+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Հանելուկները մաթեմատիկայում

  1. #101
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապուկում կա ինը գազար,

    Ինն եմ ասում, ոչ թե հազար,

    Երբ որ չորսը քեզ տվեցի,

    Կապուկում քանի հատ թողեցի:
    Շատ հետաքրքիր հանելուկ է, շնորհակալություն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #102
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    30859
    1. Քանի՞ ոտք ունեն մեկ ոչխարը և երկու հավը:

    2. Բակում կան գառներ և հավեր: Նրանք ունեն 3գլուխ և 8 ոտք: Քանի՞ գառ և քանի՞ հավ կա բակում:

    3. Երեք հաջորդական թվերի գումարը հավասար է 6-ի: Որո՞նք են այդ թվերը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #103
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    118
    Հեղինակության աստիճան
    5007
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Քանի՞ ոտք ունեն մեկ ոչխարը և երկու հավը:

    2. Բակում կան գառներ և հավեր: Նրանք ունեն 3գլուխ և 8 ոտք: Քանի՞ գառ և քանի՞ հավ կա բակում:

    3. Երեք հաջորդական թվերի գումարը հավասար է 6-ի: Որո՞նք են այդ թվերը:
    1. 8 ոտք
    2. 1 գառ և 2 հավ
    3. 1+2+3=6

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #104
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Բեկյալ

    1. Ես երեք կողմ ունեմ
    Եվ երեք անկյուն,
    Հայտնի անուն ունեմ,
    Բայց ոչ եռանկյուն:

    2. Նա չորս կողմ ունի,
    Բայց քառանկյուն չէ,
    Երեք գագաթ ունի,
    Բայց եռանկյուն չէ:

    3. Չորս կողմ ունեմ,
    Չորս անկյուն,
    Բայց չեն ասում
    Քառանկյուն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #105
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    3040
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեց սևուկ ագռավ
    Չար կռկռոցով
    Մեծ ցանկապատին
    Նստեցին խմբով:
    Որսորդը խփեց
    Նրանց երկուսին:
    Քանի՞սը մնաց
    Այն ցանկապատին:
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:
    Հանելուկ.
    Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

    Հանելուկ
    Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #106
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն

    1. Երեք ուղիղ ճամփով գնամ,
    Ապա ճիշտ նույն տեղը գամ:

    2. Բոլոր անկյուններս
    ՈՒղիղ են,հավասար,
    Փակող չորս կողմերս՝
    Իրար հավասար:

    3. Բոլոր անկյուններս
    ՈՒղիղ են անընդմեջ,
    Փակող չորս կողմերս՝
    Հավասար մեկընդմեջ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #107
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկ.
    Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

    Հանելուկ
    Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:
    Հանելուկ 1-ի պատասխան.
    Աքլոր-7
    Շուն-հա՛ֆ, կատու-մյաու՜, ավանակ-իա՜, ձուկ-0(համր է), աքլոր-ծուղրուղու՜:

    Հանելուկ 2--ի պատասխան.
    Տարայի մեջ սառույց էր ,որը րոպեներ անց հալվեց:
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 14.03.2019, 18:45:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #108
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկ.
    Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

    Հանելուկ
    Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:
    1485275703_zagadka.jpg
    1. Քանի՞ զբոսաշրջիկ է ապրում այս ճամբարում:
    2. Ե՞րբ են նրանց այստեղ եկել` այսօր, թե մի քանի օր առաջ:
    3. Մոտակա գյուղը ճամբարից հեռու՞ է:
    4. Որտե՞ղ է 4-րդ զբոսաշրջիկը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #109
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    1485275703_zagadka.jpg
    1. Քանի՞ զբոսաշրջիկ է ապրում այս ճամբարում:
    2. Ե՞րբ են նրանց այստեղ եկել` այսօր, թե մի քանի օր առաջ:
    3. Մոտակա գյուղը ճամբարից հեռու՞ է:
    4. Որտե՞ղ է 4-րդ զբոսաշրջիկը:
    1. Ճամբարում ապրում է 4 զբոսաշրջիկ:Դա երևում է սպասքի քանակից:
    2. Մի քանի օր առաջ, քանի որ վրանի և ծառի արանքում սարդը հասցրել է սարդոստայն հյուսել:
    3. Գյուղը մոտիկ է, որովհետև վրանի մոտակայքում ընտանի կենդանի (հավ) կա:
    4. Ծառերի ետևում թիթեռ է որսում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #110
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Շրջան, շրջանագիծ,շառավիղ

    Հին հայերը գործածում էին <<ՇՐՋԱՆԱԿ>> տերմինը:Շրջանը հնագույն պատկեր է, այն հայտնի էր հին հույներին, ավելի քան 2500 տարի առաջ:Իսկ արդեն Ք.ա.3-րդ դարում խոշորագույն գիտնական Արքիմեդը հայտնաբերել է շրջանի և շրջանագծի բազմաթիվ հատկություններ, արտածել շրջանի մակերեսի և շրջանագծի երկարության հաշվման բանաձևերը,որոնցից այսօր էլ մենք օգտվում ենք խնդիրներ լուծելիս:

    1.Հարթ դաշտ ունեմ՝
    Կոր գծով փակված,
    Որը կենտրոն ունի
    Եվ կայուն հատված:

    2. Կոր գիծ եմ, անթիվ կետեր ունեմ,
    Դրանք ինձ են պատկանում,
    Շառավիղ ու կենտրոն ունեմ,
    Որոնք ինձ չեն պատկանում:

    3.Շրջանագիծը գծում են,
    Ինձ դիտելով որպես չափ,
    Հին հայերն ինձ ասում էին
    Կիսատրամաչափ:

    Հին հայերի կողմից<<Կիսատրամաչափ>> եզրույթի գործածման գրեթե նույն ժամանակներում հռոմեացի գիտնական Բոեցիան (480-524թթ) գիտության մեջ մտցրեց <<Կիսատրամագիծ>> եզրույթը: <<Շառավիղ>> եզրույթը առաջարկել է ֆրանսիացի մաթեմատիկոս Ռամուսը,1569թ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •