+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718
Ցույց են տրվում 171 համարից մինչև 175 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Մեդիակրթությունը դպրոցում

  1. #171
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    28
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում GayaneP-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից կրթության չափանիշները տարբերվում են նախկին չափանիշներից։ Այսօր սովորողը տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաներին, նախընտրում է մեդիան դասագրքերից, ցանկացած տեղեկություն արագ է գտնում, ընկալում, վերլուծում, և ձևավորում ինքնուրույն մեդիաբովանդակություն ստեղծելու ցանկություն։ Մեդիակրթության շնորհիվ սովորողի մոտ զարգանում է քննադատական մտածողությունն ու վերլուծելու կարողությունը, ինչը օգնում է նրան գնահատել և ճիշտ օգտագործել գիտելիքը։ Ներկայացնեմ իմ փորձը, թե ինչպես եմ սովորեցնում աշակերտներին տարբերել կեղծ և թերի լուրը հավաստի լուրից: Հղումը ստորև` https://lib.armedu.am/resource/27626
    Հարգելի Գայանե՝ Ձեր ստեղծած պաշարը սակավ ներկայացված նյութ-միջոց է, որը կիրառելի է ուսումնական ծրագրի յուրաքանչյուր առարկայախմբի համար՝ մասնավորապես պատմություն դասավանդողների: Այս մեթոդը ես նմանեցնում եմ բազմատեսանկյուն մեթոդին, որը թույլ է տալիս պատմության դասերին տարբեր մոտեցումներ դրսևորել միևնույն երևույթի կամ իրադարձության նկատմամբ՝ ապահովելով բազմակարծություն և ազատամտություն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (03.05.2019), Hasmik114 (04.05.2019), LarisaB (03.05.2019), Marineee (04.05.2019), արեգակ (05.05.2019)

  3. #172
    Ավագ մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2319
    Մեջբերում RudikV-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե՝ Ձեր ստեղծած պաշարը սակավ ներկայացված նյութ-միջոց է, որը կիրառելի է ուսումնական ծրագրի յուրաքանչյուր առարկայախմբի համար՝ մասնավորապես պատմություն դասավանդողների: Այս մեթոդը ես նմանեցնում եմ բազմատեսանկյուն մեթոդին, որը թույլ է տալիս պատմության դասերին տարբեր մոտեցումներ դրսևորել միևնույն երևույթի կամ իրադարձության նկատմամբ՝ ապահովելով բազմակարծություն և ազատամտություն:
    Շնորհակալություն ընկ. Վարդանյան թեմայիս արձագանքելու համար: Շատ կարևոր է, որ մեծ թվով ուսուցիչներ ընդունեն մեդիագրագիտությունը որպես հանրակրթության անհրաժեշտ բաղադրիչ և որքան հնարավոր է դասավանդման ընթացքում հաճախ կիրառեն մեդիակրթության տարրեր:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik114 (04.05.2019), LarisaB (03.05.2019), Marineee (04.05.2019), արեգակ (05.05.2019)

  5. #173
    Ավագ մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2319
    Այսօր շատ դեռահասներ(և ոչ միայն) Փորձում են մեդիան օգտագործել տարբեր նպատակներով և շատ հաճախ չեն ունենում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Այս տեսանյութը, որ պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից` Media Initiatives Center, կօգնի աշակերտների ավելի գրագետ վարել իրենց youtube-յան էջերը: Հարցազրույցը հայտնի յութուբեր Նիք Նիմինի հետ է, ով ներկայացնում է իր անձնական փորձը: Տեսանյութի հղումը` https://www.youtube.com/watch?v=5-iN...7gExuL6W548NUI

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LarisaB (07.05.2019)

  7. #174
    Ավագ մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2319
    Մեդիագրագիտությունը որպես ժամանակակից հմտություն հումանիստական դեր ունի, այն մարդուն ավելի բարձր է դասում, քան նրան շրջապատող տեղակատվությունը: Այդ թվում նաև՝ դասագրքային:
    Եկեք խոստովանենք, որ եթե անգամ ուսուցիչը անվերապահորեն ընդունվող ճիշտ բան է ասում, ապա երեխան այն կամ ընդունում է կուրորեն, ստրկորեն՝ համոզվելով ու գիտակցելով, որ իր հորիզոնում ավելի ճիշտ բան չկա: Կամ՝ ընդդիմանում է՝ հրաժարվելով ենթարկվել:
    Առաջին դեպքում նա ընդունում է, որ դրսի կամքն ավելի կարևոր է, քան իրենը: Իսկ երկրորդ դեպքում սեփական կամքը դառնում է ոչ կառուցողական վարքագծի պատճառ:
    Մեդիագրագիտության նպատակը ոչ թե ճիշտը ասելն է, այլ օգնելը, որ երեխան ինքը հասնի ճիշտ եզրակացության, միգուցե նաև անցնելով ոլորապտույտ ու վտանգներով լի ճանապարհով: Կամք, ցանկություն ու հաճույք ունենա դա անելու: Եվ մանկուց ընդունի, որ իր տեսածը, կարդացածն ու լսածը չի կարող ամբողջական լինել, դա ընդամենը մեծ պատկերի մի փոքր մաս է: Անավարտ ու անընդհատ համալրվող պատկերի, որտեղ կարևոր է նաև իր ներդրումն ու իր անհատականությունը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (07.05.2019), Հարությունյան Լիլիթ (08.05.2019)

  9. #175
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեդիայի վտանգների մասին աշխարհը վաղուց գիտի. դեռ նախորդ դարասկզբին խնդրով մտահոգված ֆրանսիացի մասնագետները եկան այն եզրակացության, որ վտանգի դեմ պայքարելու լավագույն տարբերակը լսարանին կրթելն է հենց փոքր տարիքից:
    Այսօր մեդիագրագիտություն հասկացությունը մեծ տարածում ունի զարգացած երկրներում:
    Մեդիագրագետ սպառողը նա է, ով կարողանում է քննադատորեն ընկալել մեդիայի մատուցած տեղեկությունը, պատկերացնում է մեդիայի աշխատանքի սկզբունքները, ծանոթ է մանիպուլյացիոն հնարքներին եւ կարողանում է ճիշտ կողմնորոշվել մեդիա շուկայում: Այս հմտությունները շատ երկրներում սովորում են տառերը սովորելուն զուգահեռ:
    Մեդիագրագիտություն առարկան անցնում են, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում. եթե տարրական դասարաններում նրանք խաղերով սովորում են լրագրության կամ գովազդի պատրաստման պարզ կանոններ, ապա, ասենք, ավագ դասարաններում լուրջ ուսումնասիրություններ են անում, դպրոցական հաղորդումներ են պատրաստում, հանդիպում են գործող մեդիա մասնագետների հետ եւ քննարկում ու քննադատում դաշտը:
    Մեկ այլ մոտեցմամբ` մեդիակրթությունը կարելի է կազմակերպել ոչ թե առանձին առարկայի, այլ բոլոր դպրոցական առարկաների համատեքստում: Ասենք՝ լեզվի դասերին քննարկել մեդիայի լեզուն, պատմության դասերին խոսել եթերում պատմության վերարտադրության, դրա հնարավոր խեղումների մասին, առողջ ապրելակերպի դասերին` սնունդի կամ ապրելակերպի վրա մեդիայի, մասնավորապես` գովազդի վատ ազդեցության մասին, եւ այլն…
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ կարեւորում է մեդիագրագիտությունը հենց դպրոցական հասակում. ՅՈՒՆԵՍԿՕ-ի տպագրած «Media Education: A Kit for Teachers, Students, Parents and Professionals»-ը (Մեդիակրթություն. փաթեթ ուսուցիչների, աշակերտների, ծնողների ու մասնագետների համար) հրաշալի նյութ է: Այն նաեւ հիմք է դարձել տարբեր երկրներում մեդիակրթության դասընթաց մշակելու համար

+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •