+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

  1. #41
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Թղթապանակը պաշտպանել ծածկագրով
    Թղթապանակը ծածկագրով պաշտպանելու համար կան հատուկ ծրագրեր: Օր. WinRar ծրագրով կարող ենք կոդավորենք և արխիվացնենք ֆայլը:
    Պետք է անհրաժեշտ թղթապանակի վրա մկնիկի աջ ստեղնով սեղմենք և ընտրեք նկարում պատկերված հրամանին: Այնուհետև կատարում նկարած ֆայլերը:
    Թղթապանակները ծածկագրելու համար կան բազմաթիվ ծրագրեր: Օր. Password Protect USB շատ պարզ ծրագիր է և հեշտությամբ կարողանում ենք ծածկագրել թղթապանակը և հեռացնել ծածկագիրը:
    1.jpg 2.jpg
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 13:30:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #42
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Ֆայլի ծածկագրի փոփոխում
    Microsaft Office ֆայլերը կոդավորելու համար` File-Save As-Tools-General Options դաշտում մուտքագրում ենք ծածկագիրը և պահպանում: Ծածկագիրը ջնջելու համար պետք է նույն դաշտից հեռացնենք ծածկագիրը և պահպանենք ֆայլը, փոփոխելու համար նույն դաշտում փոխում ենք ծածկագիրը և պահպանում:

    Ֆայլի ծածկագրի հեռացում
    Microsaft Office ֆայլերը կոդավորելու համար` File-Save As-Tools-General Options դաշտում մուտքագրում ենք ծածկագիրը և պահպանում: Ծածկագիրը ջնջելու համար պետք է նույն դաշտից հեռացնենք ծածկագիրը և պահպանենք ֆայլը:
    Վերջին խմբագրող՝ manush: 03.05.2019, 17:08: Պատճառ: Գրառումների միացում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #43
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Երբ մենք հանդես ենք գալիս որպես ծրագիր կամ որևէ տվյալ օգտագործող մենք ձեռք ենք բերում որոշակի իրավունքներ և պարտականություններ, որոնք ամրագրված են այն պայմանագրում, որը կնքում ենք տվյալ ծրագիրը տեղադրելու ժամանակ: Այդ պայմանները կարող են տարբեր լինել պայմանավորված ծրագրերը արտադրող ընկերություններից: Մենք պետք է ուշադիր լինենք թե ինչի հետ ենք համաձայնվում ծրագիրը տեղադրելու ժամանակ և չխախտենք այդ պայմանները:
    Ըստ իրավական կարգավիճակի ծրագրերի լինում են լիցանզավորված, պայմանականորեն անվճար և ազատ տարածվող:
    Եթե մենք ներբեռնում ենք համակարգչային ծրագիր և տեղադրում ենք մեր համակարգչում, ապա տեղադրելիս մենք կնքում ենք իրավաբանական պայմանագիր՝ լիցենզավորված ծրագիր տարածող ընկերության հետ, և այդ պայմանագիրը ավարտվում է մեր կողմից ծրագիրը ջնջելուց հետո: Ծրագիրը տեղադրելուց հետո մենք իրավունք չունենք այդ ծրագիրը մոդիֆիկացիայի ենթարկել, թարգմանել, փոփոխել, այդ նույն հիմքով նմանատիպ ծրագիր ստեղծել, այդ ծրագրով անօրինական գործողություններ կատարել: Ցանկացած ծրագիր տեղադրելուց առաջ պետք է ուշադիր կարդանք Лицензионное соглашение, եթե համաձայն ենք պայմանների հետ նոր սեղմենք Принято և շարունակենք ծրագրի տեղադրումը համակարգչում: Իսկ հետագայում այդ ծրագիրը օգտագործելիս չպետք է խախտենք իրավաբանական պայմանագիր, որը կնքել ենք ծրագիրը ստեղծած ընկերության հետ:
    Կան ծրագրեր, որոնք "ազատ տարածվող" են և գործում են լիարժեք: Օր. Google Chrom, Google Earth, Skype, և այլն: "Ազատ տարածվող" ծրագրերում արտադրողի կողմից կարող է ավելացվել այլ ծրագրեր (браузер, mail.ru агент, bing որոնման համակարգ և այլն): Պետք է ծրագիրը տեղադրելու ժամանակ ուշադիր կարդալ և անջատել այդ ծրագրերը եթե մեզ հարկավոր չեն:
    Այն փաթեթներն ու ծրագրերը, որոնք "ազատ տարածվող" չեն ներկայացված են լինում Demo տարբերակով կամ ունեն գործածության որոշակի ժամկետ (հիմնականում 30 օր): Վերջիններիս լիարժեք տարբերակները վճարովի են, և կարող են ձեռք բերվել դրանց հեղինակների կայքերից: Օր. համակարգչային անտիվիրուսները, օպերացիոն համակարգերը և այլն:
    Կան նաև պայմանականորեն ազատ տարածվող ծրագրեր: Դրանց տարածումը կախված է ծրագիրը արտադրող ընկերության հայեցողությունից: Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը, ով ստեղծել է ծրագիրը: Հեղինակային իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հեղինակային իրավունքն առաջանում է ստեղծագործության ստեղծման փաստի ուժով, այն պահից, երբ անձն (կազմակերպությունը) իր ստեղծագործական կարողությունների շնորհիվ ստեղծում է հեղինակային իրավունքի որեւէ օբյեկտ, որը դառնում է երրորդ անձանց համար հասանելի, դա պատկանում է իրեն` հեղինակային իրավունքով, պաշտպանվում հեղինակային իրավունքի նորմերով: Հեղինակային իրավունքի խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքի առջև: Այնպես որ պետք է ուշադիր լինենք և չխախտենք այն ծրագրերի հեղինակային իրավունքները, որոնք օգտագործում ենք:
    7f29be41cb74df9f8387f3cc8ca664ea.jpg

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #44
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    2874
    Հարգելի Սվետլանա Կասյան, ինձ Ձեր մասնագիտական օգնությունն է պետք: Խնդրում եմ բացատեք թե ինչպես կարող եմ փոխել Microsoft Office փաթեթի մեջ ներառված ծրագրերի լեզուն (անգլերենից ռուսերեն)

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    2874
    Հարգելի Սվետլանա, Ձեր թեման շատ օգտակար է: Քանի որ ֆորումը մանկավարժական հարթակ է, իսկ թեման անհրաժեշտ են նաև ծնողներին, լավ կլիներ Ձեր թեմայի շրջանակներում կազմակերպեիք ուսուցողական, ճանաչողական սեմինար աշակերտների ծնողների հետ: Իմ կարծիքով այն կլինի արդյունավետ, քանզի յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան օգտվի ապահով և անվտանգ, ուսուցողական ինֆորմացիայով լի համացանցից:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #46
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա Կասյան, ինձ Ձեր մասնագիտական օգնությունն է պետք: Խնդրում եմ բացատեք թե ինչպես կարող եմ փոխել Microsoft Office փաթեթի մեջ ներառված ծրագրերի լեզուն (անգլերենից ռուսերեն)
    1. 1.jpg 2. 2.jpg 3. 3.jpg

    Եթե ձեր ցանկալի լեզուն առկա չէ, հնարավոր է, անհրաժեշտ է ներբեռնելու եւ տեղադրելու լեզվի փաթեթ կամ ինտերֆեյս փաթեթ:
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 13:31:

  12. #47
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, Ձեր թեման շատ օգտակար է: Քանի որ ֆորումը մանկավարժական հարթակ է, իսկ թեման անհրաժեշտ են նաև ծնողներին, լավ կլիներ Ձեր թեմայի շրջանակներում կազմակերպեիք ուսուցողական, ճանաչողական սեմինար աշակերտների ծնողների հետ: Իմ կարծիքով այն կլինի արդյունավետ, քանզի յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան օգտվի ապահով և անվտանգ, ուսուցողական ինֆորմացիայով լի համացանցից:
    Հարգելի Նարինե, շնորհակալություն արձագանքելու համար: Շատ օգտակար առաջարկ էր, ես էլ եմ կարծում, որ պետք է կազմակերպել սեմինար ծնողների հետ, քանի որ այսօր բոլորը օգտվում են համացանցից և գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հարձակման թիրախ, ինչի պատճառով համացանցիծ ճիշտ օգտվելու կանոնների մասին պետք է իմանա յուրաքանչյուրի մարդ։

  13. #48
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Գաղտնաբառեր

    Գաղտնաբառերը հաշիվների պաշտպանության հիմնական բանալին են։ Պետք է կիրառել հատուկ գաղտնաբառերի կառավարման ծրագրեր (password manager), որոնք մի տեղ են պահում դրանք, և օգտագործողը ստիպված չէ դրանք բոլորն անգիր հիշել։ Այդպիսի ծրագրերից են՝ LastPass, Dashlane, KeePassX և այլն։
    Կան գաղտնաբառերը կորցնելու մի շարք հնարավորություններ`
    • վիրուսներով վարակված համակարգիչն արդեն իսկ վտանգ է, քանի որ դրանց միջոցով հաքերները կարողանում են ստանալ բոլոր գաղտնաբառերը և այս դեպքերից փրկում են հակավիրուսային ծրագրերը,
    • հանրային Wi-Fi կետերից օգտվելը,
    • ինտերնետ ակումբների, հանրային գրադարանների, կրթական հաստատությունների համակարգիչներից օգտվելը,
    • ոչ անձնական համակարգչից ինտերնետ մուտք գործելը որի դեպքում՝ բրաուզերի մեջ պահպանվում է էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը։

  14. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Օգտագործե՛ք բարդ գաղտնաբառեր

    Գաղտնաբառերը հաշիվների պաշտպանության հիմնական բանալին են։ Տարբեր հաշիվները, գաղտնաբառերը երբեք չպետք է կրկնվեն։ Գաղտնաբառերի չկրկնվելու պահանջն ունի իր տրամաբանությունը։ Հաքերներին պարբերաբար հաջողվում է կորզել օգտատերերի տվյալները տարբեր կայքերի շտեմարաններից։ Նման շտեմարանները պարբերաբար հայտնվում են համացանցում։ Նման հարձակումների ենթարկվում են նույնիսկ շատ վստահելի կայքերը, օրինակ՝ Yahoo-ն, Dropbox-ը և այլն։ Եթե մարդը բոլոր հաշիվների համար կիրառում է նույն գաղտնաբառը, ապա նման բացահայտումը վտանգում է նրա բոլոր գրանցումները։ www.Haveibeenpwned.com կայքից կարելի է տեղեկանալ, թե կա՞ արդյոք, գաղտնաբառը հաքերների կողմից արդեն հրապարակված շտեմարաններում, թե ոչ։ Այստեղ հնարավոր է նաև գրանցվել և նոր հաքերային բացահայտումների դեպքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկանալ, եթե գաղտնաբառը կհայտնվի համացանցում։ Հասկանալի է, որ այսօր միջին օգտատերն արդեն ստիպված է հիշել տասնյակ գաղտնաբառեր և դժվար է մտապահել դրանք։ Եթե Դուք չունեք իդեալական հիշողություն, այստեղ կա երկու հիմնական լուծում․ ունենալ գաղտնաբառերի ստեղծման հատուկ սցենար։ Օրինակ, կիրառել տողեր Պարույր Սևակի բանաստեղխություններից, դրանց կցելով ձեր հեռավոր բարեկամների ծննդյան ամսաթվերը, կամ օգտագործել ասացվածքներ, շեքսպիրյան սոնետներ և հազար ու մի այլ նմանատիպ մեթոդներ, որոնք հասկանալի են միայն Ձեզ:

  15. #50
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մի քանի հիմնական կանոններ գաղտնաբառերի վերաբերյալ․

    1.պահպանել անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծել այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել,
    2.գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն 10 նիշ՝ ներառյալ փոքր և մեծ տառեր,
    3.գաղտնաբառը չպետք է պարունակի հեշտ գուշակվող տեղեկատվություն․ օրինակ՝ երեխայի կամ նրա ընտանիքի անդամների ծննդյան թվերը, հեռախոսահամարը, անունները և այլն,
    4.տարբեր հաշիվները, գաղտնաբառերը երբեք չպետք է կրկնվեն,
    5.երբեք չպետք է վստահեն իրենց գաղտնաբառը նույնիսկ իրենց ընկերներին:

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •