+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682

    Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

    Այսօր ինտերնետի համար ամենաակտուալ թեման ինֆորմացիայի պաշտպանության պրոբլեմն է: Ինտերնետ ցանցը օրեցօր տարածվում է ավելի գլոբալ մասշտաբներով և օրեցօր մեծանում է ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը: Ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը բաժանվում է 2 կատեգորիայի ` ընդհանուր անվտանգություն և ֆինանսական օպերացիաների հարցերի հուսալիություն: Ֆինանսական օպերացիաների անվտանգության պրոբլեմի լուծումը խթաններ կստեղծի ինտերնետ ցանցում բիզնեսի զարգացման համար: Այդ պրոբլեմի լուծման համար պայքարում են կրեդիտ քարտերի այնպիսի հսկաներ, ինչպիսիս են MasterCard-ը և Vista-ն, նաև համակարգչային ծրագրային ապահովման հսկաներ Microsoft և Netscape ընկերությունները:
    Այս պրոբլեմը ակնհայտ է դառնում հատկապես էլեկտրոնային փոստով նամակների ուղարկման պրոցեսի ժամանակ մի SMTP սերվերից դեպի մյուսը: Առանձին դեպքերում այս հաղորդագրությունները ուղղակի պատճենվում են մի կոշտ սկավառակից մյուսի մեջ ինչպես սովորական տեքստային ֆայլերը: Այս դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դրանք կարդալ: Ինտերնետ ցանցում էլեկտրոնային փոստերի անվտանգության ամենագլխավոր խնդիրն այն է, որ այն հասանելի չլինի ցանցի մյուս օգտվողներին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (11.03.2019), gayane0803 (15.04.2019), Սամար (05.03.2019), Դիանա Աղասարյան (21.03.2019), Էմմա Խաչատրյան (16.04.2019), Նարինե Մարգարյան (15.03.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926
    Հարգելի կոլեգա, կարևոր թեմա եք ընտրել:Այսօր ցանկացած ինֆորմացիա կարելի է ստանալ համացանցից, ինչն էլ ճահիճի նման քաշում է մեզ, և առանց որի էլ չենք կարողանում պատկերացնել մեր կյանքը :Անձնական հաղորդագրություններ գրում և ստանում ենք բոլորս: Հուսալիությունը, գաղտնիությունը կարևորում ենք բոլորս: Հաճույքով կհետևեմ քննարկումներին ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.04.2019), Սվետլանա Կասյան (06.03.2019), Դիանա Աղասարյան (17.03.2019)

  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26393

    Սոցցանցն էլ միջավայր է, որտեղ մաքրություն է պետք...

    Հարմար գտա իմ այս հրապարակումը տեղադրել այստեղ՝ նկատի ունենալով, որ պետք է մաքուր պահել նաև սոցցանցը, որը մարդկային հարաբերությունների մի նոր միջավայր է...Առաջին հերթին նկատի եմ ունեցել ֆեյսբուքյան տարածքը:

    Գռեհիկ հոգի՞ն է գռեհիկ խոսքեր ծնում, թե՞ հակառակը: Ասում են` վաղուց է ծնվել այս հարցը, բայց պատասխանը դեռ չգիտեն: Բայց հայտնի խոսքն ասում է, որ գռեհիկ մարդն է գռեհիկ խոսում: Կարծում եմ` եթե անգամ մարդու հոգի՞ն է այդպես խոսում, ապա հոգու դաստիարակություն պետք է տանել, որպեսզի մարդը չկեղտոտի միջավայրը իր գռեհիկ ու հայհոյախառն խոսվածքով:

    Հուսով եմ` շատերը մանկավարժիս հետ համամիտ կլինեն, որ երբևէ չեմ կարողանում հաշտվել այն կեղտոտ երևույթի հետ, երբ սոցցանցը դառնում է զրպարտության, անարգանքի, մարդկանց վարկաբեկելու հարթակ` երբեմն` անանուն, երբեմն` անուններով տարբեր հասցեատերերի քարկոծելու համար: Գուցե դա պարապությա՞ն հետևանք է կամ այս տարածական դաշտում` ուշադրություն սևեռելու միջոց: Այս միջավայրն էլ մաքրություն է ուզում մեզանից` մաքուր խոսք, մաքուր վերաբերմունք, մի քիչ` տնավարի, նաև` հյուընկալ, երբեմն` պաշտոնական կամ հարգալից` դրանով իսկ յուրովի մեր կերպարն ի ցույց դնելով ամենքին:

    Ասում են նաև, որ մարդու լեզուն և բնավորությունն իրար հետ անխզելիորեն կապված են: Մի մեծ ճշմարտություն, որին հակասելու առիթ չկա: Այդ բնավորությունը նաև նկատելի է այս տարածական միջավայրում, որտեղ մեզ համար կերպարներ են ստեղծվում: Այստեղ մենք ազատ ենք մեր շրջապատը ձևավորելու հարցում, նույնպիսի ազատություն նկատելի է նաև մեր կարծիքներում, մեր մտածողական ուղղվածությամբ, որոնց ոչ ոք իրավունք չունի բռնանալ:

    Ի՞նչ է ինձ համար այս միջավայրը: Ամեն օր սոցցանց եմ մտնում, առաջին հերթին բացում եմ իմ էջը` այս յուրահատուկ լույսի աղբյուրի: Այն լրատվության հիանալի միջոց է, տեղեկատվական դաշտ, միայն թե ճիշտ և նպատակային օգտագործվի: Գիտելիքների լավագույն շտեմարան է, հետազոտական որոնումների հուսալի աղբյուր` ինքնակրթության ճանապարհին: Նորօրյա նամակագրություն է տարածական հեռավորության վրա` ժամանակի մեջ տեղավորված, ինքնահաստատման, ինքնաճանաչողության զարգացման ուղի` կատարած հղումների, գնահատանքների, իրար հետ կիսվելու արդյունքում: Այն ասպարեզ է մրցույթների, բանավեճերի, նաև` մտածական ունակություններ դրսևորելու, ստեղծագործելու, հետաքրքրություններն ընդլայնելու համար:

    Ցանկացած հարթության շրջանակներում և փոխադարձ հղումների արդյունքում յուրաքանչյուրս յուրովի շփվում ենք մարդկանց հետ, ընթերցում նրանց գրառումները, կարծիքներ հայտնում, մեկնաբանություններ կատարում` մասնագիտական կամ հասարակական կյանքին առնչվող հարցերի շուրջ: Այս յուրահատուկ ընկերությունը, որը նաև որոշ դեպքերում արտաքնապես անճանաչելիության քողով է ծածկված, մարդկային հիանալի հարաբերությունների հաստատման ասպարեզ է ինձ համար, առողջ միջավայր` անկախ սեռից և տարիքից:

    Ուրեմն` մաքուր պահենք մեր միջավայրը, որտեղ կերպարներ են ստեղծվում, իրական մարդկային կերպարներ` ազնիվ մղումներով, հաստատուն քայլերով, բարի կամքի դրսևորումով, կերպարներ, որ տարածություն են մոտեցնում նույնիսկ, դառնում իրար հարազատ: Բայց ասում են` «ոչինչ չանելն» էլ աշխատանք է, ուրեմն` ովքեր ոչինչ չեն անում այս տարածքում, ցանկալի կլինի, այդ հոգեմաշ պարապությունից հոգնած, ուրիշներին չանվանարկեն:

    https://www.usarmenianews.com/am-n-7701.html

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (07.03.2019), gayane0803 (15.04.2019), Սամար (07.03.2019), Սվետլանա Կասյան (06.03.2019), Դիանա Աղասարյան (17.03.2019)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Հարգելի Ֆուզելինա համաձայն եմ Ձեզ հետ, շատ կարևոր թեմա է: Այսօր ամբողջ աշխարհում համացանցից օգտվելը դարձել է մարդկանց կյանքի բնականոն գործունեության անբաժանելի մասը: Համացանցից օգտվողների քանակը գերարագ աճում է՝ թողնելով դրական և բացասական ազդեցություն:
    Համացանցը փոփոխություններ է մտցրել աշխարհում մարդկանց ապրելակերպի մեջ: Թեև այդ փոփոխությունները լինում են թույլ կամ ուժեղ կախված աշխարհագրական դիրքից, մշակույթներից և տարբեր հասարակությունների տնտեսական պայմաններից, այնուամենայնիվ դա անհերքելի փաստ է: Այդ ամենը կարող է ազդեցություն ունենալ հասարակության բարեկրթման վրա և փոփոխության ենթարկել նրանց հագուկապն ու հակառակ սեռի նկատմամբ նրանց հարաբերությունների տեսակը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.04.2019), Էմմա Խաչատրյան (16.04.2019)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Հարգելի տիկին Պողոսյան, շատ ճիշտ և տեղին հրապարակում էր: Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ:
    Սոցիալական ցանցերից օգտվելիս մարդիկ հաճախ խոսում են բոլոր արգելքների վերացման մասին: Նրանք իրենց զգում ենք գոտեպնդված, երբեմն նաև` անհաղթ: Իրավիճակն ավելի է սրվում այն հանգամանքից, որ վիրտուալ աշխարհում շատ հեշտ է զգացմունքները չափազանցելը, այնպիսի բաների շուրջ արտահայտվելը կամ մեկնաբանություններ անելը այլ անձանց հասցեին որոնք անձի հետ առերես հաղորդակցվելիս չէին բարձրաձայնվի:
    Տեղեկատվական տեխնոլոգիաների այս շրջանում ցանկացած նորամուծություն կհեշտացնի թե՞ կդժվարացնի մեր կյանքը` կախված է միայն մեզանից: Յուրաքանչյուրին էլ հարկավոր է կամքի ուժ իր ափերի մեջ մնալու և կախվածություն չունենալու համար: Ամեն բան պետք է ծառայեցնել իր նպատակին:

  10. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26393
    Ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է՝
    սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում:
    Ա. Պ. Սեմյոնով

    Տարիներ առաջ համակարգչային «լեզուն» սովորելու իմ առաջին օրերին հինգ տարեկան թոռնիկս ստանձնեց իմ «ուսուցիչը» դառնալու հաճելի պարտականությունը: Մ. Գալշոյանի «Մամփրե արքան» հիշեցի, երբ թոռնուհին պապին այբուբենի տառերն էր սովորեցնում: Հակառակ այս պատմվածքի հերոսներին՝ ես համեստ, խոնարհ «աշակերտուhու» դերում էի, մի անսովոր զգացում պարուրել էր ինձ՝ միախառնված հպարտության զգացմանը, որ տածում էի նույնքան համեստ և համբերատար իմ «ուսուցիչ» թոռնիկի հանդեպ:

    Ես, որ բազում տարիների մանկավարժական փորձ ունեի, հասկացա, թե որքան շատ բան եմ կորցրել վերջին տարիներին, բայց նաև համոզվեցի, որ յուրաքանչյուր ուսուցչի հոգու պարտքն է նաև՝ սովորել այդ «հետաքրքիր լեզուն»՝ օգտվելով ամեն մի ընձեռված հնարավորությունից, որը կատարելագործվելու և ինքնակրթվելու հիանալի միջոց է:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մարդը միշտ էլ պետք է ձգտի ավելիին, քանի որ միշտ էլ սովորելու բան կա, անկախ նրանից, թե որքան ես կայացած քո գործում:
    Իսկ ինտերնետ ցանցը մեզ տալիս է հնարավորությու ավելինն իմանալու:

  13. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26393
    Մեր աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե որքանով են տվյալ դպրոցներն ապահովված համակարգիչներով, և արդյո՞ք գործում է այնտեղ համացանցը (ինտերնետը), կամ որքանո՞վ են եղած համակարգիչները լիարժեք՝ օգտագործման համար: Մի կողմից էլ համակարգիչներով զինված դասարանները, որ հիմնականում ինֆորմատիկայի առարկայի դասավանդման համար են նախատեսված, մյուս ուսուցիչներին միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ժամանակակից ուսում կազմակերպել: Անգամ նորագույն համակարգիչներով հագեցած դպրոցներ կան, որ միշտ ի զորու չեն ցույց տալու, թե ինչ խնդիրներ են հնարավոր լուծել՝ օգտագործելով դրանք: Մերօրյա աշակերտությունը, նշանակություն չունի ինչ կարողությունների տեր է, տանը օգտվում է համացանցից, բայց սոցիալական ցանցերը, որոնք կարելի է դիտել որպես հանրության հաղորդակցման միջոց, կլանում են նրանց, և հարց է ծագում, թե խնդրո առարկա թեմայի շուրջ այդ նույն աշակերտները կարողանու՞մ են արդյոք նման հետաքրքրությամբ օգտվել համակարգչից՝ գիտելիք ստանալու նպատակով: Հետևաբար այսօրվա ուսուցիչը պետք է տիրապետի համակարգչին, որ կարողանա ուսումնական գործընթացը դարձնի հետաքրքիր, ժամանակակից և որակյալ: Մեր օրերի ուսուցիչը ոչ թե պիտի սովորեցնի աշակերտներին, այլ որպես նրանց ավագ գործընկեր, ինքն էլ պետք է սովորի աշակերտների հետ, ուղղություն տա և կողմնորոշի նրանց տեղեկատվության և գիտելիքների բազմազանության ահռելի տիրույթում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամար (07.03.2019)

  15. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Հասցե
    Սպիտակ
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    1394
    Կապված ինտերնետի հնարավորությունների անվտանգ կիրառման հետ՝ կարևոր է հասարակության մեդիակրթությունը, որի արդյունքում կունենանք մեդիագրագետ սերունդ: Հայաստանում մեդիակրթությունը ցածր մակարդակի վրա է, միայն վերջերս է ուշադրություն դարձվում այդ ոլորտին, այն էլ ոչ մեծ ծավալներով ու թափով: Բայց մեդիադաշտը այնքան է ծանրաբեռնված տարբեր ճիշտ ու սխալ, իրական ու կեղծ, անվտանգ ու վտանգավոր ինֆորմացիայով, որ դժվարանում ես գլուխ հանել ու կողմնորոշվել: Այս բարդ գործը պետք է անեն բոլորը, ով կարող է՝ ուսուցիչները (ընդ որում ոչ միայն ինֆորմատիկայի, այլ նաև մյուս առարկաների), ԶԼՄ-ները, ՀԿ-ները և այլն:
    Հաճույքով կհետևեմ զարգացող քննարկումներին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի տիկին Պողոսյան: Դուք խոսում եք մի երևույթի մասին, որը խնդրահարույց է հանրապետության մի շարք դպրոցներում: Տեխնիկայի բացակայության պատճառով կարելի է ասել մեր գործը մնում է թերի, իսկ դասավանդված նյութը՝ անիմաստ: Այսօր գործ ունենք մի սերնդի հետ, որը սպասում է մշտահորդ տեղեկատվության, ինչը պարտավորեցնում է ուսուցչին ինքնազարգանալ, ինքնակրթվել: Ցավոք այսօր աշակերտները ցանկացած ինֆորմացիա ստանում են ինքնուրույն, չհամակարգված, գլխավորը երկրորդականից չտարբերելով: Ուսուցչի գերխնդիրն է դառնում զտել, մաքրել տեղեկատվությունը: Ինֆորմացիայի հոսքը պետք է լինի խիստ կառավարելի մանկավարժի կողմից, ուղղված լինի կրթական գործընթացի զարգացմանը:

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •