+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Հանելուկները մաթեմատիկայում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    404
    Հեղինակության աստիճան
    12186

    Հանելուկները մաթեմատիկայում

    Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (09.03.2019), Lilit Sahakyan (03.04.2019), Narine. (27.02.2019), Սյուզ (27.02.2019), Ա. Ստեփանյան (04.04.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Անուշ Հովհաննիսյան (26.02.2019), Գայանե Սիմոնյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (25.03.2019), Մարգարյան Նաիրա (26.02.2019), Մինասյան Նորա (26.02.2019), Նինա Այվազյան (26.03.2019)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Հանելուկները արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողից բաղկացած փոքրիկ բանաստեղծություններ են, որոնք պարունակում են «ի՞նչն է», «այն ի՞նչն է, ինչը», «ի՞նչ է, որ», «ո՞վ է» և այլ հարցեր: Նախկինում հանելուկներն անվանել են նաև հանք կամ առակ: Հանելուկը շատ սիրված ու տարածված էր մարդկանց առօրյա խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել միջնադարի և արդի ժամանակի շատ հեղինակներ: Նշանավոր են Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու հարյուրավոր հանելուկները: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:
    Աշխարհի բոլոր մանուկներն էլ սիրում են ոչ կռահել հանելուկներ:
    Հանելուկները շատ հարմար են դասի խթանման փուլում օգտագործել`երեխաների մոտ առաջացնելով ակտիվություն և հետաքրքրություն:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    404
    Հեղինակության աստիճան
    12186
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հանելուկների որոշմանը զուգակցում է տեղեկությունների քաղումը այս կամ այն տերմինի,առարկայի,երևույթի ծագման պատմությունից,տեսակներից,ձևից,չափից,...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:
    1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

    2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

    3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

    4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #5
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #6
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մի սենյակում երեք լամպ կար: Մյուս սենյակում երեք անջատիչ: Հարկավոր է որոշել, թե որ անջատիչը, որ լամպի համար է: Լամպերի սենյակ կարելի է միայն մեկ անգամ մտնել:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (12.03.2019), Սյուզ (27.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Անուշ Հովհաննիսյան (26.02.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
    Նա նման է սյունի,

    Ծիծաղելի տեսք ունի

    Կանգնած է ցից, իսկ գլխին,

    Եռանկյունի իր կեսին: 1

    Նա էլ գերանդու նման ,

    Ափսոս չունի սուր բերան

    Կոթն էլ բարակ ու երկար

    Եվ բռնելուն շատ հարմար: 7

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:

    Հարգելի' Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել, սիրով կմասնակցեմ քննարկումներին:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
    Նա նման է սյունի,

    Ծիծաղելի տեսք ունի

    Կանգնած է ցից, իսկ գլխին,

    Եռանկյունի իր կեսին: 1

    Նա էլ գերանդու նման ,

    Ափսոս չունի սուր բերան

    Կոթն էլ բարակ ու երկար

    Եվ բռնելուն շատ հարմար: 7

    Ճիշտ մտածիր , Սանասա'ր,

    Վարվիր ազնիվ ու արդար,

    Յոթ տանձից թե մեկն ինձ տաս,

    Դու քանի հատ կունենաս:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    404
    Հեղինակության աստիճան
    12186
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
    Նա նման է սյունի,

    Ծիծաղելի տեսք ունի

    Կանգնած է ցից, իսկ գլխին,

    Եռանկյունի իր կեսին: 1

    Նա էլ գերանդու նման ,

    Ափսոս չունի սուր բերան

    Կոթն էլ բարակ ու երկար

    Եվ բռնելուն շատ հարմար: 7
    Այս թիվը ոտքը ծալել,
    Գլուխն առաջ է թեքել,
    Նազանքով վիզն է ճոճում՛
    Ինչպես կարապը լճում: (2)

    Թիվն այս կարծես աթոռ լինի
    Բայց ո՞վ է այն շուռ տվել,
    Ոտքերը՝վեր,մեջքը՝վար,
    Նստելու էլ անհարմար (4)

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (10.03.2019), Kristine Charchyan (23.03.2019), naramartirosyan (27.02.2019), Սյուզ (27.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Անուշ Հովհաննիսյան (27.02.2019), Լիլիթ Հակոբջանյան (07.03.2019), Մարգարյան Նաիրա (27.02.2019), Նինա Այվազյան (24.03.2019), Ջ.Գրիգորյան (05.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •