+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Web էջերը

    Web-էջերի անվտանգությունը շատ դեպքերում խնդիրներ չի առաջացնում, բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ նրանք հարձակման են ենթարկվում հակերների կողմից: Հնարավոր է, որ փոխվեն Ձեր web-էջի ֆայլերը, ավելացվեն ուրիշ ֆայլեր կամ դրա նման մի բան: Բայց դա քիչ հավանական է հատկապես այն դեպքում, երբ Դուք ունեք լավ ծածկագիր:
    Գոյություն ունի նաև մի պոտենցիալ խնդիր: Եթե օգտվողը պահպանում է իր ֆայլերը պրովայդերի սերվերում և դրա հետ մեկտեղ չի ստեղծում յուրաքանչյուր դիրեկտորիայում web-էջ index.html անունով, ապա, եթե այդ դեպքում հակերը նշի web-էջի ճիշտ անունը հասցեից, այն կարող է բերել սերվերում FTP-սեսիայի:
    Գոյություն ունի իրավիճակ, երբ Դուք ստեղծում եք Ձեր էջը http://www.xyz.com/~user/mypage.html անվամբ, բայց ինչ-որ մեկը միանում է http://www.xyz.com/~user առանց առանց էջի անվան: Շատ UNIX համակարգերում այդպիսի պրոբլեմ գոյություն ունի, այս դեպքում տեղի է ունենում FTP հարձակման սեանս, որտեղ հնարավոր կլինի տեսնել Ձեր բոլոր HTML դիրեկտորիաները: Դա նախատեսված էր, որպես web սերվերի հավելյալ հնարավորություն: Այսօր շատ համակարգչային ադմինիստրատորներ անջատում են այս հնարավորությունը և օրեցօր նրանց թիվը ավելանում է, որովհետև այն սպառնում է համակարգի անվտանգությանը, քանի որ պոտենցիալ ձևով այդ դիրեկտորիաներում կարող են գոյություն ունենալ ֆայլեր, որոնց դիտումը մարդկանց կողմից Ձեզ անցանկալի կլինի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019), Անուշ Առաքելյան (27.03.2019)

  3. #22
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրուսները ինտերնետում

    Այսօր ինտերնետում գոյություն ունեն ոչ միայն միայնակ հակերներ, որոնք գրում են ծրագրեր (վիրուսներ) ինտերնետում գաղտնի հարձակման համար, այլև հակերների ամբողջական խմբեր,որոնք կարող են վտանգավոր լինել ամբողջ աշխարհում ինտերնետին միացած համակարգիչների համար: Դուք նույնպես կարող եք բախվել համակարգչային «տեռարիստների», եթե չօգտագործեք պաշտպանման մեթոդներ:
    «Տրոյական ձիերը» և վիրուսները դրանք 2 հիմնական ծրագրերի տիպերն են գաղտնի հարձակման համար: Վիրուսը ծրագիր է, որը գաղտնի պատճենում է ինքն իրեն Ձեր համակարգ այնպես, որ հետագայում կարող է Ձեր համակարգչից տեղափոխվել ուրիշ արտաքին համակարգեր: Վիրուսը գաղտնի ապրում է Ձեր համակարգում որոշ ժամանակահատվածում ծրագրի բեռնավորումից առաջ, այնուհետև սկսում է գործել: Մյուս կողմից, « Տրոյական ձին» օգտագործում է խաբեություն, որպեսզի ստիպի Ձեզ բացահայտորեն կատարել ծրագիրը: Սովորաբար դրա համար այն պնդում է, թե կատարում է որոշակի օգտակար ֆունկցիաներ: Սակայն դրա փոխարեն «Տրոյական ձին» կատարում է այնպիսի բաներ, որոնք շատերին ընդհանրապես դուր չի գալիս, օրինակ, ֆորմատավորում են Ձեր կոշտ սկավառակը:
    Վիրուսներին ստեղծում են մարդիկ: Դե դա ակնհայտ է: Որոշ մարդիկ ստեղծում են վիրուսներ, որպեսզի ցուցադրեն իրենց առավելությունը ամբողջ համակարգչային աշխարհի նկատմամբ, մյուսներին դրդում է ատելությունը և ոչնչացնելու ծարավը: Այն ուղիները, որոնցով վիրուսը կարող է Ձեր համակարգիչ թափանցել իրականում ամբողջապես կանխատեսելի են: Կան մուտքագրման 3 հիմնական ձևեի: Եղել են դեպքեր, երբ ծրագրային ապահովություն արտադրող ֆիրմաները մեղադրվել են նրանում, որ վաճառել են վիրուսով վարակված դիսկեր: Բայց վիրուսների տարածման ամենատարածված տարբերակը օգտագործողների միջև դիսկերի փոխանակությունն է:
    Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում, երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
    12 տարի առաջ շատ քիչ համակարգիչներ ունեին մոդեմներ և միացված չէին ցանցին: Այսօր գոյություն ունեն արագագործ մոդեմներ, որոնցով ինֆորմացիան ինտերնետից փոխանցվում է Ձեր համակարգիչ արխիվացված: Դա հեշտացնում, արագացնում և պարզեցնում է փոխանցումը, սակայն որոշ դեպքերում այն կարող է վտանգավոր լինել: Որոշ ադմինիստրատորներ ստուգում են արխիվները վիրուսների համար մինչ թույլատրելը այն փոխանցել ցանցով: Կան նաև այնպիսիսնները, որոնք տարածում են ֆայլը առանց որևէ թեստ անց կացնելու:
    Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամxe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտրի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն com կամ exe ֆայլերով:windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանք DOS: MSDOS.SYS, IO.SYS :
    Այս ֆայլերը բեռնավորվում են և կատարվում են սկզբնային բեռնավորման կատարման ժամանակ: Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են sys ընդլայնում, հնարավոր է նաև bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է «դինամիկ գրադարանային կապ» DLL ընդլայնմամաբ: windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
    Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic- ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է Ձեր NORMAL.DOT ֆայլը, որը, իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է:
    Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:
    Հարգելի Սվետլանա շատ օգտակար թեմա եք բարձրացրել:
    Համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ՝ տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։ Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են՝ գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին՝ կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ:
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019), Սվետլանա Կասյան (28.03.2019)

  5. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    3443
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա շատ օգտակար թեմա եք բարձրացրել:
    Համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ՝ տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։ Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են՝ գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին՝ կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ:
    Հիշեցնենք, որ համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված, «ինքնաբազմացման» ունակությաթբ օժտված փոքրածավալ ծրագիր է, որը կարող է համակարգչի աշխատանքում տարբեր անցանկալի երևույթների պատճառ դառնալ` սկսած «ամենաանմեղներից». էկրանին բերվող պատկերի աղավաղում, երաժշտա- կան հոլովակների ցուցադրում և այլն, մինչև լրջորեն վնասելը` համակարգչային տվյալների ոչնչացում և նույնիսկ համակարգչի առանձին միկրոսխեմաների անսարքության առաջացում: Համակարգիչը վարակելուց հետո վիրուսը կարող է «թաքնվել» ու «հարձակման անցնել» սկսած որոշակի իրադարձությունից` շաբաթվա որևէ օրվանից, կոնկրետ ամսաթվից, կիրառական որևէ ծրագրի թողարկումից, փաստաթուղթ բացելուց:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019), Սվետլանա Կասյան (28.03.2019)

  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա շատ օգտակար թեմա եք բարձրացրել:
    Համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ՝ տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։ Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են՝ գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին՝ կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ:
    Համակարգչային վիրուսների շարքին հաճախ սխալմամբ դասում են բազմաթիվ վնասակար ծրագրային միջոցներ (malicious software-MALWARE), որոնք իրականում վիրուսներ չեն, կարող են ունենալ կամ չունենալ վերարտադրվելու հատկություն և շատ հաճախ կարող են զգալի վնաս հասցնել օգտագործողին և նրա կողմից օգտագործվող համակարգին: Այնուամենայնիվ այս վնասակար ծրագրերը նույնպես դիտարկվում են որպես անցանկալի և դրանք շատ հաճախ դիտվում են վիրուսների հետ մեկ շարքում:
    Ծրագրային վնասակար միջոցների թվին են պատկանում`

    1.որդերը (WORMS),
    2.գովազդային` օժանդակվող ծրագրային միջոցները (Advertising-supported software-ADWARE),
    3.հետախուզական` գաղտնի ծրագրային միջոցները (Spy Software-SPYWARE),
    դեպի օգտագործողի համակարգիչ չարտոնված մուտքի շնորհման` գաղտնի աշխատող ծրագրային միջոցները (Root Kit-ROOTKIT),
    4.կեղծ անվանումով և օրինական ծրագրի դիմակով աշխատող` իրականում ծածուկ վնաս հասցնող ծրագրային միջոցները (Trojan Horse-TROJAN),
    5.իրականում վնասակար` օգտագործողի համակարգչի համար օգտակար ծրագրի դիմակի տակ աշխատող և այդ «օգտակարությունը» ամեն կերպ խարդախությամբ լավ կողմից ներկայացնող (գովազդող) ծրագրային միջոցները (scaring software- SCAREWARE),
    6.ինտերնետային հանցագործության համար ստեղծված որևիցե վնասակար ծրագրային միջոց (վիրուս) (crime software-CRIMEWARE):
    Համակարգչային վիրուսները կցվում են որևէ ծրագրի կամ ֆայլի դրանց աշխատանքի ժամանակ: Սակայն վիրուսները անպայմանորեն չեն վարակում բոլոր աշխատող ֆայլերը: Շատ հաճախ վիրուսներից շատերը գրվում են միայն մեկ կամ մի քանի տեսակի ֆայլերի համար: Ավելին, վիրուսներից շատերը վարակում են ոչ թե օգտագործողի կողմից ստեղծված, այլև շատ հաճախ` հենց համակարգային ֆայլերը: Որքան երկարատև է վիրուսը աշխատում համակարգչում այնքան ավելի ու ավելի շատ ֆայլեր է այն վարակում: Տարածվելով մի ֆայլից մյուսին, և համապատասխան պահի սպասելով, վարակը կարող է կցվել էլեկտրոնային նամակին կամ վարակելով ցանցային ֆայլային համակարգը անցնել ցանցի ներսում գտնվող հաջորդ համակարգչին:
    Վերջին խմբագրող՝ Սվետլանա Կասյան: 28.03.2019, 19:12:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնենք, որ համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված, «ինքնաբազմացման» ունակությաթբ օժտված փոքրածավալ ծրագիր է, որը կարող է համակարգչի աշխատանքում տարբեր անցանկալի երևույթների պատճառ դառնալ` սկսած «ամենաանմեղներից». էկրանին բերվող պատկերի աղավաղում, երաժշտա- կան հոլովակների ցուցադրում և այլն, մինչև լրջորեն վնասելը` համակարգչային տվյալների ոչնչացում և նույնիսկ համակարգչի առանձին միկրոսխեմաների անսարքության առաջացում: Համակարգիչը վարակելուց հետո վիրուսը կարող է «թաքնվել» ու «հարձակման անցնել» սկսած որոշակի իրադարձությունից` շաբաթվա որևէ օրվանից, կոնկրետ ամսաթվից, կիրառական որևէ ծրագրի թողարկումից, փաստաթուղթ բացելուց:
    Իրենց պահելաձևից ելնելով վիրուսները բաժանվում են երկու խմբի. ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ վիրուսների:
    Ռեզիդենտ (կամ նույն է թե մշտապես տեղակայված) այս տեսակի վիրուսների վարակիչ կոդերը (վերարտադրվող մոդուլը) իրենց բեռնում են օպերատիվ հիշողության մեջ (ասել է թե մշտապես տեղակայվում են այնտեղ), որևէ վարակված ծրագրին կցված լինելով, և սպասում այնտեղ ակտիվ վիճակում այնքան ժամանակ մինչև օպերացիոն համակարգը կամ օգտագործողը չաշխատացնի այլ ծրագիր: Վերջինս վարակվելով, վերահսկողությունը հանձնում է արդեն նոր տիրոջը և սպասում իր հաջորդ «զոհին»:
    Ռեզիդենտ վիրուսները հաճախ բաժանում են արագ վարակող կամ դանդաղ վարակող վիրուսների: Արագ վարակող ռեզիդենտ վիրուսները կարող են վարակել բոլոր այն ֆայլերը, որոնք այդ պահին սկսում են աշխատել: Նման դեպքում անգամ հենց ինքը հակավիրուսը, եթե չի հայտնաբերել, որ վիրուսի կիրառական մոդուլը նստած է հիշողության մեջ և այն չի վերացրել, կարող է պատճառ դառնալ ամբողջ համակարգչի ֆայլերի վարակմանը: Այդ դեպքում, հակավիրուսի ընդլայնված սքանավորման ժամանակ, յուրաքանչյուր ֆայլի վրա անցնելիս, ակտիվացնում է վերջիններիս դրանով իսկ թույլ տալով վիրուսին տեսնել և վարակել դրանք: Դանդաղները, հակառակը` փորձում են հնարավորինս քիչ ֆայլեր վարակել և դրանով իսկ անտեսանելի մնալ:
    Ի տարբերություն ռեզիդենտ վիրուսների, ոչ ռեզիդենտները ունեն երկու մոդուլ`փնտրման և վերարտադրվելու: Երբ վիրուսը վարակում է համակարգիչը նրա փնտրման մոդուլը անմիջապես փնտրում է նոր ֆայլեր և գտնելով այն դիմում է վերարտադրման կամ վարակիչ մոդուլի օգնությանը, որպեսզի վերջինս վարակի այն:
    Օգտագործողներից շատերը չեն էլ գիտակցում վիրուսի ներկայության մասին` չնայած որ հաճախ վիրուսների առկայությունը երևում է այս կամ այն ախտանշանից:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Վիրուսով վարակված լինելու մասին կարող են վկայել հետևյալ <<ախտանիշները>>.
     ազատ օպերատիվ հիշողության ծավալի անհիմն փոքրացումը,
     համակարգչի աշխատանքի ևμեռնավորման գործընթացի դանդաղումը,
     ֆայլի պարունակության փոփոխությունը,
     ֆայլի ծավալի և վերջին վերափոխման ամսաթվի փոփոխությունը,
     տեքստային փաստաթղթի աղավաղումը,
     աշխատող կիրառական ծրագրի վթարային ելքը,
     օպերացիոն համակարգի ինքնավերաμեռնավորումը,
     օպերացիոն համակարգիμեռնավորման սխալները,
     ֆայլերն անհրաժեշտ թղթապանակներում պահպանելու անհնարինությունը,
     ֆայլերիμազմաթիվ կրկնօրինակների ավտոմատ ստեղծումը և այլն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (31.03.2019), Դիանա Աղասարյան (01.04.2019)

  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Վիրուսով վարակվելու հիմնական աղբյուրները
    Վիրուսի հիմնական աղբյուր կարող է լինել.
     վիրուսակիր ֆայլ պարունակող սկավառակը,
     համակարգչային ցանցը, այդ թվում` էլեկտրոնային փոստն ու ինտերնետը,
     վիրուսով վարակված կոշտ սկավառակը,
     օպերացիոն համակարգում թաքնված վիրուսը:

  14. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Վիրուսի հիմնական հատկությունները
    Համակարգիչը վիրուսով վարակվելուց հետո համակարգչում առաջանում են մի շարք խնդիրներ՝
    ա) համակարգչի աշխատունակության նվազում (այն սկսում է դանդաղ
    աշխատել` երկար «մտածել»),
    μ) համակարգչով աշխատելու ընթացքում օպերացիոն համակարգի ավտոմատ
    վերաμեռնավորում,
    գ) տեքստային փաստաթղթերի աղավաղում,
    դ) կիրառական ծրագրերի աշխատանքի վթարային ելք,
    ե) ճկուն և կոշտ սկավառակների վրա եղած ֆայլերի μազմաթիվ
    կրկնօրինակների ստեղծում և այլն:

  15. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Վիրուսների դասակարգումը
    Տարբերում են վիրուսների հետևյալ տիպերը.
     ֆայլային վիրուսներ. սրանք վարակում են ճկուն ու կոշտ սկավառակների վրա եղած ծրագրերն ու փաստաթուղթ պարունակող ֆայլերը,
     բեռնավորվող վիրուսներ. սրանք վնասում են կոշտ ու ճկուն սկավառակների համակարգչային տիրույթները,
     տրոյական վիրուսներ. սրանք իրենց «գաղտնի» աշխատանքի ընթացքում մի համակարգչից տեղեկություններ հավաքելով` ինտերնետով դրանք այլ համակարգիչ են ուղարկում և այլն:

  16. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Ֆայլային վիրուսներ
    ֆայլային վիրուսներ (երμեմն զանազանում են սրանց ծրագրային և մակրովիրուսային տարμերակները). սրանք վարակում են սկավառակների վրա եղած ծրագրեր և փաստաթղթեր պարունակող ֆայլերը: Վերջերս հատկապես տարածում են գտել այնպիսի մակրովիրուսներ, որոնք ունակ են ներդրվելու միանգամից մի քանի հավելվածներում. այդպիսին է, օրինակ Nriplicate անունը կրող վիրուսը:Նման վիրուսակիր ծրագրի աշխատանքը սկսելուց հետո վիրուսը տեղակայվում է համակարգչի օպերատիվ հիշողության մեջ և կարող է մինչև մեքենան անջատելը վարակել այդ ընթացքում կիրառված ծրագրերը:

+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •