+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0

    Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

    Դեռևս հայ մեծ լուսավորիչ, մանկավարժ Խ. Աբովյանը գնահատելով ազգային ավանդույթների դաստիարակչական դերը, մատնանշում Է, որ ամեն մի ուսուցում ու դաստիարակություն պետք է համապատասխանի ժողովրդի ոգուն, վիճակին և պահանջմունքներին: Հայերը՝ «խաղաղության օրերին աշխատասեր են և հեզ, թշնամիների սրերի դեմ՝ արիասիրտ ու համբերատար, մտքի և բարոյական ուժերի զզարգացման մեջ՛ ճոխ ու քնքուշ, ազգային սրբությունների անձեռնմխելիությունը պահպանելիս՛ հպարտ և անընկճելի»: Մեծ լուսավորչի ամեն մի խոսքի ու տողի մեջ ցայտում Է բոցավառ սերը դեպի հայրենիքը, նրա բնությունը, անցյալը, պատմական մեծ դեպքերը, մշակույթը, իր ժողովրդի սովորություններն ու ավանդույթները:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը սույն քննարկմանը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (12.03.2019), Karine M (07.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Զարինե Ամիրյան (12.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (19.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Հերմինե (12.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019), RudikV (07.03.2019)

  3. #2
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    407
    Սովորողների հայեցի դաստիարակության ներկա փուլում զգալիորեն վտանգված է ազգային դաստիարակությունը: Հասարակության անցումային այս դժվար ժամանակահատվածում, հայոց պետականության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է դպրոցի կրթության և դաստիարակության բովանդակություը հագեցնել ազգային մշակույթի արժեքներով, միաժամանակ ընդգծելով համամարդկայինը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Զարինե Ամիրյան (12.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Հերմինե Խառատյան (07.03.2019)

  5. #3
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    407
    Ամեն մի սերունդ օղակ է անցյալի և ապագայի միջև և ապահովում է, ինչպես տվյալ համակարգին բնորոշ արժեքների հաջորդականությունը, այնպես էլ փոփոխումը: Սերունդները տարբերվում են ոչ միայն իրենց առաջադրած ու իրականացրած փոփոխությունների բնույթով ու քանակով, ոչ միայն անցյալի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքով, այլև արդիականության հետ ունեցած հարաբերությամբ, այդ պատճառով էլ նրանց վիճակված է պատմականորեն ծագած դժվարությունները հաղթահարել, կատարել քայլեր՝ ծագած դժվարությունները հաղթահարելու համար:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019)

  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Կրթությունը համաձայն ՀՀ Կրթության մասին օրենքի ներկայացվում է, որպես ուսուցման և դաստիարակության գործընթաց, որի արդյունքում պահպանվում են գիտելիքները և փոխանցվում հաջորդ սերունդներին: Մենք կարծում ենք, որ ուսուցման պրոցեսում կրթվում է ոչ միայն աշակերտի միտքը, այլև սրտը: Բարոյական դաստիարակությունը կապված է աշակերտի անձի կայացման հետ՝ ինչին ուղղված է ողջ հանրակրթությունը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (07.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019)

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Ավանդույթը այն կարևորագույն կատեգորիաներից է, որն առկա է բոլոր ոլորտներում` նյութական, քաղաքական, գեղարվեստական, բարոյական, կրթական և այլն: Ազգային ավանդույթները, որպես հայ ժողովրդի նյութական և հոգևոր արժեքներ, բավականին հարուստ ու ինքնատիպ են: Դրանցից են պատմական զրույցները, ժողովրդական բանահյուսությունը, ազգային ծեսերը, տոները, տարազը, խաղերը և այլն: «Արժեքները համարվում են մարդու գործունեության ու վարքի կողմնորոշիչ այն դեպքում, երբ նրա մեջ ձևավորված են արժեքային գիտակցությունը, արժեքային հարաբերությունները, դիրքորոշումները: Արժեքային կողմնորոշումը անձի գործունեության և վարքի մեջ որոշակի ուղղվածությունն է դեպի այս կամ այն արժեքը, իսկ յուրաքանչյուր առանձին իրավիճակում անձը ղեկավարվում է արժեքային գիտակցությամբ և արժեքային հարաբերությամբ»:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ավանդույթը որպես կարևորագույն մանկավարժական արժեք հիմք է հանդիսանում երեխայի համակողմանի զարգացման համար, ձևավորում է հասունացող սերնդի հոգեկերտվածքը` միաժամանակ նրանց ներգրավելով սոցիալ–մշակութային հարաբերությունների ոլորտը: Արդի մանկավարժական պրակտիկայում իր ուրույն տեղն ունի ազգային ավանդույթներով իրականացվող դաստիարակությունը: Հայ ժողովուրդը պատմական երկարատև զարգացման ճանապարհին մշակել և արմատավորել է իրեն բնորոշ սովորույթներ, առօրյա կյանքի կանոններ, նորմեր, որոնք, փոխանցվելով սերնդեսերունդ, դարձել են ազգային ավանդույթ և օգտագործվում են որպես նոր սերնդի դաստիարակության կարևոր միջոց: Երեխայի դաստիարակչական աշխատանքում կարևոր է հաշվի առնել ազգային ավանդույթները, սովորույթները, բարքերը, ժողովրդական կենցաղը, յուրաքանչյուր ազգության նկատմամբ ունենալ յուրահատուկ մոտեցում: Երեխայի հետ տարվող դաստիարակչական աշխատանքում անհրաժեշտ է տեղ հատկացնել ազգային առաջադիմական ավանդույթներին:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), LarisaB (11.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Զարինե Ամիրյան (12.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Հերմինե (12.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Դժվարությունն այն է, որ ազգային ավանդույթներում տեղ են գտել ոչ միայն առաջադիմական, առողջ հայացքներ, այլև հետադիմական: Եթե դրական ավանդույթները դաստիարակության կարևոր գործոն են և նպաստում են հասարակության առաջընթացին, ապա հետադիմական ավանդույթներն, ընդհակառակը, խանգարում են առաջընթացին, ուստի դաստիարակչական աշխատանքը անհրաժեշտ է կազմակերպել այնպիսի հատուկ ձևերով և մեթոդներով, որ հասարակական հարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռևս պահպանվող վնասակար սովորույթները և ավանդույթները չդառնան տիրապետող նաև ուսումնական գործընթացում:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Karine M (12.03.2019), LarisaB (11.03.2019), Nelli Antonyan (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Հերմինե (12.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Կարծում եմ մարդը հասարակական էակ է և նա գոյություն ունի հասարակության միջոցով: Հասարակական գիտակցության միջոցով է, որ անհատի մոտ ձևավորվում ու զարգանում են ավանդույթները: Որքան արմատացած են հասարակական ավանդույթները, այնքան առավել են դրսևորվում դրանք հասարակական հարաբերություններում: Դպրոցը որպես հասարակության բաղկացուցիչ չի կարող անմասն մնալ այդ հարաբերություններից և կամա թե ակամա ներառվում է այդ հարաբերությունների մեջ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Karine M (12.03.2019), LarisaB (11.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    Քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և ժողովրդագրական տեղաշարժերի արդի ժամանակաշրջանում առանձնահատուկ նշանակություն են ստանում ազգային կյանքին, ազգային-մշակութային արժեքներին և ազգային ինքնությանը վերաբերող հիմնահարցերը: Կյանքի բոլոր ոլորտներում իրականանում են գլոբալացման անշրջելի գործընթացներ, որոնք աստիճանաբար հանգեցնում են համամարդկային գլոբալ ինքնության ձևավորման: Այս պարագայում տարբեր ազգերի համար կարևոր խնդիր են աճող սերնդի կողմից ազգային ինքնության գիտակցումը, ազգային դիմագծի պահպանումը, ազգային-հոգևոր արժեքների ճանաչումը, յուրացումն ու իմաստավորումը: Ազգային ոգու, բնավորության, ինքնության գիտակցումը, ազգային նկարագրի և խորհրդանիշների իմացությունն անհրաժեշտ են նաև այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ հարգանքի ու հանդուրժողականության, միջմշակութային երկխոսության, բազմամշակութային աշխարհում ապրելու համար: Նշված խնդիրների լուծման համար ի հայտ է գալիս հանրակրթության բնագավառում դպրոցականների ազգային ինքնագիտակցության զարգացման մեթոդաբանական մոտեցումների հստակեցման անհրաժեշտություն:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Karine M (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Հերմինե (12.03.2019)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Արժեքային համակարգի ձևավորման և պահպանման գործընթացում ոչ միայն ընտանիքը, այլև դպրոցն է այն հիմնական վայրը, ուր կոփվում, են ապագա քաղաքացու բնավորությունը, բարոյական նկարագիրը, աշխարհայացքը: Ընդ որում ուսուցչի մարդկային և բարոյական նկարագիրը, մանկավարժական կոմպետենտությունը, քաղաքացիական դիրքորոշումը, աշխարհայացքային մտահորիզոնը, հասարակական լայնախոհությունը, սերը երեխաների նկատմամբ ուսումնական գործընթացի դաստիարակչական ներգործության բարձրացման կարևոր պայմաններից են:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Karine M (12.03.2019), Սամար (11.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Հերմինե (12.03.2019), Մինասյան Լիլիթ (11.03.2019), Հերմինե Խառատյան (11.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •