+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գրիգոր Նարեկացի << Մատյան ողբերգության>>

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715

    Գրիգոր Նարեկացի << Մատյան ողբերգության>>

    Հայ մարդու ` Աստծուն ուղղված մշտնջենական Աղոթքի աղոթական կամ ողբերգական մատյանի մեջ, որ նաև Նարեկ է կոչվում, ակներևաբար զգալի է Սուրբ Գրքի լիուլի հմտությունը, հավատավորի երկյուղած սիրտը, աստվածային կատարելության զգացման շունչը և դրա վսեմ արտահայտությունը: Սա շատ բնական է, քանի որ Նարեկը ոչ թե պատմական կամ իմաստասիրական, այլ աղոթական գիրք է, և ջերմեռանդությամբ համակված սրտի համար հորդությունը բնական հատկություն է . սրտի հոսանքը ափ և սահման չունի, միտքն է չափով ու սահմանով տրամագրվում: Ուստի, եթե մտքի գրվածքների մեջ տրամաբանությունն է գովելի, ապա սրտի գրվածքների համար գովելին ազնիվ զգացմունքների հորդությունն է,, ճոխությունը և ջերմությունը: Նարեկը, ուրեմն, այս առումով հորդություն , Նարեկա վանքի խնկահոտ կիսաստվերում գետնամած աղոթողի մրմունջ- աղերսանք ` առ Աստված, երկնային սիրո բյուրաձև ու անհատնում պաշտողական գովեստ ու փառաբանություն, աղոթք - հիացում - օրհնաբանություն, նաև ինքնամեղադրանք .<< Օգնական ինձ եղի'ր, Տէ'ր, չէ որ ես մարդ եմ, մի մարդ երկրածին, անկայուն կյանքի հոգսերով տարված...>>:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Նարեկի ընդհանուր և ժանրային բնույթի մասին գրականագիտական միտքը արտահայտել է տարաբնույթ, իրարամերժ կարծիքներ . փորձ է արվել վանական քերթողի երկասիրությունը չափակշռել ժանրային հայտնի հատկանիշներով առանձնացող գրական այս կամ այն տեսակների հետ, զուր ջանք, քանզի << մատյանը եզակի ստեղծագործություն է, ինքանտիպ մի երկ, որի գրական ժանրը հենց ինքն է>>: Ուստի այլ որակումները ` << պոեմ>> / Մ. Մկրյան/, <<քնարական - խոհական պոեմ>> /Հ. Թամրազյան/, << միստիկաբանութեան ցաւագին վէպ մը>> / Ա. Չոպանյան/, պիտի ընդունել վերապահորեն, քանզի դրանք հարմար չեն Նարեկի հղացման ոգուն ու կերպի բնույթին, և ականջալուր լինել միայն իրեն` Մեծ Աստծվածախոսին .
    Թող ողբերգության մատյանն այս բարձրյալ,
    Որ սկսել եմ գրել հանուն քո,
    Կենաց դեղ լինի արարածներիդ
    Մարմնի ու հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար / էջ 19/ :

    Նրանցից ոմանց աղերս -աղաչանք,
    Իսկ ոմանց համար բարի խրատներ,
    Աղոթքի ձևով ներկայացրեցի ես այս մատյանում,
    Որ ձեռնարկել եմ հոգուդ զորությամբ,
    Շարադարելով ինձ բազմապիսի աղերս - մաղթանքներ,
    Իսկ այն բոլորին մաղթանքներ բազում `
    Հանապազ մեծիդ բարեգթության դիմելու համար: / էջ 16 /:
    / Գր. Նարեկացի , << Մատյան ողբերգության>> , Ե, 1996 , Աղոթամատյանից կատարված մեջբերումները ևս տրվում են այս հրատարակությունից/:
    Դարեր շարունակ Մատյանն ընդունվել է իբրև Սուրբ Գիրք ` մարդուն մաքրագործելու հրաշափառ կարողությամբ, իբրև << Սպեղանի զօրաւորք վիրաց անբժշկականաց և դեղք ազդողականք ցաւոց անտեսականաց>>: / Նարեկի խորագրեից մեկը /:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Նարեկն աղոթք չէ սովորական իմաստով, այլ ողբերգություն/ բայց ոչ ժանրային կանոնիկ հասկացությամբ/, որ սկսում է մեղքի գիտակցման դառն հեծությամբ, ապա շարունակվում է իբրև մեղավոր հոգու դատափետում, հետայնու վերածվում հավատավոր հուսավառության աստվածային փառաբանությամբ, և ավարտվում բանաստեղծելու շնորհի հայցմամբ: Արշակ Չոպանյանը գրում է . << Գրիգոր Նարեկացիի գործը կբաղկանա աստվածաբանական երկասիրություններե, քանի մը պատմական հատավածներե և կրոնական բանաստեղծություններե : Այս բազմաձև արտադրության մեջ մտայնության բացարձակ նույնություն մը կա. նույն մղումն է, որ իրեն պատմել , երգել կամ մեկնաբանել կուտա >>:
    / Ա. Չոպանյան, Երկեր, Ե., 1988, էջ 303/:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    «Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել»: Պարույր Սևակ

    Պաշտում եմ միայնությունս, երբ այն լցված է Նարեկի ասմունքով:

    https://www.youtube.com/watch?v=3gP9OGTdJ7o

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Արա՛ այս մատեանն ընթերցողների սրտերը յստակ,
    Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ յանցանքները սրբի՛ր,
    Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի:
    Արտասուքները թող բխեն սրանով հրահանգուողների,
    Եւ թո՛ղ սրանով պարգեւի նրանց իղձ ապաշաւի:
    Շնորհուի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք,
    Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբոյր.
    Թող այս մատեանով եւ ի՛նձ նուիրուի պաղատանքը նրանց,
    Եւ իմ խօսքերով իմ փոխարէն էլ խնկուեն նրանց հեծեծանքները:
    Ողբերգութիւնն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
    Շնորհիդ լո՜յսը մտնի եւ բնակուի:
    Եթէ պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայուեն,
    Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
    Եթէ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
    Ո՜վ խնամակալ, անձրեւի՛ր նաեւ նրանք ի՛նձ վրա:
    Հաղորդակիցներն այս կենաց գրքի` թող փրկուածներին լինեն դասակից:
    Քո կամքով, օրհնեալ, թող որ նաեւ ե՛ս համարուեմ փրկուած:
    Եթէ խօսքերի իմ ազդեցութեամբ որեւէ մէկի սրտի խորքերից
    Հնչեն հառաչներ աստուածահաճոյ,
    Թող որ նրա հետ, ո՜վ բարձրեալ, եւ ե՛ս օգտուեմ քեզանով.
    Թէ մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառուի,
    Թող իմ ձայնի հետ հասնի, միանայ
    Եւ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցուող` աղօթքների.
    Եթէ ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
    Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նուիրուած լինեմ:
    Եթէ բանաւոր պատարագն այս իմ հաճոյ լինի քեզ եւ գնահատես,
    Ուրիշներինն էլ, առաջ, քան թէ իմ, թող քեզ ընծայուի.
    Եթէ տրտմութեամբ մի ոք սրտաբեկ նուաղի տկար,
    Թո՛ղ կանգնի դարձեալ հառաչանքների այս հաստարանով` քեզնով յուսադրուած.
    Եթէ ամբարտակն ապահովութեան խորտակուի մեղքով,
    Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապէս կառուցուի՜ դարձեալ, աջովդ պաշտպանուած.
    Եթէ յանցանքի սրով կտրուի յոյսի լարը ձիգ,
    Ամենակալիդ կամքով թող դարձեալ կցուի ամրապէս` քո պատուաստումով:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    «Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեկցության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, եւ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասել է կարդինալ Անջելո Ամմատոն:
    Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքից:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը Նարեկացու մասին ասել է. «Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյանը», որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանը» անկործանելի է ստուգապես»:

    Ապրիլի 12 -ին, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված սուրբ Պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
    Old-manuscripts-exhibition-10.jpg

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    2693
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ մարդու ` Աստծուն ուղղված մշտնջենական Աղոթքի աղոթական կամ ողբերգական մատյանի մեջ, որ նաև Նարեկ է կոչվում, ակներևաբար զգալի է Սուրբ Գրքի լիուլի հմտությունը, հավատավորի երկյուղած սիրտը, աստվածային կատարելության զգացման շունչը և դրա վսեմ արտահայտությունը: Սա շատ բնական է, քանի որ Նարեկը ոչ թե պատմական կամ իմաստասիրական, այլ աղոթական գիրք է, և ջերմեռանդությամբ համակված սրտի համար հորդությունը բնական հատկություն է . սրտի հոսանքը ափ և սահման չունի, միտքն է չափով ու սահմանով տրամագրվում: Ուստի, եթե մտքի գրվածքների մեջ տրամաբանությունն է գովելի, ապա սրտի գրվածքների համար գովելին ազնիվ զգացմունքների հորդությունն է,, ճոխությունը և ջերմությունը: Նարեկը, ուրեմն, այս առումով հորդություն , Նարեկա վանքի խնկահոտ կիսաստվերում գետնամած աղոթողի մրմունջ- աղերսանք ` առ Աստված, երկնային սիրո բյուրաձև ու անհատնում պաշտողական գովեստ ու փառաբանություն, աղոթք - հիացում - օրհնաբանություն, նաև ինքնամեղադրանք .<< Օգնական ինձ եղի'ր, Տէ'ր, չէ որ ես մարդ եմ, մի մարդ երկրածին, անկայուն կյանքի հոգսերով տարված...>>:
    hqdefault-1.jpg

    https://youtu.be/PPZHnd_Pcv

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Նուշ ջան, բարի երեկո: Տեսանյութը չբացեց: Ամեն դեպքում շնորհակալ եմ:

  18. #10
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    12712
    ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
    Ա
    Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
    Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
    Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
    Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
    Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
    Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
    Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
    Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
    Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •