+ Կատարել գրառում
Էջ 24 25-ից ԱռաջինԱռաջին ... 1422232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 231 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 246 հատից

Թեմա: Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

  1. #231
    Ավագ մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2319
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հարցեր տալը և դրանց պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների սիրտն են»: Հենրի Բ. Այրինգ

    Հարգելի կոլեգաներ, քանի որ շատ խոսեցինք հարցերի, հարցակենտրոն ուսուցման մասին, որպես սովորողի խոսքի և մտածողության զարգացման կարևոր պայմանի մասին, ուզում եմ ձեզ ներկայացնել "հարցադրման մեթոդ"-ի հանգամանալից նկարագրությունը, հարցերի տեսակները, առավելություններն ու սահմանափակումները: Այս տեխնոլոգիան կիրառելի է յուրաքանչյուր առարկայի ցանկացած թեմայի ուսուցման ժամանակ:
    Սա էլ հղումը՝ https://lib.armedu.am/resource/27721
    Լարիսա ջան շատ շնորհակալ եմ այս նյութի տեղադրման համար: Այն ինձ իսկապես շատ պետք կգա: Ես պարապմունքներս հիմնականում կազմակերպում եմ բաց և ուղղորդող հարցերի օգնությամբ: Ինքնս էլ աշխատում եմ հնարավորինս քիչ կազմել փակ հարցեր, քանի որ այն սահմանափակում է սովորողի մտածողությունը: Թերևս միայն համեմատաբար թույլ աշակերտներին եմ տալիս հուշող և փակ հարցեր, որ կարողանան գոնե մտապահել ուսումնական նյութից որևէ բան:
    Առանց հարցերի հնարավոր չէ պատկերացնել Ֆիզիկայի դասապրոցեսը, սակայն այսպես համակարգված ու մանրակրկիտ ներկայացված նյութը շատ ավելի կօգնի, որպեսզի հարցակենտրոն ուսուցումը ավելի ճիշտ իրականացնեմ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), LarisaB (22.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019), RudikV (23.05.2019)

  3. #232
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Խնդրեմ Գայանե ջան: Ես եմ շնորհակալ գնահատանքի համար:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (23.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019), RudikV (23.05.2019)

  5. #233
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած ուսուցիչ ազատ է մեթոդների ընտրության հարցում, այդ թվում և ես: Դասավանդման ընթացքում հիմնականում ես նախընտրում եմ այնպիսի մեթոդներ, որոնք տարբեր ուսումնական նպատակներ են հետապնդում: Այժմ ուզում եմ ներկայացնել "Գնահատվող բանավեճ"-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու աշակերտների ազատ արտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքը, ստեղծագորգծական կարողությունները` ազատելով ուսուցչին գրավորների մի ամբողջ կույտ ստուգելու հոգսից: Գնահատվող բանավեճը չի փոխարինում գրավոր աշխատանքի կամ բանավոր ստուգման gնահատմանը, այլ օգնում է ուսուցչին սովորողներին գնահատել կարևոր հմտությունների համար, իսկ աշակերտին հնարավորություն է տալիս դրսևորելու իր գիտելիքները:
    «Գնահատվող բանավեճ» մեթոդի նկարագրությունը, նպատակը, ընթացքը, պլանը և գնահատման թերթիկը հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27710
    Հարգելի Լարիսա գնահատվող բանավեճը շատ կիրառելի է հասարակագիտության ժամերին: Այդ առարկայի առանձնահատկություններից ելնելով քննարկումների, բանավեճի համար բավարար ժամանակ ունենք, քան պատմության դասաժամերին: Այդ պատճառով գնահատվող բանավեճը շատ եմ կիրառում հասարակագիտության ժամերին, որն ունի մի շարք առավելություններ: Աղմուկը դառնում է վերահսկելի տուգանային միավորների շնորհիվ, փորձում են պասիվ աշակերտներին էլ ներքաշել բանավեճի մեջ, որպեսզի միավորներ վաստակեն, ուշադիր լսում են ընկերների խոսքը:Ելնելով սեփական փորձից, նշեմ, որ այս մեթոդի կիրառումը հեշտացնում է բանավեճի անցկացումը:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 23.05.2019, 13:15:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), LarisaB (23.05.2019), արեգակ (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019), RudikV (23.05.2019)

  7. #234
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Միանգամայն իրավացի եք հարգելի Լաուրա: Վերը թվարկված առավելություններին կարելի է ավելացնել ևս մի քանիսը՝ սովորողների մոստ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են համագործակցային կարողությունները, միմյանց լսելու, դիմացինի տեսակետը հարգելու, սեփական տեսակաետը հիմնավորելու կարողություններ և այլն:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), արեգակ (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019), RudikV (23.05.2019)

  9. #235
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    28
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի կոլլեգաներ շատ արդյունավետ քննարկումներ եք ծավալել: Սիրով միանալով թեմային, ուզում եմ փաստել մի կարևոր հանգամանք՝ ուսուցիչը առաջին հերթին պետք է լավ տիրապետի իր առարկային և դասավանդման մեթոդներին: Եթե նա գիտի ինչ պետք է, ինչպես պետք է բացատրի, ընկալելի դարձնի աշակերտի համար ուսումնական նյութը, ապա ինչ մեթոդ էլ ընտրի կարծում եմ արդյունավետ կլինի։ Մեթոդներին տիրապետելու հմտությունը գալիս է փորձառությունից։ Միանգամից հնարավոր չէ բոլոին մեթոդներին տիրապետել և արդյունավետ կիրառել։ Ինչ խոսք կան մեթոդներ որոնք առավելապես նպատակահրմաար է կիրառել այս կամ այն առակյախմբում: Դրանցից է գնահատվող բանավեճը, որը շատ կիրառելի է հասարակագիտական առարկաներ ուսուցանելիս:
    Վերջին խմբագրող՝ LarisaB: 23.05.2019, 17:08:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), LarisaB (23.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019), Հարությունյան Լիլիթ (23.05.2019)

  11. #236
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում RudikV-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլլեգաներ շատ արդյունավետ քննարկումներ եք ծավալել: Սիրով միանալով թեմային, ուզում եմ փաստել մի կարևոր հանգամանք՝ ուսուցիչը առաջին հերթին պետք է լավ տիրապետի իր առարկային և դասավանդման մեթոդներին: Եթե նա գիտի ինչ պետք է, ինչպես պետք է բացատրի, ընկալելի դարձնի աշակերտի համար ուսումնական նյութը, ապա ինչ մեթոդ էլ ընտրի կարծում եմ արդյունավետ կլինի։ Մեթոդներին տիրապետելու հմտությունը գալիս է փորձառությունից։ Միանգամից հնարավոր չէ բոլոին մեթոդներին տիրապետել և արդյունավետ կիրառել։ Ինչ խոսք կան մեթոդներ որոնք առավելապես նպատակահրմաար է կիրառել այս կամ այն առակյախմբում: Դրանցից է գնահատվող բանավեճը, որը շատ կիրառելի է հասարակագիտական առարկաներ ուսուցանելիս:
    Շնորհակալություն հարգելի Ռուդիկ քննարկմանը մասնակցելու համար: Միանգամայն իրավացի եք, ասելով, որ անկախ ամեն ինչից ուսուցիչը պետք է կոմպետենտ մասնագետ լինի, որպեսզի կարողանա կազմակերպել ուսուցման գործընթացը: Իսկ մնացածը բխում են դրանից:
    Վերջին խմբագրող՝ LarisaB: 24.05.2019, 01:29:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (23.05.2019)

  13. #237
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4963
    Սովորաբար,դիպուկ բառերն ու ճիշտ կառուցված խոսքը արդեն իսկ լինում են արտահայտիչ: Խոսքը ազդեցիկ կարող են դարձնել նաեւ լեզվի տարբեր
    արտահայտչամիջոցները՝ մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը,անձնավորումը, փոխանունությունը եւ այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքի այս հատկանիշների կիրառումը չպետք է հասցնել ծայրահեղության: Պատկերավորությունը խոսքի համար պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց, այլապես լսողի ուշադրությունը կգրավի ոչ թե նյութի բուն բովանդակությունը, այլ ծայրահեղության հասած ինքնանպատակ ոճավորումը:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), LarisaB (24.05.2019), արեգակ (25.05.2019)

  15. #238
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար,դիպուկ բառերն ու ճիշտ կառուցված խոսքը արդեն իսկ լինում են արտահայտիչ: Խոսքը ազդեցիկ կարող են դարձնել նաեւ լեզվի տարբեր
    արտահայտչամիջոցները՝ մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը,անձնավորումը, փոխանունությունը եւ այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքի այս հատկանիշների կիրառումը չպետք է հասցնել ծայրահեղության: Պատկերավորությունը խոսքի համար պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց, այլապես լսողի ուշադրությունը կգրավի ոչ թե նյութի բուն բովանդակությունը, այլ ծայրահեղության հասած ինքնանպատակ ոճավորումը:
    Միանգամայն իրավացի եք: Խոսքի նշված հատկանիշներն ապահովելու համար ուսուցիչը իր առարկայի հատուկ բառապաշարի, դարձվածքաբանության վրա հատուկ ուշադրություն դարձնելուց բացի, պտք է հետևի առհասարակ աշակերտի խոսքի ընդհանուր զարգացմանը, այն համարելով աշակերտների ընդհանուր զարգացման կարևոր բաղկացուցիչ մասը, որի մեջ ամեն առարկա, հատկապես և ամեն ուսուցիչ իր որոշակի դերն ունի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (24.05.2019), արեգակ (25.05.2019), Հարությունյան Լիլիթ (24.05.2019)

  17. #239
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    1253
    Յուրաքանչյուր առարկա աշակերտի բառապաշարի հարստացման, խոսքի զարգացման մեծ ու յուրահատուկ հնարավորություններ ունի: Պետք է օգտագործել այդ բոլոր հնարավորությունները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հատկապես գիտական տերմինաբանության հետևողական ուսուցմանը և ըստ անհրաժեշտության գործածմանը: Համապատասխան տերմինների հիմնավոր յուրացումը ուսումնական տվյալ առարկայի հիմունքների յուրացում հանդիսանալու հետ միասին միաժամանակ հնարավորություն կտա անհրաժեշտություն դեպքում դրանց գործածությամբ խոսքը դարձնել գիտական, ճշգրիտ: Որպես կենսաբանության ուսուցիչ, ես մեծ ուշադրություն եմ դարձնում առարկայի հատուկ բառապաշարի, գիտական տերմինաբանության վրա: Իմ աշակերտներն արդեն գիտեն, որ դասը շատ լավ իմանալը դեռ բավարար չէ բարձր գնահատական ստանալու համար, պետք է կարողանան իմացածը ճիշտ և գրագետ շարադրել:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.05.2019), LarisaB (24.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (24.05.2019), Հարությունյան Լիլիթ (24.05.2019)

  19. #240
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1498
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հարցեր տալը և դրանց պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների սիրտն են»: Հենրի Բ. Այրինգ

    Հարգելի կոլլեգաներ, քանի որ շատ խոսեցինք հարցերի, հարցակենտրոն ուսուցման մասին, որպես սովորողի խոսքի և մտածողության զարգացման կարևոր պայմանի մասին, ուզում եմ ձեզ ներկայացնել "հարցադրման մեթոդ"-ի հանգամանալից նկարագրությունը, հարցերի տեսակները, առավելություններն ու սահմանափակումները: Այս տեխնոլոգիան կիրառելի է յուրաքանչյուր առարկայի ցանկացած թեմայի ուսուցման ժամանակ:
    Սա էլ հղումը՝ https://lib.armedu.am/resource/27721
    Քանի որ հարցերն ու հարցադրումները ունեն տարբեր նպատակներ, շատ դեպքերում դրանք դասակարգում են ելնելով տարբեր մոտեցումներից: Ըստ Բենջամին Բլյումի դասակարգման (տաքսոնոմիայի)՝ հարցերը պետք է այնպես ձևակերպել, որպեսզի դրանք աշակերտներին մտածողության ցածր աստիճանից տանեն դեպի ավելի բարձր աստիճան: Նա ուսումնական նպատակները դասակարգել է ըստ իմացական, ճանաչողական գործունեության վեց մակարդակների (գիտելիք, ընկալում/ըմբռնում, կիրառում, վերլուծություն, համադրում, գնահատում):
    Հարցադրումները նպաստում են.
    Ուսուցման գործընթացում սովորողների ակտիվության ու ներգրավվածության աճին:
    Նյութի յուրացման ու ընկալման շրջանակների ընդլայնմանը:
    Նյութի ընկալման մակարդակը պարզելուն և գնահատելուն:
    Սովորողների կողմից ուսուցանվող նյութի կամ գաղափարների վերաբերյալ սեփական եզրահանգումներ կատարելուն:
    Սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (27.05.2019), LarisaB (24.05.2019), Լաուրա Աթանեսյան (24.05.2019), Հարությունյան Լիլիթ (24.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 24 25-ից ԱռաջինԱռաջին ... 1422232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •