Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ստեղծագործում են մանկավարժները / ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ/

  1. #1
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529

    Ստեղծագործում են մանկավարժները / ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ/

    Սիրելի´ մանկավարժներ, եկե´ք մեր ստեղծագործությունները տեղադրենք այստեղ: Սիրով սպասում եմ Ձեր գրառումներին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Հիշում ենք...

    Հայոց ամեն մի ընտանիք
    Հիշում է քեզ, անվախ մարտիկ,
    Թեժ գծում ես կռվի ելել,
    Թշնամուն ես դու տապալել։

    Մենք կհաղթենք այս կռվում,
    Որովհետև այս աշխարհում
    Ամեն մի հայ ընտանիք
    Ունի մի֊մի Անդրանիկ։

    Ամեն մի մայր արցունքն աչքին,
    Վերադարձիդ է սպասել,
    Երբ չի տեսել քեզ իր կողքին,
    Հիշատակդ է վառ պահել։

    Ձուլվել ես դու քե մայր հողին,
    Նորից ծնված , նորով սնված,
    Փոքրիկ հողին այս սուրբ ու հին,
    Մեր Արցախ աշխարհին։

    Թող Աստված զորություն տա մեր բազկին,
    Որ միասնաբար ծառայենք ազգին,
    Թող էլ երբեք պատերազմ չտեսնենք,
    Մի նոր ծնված Հայաստան տեսնենք։
    Լ. Բ. 02.05.2010թ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Ուսուցչուհուս

    Ահա այստեղ լուռ կանգնած
    Ձեր աչքերն եմ տեսնում հոգնած,
    Որոնք այնքա՜ն մեղմիկ ժպտում,
    Ջերմ խոսքեր են կարծես ասում:

    Ի՞նչ խոսքերով Ձեզ երգ ասեմ,
    Ո՞ր բառերով Ձեզ գովերգեմ...
    Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ,
    Շատ չնչին է Ձեր սիրո դեմ...

    Լուսե մարդուն այս աշխարհում
    Մեկ բառով են միայն ասում,
    ՈՒՍՈՒՑԻՉ է բառն այդ վսեմ,
    Չեմ մոռանա, ուր էլ լինեմ:

    Լուսինե Բադալյան 01.10.09

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Դավիթն եմ ես Արայի,
    Արդեն մեծ եմ ու արի,
    Դուք ինձ փոքրիկ չկարծեք,
    Շատ բան գիտեմ, իմացեք:

    Սեպտեմբերի այս տոնին
    Ուսուցչուհուն իմ անգին,
    Ասում եմ ես սրտագին
    Ողջույնի խոսք թանկագին:

    Իմ սիրելի ուսուցչուհի,
    Ձեր հայացքով մեղմ ու բարի,
    Դպրոց եք դուք ինձ կանչում,
    Որ սովորեմ մեր մայր լեզուն:

    Խոստանում եմ խելոք լինել,
    Խոստանում եմ լավ սովորել,
    Չվշտացնել, չզայրացնել,
    Ձեր սիրելի սանը լինել:
    Լ. Բ. 25.08.2014

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Պատերազմ, մեծ իրարանցում։
    Ամեն տեղ ողբ, մահ ու արյուն,
    Այս ահեղ, մահ բերող դարում
    Տղաները սահմանն են մեր պահում։
    Հազիվ 17-18 տարեկան,
    Անփորձ, բայց քաջ մի պատանի,
    Չերկնչելով մահից անգամ
    Հողն են պաշտպանում մեր պապերի։
    Ամեն մեկն իր սրտում
    Ունի մի վառ երազ,
    Մի երազանք թաքուն,
    Հազար ու մի մուրազ։
    Եղբայրները մեր անսասան
    Տվեցին երդում վրեժի ու ցասման,
    Ետ բերել հողերը պապական
    Ու տանել մեծ հաղթանակ։
    Իրագործեցին քաջ զինվորի պես,
    Իրենց երդումը վեհ և մեծ,
    Շատերը տուն չվերադարձան,
    Իսկ մի մասն էլ անհետ կորան։
    Սակայն կա մի հուշարձան
    Քաղաքամայր Երևանում,
    Որտեղ մարդիկ լուռ ու անձայն
    Անուն առ անուն ձեզ են հիշում։
    Թող վառ մնա ձեր հիշատակը,
    Շնորհիվ ձեր անձնազոհության
    Տոնում ենք մենք մայիսյան հաղթանակը,
    Հաղթանակը՝ վաստակած արյամբ։
    Փառք Ձեզ, փառք Ձեզ
    Անհետ կորած անհայտ զինվորներ։
    Լ. Բ. 03.05.2010թ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Մայր իմ որքան ներող,
    Եվ դու, օ՛, ծով համբերող,
    Մեր կողքին ես դու միշտ եղել,
    Մեզ սիրել ես ու փայփայել:

    Դու արև ես միշտ ժպտացող,
    Արևի շող ջերմացնող,
    Քո գրկի մեջ ապրեմ թող,
    Մայր իմ բարի ու ներող: Լ. Բ. 15.03.10

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Քո հոգում կառուցած եկեղեցին ամենամեծն ու ամենասուրբն է, որտեղ քո աղոթքը անտեսված չի լինի Աստծո կողմից: Լ. Բ.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Այստեղ կարող եք Ձեր բանաստեղծություններն էլ գրառել, հարգելի՛ գործընկերներ, ինքս սիրողական եմ գրում , կարծում եմ այս հարթակը հնարավորություն է տալիս կիսվել,ստեղծագործել, այլապես այս թեման կջնջեին...
    Վերջին խմբագրող՝ Lusine Badalyan: 31.03.2019, 21:45:

  16. #9
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3529
    Հերոսը իր հերոսության ու սխրանքների մասին չի բարձրաձայնում, նա համեստ է և ուժեղ ու քաջ... Լ. Բ.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •