+ Կատարել գրառում
Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 132122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 221 համարից մինչև 230 համարի արդյունքները՝ ընդհանուր 246 հատից

Թեմա: Աշակերտի խոսքի զարգացումը տարբեր առարկայական ժամերին

  1. #221
    Մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1498
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած ուսուցիչ ազատ է մեթոդների ընտրության հարցում, այդ թվում և ես: Դասավանդման ընթացքում հիմնականում ես նախընտրում եմ այնպիսի մեթոդներ, որոնք տարբեր ուսումնական նպատակներ են հետապնդում: Այժմ ուզում եմ ներկայացնել "Գնահատվող բանավեճ"-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու աշակերտների ազատ արտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքը, ստեղծագորգծական կարողությունները` ազատելով ուսուցչին գրավորների մի ամբողջ կույտ ստուգելու հոգսից: Գնահատվող բանավեճը չի փոխարինում գրավոր աշխատանքի կամ բանավոր ստուգման gնահատմանը, այլ օգնում է ուսուցչին սովորողներին գնահատել կարևոր հմտությունների համար, իսկ աշակերտին հնարավորություն է տալիս դրսևորելու իր գիտելիքները:
    «Գնահատվող բանավեճ» մեթոդի նկարագրությունը, նպատակը, ընթացքը, պլանը և գնահատման թերթիկը հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27710
    Հարգելի Լարիսա Նայեցի ուսումնական նյութը: Շատ հանգամանալից և մատչելի եք ներկայացրել «Գնահատվող բանավեճ» մեթոդի էությունն ու կիրառությունը: Ցանկացած ուսուցիչ կարող է օգտվել:
    «Գնահատվող բանավեճ» մեթոդը շատ կառուցողական մեթոդ է: Այն նաևդաստիարակչական բնույթ է կրում և կարելի է կիրառել ցանկացած առարկայի դասին: Մեթոդի շարունակական կիրառման դեպքում սովորողի մոտ զարգանում են ստեղծագործական և տրամաբանական միտքը, ուրիշին լսելու կարողությունը, անհասկանալի իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արձագանքելու կարողությունը, հետազոտողի որակները, ազատ, անկաշկանդ, համոզիչ արտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքը :
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (21.05.2019), Hasmik114 (18.05.2019), LarisaB (20.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019), RudikV (23.05.2019)

  3. #222
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Հայոց դպրոցի գերխնդիրը ոչ միայն երեխային կրթելն ու դաստիարակելն է, այլեւ սովորողի լեզվական ունակությունների ու
    կարողությունների մշակումն ու հարստացումը, որը հսկայական
    դեր է կատարում վաղվա քաղաքացու աշխարհայացքի ձեւավորման գործում: Աշակերտների կրթադաստիարակչական համակարգում մայրենին բացառիկ տեղ ունի: Այս դերը դուրս է գալիս լեզվական գիտելիքներին տիրապետելու սահմաններից: Անչափ կարեւոր է մայրենի գրական լեզվին գործնականորեն տիրապետելու խնդիրը մարդ-քաղաքացու ձեւավորման,
    դաստիարակության, ընդհանուր զարգացման գործում: Այս դերն
    իրականացվում է հատկապես խոսքի զարգացման շնորհիվ, իսկ
    աշակերտի խոսքի զարգացումը մայրենի լեզվի ուսուցման հիմնական նպատակներից է: Բոլոր ժամանակներում դպրոցների հայոց լեզվի եւ գրականության հմուտ ուսուցիչները կարեւորել են մայրենիին կատարելապես տիրապետելու կամ գոնե գրական հայերենը անաղարտ պահելու անհրաժեշտությունը:
    Սակայն, ցավոք, աշակերտների խոսքի զարգացման բարձր մակարդակ ապահովելը դեռեւս մնում է գրեթե անլուծելի հարց:
    Այս խնդրի լուծման բանալին միշտ ուսուցչի ձեռքին է եղել,
    առավել՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի, ով, սիրելով իր
    մասնագիտությունը, անմնացորդ սիրով, անձնվիրաբար պիտի դասավանդի իր առարկան: Յուրաքանչյուր դաս, μացի լեզվական
    գիտելիքներ հաղորդելուց, պիտի հոգեկան μավականություն պարգեւի թե՜ իրեն, թե՜ աշակերտին: Ուսուցիչը սեփական օրինակով՝ բարեկիրթ վարքագծով եւ գրագետ ու անթերի խոսքով,
    բազմակողմանի զարգացվածությամբ պետք է վարակի իր սաներին եւ հետո միայն պահանջի նրանցից ցանկալի արդյունք: Ուսման գործընթացը, ի տարμերություն մարդու գործունեության բոլոր
    բնագավառների, բազմաշերտ աշխատանք է, եւ միայն ուսուցչի
    եւ աշակերտի միասնական, համառ ջանքերը կարող են ցանկալի
    արդյունք տալ՝ կատարյալ դասագրքերի առկայությամբ:
    Աշակերտի լեզվամտածողությունը զարգացնելը, մտավոր աշխատանքի ուղղորդելը երկար ու համառ աշխատանք է պահանջում: Դասապրոցեսը արդյունավետ կազմակերպելը ուսուցչի հմտության դրսեւորումն է, ով դասագրիք - աշակերտ կապը նպատակային շարժման մեջ է դնում: Որքան ապահովված է այդ երեքի կատարելությունը, որքան միասնաբար են գործում այդ երեք
    օղակները, որքան առկա է այդ կողմերի փոխադարձ կապը, այնքան ուսուցիչն ու դպրոցը հաջողությամբ կհասնեն նպատակին:
    Մայրենի լեզվով գրագետ խոսելը մարդու ընդհանուր զարգացվածության եւ վարքագծի էական հատկություններից մեկն է: Անհնար է պատկերացնել կիրթ ու զարգացած մարդու՝ առանց լեզվի բարձր մակարդակին տիրապետելու կարողության: Յուրաքանչյուր անհատ, անկախ այն բանից, թե վաղը ինչ մասնագիտություն
    է ընրելու, պարտավոր է դպրոցում կատարելապես տիրապետել մայրենի լեզվին, յուրացնել նրա հարստությունը, գրականության ժամերին ընկալել առարկայի ամμողջ գեղեցկությունը, սովորել խոսել հստակ, պատկերավոր ձեւակերպել մտքերը:
    Դպրոցական ուսուցման գործընթացը պատշաճ մակարդակով
    անցնելու, սովորածի շարունակականությունն ապահովելու, հետագայում սեփական լեզվի հանդեպ սեր եւ հարգանք տածելու
    պարագայում արդյունքը գոհացուցիչ կլինի: Անժխտելի է, որ մայրենիին կատարելապես տիրապետելը խնդրահարույց են դարձրել ոչ միայն տասնյակ μարμառների առկայությունը, լեզվի խոսակցական շերտը, այլեւ անչափ քննադատվող
    եւ նույնքան եթերային լեզու դարձած ժարգոնը:
    Լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով,
    ուստի յուրաքանչյուր աշակերտի հետ տարվող անհատական աշխատանքը նպաստում է ամեն մի քաղաքացու, դրանով իսկ ամբողջ ժողովրդի խոսքի մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացմանը, որի համար արժե ջանք չխնայել:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (21.05.2019), LarisaB (21.05.2019), արեգակ (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (22.05.2019), RudikV (23.05.2019)

  5. #223
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ շնորհակալ եմ հարգելի Լիլիթ, թեմային արձագանքելու համար: Միանգամայն իրավացի եք, որ լեզվի զարգացումը կատարվում է կենդանի խոսքի միջոցով: Այդ իսկ պատճառով անկախ դասավանդված առարկայի, ուսուցիչը պիտի դասը վարի այնպես, որ գերիշխի կենդանի խոսքը: Կազմակերպի հարց ու պատասխան, բանավեճեր, դեբատներ և այլն: Ուսուցիչը պիտի ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ ավելի շատ խոսի, վերլուծի, եզրահանգումներ կատարի սովորողը: Իսկ ուսուցիչը լինի միայն ուղղորդող, վերահսկող, աջակցող, խրախուսող, կազմակերպող, պարզաբանող: Միայն այդպիսի ինտերակտիվ միջավայրում կարող է զարգանալ սովորողի հստակ, գրագետ և տվյալ առարկային բնորոշ գիտական խոսքը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (21.05.2019), արեգակ (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (22.05.2019), Հարությունյան Լիլիթ (21.05.2019), RudikV (23.05.2019)

  7. #224
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Երբ որոշում ենք, թե ուսուցանելիս ինչ մեթոդներ օգտագործել, կարևոր է հիշել, որ մեթոդները և հնարները միայն միջոցներ են նպատակին հասնելու համար, և ոչ թե ուսուցման նպատակներ: Ցանկացած դաս ունի իր առարկայական չափորոշչով նախատեսված նպատակները: Սակայն յուրաքանչյուր ուսուցիչ կարող է այդ նպատակներին ավելացնել ըստ անհրաժեշտության ևս մի քանի ուսումնական նպատակ և ընտրել մեթոդներ, որոնք կտան հնարավորություն իրագործել այդ նպատակները: Ֆիզիկայի իմ դասերին ես միշտ ուշադրություն եմ դարձնում սովորողի գրագետ և ճիշտ կառուցած խոսքին: Պարտադրում եմ, որպեսզի նրանք խոսեն առարկայի գտական լեզվով և հայեցի: Այս հարցում ինձ շատ է օգնում հարցադրումների մեթոդը:Արդյունավետ հարցեր տալը ամենակարևոր հմտություններից մեկն է, որ ուսուցիչը կարող է զարգացնել: Հարցերը կարող են ներգրավել սովորողներին ուսումնական նյութը հասկանալու գործընթացում: Հարցերը նաև օգնում են սովորողներին խորհել, թե ինչ ազդեցություն ունի ֆի- զիկան նրանց կյանքի վրա և մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում: Ուսուցիչները պետք է ձգտեն նախապատրաստել և տալ հարցեր, որոնք խթանում են մտածողությունը: Երբ դասարանում հարցեր են տալիս, կարևոր է, որ ուսուցիչները ժամանակ տան սովորողներին իրենց պատասխանի վերաբերյալ մտածելու համար: Երբեմն ուսուցիչները հարց են տալիս, սպասում են մեկ կամ երկու վայրկյան, և այնուհետև, երբ ոչ ոք չի պատասխանում և իրենք են պատասխանում, ինչը անթոյլատրելի է: Չէ որ երեխաները տարբեր արագությամբ են մտածում, և պատասխանելու համար նրանց հատկացված ժամանակն էլ պետք է տարբեր լինի: Հարցադրումներով կազմակերպված դասը դրական է անդրադառնում սովորողների ազատ հաղորդակցվելու հմտությունների և բանավոր խոսքի վրա:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (21.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (21.05.2019), Միկինյան Տաթևիկ (22.05.2019), Հարությունյան Լիլիթ (21.05.2019), RudikV (23.05.2019)

  9. #225
    Ավագ մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2319
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ որոշում ենք, թե ուսուցանելիս ինչ մեթոդներ օգտագործել, կարևոր է հիշել, որ մեթոդները և հնարները միայն միջոցներ են նպատակին հասնելու համար, և ոչ թե ուսուցման նպատակներ: Ցանկացած դաս ունի իր առարկայական չափորոշչով նախատեսված նպատակները: Սակայն յուրաքանչյուր ուսուցիչ կարող է այդ նպատակներին ավելացնել ըստ անհրաժեշտության ևս մի քանի ուսումնական նպատակ և ընտրել մեթոդներ, որոնք կտան հնարավորություն իրագործել այդ նպատակները: Ֆիզիկայի իմ դասերին ես միշտ ուշադրություն եմ դարձնում սովորողի գրագետ և ճիշտ կառուցած խոսքին: Պարտադրում եմ, որպեսզի նրանք խոսեն առարկայի գտական լեզվով և հայեցի: Այս հարցում ինձ շատ է օգնում հարցադրումների մեթոդը:Արդյունավետ հարցեր տալը ամենակարևոր հմտություններից մեկն է, որ ուսուցիչը կարող է զարգացնել: Հարցերը կարող են ներգրավել սովորողներին ուսումնական նյութը հասկանալու գործընթացում: Հարցերը նաև օգնում են սովորողներին խորհել, թե ինչ ազդեցություն ունի ֆի- զիկան նրանց կյանքի վրա և մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում: Ուսուցիչները պետք է ձգտեն նախապատրաստել և տալ հարցեր, որոնք խթանում են մտածողությունը: Երբ դասարանում հարցեր են տալիս, կարևոր է, որ ուսուցիչները ժամանակ տան սովորողներին իրենց պատասխանի վերաբերյալ մտածելու համար: Երբեմն ուսուցիչները հարց են տալիս, սպասում են մեկ կամ երկու վայրկյան, և այնուհետև, երբ ոչ ոք չի պատասխանում և իրենք են պատասխանում, ինչը անթոյլատրելի է: Չէ որ երեխաները տարբեր արագությամբ են մտածում, և պատասխանելու համար նրանց հատկացված ժամանակն էլ պետք է տարբեր լինի: Հարցադրումներով կազմակերպված դասը դրական է անդրադառնում սովորողների ազատ հաղորդակցվելու հմտությունների և բանավոր խոսքի վրա:

    Հարգելի Լարիսա շարունակելով Ձեր միտքը, ուզում եմ ասել, որ բնագիտական առարկաների դասերին կարևոր նշանակություն ունեն հարցերը, որոնք կազմվում են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: Չէ որ աշակերտի տված հարցից շատ բան կարելի է եզրակացնել:
    Ուսուցման ընթացքում տարբեր մեթոդներ կիրառելիս օգտագործում ենք հարցեր և հարցադրումներ, որոնք նպատակ ունեն պարզելու սովորողների գիտելիքների ընդհանուր մակարդակը, ապահովելու մտքերի ու գաղափարների ընկալումը, խթանելու նրանց ակտիվությունն ու ներգրավվածությունը ուսուցման գործընթացում: Հարցերը կամ հարցադրումները աշակերտների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելուб սովորողի բանավաոր խոսքը ակտիվացնելու և շտկելու կարևոր գործոն են: Հարցերի և հարցադրումների վերջնական նպատակը աշակերտներից պատասխան և արձագանք ակնկալելն է և ուսուցանվող նյութի ընկալումն ապահովելն է:
    Վերջին խմբագրող՝ GayaneP: 21.05.2019, 13:55:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), LarisaB (21.05.2019), արեգակ (25.05.2019), Լաուրա Աթանեսյան (21.05.2019), Միկինյան Տաթևիկ (22.05.2019), Հարությունյան Լիլիթ (21.05.2019), RudikV (23.05.2019)

  11. #226
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում GayaneP-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լարիսա շարունակելով Ձեր միտքը, ուզում եմ ասել, որ բնագիտական առարկաների դասերին կարևոր նշանակություն ունեն հարցերը, որոնք կազմվում են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: Չէ որ աշակերտի տված հարցից շատ բան կարելի է եզրակացնել:
    Ուսուցման ընթացքում տարբեր մեթոդներ կիրառելիս օգտագործում ենք հարցեր և հարցադրումներ, որոնք նպատակ ունեն պարզելու սովորողների գիտելիքների ընդհանուր մակարդակը, ապահովելու մտքերի ու գաղափարների ընկալումը, խթանելու նրանց ակտիվությունն ու ներգրավվածությունը ուսուցման գործընթացում: Հարցերը կամ հարցադրումները աշակերտների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելուб սովորողի բանավաոր խոսքը ակտիվացնելու և շտկելու կարևոր գործոն են: Հարցերի և հարցադրումների վերջնական նպատակը աշակերտներից պատասխան և արձագանք ակնկալելն է և ուսուցանվող նյութի ընկալումն ապահովելն է:
    Հարգելի Գայանե ճիշտ եք շատ կարևոր է հարցակենտրոն ուսուցումը, որը զարգացնում է աշակերտների գրավոր և բանավոր խոսքը: Փորձը ցույց է տալիս, որ Աշակերտները չեն սովորում հարցերին հիմնավոր պատասխաններ տալ, երբ խոսում են երեք բառանի նախադասություններով: Հատկապես մեծ ուշադրություն եմ դարձնում,որ սովորեն մի նախադասության մեջ կապակցել իրենց կարծիքներն ու փաստարկները, պատճառաբանված և հիմնավորված պատասխաններ տան, որի միջոցով էլ զարգացնում եմ բանավոր խոսքը:Իսկ ինչ վերաբերվում է մտածողության խթանմանը և զարգացմանը, նշեմ, որ հարցակենտրոն ուսուցման կողմնակիցները գտնում են, որ այն զարգացնում է քննադատական մտածողությունը, մանրակրկիտ վերլուծելու ունակությունը:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (22.05.2019), LarisaB (21.05.2019), արեգակ (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (22.05.2019), Հարությունյան Լիլիթ (21.05.2019), RudikV (23.05.2019)

  13. #227
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Մեջբերում GayaneP-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լարիսա շարունակելով Ձեր միտքը, ուզում եմ ասել, որ բնագիտական առարկաների դասերին կարևոր նշանակություն ունեն հարցերը, որոնք կազմվում են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: Չէ որ աշակերտի տված հարցից շատ բան կարելի է եզրակացնել:
    Ուսուցման ընթացքում տարբեր մեթոդներ կիրառելիս օգտագործում ենք հարցեր և հարցադրումներ, որոնք նպատակ ունեն պարզելու սովորողների գիտելիքների ընդհանուր մակարդակը, ապահովելու մտքերի ու գաղափարների ընկալումը, խթանելու նրանց ակտիվությունն ու ներգրավվածությունը ուսուցման գործընթացում: Հարցերը կամ հարցադրումները աշակերտների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելուб սովորողի բանավաոր խոսքը ակտիվացնելու և շտկելու կարևոր գործոն են: Հարցերի և հարցադրումների վերջնական նպատակը աշակերտներից պատասխան և արձագանք ակնկալելն է և ուսուցանվող նյութի ընկալումն ապահովելն է:
    Հարգելի Գայանե, ես էլ շարունակելով Ձեր միտքը, ասեմ, որ յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ինչ-որ չափով նաև լեզվի ուսուցիչ է և պատասխանատվություն է կրում սովորողների լեզվական կարողությունների ու հայեցի խոսքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցում: Ուստի բնագիտական առարկաների ուսուցիչները ևս պետք է մեծ ուշադրություն դարձնեն աշակերտի և՜ բառապաշարին, և՜ գեղեցիկ ու հայեցի խոսքին:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (22.05.2019), LarisaB (21.05.2019), արեգակ (25.05.2019), RudikV (23.05.2019)

  15. #228
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե ճիշտ եք շատ կարևոր է հարցակենտրոն ուսուցումը, որը զարգացնում է աշակերտների գրավոր և բանավոր խոսքը: Փորձը ցույց է տալիս, որ Աշակերտները չեն սովորում հարցերին հիմնավոր պատասխաններ տալ, երբ խոսում են երեք բառանի նախադասություններով: Հատկապես մեծ ուշադրություն եմ դարձնում,որ սովորեն մի նախադասության մեջ կապակցել իրենց կարծիքներն ու փաստարկները, պատճառաբանված և հիմնավորված պատասխաններ տան, որի միջոցով էլ զարգացնում եմ բանավոր խոսքը:Իսկ ինչ վերաբերվում է մտածողության խթանմանը և զարգացմանը, նշեմ, որ հարցակենտրոն ուսուցման կողմնակիցները գտնում են, որ այն զարգացնում է քննադատական մտածողությունը, մանրակրկիտ վերլուծելու ունակությունը:
    Հարգելի Լաուրա Աթանեսյան շնորհակալություն թեմային միանալու համար: Միանգամայն իրավացի եք: Շատ սովորողներ դժվարանում են հարցեր կազմել: Չունեն հարուստ բառապաշար և տրամաբանված միտք: Հարցակենտրոն ուսուցումը միտված է զարգացնելու սովորողի ոչ միայն գրավոր և բանավոր խոսքը, այլև քննադատական մտածոսությունը, քանի որ խոսքն ու մտածողությունը փոխկապակցված են:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (22.05.2019), արեգակ (25.05.2019), RudikV (23.05.2019)

  17. #229
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե, ես էլ շարունակելով Ձեր միտքը, ասեմ, որ յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ինչ-որ չափով նաև լեզվի ուսուցիչ է և պատասխանատվություն է կրում սովորողների լեզվական կարողությունների ու հայեցի խոսքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցում: Ուստի բնագիտական առարկաների ուսուցիչները ևս պետք է մեծ ուշադրություն դարձնեն աշակերտի և՜ բառապաշարին, և՜ գեղեցիկ ու հայեցի խոսքին:
    Լիովին համամիտ եմ Ձեր հետ հարգելի լիլիթ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (22.05.2019), արեգակ (25.05.2019), RudikV (23.05.2019)

  19. #230
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525

    Հարցակենտրոն ուսուցում

    «Հարցեր տալը և դրանց պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների սիրտն են»: Հենրի Բ. Այրինգ

    Հարգելի կոլլեգաներ, քանի որ շատ խոսեցինք հարցերի, հարցակենտրոն ուսուցման մասին, որպես սովորողի խոսքի և մտածողության զարգացման կարևոր պայմանի մասին, ուզում եմ ձեզ ներկայացնել "հարցադրման մեթոդ"-ի հանգամանալից նկարագրությունը, հարցերի տեսակները, առավելություններն ու սահմանափակումները: Այս տեխնոլոգիան կիրառելի է յուրաքանչյուր առարկայի ցանկացած թեմայի ուսուցման ժամանակ:
    Սա էլ հղումը՝ https://lib.armedu.am/resource/27721
    Վերջին խմբագրող՝ LarisaB: 23.05.2019, 17:11:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AidaM (24.05.2019), GayaneP (22.05.2019), արեգակ (24.05.2019), RudikV (23.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 132122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •