+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112
Ցույց են տրվում 111 համարից մինչև 115 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Մտածողության զարգացումը սովորողների մոտ

  1. #111
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Հասցե
    Սպիտակ
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    1394
    Ձեզ եմ ներկայացնում <<Սիրտ>> սալիկահանդեսը,որը ստեղծել են մեր դպրոցի 8-րդ դասարանցիները բաց դասի համար:

    https://lib.armedu.am/resource/27728
    Վերջին խմբագրող՝ Սամար: 29.05.2019, 00:05:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #112
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաշարների շտեմարանում տեղադրված է <<Մտածողությունը դեռահասության տարիքում>> սալիկահանդեսը,որի հեղինակ ես եմ,կարող եք օգտվել:

    https://lib.armedu.am/resource/27727
    Շնորհակալություն հարգելի Սամար շատ բովանդակալից և հետաքրքիր սահիկահանդես էր:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (03.06.2019), Սամար (27.05.2019), Անուշ Ղալայան (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.05.2019), Հարությունյան Լիլիթ (26.05.2019)

  5. #113
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:
    Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին:
    Կյանքի առաջին տարիներին զարգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:
    Մտածողության զարգացման հիմնական ուղղությունը նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեի տերմինալոգիայով համապատասխանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (03.06.2019), Սամար (27.05.2019), Լաուրա Աթանեսյան (26.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.05.2019)

  7. #114
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Մտածողության հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.05.2019)

  9. #115
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    266
    Հեղինակության աստիճան
    10561
    Մեջբերում Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու ուղեղը պետք է օգտագործվի մտածելու համար, ոչ թե միայն պահեստավորելու նպատակով:
    Թոմաս Քելի
    Ամերիկացի գիտնական
    Հարգելի գործընկերներ, կարևորելով մտածողության զարգացումը իր բոլոր տեսակներով, կփորձեմ ներկայացնել թեմայի առանցքային կողմը, բերել օրինակներ հայտնի մանկավարժների և իմ պրակտիկայից: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը, և կխնդրեմ բերել ձեր օրինակներն ու փորձը, թե ինչպես եք զարգացնում սովորողների մտածողությունը ձեր առարկայան ժամերին:
    Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացումը դասավանդման մեթոդ է: Էական չէ, թե լսարանում կամ դասարանում որ առարկայի դասն է` քիմիա, պատմություն թե աշխարհագրություն, այս մեթոդը հնարավոր է կիրառել: Քննադատական մտածողության զարգացումը կարող է սկսվել մանկապարտեզից` հասնելով մինչեւ բուհական լսարան:

    Հայաստանում քննադատական մտածողության զարգացման նոր ծրագիրն իրականացնում է «Քայլ առ քայլ» հիմնադրամը, որի ղեկավար Ռուզաննա Ծառուկյանը բացատրում է, որ «այս դեպքում քննադատականը վերլուծական իմաստով պետք է հասկանալ, քանի որ իրենք փորձում են զարգացնել համակողմանի մտածելու կարողություն»։

    «Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացում»-ը ցանցային ծրագիր է եւ իրականացվում է մի շարք երկրներում: Գաղափարը ծնվել է ԱՄՆ-ում` Ընթերցողների միջազգային ասոցիացիայի հովանավարությամբ, 1997 թվականին արդեն դարձել է ծրագիր, որին Հայաստանը միացել է երկու տարի անց` 1999-ին:

    «Այս ծրագիրը ոչ թե գիտելիքների պաշար է տալիս, այլ օգնում է, որպեսզի աշակերտներն ու ուսանողները կարողանան ինքնուրույն սովորել», - նշում է Ռուզաննա Ծառուկյանը։

    Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Ալլա Խալաթյանը 14 տարվա մանկավարժ է, ծրագրի հայաստանյան մեկնարկից ակտիվ մասնակցել է վերապատրաստումներին։ Նա պատմեց, որ «հիմա շատ գործընկերներ նախանձով են նայում` ինչպես է դասը վարում»։ - «Կարդալու եւ գրելու օգնությամբ սովորելու հմտությունները կարեւոր են ամբողջ կյանքի համար», - կարծում է ուսուցչուհին։

    Մանկավարժական համալսարանի դասախոս Հեղինե Խաչատրյանը քննադատական մտածողություն է փորձում զարգացնել ուսանողների շրջանում: Նա դասավանդում է Զարգացման եւ մանկան հոգեբանություն: – «Իմ ուսանողների մոտ, օրինակ, նվազագույնի են հասցվել քննությունների հետ կապված սթրեսային իրավիճակները», - նշեց նա։
    https://www.azatutyun.am/a/25657884.html

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Լաուրա Աթանեսյան (03.06.2019), Մարգարյան Նաիրա (28.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •