+ Կատարել գրառում
Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 5678917 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

  1. #61
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1172
    Կարծում եմ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է դասավանդման ժամանակ կարողանա՝
    մշակել խոսքային իրավիճակների թելադրմամաբ գրական հայերենով խոսք կառուցել,
    աշխատաանք տանել գրական խոսքի նորմերի պահպանման համար,
    հետևողականորեն նպաստելխոսքի կառուցման ընթացքումկատարյալ արտասանական չափանիշների պահպանման ուղղությամբ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (17.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (15.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (15.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  3. #62
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1381
    Բանավոր խոսքը մարդու մտավոր կարողությունների կարևոր դրսևորումներից է: Բանավոր խոսքի զարգացումը տեղի է ունենում մարդու ամբողջ կյանքի ընթացքում` իր վրա կրելով հասարակության ընդհանուր զարգացածության ամբողջական կնիքը: Բանավոր խոսքի անընդհատ մշակումը պարտադիր, անընդհատ և հետևողական գործընթաց է: բանավոր խոսքի զարգացումը հենվում է բացառապես լեզվի իրական գործառության վրա: Բանավոր խոսքին տիրապետում են խոսելու միջոցով: Կարևորագույն խնդիր է երեխային իր խոսքի նկատմամբ վստահություն ներշնչելը, նրան անկաշկանդ խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալը: Երեխայի համար անընդհատ ապահովվում են շփման ու հաղորդակցման համար ազատ ու բնական պայմաններ: Անհրաժեշտ է առաջացնել խոսքային ինքնարտահայտման պահանջմունք, պահպանել ու զարգացնել այն: Պետք է, որ երեխան վստահի իրեն, ցանկանա խոսել, հաղորդակից դարձնել իր մտքերին, պատմել իր խոհերի ու հույզերի մասին: Դա հնարավոր է ապահովել միայն համապատասխան բարենպաստ միջավայրի, բարյացակամ վերաբերմունքի և ուշադիր ու հետաքրքրասեր ունկնդության մթնոլորտ ստեղծելու դեպքում:
    Բանավոր խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է: Հնարավոր է և անհրաժեշտ է բնական հաղորդակցության ձևերի բազմազանություն ապահովել: Երեխայի ցանկացած գործունեության ժամանակ (ոչ միայն լեզվագործունեությանն ուղղված աշխատանքներում) քաջալերվում է նրա արտահայտվելու ցանկությունը, հնարավորություն տրվում ազատ, անկաշկանդ խոսելու միջոցով ընդլայնելու իր խոսքային հնարավորությունները` զգուշորեն օգնելով նրան ունկնդրի համար ավելի հասկանալի արտահայտելու մտքերը: Այսպիսի մոտեցման դեպքում հղկվում է երեխայի խոսքը, ճշգրտվում են լեզվական կառույցները, հստակվում և ավելի ընկալելի դառնում ասելիքը: Որքան մեծ է երեխայի արտահայտվելու, խոսելու ցանկությունը, այնքան նա փորձում է հասկանալի լինել: Հետևապես` եթե ապահովվում է ակտիվ լեզվագործունեություն, դրա ընթացքում նաև մշակվում, հղկվում է խոսքը: Կարևոր է նաև լսելու կարողության ձևավորումն ու զարգացումը: Սա արտաբերված խոսքի ընկալման նախապայմանն է, ընդհանուր զարգացածության չափանիշ: Սակայն հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները` չեն չարաշահվում նրա ուշադրության կենտրոնացման հնարավորությունները: Մնալով այդ հնարավորության սահմաններում` մշակվում է նաև դիմացինի խոսքի նկատմամբ ուշադիր և հարգալից լինելու վերաբերմունքը:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (17.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (18.03.2019), Սամար (18.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  5. #63
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռահասի հաղորդակցային ունակությունների զարգացման գործընթացում մեծ է նաև ուսուցչի դերը: Վերջինս պետք է օժտված լինի մասնագիտական և անձային համապատասխան կարողություններով, տեղեկացված լինի աշակերտի տարիքային առանձնահատկությունների մասին:

    Հագելի տիկին Նատաշա Ձեր աշակերտուհին Ձեր մեջ տեսել է աջակից և կարեկից ավագ ընկերոջ, սկսել է վստահել Ձեզ, չկաշկանդվել ու չվախենալ Ձեզանից, ինչի արդյունքում դարձել է ավելի ինքնավստահ:
    Իսկապես, դեռահասի հաղորդակցական ունակությունների զարգացման գործընթացում մեծ է ուսուցչի դերը: Դասարանը, որտեղ մտա դասավանդելու, այդ աշակերտուհուն տեսա ինքնամփոփ, շատ կաշկանդված...Ցանկացա ծնողներից տեղեկանալ նրա լռակյացության մասին, բայց այն, ինչ իմացա, մի նոր անակնկալ էր: Ու ես սկսեցի նրան «խոսեցնել», և արդյունքը նկատելի էր:

    Հարգելի՛ Լարիսա, Ձեզ արձագանքեմ նախորդ օրերի իմ այս հրապարակումով:

    ԱՅԴ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԻՆՁ ՄԵԾԱՑԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ

    Թղթի վրա կապույտով գրված տողը նորից եմ ընթերցում, զարմանքը պատում է ինձ, որ 7-րդ դասարանում գրականության դասաժամին այդ համեստ աշակերտուհին իրեն մեծացած է զգում: «Ըզգալ» բառի գրության սխալն աչքիս չի երևում, բայց մի քանի տողում նոր միտք եմ տեսնում. «Ժամանակը շատ արագ է անցնում, միայն ես չէ, մենք բոլորս արագ ենք մեծանում այդ դասաժամին»:

    Այդ ուստարվա ամիսների ընթացքում, որ դասավանդում եմ այդ դասարանի աշակերտներին, միշտ էլ նա առանձնացել է իր լռությամբ, ոչինչ չի խոսում, երբեմն այնքան ցածր, որ ձայնը չի լսվում անգամ: Նորից նայում եմ դասամատյանի նրա գնահատականներին, բազմաթիվ անբավարար գնահատականներ` դրանց արանքում երբեմն երևացող մի քանի «4»-եր... Եվ ես հարցնում եմ նրան. «Դա լա՞վ է, որ քեզ մեծացած ես զգում»:

    Նա չի խոսում, միայն գլխով հաստատում է: Եվ ես նորից եմ հարցնում. «Կարո՞ղ ես ասել մեծացած զգալու պատճառը»:

    Նա շատ կամաց խոսում է, իսկ ես չեմ լսում, իմ զարմացած հայացքին ի պատասխան, նորից կարծես ինքն իր համար մի քանի բառեր է ասում, ու դրանց մեջ ես տեսնում եմ ինձ` իրեն դասավանդող ուսուցչուհուս: Եվ ահա առաջարկում եմ. «Մեկ նախադասությամբ գրի՛ր, այլապես խոսքերդ չեմ լսում»:
    Ու նա ավելացնում է տողեր շատ արագ, և նորից իմ աչքին չի երևում նրա գործածած բառի սխալը. «Ձեր խոսելաձևը, ասած մտքերը..., աշխարհն այդ պահին փոխվում է աչքիս»:

    Գրականության դասաժամին աշխարհն իր աչքին փոխվող և դասարանի վերջին նստարանին նստած աշակերտուհին իմ աչքին էլ փոխվում է: Եվ ես ուզում եմ ամեն անգամ իմ խոսքով բոլորի աչքին փոխել աշխարհը, այն դարձնել հրաշալիք և ապրել բոլորի գեղեցիկ ու լուսավոր կյանքով, որ իմն է նաև...

    http://usarmenianews.com/am-n-764.html

    Հ.Գ. Հետո իմացա, որ ծնողները համր են: Մի նոր հայացքով սկսեցի նայել նրան ու ժամանակի ընթացքում իմ աշակերտուհին ակտիվացավ, մենք երբեմն զրուցում էինք, նա սկսեց դաս պատմել, այլևս այն նախորդ օրերի ամաչկոտությունը չկար...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 15.03.2019, 23:55:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (17.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (18.03.2019), Սամար (18.03.2019), արեգակ (17.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  7. #64
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1381
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, դեռահասի հաղորդակցական ունակությունների զարգացման գործընթացում մեծ է ուսուցչի դերը: Դասարանը, որտեղ մտա դասավանդելու, այդ աշակերտուհուն տեսա ինքնամփոփ, շատ կաշկանդված...Ցանկացա ծնողներից տեղեկանալ նրա լռակյացության մասին, բայց այն, ինչ իմացա, մի նոր անակնկալ էր: Ու ես սկսեցի նրան «խոսեցնել», և արդյունքը նկատելի էր:

    Հարգելի՛ Լարիսա, Ձեզ արձագանքեմ նախորդ օրերի իմ այս հրապարակումով:

    ԱՅԴ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԻՆՁ ՄԵԾԱՑԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ

    Թղթի վրա կապույտով գրված տողը նորից եմ ընթերցում, զարմանքը պատում է ինձ, որ 7-րդ դասարանում գրականության դասաժամին այդ համեստ աշակերտուհին իրեն մեծացած է զգում: «Ըզգալ» բառի գրության սխալն աչքիս չի երևում, բայց մի քանի տողում նոր միտք եմ տեսնում. «Ժամանակը շատ արագ է անցնում, միայն ես չէ, մենք բոլորս արագ ենք մեծանում այդ դասաժամին»:

    Այդ ուստարվա ամիսների ընթացքում, որ դասավանդում եմ այդ դասարանի աշակերտներին, միշտ էլ նա առանձնացել է իր լռությամբ, ոչինչ չի խոսում, երբեմն այնքան ցածր, որ ձայնը չի լսվում անգամ: Նորից նայում եմ դասամատյանի նրա գնահատականներին, բազմաթիվ անբավարար գնահատականներ` դրանց արանքում երբեմն երևացող մի քանի «4»-եր... Եվ ես հարցնում եմ նրան. «Դա լա՞վ է, որ քեզ մեծացած ես զգում»:

    Նա չի խոսում, միայն գլխով հաստատում է: Եվ ես նորից եմ հարցնում. «Կարո՞ղ ես ասել մեծացած զգալու պատճառը»:

    Նա շատ կամաց խոսում է, իսկ ես չեմ լսում, իմ զարմացած հայացքին ի պատասխան, նորից կարծես ինքն իր համար մի քանի բառեր է ասում, ու դրանց մեջ ես տեսնում եմ ինձ` իրեն դասավանդող ուսուցչուհուս: Եվ ահա առաջարկում եմ. «Մեկ նախադասությամբ գրի՛ր, այլապես խոսքերդ չեմ լսում»:
    Ու նա ավելացնում է տողեր շատ արագ, և նորից իմ աչքին չի երևում նրա գործածած բառի սխալը. «Ձեր խոսելաձևը, ասած մտքերը..., աշխարհն այդ պահին փոխվում է աչքիս»:

    Գրականության դասաժամին աշխարհն իր աչքին փոխվող և դասարանի վերջին նստարանին նստած աշակերտուհին իմ աչքին էլ փոխվում է: Եվ ես ուզում եմ ամեն անգամ իմ խոսքով բոլորի աչքին փոխել աշխարհը, այն դարձնել հրաշալիք և ապրել բոլորի գեղեցիկ ու լուսավոր կյանքով, որ իմն է նաև...

    http://usarmenianews.com/am-n-764.html

    Հ.Գ. Հետո իմացա, որ ծնողները համր են: Մի նոր հայացքով սկսեցի նայել նրան ու ժամանակի ընթացքում իմ աշակերտուհին ակտիվացավ, մենք երբեմն զրուցում էինք, նա սկսեց դաս պատմել, այլևս այն նախորդ օրերի ամաչկոտությունը չկար...
    Տիկին Նատաշա, չկարողացա չարձագանքել Ձեր գրառմանը, քանի որ գտնում եմ, որ ուսուցիչը իր առարկայի մասնագետը լինելով հանդերձ, պետք է տիրապետի սովորողի տարիքային առանձնահատկություններին համապատասխան հոգեբանական գիտելիքների։
    Կարդալով Ձեր գրառումը հասկացա, որ աղջկա լռակյացությունը ավելի շուտ հոգեբանական խնդիր է, և Դուք Ձեր նրբանկատությամ, իսկական մանկավարժին հատուկ հոտառությամբ կարողացել եք փոխել աղջկան: Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ այդպիսի հոգիներ եք կրթել, դաստիարակել Ձեր խոսքով, փոխել դեպի լավը, դրանով իսկ աշխարհը դրձրել ավելի հրաշալի, գունեղ ու լուսավոր: Իզուր չէ, որ ասում են աշխարհում ամենակարևոր մասնագիտությունները, որոնք հսկայական ազդեցություն են ունենում մարդու կյանքի վրա, երկուսն են՝ բժշկի և ուսուցչի մասնագիտությունները: Առաջինը բուժում է մարմինը, երկրորդը՝ հոգին: ժամանակին Նելսոն Մանդելան ասել է «կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը»: Իսկ այդ զենքը ուսուցչի ձեռքին է:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (17.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (18.03.2019), Սամար (18.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  9. #65
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Խոսքի զարգացման նպատակներից մեկը երեխայի ընդհանուր զարգացվածության ճանաչողական խնդիրների լուծման ինչպես նաև ներքին հոգևոր կազմակերպման կարևոր միջոց է:Անչափ կարևոր է բանավոր խոսքի համապատասխան հմտություններ դրսևորելը: Ուսուցչի խնդիրն էերեխայի մոտ զարգացնոլ կապակցված բանավոր խոսք, ճիշտ կառուցել խոսքըլեզվի օրինաչափությունների հիման վրա, խոսել՝ հետևելով խոսքի արտասանական նորմերին:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), LarisaB (18.03.2019), Սամար (18.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  11. #66
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    1370
    Սովորողների դաստիարակության գործում հզոր է ուսուցչի դերը: Չշեղվելով թեմայից, կենտրոնանամ խոսքի զարգացման վրա: Յուրաքանչյուր սովորող, մանավանդ կրտսեր դպրոցական տարիքում, ձգտում է նմանվել իր ուսուցչին, որովհետև նա իր համար իդեալ է, կատարելության չափանիշ: Հետագայում, չնայած, կոտրվում են այդ կարծրատիպերը, բայց աշակերտների մեջ անպայման հետք է թողնում՝ մանավանդ սիրած ուսուցիչը: Այդ պատճառով էլ, ամենքս պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք մեր գործին, մեր խոսքին, մեր շարժուձևին, մեր հագուկապին...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (18.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (18.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  13. #67
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    113
    Հեղինակության աստիճան
    2863
    Ցանկացած տարիքում տարբեր պատճառներով անհրաժեշտություն է առաջանում զարգացնելու, կատարելագործելու գրավոր խոսքի և վերլուծական մտածողության հմտությունները: Բարձրագույն կրթությունում այն կոչվում է ակադեմիական գրագիտությունն և նրա անբաժանելի մասն է կազմում: Ակադեմիական գրագիտությունը շատ է կարևորվում նաև արտասահմանյան համալսարաններումՀամալսարանի ուսանողն ու շրջանավարտը կարիք ունեն կատարելագործելու իրենց գրավոր խոսքի և վերլուծական մտածողության հմտությունները: Ակադեմիական գրագրության մեջ հմուտ լինելը դիտարկվում է որպես մեծ առավելություն թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական կյանքում: Բազմաթիվ մեթոդներ կարող են կիրառվել այս հմտությունները բարելավելու համար, ներկայացնեմ դրանցից մեկը՝ ընթերցանությունը:
    Բոլորովին զարմանալի չէ, որ կարդալը զգալիորեն նպաստում է ակադեմիական գրագրության հմտությունների զարգացմանը. այն հարստացնում է բառապաշարը և հրաշալի եղանակ է քննադատական մտածողությունը զարգացնելու համար: Բացի այդ, ընթերցանությունն արժեքավոր գիտելիքներ է փոխանցում, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր իրավիճակներում։ Չպետք է սահմանափակել ընթերցանության նյութի ժանրը և տեսակը. պետք է կարդալ ամեն ինչ ամենի մասին՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական, դասական ու ժամանակակից գրականություն, գրքեր ու ամսագրեր և այլն: Շատ օգտակար են նաև այն գրքերը, որոնք նվիրված են գրագրության հմտությունների զարգացմանը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (20.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  15. #68
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Անկասկած, աշակերտի խոսքը զարգանում է աստիճանաբար՝ անցնելով բազմաթիվ փուլեր:Այդ փուլերից հիմնականը և ամենակարևորը հանդիսանում է և բանավոր ևգրավոր խոսքի ճիշտ ձևավորումը: Խոսքի զարգացմանը նպաստում է նաև դասգրքերում եղած թեմատիկ նկարները , որոնց վրա հենվելով աշակերտները պատմություններ են հորինում, վերարտադրում են իրենց տեսածը, կատարում են վերլուծություններ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (20.03.2019), LarisaB (19.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  17. #69
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկին Նատաշա, չկարողացա չարձագանքել Ձեր գրառմանը, քանի որ գտնում եմ, որ ուսուցիչը իր առարկայի մասնագետը լինելով հանդերձ, պետք է տիրապետի սովորողի տարիքային առանձնահատկություններին համապատասխան հոգեբանական գիտելիքների։
    Կարդալով Ձեր գրառումը հասկացա, որ աղջկա լռակյացությունը ավելի շուտ հոգեբանական խնդիր է, և Դուք Ձեր նրբանկատությամ, իսկական մանկավարժին հատուկ հոտառությամբ կարողացել եք փոխել աղջկան: Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ այդպիսի հոգիներ եք կրթել, դաստիարակել Ձեր խոսքով, փոխել դեպի լավը, դրանով իսկ աշխարհը դրձրել ավելի հրաշալի, գունեղ ու լուսավոր: Իզուր չէ, որ ասում են աշխարհում ամենակարևոր մասնագիտությունները, որոնք հսկայական ազդեցություն են ունենում մարդու կյանքի վրա, երկուսն են՝ բժշկի և ուսուցչի մասնագիտությունները: Առաջինը բուժում է մարմինը, երկրորդը՝ հոգին: ժամանակին Նելսոն Մանդելան ասել է «կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը»: Իսկ այդ զենքը ուսուցչի ձեռքին է:
    Հարմար եմ գտնում այստեղ տեղադրել իմ լռակյաց աշակերտուհու մասին գրածս հաջորդ հրապարակումը: Նրան դասավանդեցի միայն 7-րդ դասարանում, բայց ինձ համար նա մնաց նաև կապույտ վարդի մասին հրաշալի հիշողությամբ: Նա այսօր էլ ինձ համար մի լույսի շող է՝ իր կապույտ երազանքներով:

    Իմ երազանքն է` ես՝ ծովափին, վարդն էլ` իմ ձեռքին...

    Նա շատ լռակյաց է, հազվադեպ է խոսում, երբեմն ուրախանում եմ, երբ արտահայտվում է թեպետ մեկ բառով... Միշտ էլ ուշադրությանս կենտրոնում է, երբեմն ինձ թվում է` նա երազանքների մեջ է, կլանված լսում է ինձ, նույնիսկ, ի զարմանք շատերիս, հիացմունք արտահայտող խոսքը նա օրեր առաջ ինձ էր բաշխել. «Ձեր դասերին ես ինձ մեծացած եմ զգում»:

    Այդ օրվանից զգում էի, որ ընկալունակությունը շատ սուր է այս աղջնակի, ուղղակի ամաչում է արտահայտվել: Եվ ես սկսեցի նրան «խոսեցնել», կարծես ուզում էի բառեր կորզել նրանից և օր օրի համոզվում էի, որ ասելիք ունի, բայց չի համարձակվում բարձրաձայնել:

    Ես նրան առաջարկեցի` եթե ամաչում է` ի տես բոլորի ինչ-որ բան ասել, ապա թող գրի, ես այն կկարդամ... Եվ շուտով իմ ձեռքին հայտնվեցին այդ լռակյաց աշակերտուհու գրած տողերը. «Շուրջս տարբեր գույներ են, այն տեսնում եմ բոլորի հագուստների վրա, նույնիսկ մարդու մաշկն էլ տարբեր գույների է լինում, անգամ նրանց աչքերի գույներն էլ տարբեր են, ծաղիկներն էլ բազում գույներ ունեն, բայց ես սիրում եմ կապույտ գույնը և ուզում եմ իմ ձեռքին ունենալ մի կապույտ վարդ: Ես ուզում եմ կապույտ վարդ, որովհետև երբ նայում եմ լուսավոր օրվա երկնի կապույտին, ուզում եմ թևեր առնել ու թռչել վերև ու այնտեղից տեսնել երկիրը մեր: Ուզում եմ այդ կապույտ վարդը ձեռքիս նստել ծովափին, այն էլ կապույտ է, և ինձ թվում է` հոգիս էլ կապույտ է և շատ է հանգիստ, երբ ես նստած եմ հենց ծովի ափին: Ես ծովափին, վարդն էլ իմ ձեռքին` վարդի բույրն եմ ուզում զգալ ու նաև լսել այդ ծովի ձայնը...Իմ երազանքն է այդ կապույտ գույնը...»/Ավետիսյան Ալինա, 7-րդ դասարան/:

    Տողերն ընթերցում եմ, մի քիչ կասկածամիտ նայում աշակերտներին, հարցս գուցե զարմանալի էր, բայց առաջարկում եմ կապույտ վարդ գտնել, որ նվիրենք կապույտ երազանքների մեջ թևածող իմ լռակյաց աշակերտուհուն:

    Նա զարմանում է. արդյո՞ք այսքան շուտ երազանքներն իրագործվում են, ու ես հաստատուն ասում եմ նրան, որ իր խոսքերը կկարդան ոմանք, ովքեր ապրում են երկնքին մոտիկ և կամ ծովի մոտ, հեռու-հեռավոր ափերում անգամ, իսկ կապույտ վարդը մենք էլ կգտնենք, միայն թե նրա այդ երազանքը անկատար չմնա…

    .dsimages.jpg

    http://www.usarmenianews.com/am-n-2133.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 18.03.2019, 23:58:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (20.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (19.03.2019), Suzi1987 (26.03.2019)

  19. #70
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Լեզուն ինքնության դիմանկար է, կենսագրություն, ծածկագիր: Եզովպոսն ասում է. <<լեզուն աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, քանի որ այն զորու է մարդկային փոխհարաբերություններ ստեղծել և քանդել, պատերազմներ հրահրել և խաղաղություն հաստատել, սեր ծնել և զորացնել ատելության կրակը>>:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GAYANE2019 (26.03.2019), GayaneP (20.03.2019), Hasmik114 (22.03.2019), LarisaB (19.03.2019), Suzi1987 (26.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 5678917 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •