+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Գրիգոր Նարեկացի << Մատյան ողբերգության>>

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
    Ա
    Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
    Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
    Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
    Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
    Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
    Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
    Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
    Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
    Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
    Իրապես մեծ է Նարեկացու աստվածապաշտության խորհուրդը, և շնորհիվ դրա <<Մատյան ողբերգությունը>> դարձավ <<Նարեկ>>, որը կարող է փրկել մարդու և' հոգին, և' մարմինը...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    8164
    Մատյան ողբերգության, Գրիգոր Նարեկացու պոեմը։ Ավարտին է հասցվել 1002 թվականին և կազմված է ավելի քան 10 000 տողից[1]: Ամենավաղ պահպանված ցանկերը թվագրվում են 1173 թվականով[2]: Հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում, ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։

    Առաջին հայտնի փորձը թարգմանել «Մատյան ողբերգության» պոեմը ռուսերեն վերաբերում է 19-րդ դարի սկզբին. 1810 թվականին Իոսիֆ Իոանեսովը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանիչը (1809 թվական), մի հատված թարգմանեց «Մատյան ողբերգության» պոեմից (12-րդ գլխի երրորդ՝ եզրափակիչ մասը) և հրատարակեց Սանկտ-Պետերբուրգում՝ «Աղոթք ընդդեմ գիշերային սարսափների» խորագրով։

    1985 թվականի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով (թարգմանությամբ Նաում Գրեբևի) գրեց «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»:

    2001 թվականին ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան Ողբերգության», فغان نامه گرگوار թարգմանել է պարսկերենի Ազատ Մաթյանը։ Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում։ Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետական Համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հերմինե Խառատյան (09.03.2019), Zhanneta (20.03.2019)

  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    Առ ավանդն իմ այս աղերսանքների
    Եվ ողորմության շնորհներդ տուր ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (20.03.2019)

  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    Աստծու << զրուցակիցը>> ` մարդը, մտածող, բանական, զգացող ու տառապող մարդը նաև ուղղափառ քրիստոնյա է, մեծ աստվածաբան, որի աշխարհայեցողության խարիսխը սուրբգրային Սեր, Հավատ, Հույս ճշմարտություններն են, մարդափրկության ճանապարհը ` << բանական դեղի>> ` աղոթքի միջոցով մեղքի խոստովանությունը, զղջումը, ապաշխարությունը, Տիրոջ թողության հայցումը:

    Ողորմի'ր, գթա'ծ, աղաչում եմ քեզ,
    Ողորմի'ր, հզո'ր, կրկին ողորմի'ր: ...

    Նարեկի հիմնախնդիրներից մեկը խաթարված հոգեվիճակները կարգավորելն է: Աղոթամատյանի 95 գլուխներից ` բաներ -ից յուրաքանչյուրը մի դեղատոմս է: Ամեն մի Բան -ը բուժում է մի հիվանդություն կամ օգնում որևէ երևույթի: Թե որ Բան -ը ինչին է օգնում, այդ մասին դարերի ընթացքում կազմվել են հատուկ ցանկեր, որոնցում որոշակի նշվում է բանը, և դիմացը գրվում է , թե ինչ դեպքում որ բան -ը կարդալ:
    / Հոգևոր մշակույթի նվիրյալներ , Ս. Սարուխանյան, Երևան , 2004/

  8. #15
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Տիրոջ հանդեպ Գր. Նարեկացու սերը կույր չէ. նա վստահ է, որ Արարիչ-մարդ հաղորդակցության մեջ մարդուն փորձության տանող և փորձությունից մաքրված, նորացած դուրս գալու պարագան է, որ ամրապնդում, աներեր ու անվարան, հավերժ ու անկոտրում է դարձնում իր սերը Բարձրյալի նկատմամբ: Գր. Նարեկացին բնորոշում է որապես «խորապես մարդկային», և «քրիստոնյա մարդասիրության արտահայտություն»:

    Մեծ մարդաբանը` Գր.Նարեկացին, փորձում է զուգամիտել «Ես»- ի նյութական, ոգեղեն և զգայական եզրերը, քանի որ առանց դրանց միաձուլման անհնար է մարդու վերաբերմունքը ճշտել գոյաբանական արժեքների բազմաչափության հանդեպ:
    Վերջին խմբագրող՝ Դիանա Հակոբյան: 18.03.2019, 21:47:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հերմինե Խառատյան (22.03.2019), Zhanneta (20.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •