+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հայ Եկեղեցու 12 սրբադասված կաթողիկոսները

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846

    Հայ Եկեղեցու 12 սրբադասված կաթողիկոսները

    52857910_1816040035169146_5322373187449651200_n.jpg
    1. Գրիգոր Լուսավորիչ
    2. Արիստակես Պարթև
    3. Վրթանես Պարթև
    4. Հուսիկ Պարթև
    5. Ներսես Մեծ
    6. Սահակ Պարթև
    7. Հովսեփ Հողոցմեցի
    8. Գյուտ Արահեզացի
    9. Հովհան Մանդակունի
    10. Հովհան Օձնեցի
    11. Ներսես Շնորհալի
    12. Մովսես Տաթևացի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    13104
    (ԳՐԻԳՈՐ ՊԱՐԹԵՎ)
    (303/305-326)

    Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվին, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա ծնունդը դնում են 239 թվին: Ավանդական պատմության համաձայն՝ նա սերել է պարթևական Սուրենի պահլավ ցեղի ներկայացուցիչ Անակից, որն իբր պարսից արքա Արտաշիր Սասանյանին խոստանում է սպանել հայոց թագավոր Խոսրով Մեծին (իմա՛ Տրդատ Բ): Իրականում Անակը Մեծ Հայքի թագավորություն է գալիս պարսից արքայից արքա Շապուհ Ա-ի (239/241-272) իշխանության օրոք եւ գործում է վերջինիս որդի Որմիզդ-Արտաշիրի կամ Արտաշիրի ցուցումներով, որը եւ պատճառ է դարձել նրա ու պապի՝ Արտաշիր Ա Սասանյանի (224-239) նույնացման:

    Մեծ Հայքի թագավորությունը 253 թվին ռազմակալվում է պարսկական զորքերի կողմից, Խոսրով Մեծը փախչում է Հռոմեական կայսրություն, իսկ նրա որդիներն աշխատում են լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Սակայն Վալերիանոս կայսեր գահ բարձրանալուց հետո, մեզ անհայտ հանգամանքներում, Խոսրովին հաջողվում է վերահաստատվել հայոց գահին, որն սկսում է լրջորեն անհանգստացնել պարսից արքունիքին: Ստանալով մեծ խոստումներ՝ անգամ թագավորական իշխանության եւ Սասանյան Պարսկաստանի երկրորդը լինելու պատիվը՝ Անակ Պարթեւը կեղծ լուրեր է տարածում, թե փախչում է Սասանյանների վտանգից, իսկ պարսկական զորքերն էլ ձեւի համար հետապնդում են նրան՝ իբրեւ թե փախցնելով նրան Ասորեստանի եւ Կորդուքի վրայով մինչեւ Ատրպատականի սահմանները: Հայոց թագավորը, որ այդ ժամանակ Ուտիքում էր գտնվում, կարծելով, թե Սասանյանների կողմից կոտորված Կարենյան Պահլավ ցեղի փրկված մասն է Հայաստան փախչում, Անակին փրկելու համար անգամ օգնական գունդ է ուղարկում:
    Հայոց զինվորները, հանդիպելով Անակին, թագավորի հրամանով նրան տանում են Արտազ գավառի մի դաշտավայր տեղ, որտեղ, Մովսես Խորենացու խոսքերով, հայտնվել էին մեր մեծ ու սուրբ Թադեոս առաքյալի նշխարները: Ավանդական պատմությունը նշում է, որ երբ Անակը բնակվում է Արտազի դաշտում, նրա անկողինը գցվում է սուրբ առաքյալի գերեզմանի մոտ՝ վրանի ներսի կողմում, եւ այդ ժամանակ էլ հղիանում է Գրիգոր Ա Լուսավորչի մայրը, իսկ նրա որդին ստանում առաքյալի շնորհը: Հայաստան գալու երկրորդ տարում, օգտվելով հարմար պահից, Անակն սպանում է հայոց Խոսրով Մեծ թագավորին՝ չնայած վերջինից անգամ ստացել էր հայոց թագավորության երկրորդության պատիվը, սակայն փախուստի ժամանակ իրեն էլ, իր յուրայիններին էլ Արտաշատի մատույցներում սպանում են հետապնդող հայկական զորքի զինվորները՝ Տափերական կամրջից գետը գցելով: Դեռեւս կենդանի, բայց վիրավոր Խոսրով Մեծը կարգադրում է ոչնչացնել Անակի ազգատոհմը, սակայն նրա մանկահասակ զավակներից երկուսին փրկում են դայակները՝ մեկին տանելով պարսից, իսկ մյուսին՝ հունաց կամ կայսրության կողմերը:

  4. #3
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    13104
    Եղիշեի համաձայն՝ Խոսրով Մեծի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցում են նաեւ հայոց թագավորի եղբայրները, որոնց վրեժխնդրությունից փրկելու համար Խոսրով Մեծի (Տրդատ Բ-ի) մանկահասակ որդուն՝ Տրդատին, փախցնում են կայսեր արքունիքը, իսկ երկիր ներխուժած պարսկական զորքերը դուրս են մղում հայոց թագավորությունից օգնության եկած հռոմեական զորքերին, ռազմակալում են երկիրը եւ Խոսրով Մեծի եղբայրներից Արտավազդ Ե-ին (256-262) գահ բարձրացնում:
    Գրիգոր Պարթեւին ստնտու Սոփիան եւ ոմն Եվթաղ բերում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ նա քրիստոնյա է մկրտվում Գրիգոր անունով եւ կրթվում ու դաստիարակվում Փիրմիլքանա եպիսկոպոսի մոտ: Չափահաս դառնալով՝ ամուսնանում է իշխան Դավթի դստեր՝ Մարիամի հետ, որը նրա համար ծնում է երկու զավակ՝ Վրթանեսին եւ Արիստակեսին: Շատ չանցած՝ Մարիամը կրտսեր տղայի՝ Արիստակեսի հետ վանք է մտնում, իսկ Վրթանեսը հանձնվում խնամատուն եւ մեծանալով դառնում զինվորական: Ագաթանգեղոսի տվյալներով՝ Գրիգոր Պարթեւը, դայակներից տեղեկանալով, որ Խոսրով Մեծ թագավորին իր հայրն է սպանել, որոշում է գնալ ծառայել Լիկիանոս կայսեր պալատում դաստիարակված Խոսրով Մեծի որդուն՝ Տրդատին՝ թաքցնելով իր անձը:
    Դիոկղետիանոս կայսեր իշխանության (284-305) երրորդ (պետք է լինի հինգերորդ, որը հաստատվում է Անանունի ժամանակագրական ցանկերով) տարում Տրդատ Գ արքան հռոմեական կողմի օգնությամբ հաստատվում է հայոց գահին՝ տիրելով Մեծ Հայքի թագավորության զգալի մասին, իսկ արեւելյան շրջաններում շարունակում է իշխել Մեծ Հայաստանի հզոր թագավոր Ներսեհ Սասանյանը, որը մինչ այդ տիրում էր ամբողջ երկրին: Գրիգոր Պարթեւը դառնում է պալատական Տրդատ Գ-ի արքունիքում՝ փորձելով քարոզել նոր վարդապետությունը: Իր թագավորության առաջին տարում Տրդատ Գ-ն իր պալատականներով եւ թիկնապահներով գալիս է Եկեղյաց գավառի Երիզա գյուղի Անահտական մեհյանը, որտեղ հեթանոսական աստվածուհուն զոհեր են մատուցվում, իսկ դրանից հետո բանակ են դնում Գայլ գետի ափին: Թագավորը կարգադրում է Գրիգոր Պարթեւին պսակներ եւ ծառի թավ ոստեր նվեր մատուցել Անահիտ աստվածուհուն, որի կատարումից նա հրաժարվում է: Թագավորը Գրիգոր Պարթեւին մեղադրում է՝ ասելով, թե նա ինչպես մի օտարական եւ անաշխարհիկ մարդ, որ եկել հարել է իրենց, համարձակվում է պաշտել մի աստծու, որին ինքը չի պաշտում: Վերջինս արդարանալով, թե նրան ծառայել է ամենայն հավատարմությամբ, միաժամանակ հայտնում է, որ նա պաշտում է երկրի, երկնքի, մարդկանց, ծովի եւ ցամաքի արարիչ Աստծուն՝ Քրիստոսին, հետեւաբար չի կարող պաշտել հեթանոսական աստվածներին:

  5. #4

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  7. #5
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    13104
    Զայրացած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթեւը ենթարկվում է անասելի կտտանքների, իսկ երբ հայոց հազարապետ Արտավանի փեսա Տաճատը Տրդատ Գ-ին տեղյակ է պահում այն մասին, որ Գրիգոր Պարթեւը նրա հորը սպանող մահապարտ Անակի որդին է, թագավորը կարգադրում է նրան տանել Արտաշատ եւ նետել արքայական Խոր վիրապի բանտը:
    Ագաթանգեղոսի պատմության համաձայն՝ Արտաշատի բերդում գտնվող մի այրի կին նրան կերակրում է՝ փրկելով սովամահությունից: Խոր վիրապի բանտում հայտնվողներն այլեւս այնտեղից կենդանի դուրս չէին գալիս, որովհետեւ այն նախատեսված էր չարագործների եւ մահապարտների համար:
    Գրիգոր Պարթեւի բանտարկության տասներեքերորդ տարում Հռոմից Հայաստան են փախչում Գայանե եւ Հռիփսիմե կույսերը՝ իրենց մի քանի տասնյակ ընկերուհիների հետ, որոնք հայոց թագավորություն են գալիս Հռիփսիմեի՝ Դիոկղետիանոս կայսեր հետ ամուսնանալուց խուսափելու պատճառով: Նրանք գալիս են Այրարատ՝ հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս-արեւելքում գտնվող այգեստանի հնձանահարկում եւ կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավորին՝ խնդրելով գտնել նրանց, մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն, կամ էլ, եթե նա դուր գա Տրդատին, պահել իր մոտ: Ինչպես եւ սպասելի էր, գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ: Սակայն կայսեր սերը մերժած կույսը մերժում է նաեւ հայոց հեթանոս թագավորի սիրո առաջարկը: Կատաղության հասած թագավորի հրամանով Գրիգոր Պարթեւի բանտարկության տասնհինգերորդ տարում, հոռի ամսի 26-ին, մահապատժի է ենթարկվում Հռիփսիմեն՝ իր երեսուներեք ընկերուհիների հետ, իսկ նույն ամսի 27-ին՝ Գայանեն՝ երկու կույսերի հետ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #6
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    13104
    Շնորհակալություն, հարգելի Հերմինե, այդ կաթողիկոսները կարևոր դեր են ունեցել և' պետականությԱՆ գոյության, և' պետականության բացակայության պայմաններում:
    Ինձ համար առավել հետաքրքիր է այն փաստը, որ պարթևազգի Գրիգոր Լուսավորչի շնորհիվ մեր երկիրը դարձավ քրիստոնյա, իրապես անքննելի է Աստծո գործերը...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Շնորհակալություն արձագանքի համար: Իսկապես, շնորհիվ Գրիգոր Լուսավորչի, շնորհիվ քրիստոնեոոթյան, մենք կանք :

  12. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին՝ որպես սուրբ, հայրապետ ու մատենագիր: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով:
    Սբ Ներսես Շնորհալու հիշատակը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  14. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով.

    Առավո՛տ լուսո, Բղխ՜ումն ի հորե,
    Արեգա՛կն արդար, Բղխեա՜ ի հոգվույս
    Առ իս լույս ծագեա՜: Բան քեզ ի հաճույս...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  16. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Հարգելի' Դիանա, շնորհակալություն գրառման համար: Շնորհալին այն գրողներից է, որոնց ստեղծագործությունները տպագրվել են հայ տպագրության արշալույսին ` XYI դարում: Մատենագրության մեջ պահպանվել են նրան նվիրված մի շարք երկեր: Ներսես Շնորհալին գրականության կոչումը տեսնում էր ժողովրդի բարօրությանը ծառայելու ,<<նիրհած հոգիները>> արթնացնելու, մարդկանց կրթելու մեջ: Լինելով մեծ բանաստեղծ, նա չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ուստի անտարբեր չէր նաև անցյալի հանդեպ: Ընթերցողի մեջ նա վերակենդանացնում է նվիրական հիշատակներ, որոնք ժամանակի հուզող խնդիրների կապակցությամբ դաստիարակիչ նշանակություն կունենային: Նրա երգերի ու շարականների մեջ նկատելի է ոսեկդարյան մատենագրության , հատկապես Եղիշեի հայրենաշունչ Պատմության ազդեցությունը:
    Նրա համոզմամբ , ժողովրդի կյանքում կարևոր դեր կարող էր խաղալ նաև եկեղեցին: Հատկապես հայ ժողովրդի այն ժամանակավա պայմաններում եկեղեցին կարող էր օգտակար լինել ազգապահպանման և ազգահավաքման գործում: Թերևս սրանով է բացատրվում նրա ` հոգևոր գործունեությանը նվիրվելը : Բնական է, որ Շնորհալին, մեծ մտածողն ու գրողը, պիտի փայլեր աստվածաբանական գրականության ասպարեզում և վաստակեր <<Շնորհալի>> կոչումը :

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 31.01.2019, 22:51
  2. Դասվարի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար
    Հեղինակ՝ Sirvard, բաժին` Դպրոց Կենտրոնների միություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 19.06.2018, 21:30
  3. Դպրոցականի պատրասվածությունը՝ հայտորոշիչ գնահատում
    Հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.02.2018, 23:10
  4. Վնասված CD-ները վերականգնելու ծրագիր
    Հեղինակ՝ Ruzan_#105, բաժին` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.12.2013, 00:42
  5. Կիսվող դասարաններ:
    Հեղինակ՝ Ani1984, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.09.2013, 22:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •