+ Կատարել գրառում
Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Մեդիակրթությունը դպրոցում

  1. #51
    Սկսնակ մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ըստ մշակութաբան Բիբլերի՝ կրթված մարդը վերածվում է մշակութակիր մարդու, ում համար կարևոր են ոչ թե պատրաստի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, այլ դրանց հղկման, ձևավորման մշակույթը, գիտելիքը փոխելու ճանապարհների իմացությունը , կարողություններն ավելացնելու կարողությունը։ Մեդիատեքստը բազմաշերտ է. ունի ձև, բովանդակություն, արտահայտչամիջոց, ուղղված է լինում որոշակի լսարանի, ունենում է որոշակի նպատակ։ Հասկանալու և մեդիատեքստ ստեղծելու համար հարկավոր է, որ սովորողը տեղեկություն ունենա ամենատարբեր ասպարեզներից։ Մեդիակրթությունը, սրանից ելնելով, ներհյուսված պիտի լինի հանրակրթական բոլոր առարկաների մեջ։ Ժամանակակից հանրակրթական հաստատություններում պետք է սովորեցնել տեքստ կարդալ՝ տեղեկություն ընդունել, հասկանալ, ինչպես ցանկացած առարկայի թեմաները և տեքստ՝ տեղեկություն ստեղծել, արտահայտվել, օրինակ՝ դաս պատասխանել։ Դիտարկենք, թե դպրոցում որքանով է կիրառվումմեդիակրթությունը։ Մեզանում ինտերակտիվ մեթոդները (մասնավորապես քննադատական մտածողության զարգացման մեթոդները) արդեն հաստատված են. սովորողը դասի ժամանակ ոչ միայն ուսումնասիրում է որոշակի առարկա, այլև գործնականում սովորում է տեքստ (տեղեկություն) վերլուծելու, գնահատելու մեթոդը։ Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ գովազդին: Ամենամատչելի օրինակը գովազդային տեքստի վերլուծությունն է, քանի որ այնտեղ, անկասկած, միտում կա, ինչպես նաև նպատակ, ուղղված է կոնկրետ լսարանի, օգտագործված է ժամանակակից տեխնոլոգիան՝ հոլովակ է նկարահանված կամ աուդիոտեքստ է։ Հետաքրքիր է գովազդային տեքստի լեզուն՝ համառոտ, բայց բովանդակալից։ Օգտագործվում են որոշակի կոդեր, որոնք վերլուծության ժամանակ վերծանվում են՝ միաժամանակ օրինակ ծառայելով նման տեքստ կազմելու համար։ Դրան հասնում են ոչ միայն շատ բան իմանալով, բառերն իրենց հոմանիշային ողջ պաշարով օգտագործելով, այլև պատկերների, համապատասխան տրամադրություն առաջացնող մեղեդու, դրանց համադրությունների լեզուն սովորելով։
    Քննարկելի են նաև լրատվամիջոցների ստեղծած, գեղարվեստական (ոչ միայն հաջողված), ինչպես նաև պարզապես ճանաչողական տեքստերը՝ դրանց բաղադրիչների, դրանց պարունակած տեղեկության մատչելիության, կառուցվածքի, բառապաշարի,տեքստին կցված նկարների վերլուծությամբ։
    Վերջին խմբագրող՝ արեգակ: 15.03.2019, 20:27:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019), Տիգրանուհի (15.03.2019)

  3. #52
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2017
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Ամերիկացի մեդիամանկավարժներ Բրուներն ու Թելլին հիշեցնում են, որ կենտրոնանալ պետք է հատկապես, թե ինչպես է տեքստն ստեղծվել, ինչ արժեքներ են սրա հիմքում, ինչպիսի լսարանի համար է նախատեսված, ով է սրա սեփականատերը. ով է սրանից օգուտ քաղում։
    Ինքը՝ մեդիանյութ ստեղծող սովորողը, պիտի սահմանի խոսքի նպատակը, դրան հասնելու ճանապարհները հստակեցնի։ Այս պարագայում մեդիակրթությունը համակողմանի մշակում է և՛ հմտությունները, և՛ գիտելիքները, և՛ արժեհամակարգը։ Արտահայտչամիջոցներում էլ օգնության է գալիս մեդիատեխնոլոգիան։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019), արեգակ (18.03.2019), Խաթուն (15.03.2019)

  5. #53
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Տեխնիկայի կիրառումը կրթության մեջ նորություն չէ. առաջին ֆոտոապարատները դպրոցականի ձեռքում են հայտնվել դեռ անցյալ դարի կեսերին։ Սակայն ժամանակին դրա կիրառությունը քչերն էին համադրում մեդիանպատակների (զանգվածային հաղորդակցական) հետ։ Այսօր երեխայի ձեռքին ոչ միայն թվային ֆոտոխցիկն ու տեսախցիկն են, այլև թվային ձայնագրիչը, համակարգիչը, որի միջոցով կարող է կիրառել տարբեր ծրագրեր, համացանցը, ուր կարող է տարածել ստեղծած մեդիանյութը։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), Karine M (19.03.2019), KarineKK (16.03.2019), LarisaB (19.03.2019), Տիգրանուհի (19.03.2019), արեգակ (18.03.2019)

  7. #54
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2019
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Մարդը վաղ տարիքից պետք է սովորի ստսնալ և վերլուծել տեղեկատվությունը,ոչ թե կուրորեն հավատալ,ինչ նրան հրամցնում է մեդիան;Մարդը կարող է համարվել մեդիագրագետ,երբ կարողանա գտնել,հասնել այն ինֆորմացիային ,որն իրեն պետք է:
    Կարողանա վերլուծել այն տեղեկատվությունը,որն ստացել է տարբեր լրատվամիջոցներից;
    Կարողանա ինքնուրույն ստեղծել և տարածել ինֆորմացիան:
    Դրա համար դեռևս մանկապարտեզից պետք է երեխաների մոտ ձևավորենք այդպիսի հմտություններ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019), արեգակ (18.03.2019)

  9. #55
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Տիգրանուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացի մեդիամանկավարժներ Բրուներն ու Թելլին հիշեցնում են, որ կենտրոնանալ պետք է հատկապես, թե ինչպես է տեքստն ստեղծվել, ինչ արժեքներ են սրա հիմքում, ինչպիսի լսարանի համար է նախատեսված, ով է սրա սեփականատերը. ով է սրանից օգուտ քաղում։
    Ինքը՝ մեդիանյութ ստեղծող սովորողը, պիտի սահմանի խոսքի նպատակը, դրան հասնելու ճանապարհները հստակեցնի։ Այս պարագայում մեդիակրթությունը համակողմանի մշակում է և՛ հմտությունները, և՛ գիտելիքները, և՛ արժեհամակարգը։ Արտահայտչամիջոցներում էլ օգնության է գալիս մեդիատեխնոլոգիան։
    Մեդիատեխնիկայի կիրառումը կրթության մեջ նորություն չէ. դեռ անցյալ դարի կեսերից են առաջին ֆոտոապարատները հայտնվել դպրոցականի ձեռքում ։ Սակայն ժամանակին դրա կիրառությունը քչերն էին համադրում մեդիանպատակների հետ։ Այսօր երեխայի ձեռքին ոչ միայն թվային ֆոտոխցիկն ու տեսախցիկն են, այլև թվային ձայնագրիչը, համակարգիչը, սմարթհեռախոսը, որի միջոցով կարող է կիրառել տարբեր ծրագրեր, համացանցը, ուր կարող է տարածել ստեղծած մեդիանյութը։ Տեխնիկան լրացուցիչ հնարավորություն է տալիս ասելիքը ոչ վերբալ (ոչ բառային) միջոցներով արտահայտելու։ Եթե սովորական տեքստ գրելիս երեխան սովորում է ճիշտ վարվել բառերի հետ, կիրառել խոսքային տարբեր հնարքներ, պատկերավորման տարբեր միջոցներ, ապա մեդիատեքստի դեպքում նա սովորում է տեքստ ստանալ կադրերով, իսկ դրա համար պետք է ունենա համապատասխան հմտություններ`իմանա՝ ինչ է կադրը, ռակուրսը, առաջին կամ հետին պլանը և այլն, դրանցում ասելիք դնի, համեմի գրավչությամբ։ Այսինքն՝ ձեռք բերի նոր գիտելիքներ ու նոր հմտություններ։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019), Տիգրանուհի (19.03.2019), արեգակ (18.03.2019)

  11. #56
    Սկսնակ մասնակից արեգակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Որպես ԿԱԻ մասնագետ նախաատեստացիոն դասընթացների ժամանակ բազմիցս անդրադարձել եմ մեդիակրթության խնդիրներին կապելով այն ինտեգրման հետ։ Այդ նպատակով ուսուցիչները աշակերտներին սովորեցնում են գտնել ուսումնական նյութի և արտաքինտեղեկատվական հոսքերի հնարավորինս շատ շոշափման կետեր, հատման տիրույթներ, ձեակերպել և լուծել տարբեր ձևակերպումներով հանձնարարությունները, գտնել նյութ տարբեր աղբյուրներից, գտնել այլընտրանքային լուծումներ, «կողմ» և «դեմ» փաստարկներ բերել և այլն։
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (18.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019)

  13. #57
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում արեգակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես ԿԱԻ մասնագետ նախաատեստացիոն դասընթացների ժամանակ բազմիցս անդրադարձել եմ մեդիակրթության խնդիրներին կապելով այն ինտեգրման հետ։ Այդ նպատակով ուսուցիչները աշակերտներին սովորեցնում են գտնել ուսումնական նյութի և արտաքինտեղեկատվական հոսքերի հնարավորինս շատ շոշափման կետեր, հատման տիրույթներ, ձեակերպել և լուծել տարբեր ձևակերպումներով հանձնարարությունները, գտնել նյութ տարբեր աղբյուրներից, գտնել այլընտրանքային լուծումներ, «կողմ» և «դեմ» փաստարկներ բերել և այլն։
    Ընկեր Տիգրանյան անկեղծ ասած ես էի ուզում անդրադառնալ նախաատեստացիաոն վերապատրաստումներին: Ֆիզիկայի դասերին ես իրականացնում եմ հետևյալ կերպ`1.Հատուկ նպատակով ինֆորմացիայի պատրաստում և դրա վերլուծության հմտություն: Օրինակ` երբ դասի ընթացքում ուսումնասիրում ենք որևէ սարք կամ ֆիզիկական երևույթ,տեղում հանձնարարում եմ պատրաստել փոքրիկ գովազդայի տեքստ: Գովազդը պետք է ընդգծի սարքավորման ոչ էական դրական կողմերը և լռի բացասականների մասին (շոգետուրբին, ներքին այրման շարժիչ` համեմատություն):
    2. Քննադատական մտածողության զարգացման համար բաժանում եմ գիտաֆանտաստիկ, գեղարվեստական տեքստեր որևէ երևույթի նկարագրությամբ և առաջարկում քննարկել դրա համապատասխանությունը իրականությանը կամ առաջարկում տպագրական սխալով դասագրքային տեքստի նմուշ և հանձնարարում գտնել սխալը:
    3. Տեսանելի ինֆորմացիան բառայինի ձևափոխելու հմտություն. հանձնարարում եմ մանրամասներով նկարագրել որևէ սարքավորում:
    4. Տարբեր ձևակերպումներով հանձնարարությունների և տեղեկատվության ընկալման հմտություն. հանձնարարում եմ մեկնաբանել խնդիրներ, գրաֆիկներ, տվյալներ, սխեմաներ)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019)

  15. #58
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    313
    Հեղինակության աստիճան
    203

    «Մեդիամարտ» էլեկտրոնային խաղը


  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (19.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019), Տիգրանուհի (19.03.2019), Քրիստինե Աղաբաբյան (19.03.2019)

  17. #59
    Մոդերատոր Քրիստինե Աղաբաբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    195
    Հեղինակության աստիճան
    430

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (19.03.2019), Karine M (19.03.2019), LarisaB (19.03.2019)

  19. #60
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մինասյան Լիլիթ շնորհակալություն հղումը տեղադրելու համար: Կարծում եմ մեր ուսուցիչները կօգտվեն հնարավորությունից և իրենց դասաժամերին կկիրառեն "Մեդիամարտ"-ը , ինչը կնպաստի աշակերտների մեդիագիտելիքների հարստացմանը, ինչպես նաև կեդիակարողություններ ու հմտություններ ձևավորելուն:
    Մեդիամարտը համակարգչային խաղ է, որ խաղալով սովորելու, էլեկտրոնային ուսուցման, համագործակցային կրթության մեթոդներ է պարունակում: Մեդիագրագիտություն ձեռնարկը, որի մաս է նաև խաղը, պարունակում է ավելի մեծ թվով գործողություններ ու առաջադրանքներ՝ ամենատարբեր մեթոդներով՝ խմբային աշխատանք, հետազոտություն և արտադրություն, բացօթյա կրթություն, սիմուլյացիա, բանավեճեր, և այլն..
    Վերջին խմբագրող՝ LarisaB: 19.03.2019, 15:49:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (19.03.2019), Karine M (19.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •