+ Կատարել գրառում
Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 117 հատից

Թեմա: Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

  1. #31
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Մեջբերում Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած որոշեցինք սա առանձին թեմայով քննարկել, սակայն մի միտք հանդիպեց, չկարողացա չգրել:
    Հայ նշանավոր հրապարակախոս և բանաստեղծ Մ. Նալբանդյանը գտնում է, որ անհատի զարգացման հիմքում ընկած են նրա բնածին նախադրյալները, որտեղ որոշակի նշանակություն ունեն շրջապատը, հասարակությունը, բնությունը: Վարքի հիմքում նա կարևորում է պահանջմունքները, օբյեկտիվ կարծիքները և հետաքրքրությունները: Նալբանդյանն անձնավորության ձևավորումը տեսնում է ընտանիքում:
    Հարգելի Հերմինե. 19-րդ դարի հայ հասարակական մտքի պատմության՝ մասնավորապես գրականության և մշակույթի բոլոր գործիչների, այդ թվում և Մ. Նալբանդյանի ստեղծագործությունների հիմնական գաղափարաբանական հենքը կազմել է հայկական ընտանիքի մասին փիլիսոփայական մեկնաբանությունները: 19-րդ դարի վերջև 20-րդ դարի սկզբի բոլոր մեր հանճարների համար ընտանիքը եղել է ազգային միասնության և հարատևության պահպանման հարց, որովհետև մինչ 1918թ. պետականություն չունեցող ժողովրդի համար ընտանիքը միակ գրավականն էր ազգային ինքնության պահպանման համար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (14.03.2019), արեգակ (15.03.2019)

  3. #32
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    8849
    [QUOTE=Սամար;77494]Չնայած որոշեցինք սա առանձին թեմայով քննարկել, սակայն մի միտք հանդիպեց, չկարողացա չգրել:
    Հայ նշանավոր հրապարակախոս և բանաստեղծ Մ. Նալբանդյանը գտնում է, որ անհատի զարգացման հիմքում ընկած են նրա բնածին նախադրյալները, որտեղ որոշակի նշանակություն ունեն շրջապատը, հասարակությունը, բնությունը: Վարքի հիմքում նա կարևորում է պահանջմունքները, օբյեկտիվ կարծիքները և հետաքրքրությունները: Նալբանդյանն անձնավորության ձևավորումը տեսնում է ընտանիքում:

    Ընտանիք բառի անվանումն ինքին նշանակում էմեկ տանիքի տակ ապրողներ : Հայերիս մեջ ընտանիքը դիտվել է որպես առանցքային արժեք: Ավանդական հայկական հասարակությունում հնարավոր չէր պատկերացնել մեկին, ով ապրեր մենակ, առանց ընտանիքի: Հայերն ավանդականորեն ապրել են մեծ ընտանիքներով, որն անվանվել է գերդաստան, այն մի այնպիսի ընտանիք էր, ուր մեկ տանիքի տակ ապրում էին ընտանիքի մեծերը ` իրենց տղաների, հարսների, թոռների հետ : Ընտանիքի կարևոր դերը դաստիարակությունն է : Առաջին դպրոցը ընտանիքն է, առաջին ուսուցիչները`ծնողները : Ընտանիքում դաստիարակության գործընթացում երեխան սովորում է մայրենի լեզուն, ազգային նիստ ու կացը, երգն ու պարը, ավագների նկատմամբ հարգանքը և բազմաթիվ այլ կարևոր բաներ : Դրանք, լինելով մեր ազգային մշակույթի բաղկացուցիչը, ապահովում են նաև սերնդեսերունդ մշակույթի վերատադրության իրականացումը և ազգային - հոգևոր նկարագրի ու ինքնության պահպանումը :

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (14.03.2019), LarisaB (15.03.2019), արեգակ (15.03.2019)

  5. #33
    Մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    1616
    Այսօր ազգային դաստիարակության մասին խոսելիս հատուկ ուշադրություն է դարձվում դաստիարակության էության ճիշտ ըմբռնմանը: Ազգային ու համամարդկային արժեքները յուրացվում են ողջ կյանքի ընթացքում: Մարդը ծնված օրից ընդօրինակում Է ազգային ապրելակերպը, յուրացնում լեզուն, , ավանդույթները, մշակույթը, հոգեբանությունը եւ բազմաթիվ այլ որակներ, որոնք աստիճանաբար ձեւավորվելով, անձին դարձնում են տվյալ ազգի լիարժեք անդամ: Այդ գործընթացն ազգային դաստիարակությունն է, որը տեղի է ունենում հիմնականում դաստիարակության նպատակներ չհետապնդող, բայց միշտ Էլ այս կամ այն գործունեությամբ: Իսկ գործունեությունը միշտ էլ դաստիարակում է իր սուբյեկտին' պայմանավորված գործունեության բովանդակությամբ: Աա է դաստիարակության կամ որ միեւնույնն է, մարդու ձեւավորման ու սոցիալականացման հիմնական օրենքը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (15.03.2019), արեգակ (15.03.2019)

  7. #34
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    84
    Հեղինակության աստիճան
    2024
    Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել հայրենասիրության դաստիարակության ձևավորման հարցում` ըմբռնելու համար այն որպես սեր և
    հավատարմություն Հայրենիքի հանդեպ, հպարտություն նրա պատմության
    և մշակույթի նկատմամբ, սեփական կյանքի ուղու և հայրենիքի պատմության զարգացման նույնացման բարձր մակարդակ: Կարևոր է, որ անձն
    իրեն ազգի լիարժեք անդամ զգա, ազգային մշակույթի կրող և դրա զարգացման պատասխանատու: Դաստիարակության հիմքում պետք է ընկած
    լինի այն, որ յուրաքանչյուր ոք իր ժողովրդի պատմական ճակատագրի
    կերտողն է, նրա պատմական երթի մասնակիցը: ՀՀ «Կրթության մասին»
    օրենքում արտահայտված է «միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը` որպես կատարելատիպ: Հանրակրթության հետևողական և նպատակասլաց իրականացման արդյունքում ակնկալվում է,
    որ շրջանավարտը պետք է`
    ա) ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, լիարժեք տիրապետի
    ՀՀ պետական լեզվին` հայերենին,
    բ) իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական
    հիմքերի, գիտության, արվեստի և մարտական նվաճումների մասին,
    գ) գիտակցի հայ ժողովրդի և հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածողություն ու ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու
    փոխանցողը, մտահոգվի ազգային ու պետական խնդիրների լուծմամբ,
    ...ե) ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում
    կողմնորոշվելու կարողություն,
    …է) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի, …թ) ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները,
    հարգի համամարդկային արժեքները»:
    Ազգային դպրոցում իրականացվում են մի շարք խնդիրներ, որոնք
    բխում են սեփական ժողովրդի ու նրա մշակույթի առջև դպրոցի պատասխանատվությունից: Դպրոցը մշակույթի վերարտադրման մեխանիզմի
    բաղկացուցիչ մասերից է, որն ապահովում է ազգային ու համամարդկային
    մշակույթի պահպանությունը և զարգացման անընդհատությունը: Այսպիսով, դպրոցը նպաստում է մշակույթի վերականգնմանը, զարգացմանն ու
    ամրապնդմանը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (15.03.2019), GayaneP (20.03.2019), արեգակ (15.03.2019)

  9. #35
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել հայրենասիրության դաստիարակության ձևավորման հարցում` ըմբռնելու համար այն որպես սեր և
    հավատարմություն Հայրենիքի հանդեպ, հպարտություն նրա պատմության
    և մշակույթի նկատմամբ, սեփական կյանքի ուղու և հայրենիքի պատմության զարգացման նույնացման բարձր մակարդակ: Կարևոր է, որ անձն
    իրեն ազգի լիարժեք անդամ զգա, ազգային մշակույթի կրող և դրա զարգացման պատասխանատու: Դաստիարակության հիմքում պետք է ընկած
    լինի այն, որ յուրաքանչյուր ոք իր ժողովրդի պատմական ճակատագրի
    կերտողն է, նրա պատմական երթի մասնակիցը: ՀՀ «Կրթության մասին»
    օրենքում արտահայտված է «միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը` որպես կատարելատիպ: Հանրակրթության հետևողական և նպատակասլաց իրականացման արդյունքում ակնկալվում է,
    որ շրջանավարտը պետք է`
    ա) ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, լիարժեք տիրապետի
    ՀՀ պետական լեզվին` հայերենին,
    բ) իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական
    հիմքերի, գիտության, արվեստի և մարտական նվաճումների մասին,
    գ) գիտակցի հայ ժողովրդի և հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածողություն ու ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու
    փոխանցողը, մտահոգվի ազգային ու պետական խնդիրների լուծմամբ,
    ...ե) ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում
    կողմնորոշվելու կարողություն,
    …է) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի, …թ) ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները,
    հարգի համամարդկային արժեքները»:
    Ազգային դպրոցում իրականացվում են մի շարք խնդիրներ, որոնք
    բխում են սեփական ժողովրդի ու նրա մշակույթի առջև դպրոցի պատասխանատվությունից: Դպրոցը մշակույթի վերարտադրման մեխանիզմի
    բաղկացուցիչ մասերից է, որն ապահովում է ազգային ու համամարդկային
    մշակույթի պահպանությունը և զարգացման անընդհատությունը: Այսպիսով, դպրոցը նպաստում է մշակույթի վերականգնմանը, զարգացմանն ու
    ամրապնդմանը:
    Հարգելի ԼարիսաԲ. շնորհակալ եմ այսքան ամբողջական, ուղենիշային և ուղեցույցային և միաժամանակ կարծում են ծրագրային բովանդակությամբ դատողություններ անելու համար: Լիարժեք համաձայն եմ , որ եթե յուրաքանչյուր սովորող իր ողջ ուսումնառության ընթացքում կարողանա ձեռք բերել չափորոշչային այս պահանջները, ապա մեր պետականությունն ու ազգային ինքնությունը երբևէ չի վտանգվի: Հանրակրթության նպատակը հենց սա պիտի լինի, ոչ այնքան գիտելիքները, որքան յուրաքանչյուր սովորողի արժեքաբանական և բարոյական որակները՝ որպես ապագա քաղաքացի և քաղաքացիություն կերտող:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (15.03.2019), արեգակ (15.03.2019)

  11. #36
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Սոցիալական ինստիտուտների մեջ անգնահատելի է ընտանիքի դերը, որպես մեծագույն արժեք, որի զարգացմամբ շահագրգռված են և՛ հասարակությունը, և՛ պետությունը: Ընտանիքը սերտորեն կապված է պետության և հասարակության զարգացման հետ և շատ արագ արձագանքում է հասարակության մեջ տեղի ունեցող բոլոր դրական և բացասական փոփոխություններին: Սակայն ընտանիքը միշտ չէ, որ համապատասխանության մեջ է գտնվում տվյալ դարաշրջանի սոցիալ–տնտեսական իրականության հետ: Ընտանեկան ավանդույթների կիրառումը այսօր չափազանց կարևոր է ժամանակակից ընտանիքի բարոյական հատկանիշների ամրագրման և երիտասարդ սերնդի առողջ դաստիարակության տեսանկյունից: Վերջին տարիներին երեխաների դաստիարակության գործում դպրոցին և ընտանիքին առանձնապես մեծ օգնություն են ցույց տալիս տարատեսակ արտադպրոցական ու արտադասարանական խմբակները՝ արվեստի և սպորտի մասնագիտացված դպրոցները, այդ թվում նաև՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման մի շարք կենտրոններ: Այդ նպատակով դպրոցը սերտ կապ է հաստատում հատկապես այնպիսի կառույցների հետ, որոնք իսկապես անում են ամեն ինչ երեխաների դաստիարակչական շատ խնդիրների լուծման առումով: Ընտանիքի հիմնական նպատակը մշակութային արժեքների փոխանցումն է, որով երեխան ոչ միայն ձևավորվում ու զարգանում է, այլև հարմարվում է հասարակական կյանքին՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Ընտանիքում է երեխան առաջին անգամ հաղորդակցվում մշակութային արժեքներին, յուրացնում վարքագծային նորմեր, իրականացվում երեխայի սոցիալականացման առաջին փուլը, հարմարումը կյանքին: Իհարկե, այստեղ մենք հիմնականում նկատի ունենք երեխայի դաստիարակվածությունը, որը բովանդակում Է հետևյալ որակների առկայությունը, բարությունը և հոգատարությունը շրջապատի նկատմամբ (մարդկանց, բնության, կենդանիների, հոգևոր արժեքների), ճշմարտագործությունը (խոսքի ու գործի), ազնվությունը(վարքի և գիտակցության), պատասխանատվությունը (գործի, մարդկանց, պարտականությունների), երախտագիտությունը (ծնողի, հարազատի, հայրենիքի նկատմամբ), նվիրվածությունը և այլն: Այս բոլոր որակները միաժամանակ բնութագրվում են որպես բարոյական դաստիարակության խնդիրներ, ուստի պատահական չէ, որ դաստիարակվածության մակարդակը բնութագրելիս օգտագործվում Է «բարոյական է և առաքինի» բառակապակցությունը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (15.03.2019), արեգակ (15.03.2019)

  13. #37
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    84
    Հեղինակության աստիճան
    2024
    Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը:
    Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:
    Դպրոցը ազգային դաստիարակությանը նվիրված միջոցառումներ պետք է իրականացնի, որոնք նպատակաուղղված կլինեն՝
    • սովորողների մոտ կատարելագործելու իրենց աշխատանքի, ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացմունքը,
    • նպաստել հոգեպես հարուստ և սոցիալապես ակտիվ կեցվածքով հայ քաղաքացու ձևավորմանը,
    • սովորողների կողմից կրճատել տարբեր օրինախախտումների և նրանց մոտ առկա վնասակար սովորույթների մակարդակը,
    • պահպանել և տարածել ՀՀ պետական խորհրդանիշերի (զինանշան, դրոշ, օրհներգ) բովանդակությունն ու նշանակությունը` սկսելով այս գործընթացը տարրական դպրոցից. դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա օրհներգը,
    • բարձրացնելու աշակերտների` ազգային շահերի պաշտպանության ձևավորմանն նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությունը` միաժամանակ սերմանելով հանդուրժողական և հարգալից վերաբերմունք այլ ազգերի նկատմամբ,
    • նպաստել հայության ինքնության ամրապնդմանը նպաստող գործողությունների իրականացմանը,
    • յուրաքանչյուր սովորողի մոտ արմատավորել սեփական ազգի պատմության ու պետության կայացման գործում իր մասնակցության կարևորությունն ու դրա իրական հնարավորությունը` <<Ինձնից է կախված իմ ազգի և պետության ապագան>> կարգախոսի արմատավորում,
    • դպրոցում հայրենասիրական դաստիարակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանն ու մշտական կատարելագործմանը:
    Հայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`
    • դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,
    • պարբերաբար մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել ծրագրավորված հայրենասիրական միջոցառումների կատարման արդյունավետությունը,
    • դպրոցական բոլոր հիմնական միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը,
    • ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների առաջավոր մանկավարժական փորձը,
    • ուսուցիչների և դպրոցի ղեկավարության կողմից մշտապես և հետևողական կերպով միջոցառումներ ձեռնարկել աշակերտական միջավայրում լայն տարածում ստացած անտարբերության, էգոիզմի, ցինիզմի և չարության դեմ,
    • հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, դիսկեր, ինտերնետային կայքեր և այլն,
    • դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,
    • հաճախակի անցկացնել ռազմական հայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են`
    • «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները,
    • հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները,
    • անընդհատ հարստացնել և համալրել հայրենասիրական դաստիարակության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ մանկավարժական տեղեկատվական բանկը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), արեգակ (15.03.2019)

  15. #38
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    47
    Հեղինակության աստիճան
    0
    Հայեցի դաստիարակությունը պետք է լինի ոչ թե սոսկ խոսք, այլ` երեւույթ, որից ծնվում են հայրենասիրությունն ու մարդասիրությունը, ազգասիրությունն ու խիզախությունը: Նաեւ այդ դաստիարակություն է, որ ինքնազոհաբերման մղեց ապրիլյան վերջին պատերազմական իրադարձությությունների հերոսներին, որոնց զգալի մասը մեկ-երկու տարի առաջ էր հրաժեշտ տվել դպրոցին: Նաեւ այդ դաստիարակության շնորհիվ էր, որ արցախյան ազատամարտին մասնակցեցին սփյուռքից արյան կանչով Արցախին օգնության հասած մեր բազմաթիվ հայրենակիցներ: Սա դաստիարակության` կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչի ամենատեսանելի արդյունքներից մեկն է:
    Դաստիարակություն ասվածը անվերապահորեն շաղկապված է ազգապահպանության հետ, որովհետեւ միայն հայրենասիրությամբ ու ազգասիրության ոգով, սեփական ժողովրդի պատմության լավագույն դրվագներով դաստիարակված հայորդին ու հայուհին են, որ վստահորեն կարող են իրենց վրա վերցնել ոչ միայն հայ մնալու, այլեւ հայապահպանության մեջ իրենց ավանդը ներդնելու պատասխանատվությունը: Այս առումով սփյուռքի դպրոցներն ու ուսուցիչներն ունեն այնպիսի մի առաքելություն, որն իր մեջ փառք ու պատիվ բովանդակելուց բացի նաեւ պարտք ու պատասխանատվություն է թե՛ ազգի, թե՛ նրա անցյալի ու ապագայի պատմության առաջ:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (18.03.2019), GayaneP (20.03.2019), Անժելա Ալավերդյան (15.03.2019)

  17. #39
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Միջնադարի նշանավոր հայ իմաստասերները, մասնավորապես Ա. Շիրակացին, Ն. Շնորհալին, Գր. Մագիստրոսը, ովքեր միաժամանակ խոշոր պետական- հոգևորական գործիչներ էին, դաստիարակության նպատակը բխեցնում էին երեք գլխավոր գործոններից՝ մտավոր, բարոյական և ֆիզիկական: Եվ մենք կարծում ենք, որ հանրակրթական դպրոցներում կրթադաստիարակչական գործունեությունը պետք է խարսխված լինի վերոնշյալ գործոնների հիմքի վրա: Միջնադարի նշանավոր հայ հոգևորական, մանկավարժ, գիտնական, Տաթևի դպրոցի ուսուցչապետ Գր. Տաթևացին «Սահմանադրություն դաստիարակության» գրքի մեջ նկատում է, որ «ուսուցման և դաստիարակության մեջ պետք է հաշվի առնել երեխայի ոչ միայն տարիքային, այլև անհատական առանձնահատկությունները, մտավոր կարողությունները, բազմակողմանիորեն ուսումնասիրել նրանց կյանքը, ապրումները, ձգտումները, հակումները, միայն այդ ձևով կարելի է ձևավորել մանկան միտքն ու հոգին»:
    Դպրոցներում սովորողներին ազգային արժեքներով դաստիարակումը կարող է ապահովել կրթամշակութային որոշակի մակարդակ՝ նպաստելով կարևորագույն գաղափարախոսական խնդրի իրագործմանը՝ հայության իբրև ազգի, լիարժեք գործառությանը՝ թե ներազգային շրջանակներում և թե համաշխարհային քաղաքակրթության մեջ. «Աշխարհի օրենքը դաժան է, բայց գուցե և միակ հնարավորը: Ոչ մեկին չեն հուզում մեր պատմական անցյալն ու վաստակը: Գործում է միայն ազգի արդի ներուժը, նրա այսօրվա կատարածը, և եթե մտադիր ենք հավասարի իրավունքով գործակցել այլ ազգերի հետ ու իրագործել մեզ տրված առաքելությունը մարդկային քաղաքակրթության մեջ, պարտավոր ենք հիմնվելով ազգային ակունքների վրա, յուրացնել այդ քաղաքակրթության ողջ հարստությունը և զարգացնել այն»:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GayaneP (20.03.2019)

  19. #40
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Դաստիարակության գործընթացի վրա ազդում են բազմաթիվ' սոցիալական գործոններ, բնական միջավայր, ընտանիք, դպրոց, հասարակական հարաբերություններ ու արժեքներ, զարգվածային լրատվամիջոցներ և այլ գործոններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի' օբյեկտիվ և սուբյելտիվ: Աոաջինի՝ օբյեկտիվի թվին են պատկանում.
    1. ընտանիքի սոցիալական վիճակը մասնագիտական կարգավիճակը,
    2. երկրի և ժամանակաշրջանի առանձնահատկությունները,
    3. կրթադաստիարակչական ինստիտուտների(համակարգի) մակարդակը և այլն:
    Երկրորդ'
    1. դաստիարակների և դաստիարակվողների հոգեբանական, աշխարհայացքային,
    պահանջմունքային կողմնորոշումներն ու շահերը,
    2. հասարակական հարաբերությունների ակտիվությունը,
    3. մարդու և հասարակության (խմբեր, կոլեկտիվներ) փոխներգործությունը,
    Վերջինս ավելի շատ բովանդակում է անձի գիտելիքների ու կարողությունների, ինչպես՛ նաև ստացված կրթության լիակատարության մակարդակը, ուստի չի կարող բավարարել դաստիարակվածության բովանդակային մակարդակը: Մասնավորապես Վ. Ա. Սուխոմլինսկին գրում Էր . «կրթված մարդկանց իսկական դաստիարակությունն ամենից առաջ մարդու, նրա հերոսական ոգու, հայրենիքին անսահման նվիրվածության, համոզմունքներին հավատարմության, հանուն մարդու երջանկության և մտքի բոլոր հարստություններին տիրապեւոելու պատրաստակամութեան և հմտության իմացությունն Է»[4, 241]:
    Իհարկե, այստեղ մեծ մանկավարժը հիմնականում նկատի է ունեցել դաստիարակվածությունը, որը բովանդակում Է հետևյալ որակների առկայությունը, բարությունը և հոգատարությունը շրջապատի նկատմամբ:
    Դաստիարակության համար խնդիր է սովորողների ազգային գիտակցության ձևավորումը սեփական ժողովրդի պատմության և մշակույթի հենքի վրաª չանտեսելով համամարդկային արժեքները: Կրելով այդ հանգամանքների ներգործությունը և հաղորդակցվելով հասարակական մշակույթին, արժեքաբանական հատկանիշներին, բարոյական հիմնարար արժեքներին, կենցաղավարական կանոններին, սովորողը ուղղակի կամ անուղղակի ձևով ընդօրինակում է իշխող բարոյական ավանդույթները: Սա նշանակում է, որ սովորողը ավելի հաճախ է հայտնվում նոր միջավայրում և տարբեր իրավիճակներում, ինչն էլ պահանջում է սոցիալական այնպիսի հմտությունների իմացություն, ինչպիսիք են հաղորդակցվելու, համագործակցելու, նոր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ: Ամենևին էլ կրթությունից չառանձնացնելով երեխայի սոցիալական հմտությունների զարգացումըª տարանջատենք այդ հմտություններց պատասխանատվությունը, որպես մարդու կարևոր քաղաքացիական և վարքագծային նորմ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GayaneP (20.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •