+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ինտերնետ ցանցի պաշտպանվածություն

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Ցավոք հարգելի Սամար, մեդիակրթության ցածր մակարդակը հանրապետությունում գլոբալ խնդիր է: Առայժմ ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան ռեսուրսներ /մասնագետ, գրականություն, դիդակտիկ նյութեր, տեխնիկա իրականացնելու գրագետ մեդիակրթություն: Խնդիրը խորքային է, շատ լավ կլինի, որ մեր իշխանություններն ավելի գործնական քայլեր մշակեն այս ուղղությամբ, անգամ՝ նախադպրոցական հիմնարկներում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Ամենամեծ վտանգը ինտերնետում գաղտնիության կորուստն է: Մարդկանց մեծ մասի համար www-ով շրջագայելը ոչ մի վտանգ չի ներկայացնում: Դե դա հասկանալի է: Ոչ մի նոր տեխնոլոգիա մեծ մասսայականություն չի վայելի, եթե նրա օգտագործման ռիսկը գերազանցի եկամուտը: Օրինակ, եթե հեռախոսների առաջին մոդելները սպանեին մարդկանց հոսանքով, մենք դեռ հեռագրեր կուղարկեինք ու կօգտագործեինք մեխանիկական հաշվողական «Ռենդա» մեքենաները:
    Միջին մարդը ինտերնետում չպետք է բախվի պաշտպանության պրոբլեմների հետ: Այս հարցը շատ քննարկումների թեմա է եղել: Իրականում սովորական օգտվողը ավելի շուտ կշահի լոտո, քան ինչ որ մեկը կփչացնի նրա համակարգիչը:
    Իհարկե, դա չի վերաբերում այն մարդկանց, որոնք աշխատում են սերվերներ: Սերվերը միշտ բախվում է բազմաթիվ պրոբլեմների հետ: Բայց օգտվողները որոնք ուղղակի շրջագայում են ինտերնետով կամ էլ ուղարկում են էլեկտրոնային փոստով նամակներ, իրականում չպետք է անհանգստանան հակերների համար: Իհարկե, 100 տոկոսով պնդել չի կարելի, բայց մարդիկ վախենում են հնարավորից և անտեսում են ավելի հավանականը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    2874
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ինտերնետի համար ամենաակտուալ թեման ինֆորմացիայի պաշտպանության պրոբլեմն է: Ինտերնետ ցանցը օրեցօր տարածվում է ավելի գլոբալ մասշտաբներով և օրեցօր մեծանում է ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը: Ինֆորմացիայի անվտանգության պրոբլեմը բաժանվում է 2 կատեգորիայի ` ընդհանուր անվտանգություն և ֆինանսական օպերացիաների հարցերի հուսալիություն: Ֆինանսական օպերացիաների անվտանգության պրոբլեմի լուծումը խթաններ կստեղծի ինտերնետ ցանցում բիզնեսի զարգացման համար: Այդ պրոբլեմի լուծման համար պայքարում են կրեդիտ քարտերի այնպիսի հսկաներ, ինչպիսիս են MasterCard-ը և Vista-ն, նաև համակարգչային ծրագրային ապահովման հսկաներ Microsoft և Netscape ընկերությունները:
    Այս պրոբլեմը ակնհայտ է դառնում հատկապես էլեկտրոնային փոստով նամակների ուղարկման պրոցեսի ժամանակ մի SMTP սերվերից դեպի մյուսը: Առանձին դեպքերում այս հաղորդագրությունները ուղղակի պատճենվում են մի կոշտ սկավառակից մյուսի մեջ ինչպես սովորական տեքստային ֆայլերը: Այս դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դրանք կարդալ: Ինտերնետ ցանցում էլեկտրոնային փոստերի անվտանգության ամենագլխավոր խնդիրն այն է, որ այն հասանելի չլինի ցանցի մյուս օգտվողներին:
    Հարգելի Սվետլանա, իրավ, այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի: Սակայն վերջին ժամանակներս մենք այն չարաշահում ենք: Սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ ոչ թե մտերմացել, այլ ընդհակառակը, օտարացել, մեկուսացել և կարծես թե ռոբոտացել են: Մարդիկ ռեալ և իրական շփումը նախընտրում են փոխարինել ինտերնետային շփմամբ, որն էլ ավտոմատ կերպով տանում է հասարակությունից, մարդկությունից մեկուսացման:
    Վերջին ժամանակներում համացանցն իր հյուսած սարդոստայնի մեջ է գցում ավելի շատ դպրոցականների և ,նույնիսկ, նախադպրոցականների: Երեխաներից շատերը պատկերավոր հիշողության շնորհիվ ավելի լավ տիրապետում են ստեղնաշարի լատինական տառերին, քան իրենց մայրենի լեզվի տառերին:Դա ևս փաստում է այն, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են վատնում համակարգչի առջև, քան հարկավոր է, ինչն էլ նոր ձևավորվող ողնաշարի համար խիստ վտանգավոր է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Հարգելի Նարինե, այսօր համակարգիչը մեր առօրյա կյաքնում ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է: Նույնիսկ մեկ տարեկան երեխան է ձեռքը մեկնում դեպի համակարգիչը: Իսկ ինչ վերաբերվում է համացանցին, ապա կարելի է ասել, որ այսօր այն հաց ու ջրի պես կարևոր է :
    Համացանցը մարդու ներաշխարհում լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգ, որը կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»:
    Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:
    Եվ որպեսզի երեխան չվնասի իր առողջությունը մենք՝ մեծերս տանը, իսկ ուսուցիչները դպրոցում անպայման պետք է հետևենք և սովորեցնենք երեխաներին համակարգչից ճիշտ օգտվելու կանոննները:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Կոդերը ինտերնետում

    Կարծում եմ`այն մարդկանց համար, ովքեր նոր են շփվում ինտերնետի հետ, տիպիկ սխալ է հանդիսանում նրանց թույլ կոդերը: Պրովայդերների մեծ մասը նոր օգտվողի միացվելու ժամանակ նրան հատուկ կոդ են տալիս , որը համընկնում է մուտքի անվան հետ: Օգտվողի համար շատ կարևոր է ունենալ այդ կոդը փոխելու հնարավորություն:
    Կոդերը բանալիներ են: Պետք է փոփոխել այն ռեգուլյար կերպով և լինել ուշադիր մանրամասնություններին: Եթե հաստատ գիտեք, որ Ձեզ պետք է գա նոր էլեկտրոնային փոստ, իսկ այն չկա, պետք է մտածել« Ինչ որ մեկը հնարավոր է կարդացած լինի այն» կամ եթե հայտնաբերել եք օտար ֆայլեր, առաջինը, որ պետք է անել, դա փոխել Ձեր կոդը, երկորդ հերթին պետք հայտնել կասկածները պրովայդերին: Նա կարող է հայտնաբերել, թե ով է Ձեր անվան տակ աշխատում:
    Եթե ինչ որ մեկը գիտի Ձեր կոդը, դա կնշանակի, որ նա ունի մուտք ինտերնետ Ձեր անվան տակ: Նա կարող է կարդալ կամ ջնջել Ձեր էլեկտրոնային փոստը , կառավարել Ձեր web էջերը, ուղարկել հաղորդագրություններ Ձեր անվան տակ:

  10. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    2874
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե, այսօր համակարգիչը մեր առօրյա կյաքնում ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է: Նույնիսկ մեկ տարեկան երեխան է ձեռքը մեկնում դեպի համակարգիչը: Իսկ ինչ վերաբերվում է համացանցին, ապա կարելի է ասել, որ այսօր այն հաց ու ջրի պես կարևոր է :
    Համացանցը մարդու ներաշխարհում լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգ, որը կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»:
    Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:
    Եվ որպեսզի երեխան չվնասի իր առողջությունը մենք՝ մեծերս տանը, իսկ ուսուցիչները դպրոցում անպայման պետք է հետևենք և սովորեցնենք երեխաներին համակարգչից ճիշտ օգտվելու կանոննները:
    Հարգելի Սվետլանա, լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Համացանցից կախվածություն ունեցող մարդու մոտ ամեն օր տարբեր ժամերի որևէ կայք մուտք գործելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջ, և մարդն այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ, որը լուրջ վտանգ է առողջության համար: Այդ կախվածությամբ տառապողները չափազանց դրական լիցքեր են ստանում սոցցանցերում կամ տվյալ կայքում գտնվելու ընթացքում: Համացանցի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտատերերի 5-10 տոկոսը. նրանց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ինտերնետը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  12. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Համացանցից կախվածություն ունեցող մարդու մոտ ամեն օր տարբեր ժամերի որևէ կայք մուտք գործելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջ, և մարդն այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ, որը լուրջ վտանգ է առողջության համար: Այդ կախվածությամբ տառապողները չափազանց դրական լիցքեր են ստանում սոցցանցերում կամ տվյալ կայքում գտնվելու ընթացքում: Համացանցի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտատերերի 5-10 տոկոսը. նրանց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ինտերնետը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:
    Հարգելի Նարինե համացանցը վատ բան չէ, իհարկե, այն տեղեկատվական և շփման հրաշալի հարթակ է, ուղղակի պետք է իմանանք մեր սահմանները, պլանավորենք մեր ժամանակը և պահպանենք քննադատական վերաբերմունքը մեր սեփական անձի նկատմամբ։

  13. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Վիրուսները ինտերնետում

    Այսօր ինտերնետում գոյություն ունեն ոչ միայն միայնակ հակերներ, որոնք գրում են ծրագրեր (վիրուսներ) ինտերնետում գաղտնի հարձակման համար, այլև հակերների ամբողջական խմբեր,որոնք կարող են վտանգավոր լինել ամբողջ աշխարհում ինտերնետին միացած համակարգիչների համար: Դուք նույնպես կարող եք բախվել համակարգչային «տեռարիստների», եթե չօգտագործեք պաշտպանման մեթոդներ:
    «Տրոյական ձիերը» և վիրուսները դրանք 2 հիմնական ծրագրերի տիպերն են գաղտնի հարձակման համար: Վիրուսը ծրագիր է, որը գաղտնի պատճենում է ինքն իրեն Ձեր համակարգ այնպես, որ հետագայում կարող է Ձեր համակարգչից տեղափոխվել ուրիշ արտաքին համակարգեր: Վիրուսը գաղտնի ապրում է Ձեր համակարգում որոշ ժամանակահատվածում ծրագրի բեռնավորումից առաջ, այնուհետև սկսում է գործել: Մյուս կողմից, « Տրոյական ձին» օգտագործում է խաբեություն, որպեսզի ստիպի Ձեզ բացահայտորեն կատարել ծրագիրը: Սովորաբար դրա համար այն պնդում է, թե կատարում է որոշակի օգտակար ֆունկցիաներ: Սակայն դրա փոխարեն «Տրոյական ձին» կատարում է այնպիսի բաներ, որոնք շատերին ընդհանրապես դուր չի գալիս, օրինակ, ֆորմատավորում են Ձեր կոշտ սկավառակը:
    Վիրուսներին ստեղծում են մարդիկ: Դե դա ակնհայտ է: Որոշ մարդիկ ստեղծում են վիրուսներ, որպեսզի ցուցադրեն իրենց առավելությունը ամբողջ համակարգչային աշխարհի նկատմամբ, մյուսներին դրդում է ատելությունը և ոչնչացնելու ծարավը: Այն ուղիները, որոնցով վիրուսը կարող է Ձեր համակարգիչ թափանցել իրականում ամբողջապես կանխատեսելի են: Կան մուտքագրման 3 հիմնական ձևեի: Եղել են դեպքեր, երբ ծրագրային ապահովություն արտադրող ֆիրմաները մեղադրվել են նրանում, որ վաճառել են վիրուսով վարակված դիսկեր: Բայց վիրուսների տարածման ամենատարածված տարբերակը օգտագործողների միջև դիսկերի փոխանակությունն է:
    Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում, երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
    12 տարի առաջ շատ քիչ համակարգիչներ ունեին մոդեմներ և միացված չէին ցանցին: Այսօր գոյություն ունեն արագագործ մոդեմներ, որոնցով ինֆորմացիան ինտերնետից փոխանցվում է Ձեր համակարգիչ արխիվացված: Դա հեշտացնում, արագացնում և պարզեցնում է փոխանցումը, սակայն որոշ դեպքերում այն կարող է վտանգավոր լինել: Որոշ ադմինիստրատորներ ստուգում են արխիվները վիրուսների համար մինչ թույլատրելը այն փոխանցել ցանցով: Կան նաև այնպիսիսնները, որոնք տարածում են ֆայլը առանց որևէ թեստ անց կացնելու:
    Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամxe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտրի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն com կամ exe ֆայլերով:windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանք DOS: MSDOS.SYS, IO.SYS :
    Այս ֆայլերը բեռնավորվում են և կատարվում են սկզբնային բեռնավորման կատարման ժամանակ: Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են sys ընդլայնում, հնարավոր է նաև bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է «դինամիկ գրադարանային կապ» DLL ընդլայնմամաբ: windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
    Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic- ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է Ձեր NORMAL.DOT ֆայլը, որը, իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է:
    Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Հակերային ուտիլիտաներ և վնասակար ծրագրեր

    Այս կատեգորիային են պատկանում

    1. Վիրուսների և տրոյական ծրագրերի ստեղծման ավտոմատացման ուտիլիտաներ
    2. Հակերային ուտիլիտաներ վարակված ֆայլերի կոդերը անտիվիրուսային ծրագրերից թաքցնելու համար:
    3. «Չար կատակներ», որոնք դժվարացնում են համակարգչի հետ աշխատանքը
    4. Ծրագրեր, որոնք տեղեկացնում են օգտվողին սխալ ինֆորմացիա իրեն կատարած գործողությունների վերաբերյալ:
    5.Ծրագրեր, որոնք այս կամ այն ձևով վնաս են հասցնում համակարգչի օպերացիոն համակարգի գործունեությանը:

    Համակարգչային վիրուսների դեմ պայքարի համար շատ հաճախ օգտագործվում են անտիվիրուսային ծրագրեր, որոշ դեպքերում` պաշտպանության ապարատային մեթոդներ: Որպես ապարատային միջոց օգտագոծվում են հատուկ անտիվիրուսային պլատաներ, որոնք մտնում են համակարգչի ստանդարտ սլոտների մեջ: Intel ընկերությունը առաջարկել է վիրուսներից պաշտապնության ալտերնատիվ տարբերակ, որը օգտագործվում է ցանցերում և որի էությունը կայանում է համակարգիչների սկանավորում մինչև նրանց բեռնավորումը:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    «Տրոյական ձիերի» որոշ տիպեր

    Տրոյական ձի տերմինը առաջին անգամ օգտագործել է հակեր Դեն Էդվարսը, որը հետագայում դարձել է հասարակական պաշտպանության միության կարևոր դեմք: Տրոյական ձին ծրագիր է, որը կատարում է լրիվ ուրիշ գործողություն քան Դուք եք կարծում: Իրականում նրանք Ձեր նշած գործողության փոխարեն ջնջում են Ձեր կոշտ սկավառակի ֆայլերը , ոչնչացնում են դիրեկտորիաները կամ էլ նույնիսկ ֆորմատավորում այն:
    China Talk. china talk-ը ծրագիր է, որը իրեն ներկայացնում է որպես ձայնային դրայվեր` MacinTalk կանացի ձայնով խոսող: Իրականում այն իրենից ներկայացնում է «տրոյական» համակարգ և ջնջում է Ձեր մագնիսական սկավառակի կատալոգները:
    Cookies (ռեցեպտներ). Cookies ծրագիրը կպատմի Ձեզ տիկին Ֆլինզի խոհանոցի և լավ ճաշատեսակների մասին: Սակայն միակ բանը, որ նա կանի այն է, որ Ձեր կոշտ սկավառակի ֆայլերից համեղ «սալաթ» կպատրաստի:

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •