+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Սովորողների ազգային դաստիարակության հիմնախնդիրը

  1. #51
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Նատաշա Պողոսյան՝ ամբողջովին համակարծիք եմ Ձեր բերած օրինակի հետ: Հայկակական ժողովրդական բանահյուսության մեջ մարդկանց զգացմունքներն ու մտքերը, պահանջմունքներն ու գաղափարները հանգում են նրան, որ ֆիզիկական աշխատանքը մարդու ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքն է և անհրաժեշտ գործոնը: «Ժողովրդական բանահյուսության մեջ պատկերված է ժողովրդի կյանքը, նրա աշխարհայացքը, բարոյագիտական հայացքների համակարգը, ժողովրդական փիլիսոփայությունը և գեղագիտական ընկալումները: Բանահյուսությունն ունի ճանաչողական մեծ արժեք, հատկապես բոլոր ժողովուրդների նախապատմական շրջանի կյանքի ժամանակահատվածն ընկալելու առումով »:
    Ժողովրդական բանահյուսությունը վկայում է, որ հայ ժողովրդին հատուկ է եղել աշխատասիրությունը, որով էլ պիտի դաստիարակվի երեխան: Ժողովրդական տոների և խաղերի մանկավարժական կարևոր կողմն այն է, որ դրանցում առավել արդյունավետությամբ է գործադրվում դաստիարակության բազմապիսի մեթոդները:
    Տոների և խաղերի պրոցեսում կրտսեր սերնդի մեջ դաստիարակվում է հարգալից վերաբերմունք աշխատանքային ավանդույթների նկատմամբ: Ազգային ավանդական տոները կարևոր նշանակություն ունեն նաև բարոյական դաստիարակության համար: Ավանդական տոները (Նոր տարին, Վարդավառը, Բարեկենդանը և այլն) իրենց արմատներով կապված են հայ ժողովրդի հավատալիքների ու պաշտամունքների հետ: Օրինակ՝ Նոր տարվա տոնակատարությունը կապված է ընտանեկան հարաբերությունների բարելավման, կյանքի նորացման գաղափարի հետ: Ազգային այս գեղեցիկ տոնը հաստատորեն մտել է ընտանեկան կենցաղի մեջ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Սամար (Երեկ)

  3. #52
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Գ. Արծրունին դատապարտում Էր եվրոպացիներին «կապկանման ընդօրինակումը, որը խեղաթյուրում Էր ոլ միայն ազգային դաստիարակությունը, այլև իր ձևականությամբ աղավաղում հայ երեխայի հոգեկան աշխարհը։ Գ. Արծրունին կարծում Էր, որ ժողովրդի ազգային ինքնուրույնությունն ու դիմագիծը պահպանելու համար անհրաժեշտ Է հայ երեխային տալ հայեցի դաստիարակություն, որի հիմնական պայմաններից մեկն Էլ նրա մեշ ազգային անհատականության մշակումն Է, առանց որի ազգությունը չի կարող գոյություն ունենալ։ Էստ նրա փիլիսոփայական հայացքների, կապիտալիստական հարաբերությունները, լայն հնարավորություններ ստեղծելով մարդու ֆիզիկական, մտավոր և բարոյական ընդունակությունների ու ձիրքերի, հակումների ու անձնային առանձնահատկությունների զարգացման համար, հատկապես նպաստավոր Էին նրա ազգային անհատականության դրսևորումների համար։ Գտնելով, որ ազգային անհատականությունը պայմանավորվում Է նաև բնածին նախադրյալներով, բայց ձևավորվում և զարգանում Է դաստիարակությամբ և կրթությամբ, Գ. Արծրունին պահանջում Էր ղրանց բովանդակությունը հարմարեցնել երեխաների ազգային անհատականության զարգացմանը։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Սամար (Երեկ)

  5. #53
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Աիդա Գ. Արծրունին «Թուրքաց հայերի տնտեսական դրությունը> աշխատության մեջ նկատում էր, որ հայ ընտանիքն ունի նաև դարերով մշակված արժանիքներն ու
    բարոյական նորմերը, որոնցով որոշակիորեն նմանվում էր գերմանացիների ընտանիքներին։ Այսպես, ընտանեկան դաստիարակության մեջ իշխող խստության, պահանջկոտության, աշխատասիրության, խնայողության, պարտաճանաչության, ստեղծագործական ընդունակությունների և այլ հատկությունների զարգացման գործում շատ ընդհանրություններ կան։ Սակայն դրանց գործադրման եղանակները գերմանացիների և հայերի մեջ արմատապես տարբերվում են. գերմանացիների՝ նման հատկանիշների դաստիարակության հիմքում գործում է երեխայի և ծնողների փոխադարձ հարգանքի ու պատվի, իրավունքների ու պարտականությունների գիտակցումը, որը թույլ չի տայիս ոտնանահարելու երեխայի արժանապատվությունը։ Մինչդեռ, հայ ընտանիքներում իշխում են հոր իրավունքներն ու բռնությունները:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (20.03.2019), Սամար (Երեկ)

  7. #54
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մանկավարժության մեջ կարևորվում է դաստիարակության գործընթացի ընդհանրականությունը: Դաստիարակությունն ամբողջական համակարգ է, որի հիմնական մասերը կազմում են ուսուցման և բազմաթիվ այլ գործընթացներ` ներառելով իրենց մեջ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների յուրացումն անձի կողմից, նրա մտավոր, բարոյագաղափարական, աշխատանքային, գողագիտական և ֆիզիկական ուժերի զարգացումը, որոնք հանդես են գալիս փոխադարձ կապի և փոխազդեցության մեջ: Ուսուցման միջոցով է դաստիարակվում մարդը, ձևավորվում է նրա համոզմունքները, բարոյական հատկությունները: «Ուսուցումը,- գրում է Դիստերվեգը,- դաստիարակության մի մասն է, մի ճյուղը… Դաստիարակությունն ուսուցում է, ուսուցումը` դաստիարակություն: Ինչպես մարդը մեկն է, այնպես էլ նրա ամբողջ գործունեությունը միասնություն է: Դպրոցի ամբողջ գործունեությունն այլ բան չէ, քան ածակերտի դաստիարակությունը նրա մարդկային և քաղաքացիական կոչման համար, որոնք անխզելիորեն կապված են իրար հետ և միասնական, անբաժանելի ամբողջություն են կազմում »

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (20.03.2019), Սամար (Երեկ)

  9. #55
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի GayaneP, Մենք կարող ենք գերազանց իմանալ բարոյական դաստիարակության կանոննները, սակայն դրանք չկարողանալ կիրառել կյանքում: Ավելին ՝ այդ կանոնների ձևական յուրացումը, ծայրահեղ դեպքում ուսուցման ժամանակահատվածում, նույնիսկ վտանգավոր է, քանի որ հնարավորություն է տալիս աշակերտներին և նույնիսկ ուսուցիչներին մտածել, որ եթե նրանք սովորել են այդ կանոնները, ապա նրանց զարգացման գործընթացը հաջողությամբ ավարտված է և նրանց այլևս պետք չէ նախաձեռնել հատուկ ջանքեր, որպեսզի հետևեն այդ կանոններին իրենց կենսագործունեության մեջ; Ուզում ենք, թե ոչ, այսօր պետք է հաղթահարե լձևականությունները և դպրոցում ստեղծել այնպիսի միջավայր, ու երեխան կսովորի վարվել որպես մարդ և որպես քաղաքացի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամար (Երեկ)

  11. #56
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Ըստ Մոնտեսսորիի՝ դաստիարակությունը երեխային ծնված օրվանից օգնելն է: Իսկ օգնելու համար անհրաժեշտ է իմանալ կյանքի օրենքները և դրանք կիրառել դաստիարակության ընթացքում: Դաստիարակության հառահար նպատակը մարդկության համաշխարհային ներդաշնակությանը ձգտումն է և համակողմանի զարգացած հասարակության ստեղծումը:Անհատի կատարելագործման միջոցովդաստիարակությունը կարող է օգնել բարելավելու նաև հասարակությունը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամար (Երեկ)

  13. #57
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Դաստիարակչական աշխատանքը հիմնականում նպաստում է երեխայի մոտ ավելի շատ ինֆորմացիա ունենալու, լայն և խորը ճանաչողական հետաքրքրությունների, ինքնակրթության, ինքնազարգացման պահանջմունքների ձևավորմանը:Հայրենասիրությունը` որպես բարոյահոգեբանական բարձրագույն արժեք, սովորողների մոտ ձևավորվում է մասնագիտական կարևոր հատկանիշների, կարողությունների հետ զուգակցված։ Սովորողների հայրենասիրական դաստիարակության և բարձր պատասխա-նատվության ձևավորման համար շատ կարևոր են հետևյալ նախապայմանները.
    • ձևավորել գիտակցական մոտեցում հայրենիքի, նրա անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ՝ պատմական և ազգային արժեքների հիման վրա,
    • սովորողների մեջ զարգացնել ազգային ինքնագիտակցությունը,
    • ձևավորել հայրենասիրական ոգի, զարգացնել հայրենիքի նկատմամբ հպարտության, մեր լինելիության, գոյի անբեկանելի հավատ,
    • զարգացնել և խորացնել հայրենի երկրի պատմությունն ու ավանդույթները:

  14. #58
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում եմ Ալֆրեդ Բինեի հետևյալ միտքը. ՙՙԲավական չէ ազդարարել սկզբունքներ, բարոյական հրահանգներ և պերճախոս կոչերով դիմել բոլորի կամքին: Ուսուցման գործը հարկ է կազմակերպել այնպես, որ դաստիարակչական մտքերը մեխանիկորեն ազդեն դաստիարակության բովանդակության և հասարակական երևույթների վրա՚՚:

  15. #59
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Որպես դասղեկ և «Կենսաբանություն» դասավանդող ուսուցչի կրթական ծրագրի նմանատիպ աշխատանքը ներկայացնում է բազմաբովանդակ, համակարգված, նպատակաուղղված և փոխհամաձայնեցված դաստիարակություն: Նշանակում է՝ ինֆորմատիկան սերտորեն միջառարկայական կապ է ստեղծում հայոց պատմության, Հայաստանի աշխարհագրության, իրավագիտության, հայ գրականության, հայոց լեզվի, մաթեմատիկայի և այլ առարկաների հետ՝ ապահովելով հայրենասիրական դաստիարակությունը առարկայի ուսումնասիրության ուղեծրում։ Կարևորը նպատակի իրականացումն է՝ ուղիների ընտրությունը թողնելով մանկավարժի ստեղծագործական մոտեցմանը և մեթոդների արդյունավետ օգտագործմանը։ Հայեցի դաստիարակություն տալ մերօրյա իրականության պայմաններում չափազանց դժվար է, բայց և հրատապ։ Այդ իսկ պատճառով էլ դարի տեղեկատվության հորձանքում շատ կարևոր է ինֆորմատիկայի միջոցով ապահովել հայրենասիրական դաստիարակությունը, քանզի ներկա սերունդը կարողանում է լիարժեքորեն կողմնորոշվել տեխնոլոգիայի զարգացման հարահոսում։ Ուսումնառության գործընթացում միշտ պետք է արժևորել ազգի գոյության և հարատևության ամուր երաշխիքը՝ կենսահաստատ և ամուր ոգին, որը պիտի բարձր պահի յուրաքանչյուր մանկավարժ՝ այն իբրև ամուր կռվան ունենալով ուսուցման համակարգում և իբրև վերջնարդյունք դիտարկելով հայեցի դաստիարակությունը։

+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •