+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Հայերեն Աստվածաշնչի խմբագրումները

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715

    Հայերեն Աստվածաշնչի խմբագրումները

    Կարևոր է նշել, որ Աստվածաշնչի ամենավաղ օրինակները հանդես են եկել, առանձին գրքերի ժողովածուներով ` Հնգամատյան, Մարգարեներ, Չորս Ավետարաններ, Սաղմոսարան, Պողոսի թղթեր: Երկաթագրերով հնարավոր չէր ամբողջ Աստվածաշունչն ընդօրինակել մեկ հատորում: Բոլորգրի երևան գալը լուծում է այդ խնդիրը: ԺԲ դարի վերջում Ներսես Լամբրոնացին ներկայացնում է Աստվածաշնչի գրքերի ամբողջական առաջին խմբագրումը:
    Աստվածաշնչի հաջորդ նշանավոր կարգավորողը եղել էԳևորգ Սկևռացին: Նա է հայերեն բնագրի նախադրությունների ու գլխակարգությունների կարգավորողը:Նրա ժամանակներում ավելի ազդեցիկ էր Վուլգատային վերագրվող գլուխների ու համարների բաժանումը, որը կատարել էր Փարիզի համալսարանի դասախոս, հետագայում Քենթրբերիի արք. Սթիվեն Լանգրթոնը: Առ այսօր այդ համակարգը պահպանվում է աննշան փոփոխություններվ: Երկուսի համադրությունը ցույց է տալիս, որ Սկևռացու համաբարբառը տարբերվում է: Եթե լատիներեն համաբարբառում Ծննդոց գիրքը բաժանված էր 50 գլուխների, ապա հայերեն Աստվածաշնչում ` 58 : Սկևռացու խմբագրությունը զգալի ազդեցություն և գործածություն է ունենում կիլիկյան և հայկական վանքերում: Հայերեն Աստվածաշնչի առաջին երեք ` Ոսկան Երևանցու, Հովհաննես Զոհրապյանի, Արսեն Բագրատունու հրատարակությունները կիլիկյան այդ խմբագրության վրա են հիմնված:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված / Աստծու ներշնչանքով գրված/ «Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնական համակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը։ Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    IMG_0002.jpg...հայցում եմ ձեր ներողամտությունը . ոչ մի կերպ չստացվեց նկարը ջնջել կամ ուղղել....ստիպված նորն եմ ավելացրել....եթե գիտեք ` ինչ կերպ է դա արվում այս կայքում, ասեք: Նախապես շնորհակալություն:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 03.03.2019, 23:14:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Աստվածաշունչը հայ գրականության մեջ
    Քրիստոնեության մուտքը ժողովուրդների պատմության մեջ շրջադարձային եղավ, որի հետևանքով ծնվեցին նոր գաղափարներ, որոնք հնի բացարձակ ժխտման հիմքի վրա հասարակական ուժ ստացան: Աստվածաշունչն իր հարուստ բովանդակությամբ մի կողմից քրիստոնեական հավատքի տեսական դրույթների հիմնավորման, մյուս կողմից ` եկեղեցական արարողություններն սպասարկելու սկզբնաղբյուրն էր: Այսպիսով, թե ' իր բնօրրանում, թե ' այն ժողովուրդների պատմության մեջ , որոնք վաղ թե ուշ ընդունեցին քրիստոնեական կրոնի գաղափարախոսությունը, Հին և Նոր Կտակարանների թարգմանությունը պարտադիր դարձավ: Դրանով էլ բացատրվում է այն ակնհայտ ընդհանրությունը, որ կա քրիստոնեական գրականությունների , մանավանդ, սկզբնական շրջանի գրական տեսակների մեջ: Ինչպես մյուս քրիստոնյա ժողովուրդների գրականության սկզբնավորման շրջանում, այդպես էլ մեզ մոտ ` հայ իրականության մեջ, թարգմանությունները շատ մեծ դեր են կատարում: Այն սկսվում է Աստվածաշնչի թարգմանությամբ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Աստվածաշունչը և մանրանկարչությունը
    Ատվածաշնչի մասին հանրամատչելի գիտելիք հաճախ ստանում ենք առավելապես պատկերներից, քան թե բնագրից:
    <<Քանզի յայտնեօք զաներևոյթն ճանաչեմք և դեղքն և նկարքն յիշողութիւն է Աստուծոյ և ծառայի նորա>>: Վրթանէս Քերթող , << Յաղագս պատկերամարտից>> https://cloud.mail.ru/public/K6Aw/61e2bm4js

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Բոլորս էլ գիտենք, որ Հիսուսի ծննդյան ժամանակ մսուրում եզ և էշ է եղել: Այս տեղեկությունն Ավետարանից չի քաղվել, այլ հազվադեպ ընթերցվող պարականոն Մատթեոսի Ավետարանից. մենք դա գիտենք, որովհետև ամենավաղ ժամանակներից եզն ու էշը պատկերվել են Ծննդյան նկարներում, և դա գիտենք շնորհիվ Սուրբ Ծննդյան դեպքի նկարազարդումների : Գիտենք նաև, որ Քրիստոս երկար մազեր և մորուք է ունեցել: Դա հայտնի է ոչ թե Ավետարաններից, այլ մերձավորարևելյան կերպարվեստից :16837500-portrait-of-mary-joseph-baby-jesus-nativity-church-bethlehem-west-bank-palestine-israel.jpghqdefault.jpg

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Երևան է գալիս երկու հիմնական իրողություն: Նախ Աստվածաշնչի պատկերային մեկնությունը հաճախ անկախ և ավելի զորավոր գործոն կարող է համարել, քան բնագիրը: Երկրորդ , բնագրի և մանրանկարի կապն այնքան սերտ է, որ ընդօրինակողը ստիպված է կենտրոնանալ երկուսի վրա էլ : Սբ Նիլոս Անկյուրացին / մահ . 430/, որը ծնվել է Կոստանդնուպոլսում և մեծանուն Հովհան Ոսկեբերանի աշակերտն է եղել, իր մանրանկարներից մեկում , հավանություն տալով սրբանկարչությանը `դատապարտում է որսի տեսարանները ` իբրև << անարժեք և քրիստոնյայի հոգուն անաարժան>>: Փոխարենը նա առաջարկում է Հին և Նոր Կտակարանների `<< շնորհալի նկարչի ձեռքով նկարված>> պատկերներ : Նա ասում է, որ դրանք կլինեն << գրքեր անուսների համար , սուրբգրային պատմություն կսովորեցնեն ` նրանց հայտնելով Աստծու ողորմությունների մասին>>: (Աստվածաշունչը և հայ մշակույթը, 2001, Ներսես ավ. քհն. Ներսեսյան, էջ 52 ) :

  14. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Ամբողջական Աստվածաշնչերը սուրբգրային պատկերների հարուստ աղբյուր չեն: Նկարները հիմնականում հանդիպում են առանձին գրքերի կամ մի քանի գրքերի / Ծննդոց կամ Հնգամատյան/ օրինակներում: Դրամայով և հարուստ դեպքերով գրքերը ավելի նպատակահարմար էին նկարազարդման համար: Անառարկելի է, որ մինչև միջնադար նկարազարդ Աստվածաշնչի ամենաշքեղ ձեռագրերը միահատոր չորս Ավետարանների օրինակներն են ` հաճախ փղոսկրե և ոսկեջրած արծաթի շքեղ կազմով: Ավետարանների պատկերների հորինվածքային մանրամասները իրարից շատ չեն տարբերվում: Մանրանկարչության գեղագիտական և խորհրդաբանական կարևոր տարրեր են պարունակում Եվսեբիոս Կեսարացու / 260-340/ Համաբարբառի տասը կանոնները, որոնց նպատակն էր ցույց տալ, թե տվյալ Ավետարանի ո'ր հատվածներն են համապատասխանում մյուս երեքից որևէ մեկին: Без названия.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 17.03.2019, 23:23:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Յուրաքանչյուր Ավետարան սկսվում է ավետարանչի պատկերով` հիմնականում նստած, երբեմն` կանգնած: Դիմանկարներին սովորաբար կցվում է ավետարանչի խորհրդանշանը . Մատթեոսի խորհրդանշանը հրեշտակն է, Մարկոսինը ` առյուծը, Ղուկասինը ` եզը, Հովհաննեսինը ` արծիվը: Հեթում Ա -ի Ավետարանում այս խորհրդանշաններն այսպես են բացատրվում:
    <<Զչորք թիւ ավետարանչացս աստուածութեան փառաց աթոռ եւ բարձաւղ եւ ի տիպ երկնաւորացն յերկրի հանգուցանող: Որք եւ չորեքկերպեան աթոռ զանձնաւորական մասունս մեր յաւրինեցին, զանասնականն մասն յերկրաւորսն եւ ի հրեշտակականն փոխելով:Եւ յաւետարանին քարոզացն համապատւութիւն զի որ յաթոռ աստուածութեանն դէմք մարդույն է ի մեզ բանականն եւ յաւետարանիչսն նշանակ Մատթէոսի, զբանն մեր փոխեալ ի հրեշտակացն նմանութիւն եւ զխաւսս յաւետարանչացն յարդիւնականութիւն: Իսկ դէմք առիւծուն ի մեզ զսրտմտականն մեր ընդդէմ չարին ևւ զաւրանալն բարին: Իսկ զուարակն առ մեզ ցագականն , եւ յաւետարանիչսն Ղուկաս: Ողջախոհութեամբն ուղղել զցանգականն մեր ի հոգեւրսն եւ յաստուածայինսն եւ ըստ նմանութեանն Քրիստոսի եւ եզին պարարտ, զենուլ զանդամս մեր երկրաւոր: Իսկ ըստ արծւոյն ձեւոյ, որ յաթոռն Աստուծոյ եւ ի մեզ արդարութեան զուգահաւասարութիւն եւ ճշմարտութեան գիտութիւնն որովք արծւաբար թեւվք վերաբերիմք յերկինս .ըստ աւետարանչին Յովհաննու որոտալով ի բարձանց>>:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •