+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0

    Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

    Երեխան դպրոց է ընդունվում լեզվական որոշակի կարողությամբ. նամայրենի լեզվով խոսում, արտահայտում է իր մտքերը: Այնուամենայնիվ դպրոց նոր ընդունված երեխայի լեզվական վիճակը դպրոցական պահանջների տեսակետից սովորաբար բավարար չի լինում և անհրաժեշտություն է առաջանում ուսումնառության հենց սկզբից մեծ ու դժվարին աշխատանք տանելու նրա խոսքի զարգացման ուղղությամբ: Աշակերտի խոսքի աղքատությունը հիմնականում նրա մտավոր ցածր մակարդակի, նրա մտքի պարզունակության արտահայտությունն է: Դա պայմանավորված է երեխաների աշխարհաճանաչողության պակասով, որ դրսևորվում շատ երևույթներ, առարկաներ չճանաչելու հանգամանքով, տեսած և զգացած շատ երևույթներ, իրողություններ համապատասխան բառերով արտահայտելու կարողության պակասով:
    Խոսքի զարգացումը մեծ կրթադաստիարակչական նշանակություն ունի աշակերտների համար: Ուսումնաառարկայական կարևորության հետ միասին, խոսքի զարգացումը մեծ դեր է կատարում աշակերտների ընդհանուր զարգացման ու դաստիարակության գործում: Հայտնի է, որ լեզուն մարդկային հաղորդակցման միջոց լինելով հանդերձ, միաժամանակ մտածողության միջոց է: Դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլեւ սովորողի լեզվական ունակությունների ու կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձեւավորման գործում: Բոլոր ժամանակներում հմուտ ուսուցիչները կարեւորել են մայրենիին կատարելապես տիրապետելու կամ գոնե գրական հայերենը անաղարտ պահելու անհրաժեշտությունը:Սակայն, ցավոք, աշակերտների խոսքի զարգացման բարձր մակարդակ ապահովելը դեռեւս մնում է գրեթե անլուծելի հարց: Այս խնդրի լուծման բանալին միշտ ուսուցչի ձեռքին է եղել, ով, սիրելով իր մասնագիտությունը, անմնացորդ սիրով, անձնվիրաբար պիտի դասավանդի իր առարկան:
    Վերջին խմբագրող՝ Larisa0504: 01.03.2019, 23:55:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (01.03.2019), Hasmik114 (03.03.2019), Karine M (04.03.2019), Սամար (05.03.2019), Տիգրանուհի (10.03.2019), արեգակ (01.03.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (21.03.2019), Խաթուն (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Մարգարյան Նաիրա (10.03.2019), RudikV (06.03.2019), Suzi1987 (03.03.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Աշակերտի խոսքի զարգացման խնդիրը շատ արդիական է և այդ խնդրի լուծման բանալին ուսուցչի ձեռքին է: Ցանկացած առարկայի յուրաքանչյուր դաս բացի լեզվական գիտելիքներ հաղորդելուց, պիտի հոգեկան բավականություն պարգևի թե՜ իրեն, թե՜ աշակերտին: Ուսուցիչը սեփական օրինակով՝ բարեկիրթ վարքագծով եւ գրագետ ու անթերի խոսքով, բազմակողմանի զարգացվածությամբ պետք է վարակի իր սաներին եւ հետո միայն պահանջի նրանցից ցանկալի արդյունք: Ուսման գործընթացը, ի տարբերություն մարդու գործունեության բոլոր բնագավառների, բազմաշերտ աշխատանք է, միայն ուսուցչի և աշակերտի միասնական, համառ ջանքերը կարող են ցանկալի արդյունք տալ:Աշակերտի լեզվամտածողությունը զարգացնելը, մտավոր աշխատանքի ուղղորդելը երկար ու համառ աշխատանք է պահանջում: Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (01.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (01.03.2019), Սամար (05.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), Միկինյան Տաթևիկ (01.03.2019), Հերմինե Խառատյան (07.03.2019), RudikV (06.03.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    250
    Հեղինակության աստիճան
    3954
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան դպրոց է ընդունվում լեզվական որոշակի կարողությամբ. նամայրենի լեզվով խոսում, արտահայտում է իր մտքերը: Այնուամենայնիվ դպրոց նոր ընդունված երեխայի լեզվական վիճակը դպրոցական պահանջների տեսակետից սովորաբար բավարար չի լինում և անհրաժեշտություն է առաջանում ուսումնառության հենց սկզբից մեծ ու դժվարին աշխատանք տանելու նրա խոսքի զարգացման ուղղությամբ: Աշակերտի խոսքի աղքատությունը հիմնականում նրա մտավոր ցածր մակարդակի, նրա մտքի պարզունակության արտահայտությունն է: Դա պայմանավորված է երեխաների աշխարհաճանաչողության պակասով, որ դրսևորվում շատ երևույթներ, առարկաներ չճանաչելու հանգամանքով, տեսած և զգացած շատ երևույթներ, իրողություններ համապատասխան բառերով արտահայտելու կարողության պակասով:
    Խոսքի զարգացումը մեծ կրթադաստիարակչական նշանակություն ունի աշակերտների համար: Ուսումնաառարկայական կարևորության հետ միասին, խոսքի զարգացումը մեծ դեր է կատարում աշակերտների ընդհանուր զարգացման ու դաստիարակության գործում: Հայտնի է, որ լեզուն մարդկային հաղորդակցման միջոց լինելով հանդերձ, միաժամանակ մտածողության միջոց է: Դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլեւ սովորողի լեզվական ունակությունների ու կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձեւավորման գործում: Բոլոր ժամանակներում հմուտ ուսուցիչները կարեւորել են մայրենիին կատարելապես տիրապետելու կամ գոնե գրական հայերենը անաղարտ պահելու անհրաժեշտությունը:Սակայն, ցավոք, աշակերտների խոսքի զարգացման բարձր մակարդակ ապահովելը դեռեւս մնում է գրեթե անլուծելի հարց: Այս խնդրի լուծման բանալին միշտ ուսուցչի ձեռքին է եղել, ով, սիրելով իր մասնագիտությունը, անմնացորդ սիրով, անձնվիրաբար պիտի դասավանդի իր առարկան:
    Հայոց դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլև սովորողի լեզվական ունակությունների ու
    կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական
    դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձևավորման գործում: Աշակերտների կրթադաստիարակչական համակարգում մայրենին բացառիկ տեղ ունի: Այս դերը դուրս է գալիս լեզվական գիտելիքներին տիրապետելու սահմաններից: Անչափ կարևոր է մայրենի գրական լեզվին գործնականորեն տիրապետելու խնդիրը մարդ-քաղաքացու ձևավորման,
    դաստիարակության, ընդհանուր զարգացման գործում: Այս դերն
    իրականացվում է հատկապես խոսքի զարգացման շնորհիվ, իսկ
    աշակերտի խոսքի զարգացումը մայրենի լեզվի ուսուցման հիմնական նպատակներից է:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    250
    Հեղինակության աստիճան
    3954
    Մեջբերում արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտի խոսքի զարգացման խնդիրը շատ արդիական է և այդ խնդրի լուծման բանալին ուսուցչի ձեռքին է: Ցանկացած առարկայի յուրաքանչյուր դաս բացի լեզվական գիտելիքներ հաղորդելուց, պիտի հոգեկան բավականություն պարգևի թե՜ իրեն, թե՜ աշակերտին: Ուսուցիչը սեփական օրինակով՝ բարեկիրթ վարքագծով եւ գրագետ ու անթերի խոսքով, բազմակողմանի զարգացվածությամբ պետք է վարակի իր սաներին եւ հետո միայն պահանջի նրանցից ցանկալի արդյունք: Ուսման գործընթացը, ի տարբերություն մարդու գործունեության բոլոր բնագավառների, բազմաշերտ աշխատանք է, միայն ուսուցչի և աշակերտի միասնական, համառ ջանքերը կարող են ցանկալի արդյունք տալ:Աշակերտի լեզվամտածողությունը զարգացնելը, մտավոր աշխատանքի ուղղորդելը երկար ու համառ աշխատանք է պահանջում: Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով:
    Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով,
    ուստի յուրաքանչյուր աշակերտի հետ տարվող անհատական աշխատանքը նպաստում է ամեն մի քաղաքացու, դրանով իսկ ամբողջ ժողովրդի խոսքի մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացմանը, որի համար արժե ջանք չխնայել:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Խոսքի զարգացումը մեծ դեր ունի աշակերտի կրթության ընդհանուր զարգացվածության վրա:Ինչքան զարգացած է երեխան,այնքան նա կարողանում է լավ արտահայտել իր մտքերը:Կարողանում է ազատ խոսքի միջոցով վերլուծել իրավիճակը:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Աշխարհը փոխվում էփոխվում են հասարակության կողմից դպրոցին ներկայացվող պահանջները, ուստի պետք է փոխվեն նաև մեր մոտեցումները «հավերժական» հարցերի լուծմանը` ի՞նչ սովորեցնել, ինչպե՞ս սովորեցնել, ինչի՞ համար սովորեցնել: Այդ հարցերի լուծման հետ միաժամանակ պետք է կարևորվի և մեծ ուշադրություն դարձվի աշակերտների խոսքի զարգացմանը բոլոր առարկաների ժամերին:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին կարևոր խնդիր է որի լուծմանը պետք է նախապատրաստվել դեռևս նախադպրոցական տարիքից:Չէ որ դա նպաստում է նաև աշակերտի ինքնահաստատմանը ,ինքնագնահատականի բարձրացմանը:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Լարիսա:Լեզվական ունակությունների և կարողությունների մշակումը կարևորվում է այնքանով , որ այդ հարցին պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մայրենի լեզվի, այլև բոլոր առարկաների ժամերին:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (04.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցման արդյունավետ միջոցներից մեկն էլ այն է ,որ հետևողական լինեն աշակերտների խոսքի զարգացմանը տարբեր առարկաների ժամերին:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (05.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    278
    Հեղինակության աստիճան
    5245
    Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս)։ Արտահայտության ձևերն են՝ զրույցը, բանավեճը, դասախոսությունը, ճառը, կոչը, հայտարարությունը, երգը, չափածո և արձակ խոսքը և այլն։ Բանավոր խոսքը սահմանափակված է տարածականորեն (չհաշված տեխնիկական միջոցների գործադրումը) և ժամանակով (բանավոր միմյանց հետ կարող են հաղորդակցվել միայն ժամանակակիցները)։
    Դպրոցում երեխան հարստացնում է խոսքը,ուսուցչի օգնությամբ սովորում խոսել մաքուր ,գրագետ հայերենով:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armanush (06.03.2019), Karine M (04.03.2019), LarisaB (05.03.2019), Սամար (05.03.2019), արեգակ (06.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019), RudikV (06.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •