+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Մտածողության զարգացումը սովորողների մոտ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370

    Մտածողության զարգացումը սովորողների մոտ

    Մարդու ուղեղը պետք է օգտագործվի մտածելու համար, ոչ թե միայն պահեստավորելու նպատակով:
    Թոմաս Քելի
    Ամերիկացի գիտնական
    Հարգելի գործընկերներ, կարևորելով մտածողության զարգացումը իր բոլոր տեսակներով, կփորձեմ ներկայացնել թեմայի առանցքային կողմը, բերել օրինակներ հայտնի մանկավարժների և իմ պրակտիկայից: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը, և կխնդրեմ բերել ձեր օրինակներն ու փորձը, թե ինչպես եք զարգացնում սովորողների մտածողությունը ձեր առարկայան ժամերին:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), GayanePanosyan (14.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), Վախթանգ Դավթյան (05.05.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (14.03.2019), Մարինե Յարմալոյան (14.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (05.04.2019)

  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370

    Ի՞նչ է մտածողությունը

    800px-ThinkingMan_Rodin.jpg
    Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:
    Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019), Մարինե Յարմալոյան (19.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (05.04.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370

    ՙՙՄտածողություն՚՚ բառի ծագումը

    Մտածողություն բառը ծագում է հին անգլերեն þoht կամ geþoht բառերից, ինչպես նաև þencan «հասկանալ մտքում, հաշվի առնել» արտահայտությունից։

    «Մտածողություն» բառը կարող է նշանակել․

    • մտածելու եզակի արդյունք կամ եզակի միտք («Իմ առաջին միտքն էր՝ ոչ»։)
    • մտավոր գործունեության արդյունք («Մաթեմատիկան մտածողության հսկա ոլորտ է»։)
    • մտածելու որոշում կամ համակարգ («Հոգնել էի այդքան շատ մտածելուց»։)
    • մտքի ուժգնություն, պատճառ, պատկերացում և այլն ( «Նրա բոլոր մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին իր աշխատանքի վրա»)
    • գաղափարի քննարկում կամ արտացոլում («Մահվան մասին միտքը սարսափեցնում է ինձ»։)
    • հիշողություն («Ես մտածում եմ իմ մանկության մասին»։)
    • կիսատ կամ անկատար մտադրություն («Որոշ մտքեր ունեմ իրագործելու»։)
    • սպասում կամ ակնկալիք («Նրան նորից տեսնելու միտք չունի»։)
    • քննարկում, ուշադրություն, հոգատարություն կամ կապվածություն («Նա ոչինչ չգիտեր իր արտաքին տեսքի մասին» և «Ես դա առանց մտածելու արեցի »։)
    • դատողություն, կարծիք կամ հավատ («Նրա կարծիքով ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»։)
    • գաղափարներ, որոնք բնութագրում են հատուկ վայր, դաս կամ ժամանակ («Հունական մտածողություն»։)
    • ինչ-որ բան գիտակցելու վիճակում լինել(«Դա ինձ ստիպեց մտածել տատիկիս մասին»։)
    • ձգտել հավատալ ինչ-որ բանի հատկապես պակաս համոզվածությամբ(«Կարծում եմ կանձրևի, բայց համոզված չեմ»։)

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019), Մարինե Յարմալոյան (19.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (05.04.2019)

  7. #4
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    643
    Հարգելի Սամար, հրաշալի թեմա եք ընտրել քննարկման համար։
    Ուսուցման գործընթացում մտածողության հմտությունների զարգացումը շատ կարևոր է` անկախ դասավանդվող առարկայից։
    Վերջին խմբագրող՝ Karine M: 06.03.2019, 13:15:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), LarisaB (11.03.2019), Սամար (06.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019)

  9. #5
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1381
    Մեջբերում Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
    800px-ThinkingMan_Rodin.jpg
    Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:
    Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։
    Հարգելի Սամար շատ հետաքրքիր թեմա եք սկսել, որը կարելի է մեկնաբանել տարբեր գիտությունների տեսանկյունից : Փորձեմ այն մեկնաբանել հոգեբանության տեսանկյունից:
    Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին: Մարդու մտածողության հիմնական տեսակներն են՝

    ա) Ակնառու-գործնական մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքու և ապահովում է դրանց արդյունավետությունը: Ակնառու-գործնական մտածողությունը առաջնային է մարդու զարգացման ընթացքում:

    բ) Ակնառու-պատկերավոր մտածողության դեպքում խնդիրները լուծվում են մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով: Ակնառու-պատկերավոր մտածողության զարգացումը անձի ստեղծագործական երևակայության ծագման նախապայմանն է:

    գ) Խոսքային-տրամաբանական մտածողությունն անվանում են նաև վերացական կամ տեսական: Այն ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ: Հիմնական առանձնահատկությունը հասկացությունների և տրամաբանական կառուցվածքների օտագործումն է, որոնք գոյություն ունեն և գործում են լեզվական միջոցների օգնությամբ:

    Կյանքի առաջին տարիներին արգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), Սամար (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370
    Որպես կենսաբան, ներկայացնում եմ Մտածողության գենետիկական տեսությունը ըստ Պիաժեի.
    Պիաժեն ընդգծել է ինտելեկտի երկակի բնույթը՝ միաժամանակ տրամաբանական և կենսաբանական։ Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ երկուսի միասնությունը։
    Ցանկացած վարքային դրսևորում հանդես է գալիս որպես ադապտացիա, կամ այսպես կոչված ռեադապտացիա։ Անհատը գործում է միայն այն դեպքում, երբ ունի գործողության պահանջմունք, այսինքն, եթե կարճ ժամանակով խախտվել է օրգանիզմի ու միջավայրի հավասարակշռությունը։ Այս դեպքում գործողությունն ուղղված է վերկանգնելու այդ հավասարակշռությունը։ Այս կերպ, վարքն արտաքին աշխարհի և սուբյեկտի միջև փոխազդեցության յուրահատուկ ձև է։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370
    Մեջբերում արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սամար շատ հետաքրքիր թեմա եք սկսել, որը կարելի է մեկնաբանել տարբեր գիտությունների տեսանկյունից : Փորձեմ այն մեկնաբանել հոգեբանության տեսանկյունից:
    Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին: Մարդու մտածողության հիմնական տեսակներն են՝

    ա) Ակնառու-գործնական մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքու և ապահովում է դրանց արդյունավետությունը: Ակնառու-գործնական մտածողությունը առաջնային է մարդու զարգացման ընթացքում:

    բ) Ակնառու-պատկերավոր մտածողության դեպքում խնդիրները լուծվում են մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով: Ակնառու-պատկերավոր մտածողության զարգացումը անձի ստեղծագործական երևակայության ծագման նախապայմանն է:

    գ) Խոսքային-տրամաբանական մտածողությունն անվանում են նաև վերացական կամ տեսական: Այն ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ: Հիմնական առանձնահատկությունը հասկացությունների և տրամաբանական կառուցվածքների օտագործումն է, որոնք գոյություն ունեն և գործում են լեզվական միջոցների օգնությամբ:

    Կյանքի առաջին տարիներին արգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:
    Շնորհակալություն, հարգելի ընկեր Տիգրանյան: Շարունակելով Ձեր միտքը, ներկայացնեմ մտածողության տեսակների անցումը նախադպրոցական տարիքում:
    Մտածողության զարգացման հիմնական ուղղությունը նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեի տերմինալոգիայով համապատասխանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին: Նախադպրոցականի մտածողությունը պատկերավոր է, այն դեռևս ձեռք չի բերել մեծահասակների տրամաբանական դատողությունները:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019)

  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370
    Մեջբերում Karine M-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սամար, հրաշալի թեմա եք ընտրել քննարկման համար։
    Ուսուցման գործընթացում մտածողության հմտությունների զարգացումը շատ կարևոր է` անկախ դասավանդվող առարկայից։
    Հարգելի ընկեր Մարգարյան, շնորհակալություն քննարկմանը միանալու համար:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (27.03.2019)

  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370
    Ճիշտ լուծման հասնելու լավագույն եղանակն այն է, երբ երեխան հնարավորություն է ունենում համապատասխան եզրակացություններ անել հիմնվելով սեփական փորձի վրա: Այս առումով հետաքրքրական է Զապորոժեցի փորձը, երբ նա հարցնում է երեխաներին նրանց քիչ ծանոթ ֆիզիկական երևույթների մասին, մասնավորապես՝ ինչու՞ մի առարկան լողում է, իսկ մյուսը՝ սուզվում: Ստանալով ավել կամ պակաս ֆանտաստիկ պատասխաններ` նա առաջարկում է երեխաներին ջրի մեջ գցել զանազան առարկաներ: Բավականին փորձերից հետո երեխաները սկսում են տրամաբանական դատողություններ անել:
    Այսպիսով, երբ նախադպրոցականը լուծում է իր համար հասկանալի, հետաքրքիր խնդիր և դրա հետ մեկտեղ էլ կուտակում է իր համար մատչելի փաստեր, կարող է ճիշտ դատողություններ անել:
    Նախադպրոցական տարիքում խոսքի ինտենսիվ զարգացման հետ կապված երեխան յուրացնում է կենցաղային բնույթի հասկացություններ:
    Նախադպրոցականի մտածողության զարգացման և առանձնահատկությունների մասին առավել հանգամանալից պատկերացում ունենալու համար քննարկենք և վերլուծենք շվեցարացի հոգեբան Ժան Պիաժեի ինտելեկտի զարգացման հիմնադրույթը:
    Իր տեսական պատկերացումները Պիաժեն կառուցել է հստակ փորձարարական հիմքի վրա` երեխայի մտածողության և խոսքի զարգացման վերաբերյալ նյութերի վրա: Կիրառելով զրույցի, հարցման, գիտափորձի մեթոդները` Պիաժեն եզրակացնում է, որ մեծահասակը մտածում է, դատում է սոցիալապես (այսինքն մտովի դիմում է մյուս մարդկանց ) նույնիսկ, եթե մնում է ինքն իր հետ մենակ, իսկ երեխան մտածում է էգոցենտրիկ (եսակենտրոն), նույնիսկ երբ գտնվում է մյուսների շրջապատում: Նա խոսում է բարձրաձայն` չդիմելով ոչ մեկին: Այդ խոսքը նույնպես Պիաժեն անվանեց էգոցենտրիկ: Պիաժեն առաջին հոգեբանն էր, որ ցույց տվեց երեխայի և մեծահասակի մտածողության տարբերությունները: Ավելին, նա հստակ մատնանշում և քննարկում է մանկական մտածողության առանձնահատկությունները: Դրանք են մտածողության սինկրետիզմը, պարտիցիվացիան, մոգականությունը, անիմիզմը:
    Էգոցենտրիկ մտածողության դեպքում երեխան կենտրոնացված է իր դիրքերի, իր հետաքրքրությունների վրա և ի վիճակի չէ իրեն նայել կողքից, քննադատորեն: Այդ դատողությունները կարգավորում է երազանքի տրամաբանությունը, որը հեռանում է ռեալ իրականությունից:
    Վերջին խմբագրող՝ Սամար: 06.03.2019, 13:38:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (06.03.2019), LarisaB (11.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (07.04.2019)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Մտածողությունը հատուկ է մարդուն, սակայն ցանկացած սովորողի համար առավել կարևոր է ստեղծագործական մտածողությունը, որովհետև առկա չափորոշիչների բովանդակությունը ենթադրում է աշակերտի համապատասխան կոմպետենցիաների զարգացում: Ստեղծագործական մտածողության ձևերը տարբեր են և բազմաբովանդակ, սակայն ուսումնառության ընթացքում առավել հետաքրքիր են քննարկումներն ու բանավեճերը: Վերջիններիս միջոցով զարգանում է մտածողությունը, ամրապնդելովև ընդլայնելով թեմային առնչվող իրենց գիտելիքները:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), GayaneP (12.03.2019), Karine M (26.03.2019), LarisaB (11.03.2019), Սամար (06.03.2019), արեգակ (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (07.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •