՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՈՒ ԲԱՐԻՔ, ՍԻՐՎԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՄՆԱՔ ՄԻՇՏ, ՔԱՆԶԻ ԿԻՆՆ Է ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀՈՂ ԱՄՈՒՐ ՕՂԱԿԸ, ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐ ՈՒ ՊԱՅԾԱՌ ԺՊԻՏՆԵՐ: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԼԻՆԵՔ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ, ՉԼԻՆԵՔ ԵՐԲԵՔ ԵՐՐՈՐԴԸ, ՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ՉՈՐՍ ՊԱՏԸ, ԳՈՐԾԵՐԸ ՄԻՇՏ ՀԻՆԳԻ ԼԻՆԵՆ, ՈՒՆԵՆԱՔ ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ, ՍԱՎԱՌՆԵՔ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՄՆԱՔ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ....
    4898111.jpg

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (28.03.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •