+ Կատարել գրառում
Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Մտածողության զարգացումը սովորողների մոտ

  1. #31
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    «Հիմարն ու իմաստունը միևնույն ծառին տարբեր աչքերով են նայում»:
    Վիլյամ Բլեյք

    Պե՞տք է արդյոք հիմնավորել քննադատական մտածողության անհրաժեշտությունը.Ամենից առաջ ճշտենք, որ քննադատական մտածողությունը չի նշանակում ամեն ինչի քննադատություն։ Այն յուրատեսակ «որակի վերահսկողության բաժին» է, որպիսիք կային սովետական բոլոր գործարաններում (ОТК - отдел технического контроля), միայն թե` անձնական մակարդակում։ Թվում է, այս զուգահեռը լիովին պարզ է դարձնում քննադատական մտածողության կարևորությունը, բայց առանձինհարց է, թե ինչի համար է պետք քննադատական ընկալումը։ Առնվազն երկուսուկես հազարամյակ է, ինչ մարդկության խոշորագույն մտածողներն անդրադառնում են քննադատական մտածողության երևույթին, բայց բուն բառեզրը՝ «քննադատական մտածողություն» տերմինը, գոյություն ունի միայն XX-րդ դարի երկրորդ կեսից: Նույն շրջանում, երբ նախ ռադիոն, ապա և հեռուստատեսությունը նվաճեցին լրատվական դաշտը, ներթափանցեցին բոլորի տները, իսկ թերթերը, տառաճանաչության աճին զուգահեռ, բազմապատկեցին իրենց տպաքանակները: Փորձենք վերլուծել. ինչի՞ հետևանք է այս զուգադիպությունը: Այլ կերպ ասած քննադատաբար մտածելու անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ արդյունաբերական հասարակությանը փոխարինեց տեղեկատվական հասարակությունը:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (14.03.2019), Karine M (14.03.2019), Սամար (14.03.2019), արեգակ (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (14.03.2019)

  3. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Քննադատական մտածողություն ձևավորող մեթոդներ կամ մեթոդական հնարները բազմազան են: Դրանց պայմանական խմբավորման մի օրինակ.

    • Գիտելիքների համակարգ ձևավորող մեթոդներն են' մտավոր գրոհ, փոխգործուն նշաններ, խմբավորում և այլն:
    • Ճանաչողական կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներն են`Վեննի դիագրամ, խորանարդում, քառաբաժանում, պրիզմա, մանրապատում /կմախք/ և այլն:
    • Հաղորդակցական կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներն են` հարցադրումներով ուղղորդված ընթերցանություն, «Հաստ» և «բարակ» հարցեր և այլն:
    • Համագործակցային կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներն են` ջիգսո /խճանկար/, շրջանաձև շարադրանք և այլն:
    • Ստեղծագործական կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներն են` հնգյակ, բանալի բառեր, աքրոստիկոս և այլն:
    • Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներն են` ինքնագնահատման աղյուսակ /ԳՈՒՍ/, երկու աստղ և մեկ ցանկություն և այլն:
    • Արժեքային համակարգ ձևավորող մեթոդներն են' ռուբրիկ, հեղինակի աթոռ մեթոդները:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (14.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (15.03.2019), արեգակ (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (14.03.2019)

  5. #33
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    107
    Սովորողների տրամաբանական մտածողությունը զարգացնելու նպատակով առաջարկվում է տնտեսագիտական, քաղաքական և շուկայական հարաբերություններին նվիրված թեմաներ: Նման աշխատանքներն աստիճանաբար, քայլ առ քայլ բարձրաձայնում են նրանց իմացության պաշարը, խորացնում գիտելիքները այդ բնագավառի նկատմամբ, հետագայում օգնում մասնագիտություն ընտրելիս:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (14.03.2019), Karine M (14.03.2019), LarisaB (15.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (14.03.2019)

  7. #34
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Համագործակցային կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներից փորձեմ ներկայացնել ջիգսո /խճանկար/ մեթոդը:
    Խճանկար կամ Ջիգսո - ուսուցման մեթոդ, որը հայտնագործվել է 1971 թվականին Տեխասի A&M համալսարանում ամերիկացի սոցիոլոգ և հոգեբան Էլիոթ Արոնսոնի կողմից: «Խճանկար կամ Ջիգսո» մեթոդը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ աշակերտները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին: Այս մեթոդի կիրառման ժամանակ աշակերտները համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով: Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում են և դառնում են ողջ դասարանի սեփականությունը: Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորվում են խմբային աշխատանքների արդյունքները: Մեթոդին բնորոշ հատկություններից է այն, որ սովորողները մեծ պատասխանատվություն են կրում միմյանց ուսումնառության համար, հանդես են գալիս և սովորողի, և սովորեցնողի դերերում:
    Մեթոդի նպատակներ են՝
    1. Նպաստել առաջադրված նյութը տարբեր կողմերից ուսումնասիրելուն` անդրադառնալով թեմային առնչվող տարբեր ոլորտներին:
    2. Նույն նյութի մասին տարբեր աղբյուրներ ուսումնասիրելու հնարավորություն ընձեռնել:
    3. Ընկերների հետ համագործակցելով` օգնել գտնելու առաջադրված հարցերի պատասխանները:
    4. Մշակել փորձագիտական կարողություններ` ըստ տրված նյութի ամբողջացնելու և հաղորդելու տեղեկատվությունը:
    5. Հնարավորություն ստեղծել միաժամանակ դառնալու և սովորող և սովորեցնող:
    6. Նոր նյութը յուրացնել արդեն դասարանում:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (14.03.2019), LarisaB (15.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (14.03.2019)

  9. #35
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2019
    Հասցե
    Արարատի մարզի Արարատ գյուղ
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի' Սամար, կարևորելով մտածողության զարգացումը, որպես կրթության որակի բարձրացման նախապայմանի, կներկայացնեմ, թե ինչպես եմ այն խթանում իմ պարապած դասաժամերին: Այս հարցում իմ լավագույն գործիքները հարցադրումներն են: Որպեսզի ճշտեմ, թե սովորողը ինչ է մտածում և ինչու է այդպես մտածում, տալիս եմ հարցեր: Հարցերի օգնությամբ հնարավոր է ճշտել նաև սովորողի թյուրըմբռնումները և ուղղորդել դեպի ճշմարտություն:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (14.03.2019), LarisaB (15.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019)

  11. #36
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    1939
    Մեջբերում Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու ուղեղը պետք է օգտագործվի մտածելու համար, ոչ թե միայն պահեստավորելու նպատակով:
    Թոմաս Քելի
    Ամերիկացի գիտնական
    Հարգելի գործընկերներ, կարևորելով մտածողության զարգացումը իր բոլոր տեսակներով, կփորձեմ ներկայացնել թեմայի առանցքային կողմը, բերել օրինակներ հայտնի մանկավարժների և իմ պրակտիկայից: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը, և կխնդրեմ բերել ձեր օրինակներն ու փորձը, թե ինչպես եք զարգացնում սովորողների մտածողությունը ձեր առարկայան ժամերին:
    Քանի որ մտածողությունը հիմնված է մարդու գործողությունների և մարդկային փոխազդեցությունների վրա, դրա ֆիզիկական և մետաֆիզիկական ծագումը, գործընթացները և ազդեցությունները հասկանալը շատ գիտաճյուղերի նպատակն է եղել, ներառյալ՝ փիլիսոփայություն, լեզվաբանություն, հոգեբանություն, նյարդաբանություն, արհեստական բանականոություն, կենսաբանություն, սոցիոլոգիա և ճանաչողական գիտություն։

    Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 14.03.2019, 23:35:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (19.03.2019), LarisaB (15.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019), Միկինյան Տաթևիկ (14.03.2019)

  13. #37
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    Քննադատական մտածողության ամենավաղ դիտարկումները հանդիպում են Սոկրատեսի ուսմունքներում, որոնք արձանագրվել են Պլատոնի կողմից: Նա կարևորում էր խորը հարցադրումների կատարումը, որոնք հետազոտողը պետք է իրականացնի՝ նախքան վերջնական եզրահանգումները։
    Սոկրատեսը պնդում էր, որ անձը կարող է ունենալ բարձր դիրք, իշխանություն, բայց և ունենալ խորապես սխալ, ոչ ռացիոնալ մտածողություն։ Սոկրատեսը շեշտում էր ապացույցներ փնտրելու, հիմնավոր պատճառաբանություններ և ենթադրություններ կատարելու, հիմնական հասկացությունները վերլուծելու գործընթացի կարևորությունը։
    Նեղ իմաստով քննադատական մտածողություն նշանակում է պնդումների մտածված գնահատում։ Ինչպես նաև մեկնաբանվում է որպես «մտածողություն մտածողության մասին» ։ Ամենատարածված մեկնաբանություններից մեկն է՝ խելամիտ անդրադարձ մտածողություն, որն ուղղված է որոշում կայացնելու, թե ինչին է պետք հավատալ և ինչ է պետք անել։ Առավել մանրամասն սահմանումն է՝ կիրառելիության, համադրման և տեղեկույթի գնահատման ակտիվ և հմուտ վերլուծության գործընթաց, հայեցակարգային ձևակերպում, որը ստացվում է ուսումնասիրություններով, փորձով, դատողություններով, հաղորդակցություններով։
    Լրացուցիչ մեկնաբանություն տալու նպատակով Ռիչարդ Պոլը (1995) առաջարկեց քննադատական մտածողությունը բաժանել երկու տիպի՝ թույլ և ուժեղ։ Թույլ իմաստով քննադատական մտածողությունը սահմանվում է որպես բարձր որակավորում ունեցող, բայց եսասիրությամբ մոտիվացված կեղծ-մտավորականի մտածողություն, ով զբաղված է իր բարեկեցության խնդիրներով և լրջորեն չի մտածում իր գործողությունների էթիկական հետևանքների մասին։ Նման մտածողության կրողը հաճախ ունի բարձր կրթություն, սակայն օգտագործում է իր գիտելիքները անարդար և եսասիրական նպատակներով։ Քննադատական մտածողությունն ուժեղ իմաստով՝ առանց եսակենտրոն մոտիվացիաների և սոցիալական ուղղվածության շեղման, օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով արված դատողություններն են։ Այս իմաստով քննադատական մտածողությունը անկեղծորեն միտված է ճշմարտությանը հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելուն։
    Հոգեբան Դ. Ֆ. Հալփերնը դիտարկում է քննադատական մտածողությունն իբրև ճանաչողության այնպիսի մեթոդների կիրառություն, որոնք տարբերվում են վերահսկողականությամբ, հիմնավորվածութամբ և նպատակասլացությամբ, մեծացնում են ակնկկալվող վեջնարդյունքի ստացման հավանականությունը։ Այս մեթոդները կիրառվում են առաջադրանքների, խնդիրների կատարման, հետևությունների ձևակերպման,հավանականությունների գնահատման և որոշումների ընդունման ընթացքում և պահանջում են այնպիսի հմտություններ, որոնք հիմնավորված և արդյունավետ են տվյալ իրավիճակի և առաջադրանքների տվյալ խմբի համար։ Նա լրացուցիչ նշում է, որ քննադատական մտածողությանը բնորոշ են տրամաբանական մտահանգումները, փոխկապակցված տրամաբանական մոդելների ստեղծումը և հիմնավորված որոշումների ընդունումը, որոնք հաստատում, չեղարկում կամ էլ ժամանակավորապես բացառում են որևէ դատողութուն։ Բոլոր այս հասկացությունները ենթադրում են մտավոր գործունեություն, որը պետք է ուղղված լինի որևէ կոնկրետ կոգնիտիվ հոգեբանական առաջադրանքի կատարմանը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (19.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019)

  15. #38
    Սկսնակ մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Դպրոցում ժամանակակից դասավանդումը բախվում է ուսումնասիրվող առարկայի նկատմամբ սովորողի ցածր հետաքրքրության խնդրի հետ: Դպրոցական այնպիսի առարկան, ինչպիսին ֆիզիկան է, հասարակությունը վաղուց վերաբերվում է որպես ամենաբարդ կատեգորիայի: Մանկավարժի առջև խնդիր է դրվում- արթնացնել հետաքրքրություն, հատկապես ֆիզիկայի ուսուցման սկզբնական էտապում երեխաներին չվախեցնել առարկայի բարդությամբ:
    Ներկա ժամանակում հատկապես կարևոր է սովորողների ստեղծագործական ընդունակությունների զարգացման խնդիրը, չէ որ հիմա առաջնահերթ խնդիր է դարձել ստեղծագործ սովորողի դաստիարակությունը յուրաքանչյուր ուսումնական առարկայի միջոցով:Որպեսզի ուսումը երեխաների համար չվերածվի ձանձրալի և միալար զբաղմունքի, հարկավոր է ամեն դասի ժամանակ երեխայի մոտ առաջացնել նորության իմացության հաճելի զգացողության: Ձգտելով բարձրացնել դասերի արդյունավետությունը, մեր ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս կիրառել ինովացիոն տեխնոլոգիաներ:Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս ռացիոնալ կազմակերպել ուսուցման պրոցեսը, հասնել լավ արդյունքների.
    Խնդրահարույց ուսուցում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, գիտահետազոտական և նախագծային գործունեություն, ինտերակտիվ ուսուցում, սՍտեղծագործական խնդիրների լուծում, սրանք այն տեխնոլոգիաներն են, որոնցով կազմակերպված դասերը կլինեն հետաքրքիր և արդյունավետ:
    Խնդրահարույց ուսուցման մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ուսուցիչը կառուցում է իր կամ վերցնում է ուրիշների կողմից ձևակերպված հետազոտական խնդիրը, իսկ սովորողը փնտրում է դրա լուծման միջոցը: Խնդրահարույց առաջադրանքները բարդության տարբեր աստիճանների են, յուրաքանչյուրն ունի իր որոնման դաշտը: Դժվարանալու դեպքերում սովորողներին անհրաժեշտ է օգնել, բայց այնպես, որ պահպանվի ստեղծագործ մտածողության հնարավորությունը: Խնդրահարույց առաջադրանքը տարբերվում է նրանով, որ ուսուցիչը դիտմամբ հրահրում եմ հակասական իրավիճակների ստեղծում, սովորողների մոտ առաջացնելով դրանք հասկանալու և լուծելու ձգտում:
    Դասական կրթությունը, որպես կանոն, սովորողներին ապահովում է գիտելիքների համակարգով և զարգացնում է հիշողությունը, բայց մտածողության զարգացմանը, ինքնուրույն գործունեության հմտությանը քիչ է ուղղված:
    Խնդրահարույց ուսուցումը վերացնում է այս թերությունները, այն ակտիվացնում է սովորողի մտավոր գործունեությունը, ձևավորում է ճանաչողական հետաքրքրություն:
    Կախված խնդրի դրվածքից, տարբերվում է իրավիճակների մի քանի տիպ: Նոր նյութի բացատրելու պրոցեսում հաճախ է կիրառում անհամապատասխանության և անսպասելիության իրավիճակ:
    Այս տեխնոլոգիայով աշխատանքը տանում է նրան, որ աշակերտի մոտ զարգանում է քննադատական և ստեղծագործական մտածողությունը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (19.03.2019), Սամար (18.03.2019)

  17. #39
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում GayanePanosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Սամար, կարևորելով մտածողության զարգացումը, որպես կրթության որակի բարձրացման նախապայմանի, կներկայացնեմ, թե ինչպես եմ այն խթանում իմ պարապած դասաժամերին: Այս հարցում իմ լավագույն գործիքները հարցադրումներն են: Որպեսզի ճշտեմ, թե սովորողը ինչ է մտածում և ինչու է այդպես մտածում, տալիս եմ հարցեր: Հարցերի օգնությամբ հնարավոր է ճշտել նաև սովորողի թյուրըմբռնումները և ուղղորդել դեպի ճշմարտություն:
    Հարգելի Գայանե, շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Ինքս էլ շատ սիրում եմ հարցերով ու զրույցով դասն անցկացնել: Ամեն հարց ուղղված է մտածողությանը և մտածել տալուն: Հաճախ տալիս եմ պրոբլեմային հարցեր, որոնց շուրջ երեխաները սկսում են մտածել, հակասությունների են հանգում, փորձում են վերլուծել, արտահայտվել: Այս ամենը զարգացնում է նրանց մտածելու կարողությունները: Արդյունքում սովորում են մտածածը ճիշտ արտահայտել, ներկայացնել դասարանին, բերել փաստարկներ և հիմնավորել իրենց կարծիքը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Karine M (19.03.2019)

  19. #40
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա ժամանակում հատկապես կարևոր է սովորողների ստեղծագործական ընդունակությունների զարգացման խնդիրը, չէ որ հիմա առաջնահերթ խնդիր է դարձել ստեղծագործ սովորողի դաստիարակությունը յուրաքանչյուր ուսումնական առարկայի միջոցով:Որպեսզի ուսումը երեխաների համար չվերածվի ձանձրալի և միալար զբաղմունքի, հարկավոր է ամեն դասի ժամանակ երեխայի մոտ առաջացնել նորության իմացության հաճելի զգացողության:
    Ուսուցման տարբեր մեթոդները, միջոցները, ձևերն ու հնարները ամեն կերպ խթանում են զարգացնող կրթությանը և հրահրում սովորողների ակտիվությունն ու ստեղծագործական մտածողությունը, հատկապես կարևոր է հետազոտական մեթոդի ամրապնդումը, որն ակտիվություն, վստահություն և համոզվածություն է առաջացնում, զարգացնում է նրանց ստեղծագործական միտքը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Karine M (19.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •