+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    5625
    Շատ լավ թեմա է ընտրված,մատաղ սերունդը իրականում պետք է շատ բարություն սերմանող դասեր անցկացնի։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    5625
    Մենք ՝հայերս,իրականում բարի ազգ ենք։Անգամ նշում ենք տոն ,որի հիմքում բարություն անելն է.

    Հասարակություն | Փետրվար 6, 2016 14:36
    EXCLUSIVE
    5584 դիտում
    Բուն Բարեկենդան կամ հայկական դիմակահանդես

    1 / 4

    Լուսանկարը` Ֆոտոլուր

    Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս
    Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս
    Լուսանկարը` Ֆոտոլուր

    Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը
    Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը
    Լուսանկարը` Թումո

    Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»: Մեդիամաքսը տոնի խորհրդի եւ յուրահատկությունների մասին զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մայլյանի եւ ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի հետ:

    Բարեկենդանի խորհուրդը

    Ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի փոխանցմամբ՝ Բարեկենդան բառը ստուգաբանորեն ենթադրվում է «բարի կենդանություն». այսինքն` այն աղերս է, խնդրանք եւ մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից:

    «Տոնը նշվում է փետրվարին, գարնանամուտից առաջ: Հետեւաբար՝ Բարեկենդանի ծեսի կիզակետն է նպաստել ձմեռվա դժվարությունները հաղթահարելն ու դիմավորել գարունը՝ որպես երկրագործական նոր տարի, նոր կյանքի սկիզբ»,-ասում է Սոնիա Թաշչյանն ու նկատում, որ դժվար է հստակ ժամանակաշրջանն ասել, որից այս տոնը մտել է հայկական միջավայր: «Ինչպես բոլոր հին ժողովուրդների մոտ, այնպես էլ հայերի մշակույթում, այն ծնվել է հասարակության կենցաղային կյանքից, հետեւաբար, պիտի ասել, որ այն ծնվել է մեր ժողովրդի հետ», - նշում է նա:

    Տոնին բնորոշ բոլոր արտահայտումները ենթադրել են տալիս, որ նախաքրիստոնեական շրջանում, հավանաբար, այն եղել է հայկական Ամանորը:

    «Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ամենակարեւորն այն է, որ այն հավաքական տոն է եղել. ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը: Տոնական խրախճանքները տեւել են երկու շաբաթ: Հասարակության բոլոր անդամները մասնակցել են տոնական արարողությանը, որովհետեւ այն հավաքական աղերսի արտահայտություն է, միմյանց նկատմամբ հոգատարության եւ սիրո դրսեւորման լավագույն առիթն է համարվել է: Բարեկենդանին հատուկ են նաեւ ընտանեկան միությունները` հարսանիքները, որպես նոր ընտանիքի եւ մարդկային սերնդի շարունակության բեղմնավորման տոն, որպես բնության երեւույթների արգասավորման ժամանակահատված»,

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    5625
    Մենք ՝հայերս ,իրականու բարի ազգ ենք,և<<Բարիկենդան>>նշելը,միմյանց բարին մաղթելը խորհուրդն է տոնի։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    261
    Հեղինակության աստիճան
    4326
    Մեջբերում Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարանների երեխաների միջավայրում չարի ու բարու ընկալումը կատարվում է լավ և վատ հասկացությունների համատեքստում։ Մայրենիի թեմատիկ խմբերում ներառված են մարդու բնավորության լավ և վատ կողմերն արտացոլող և լուսաբանող ստեղծագործություններ, որոնք միտված են երեծայի ճիշտ դաստիարակությանը։
    <<Լավ ու բարի գործեր>> թեմայի մուտքի ուղերձը <<Մայրենի-2>> դասագրքում գեղեցիկ նախաբան է, որտեղ լույսի և մութի հակադարձության միջոցով գովերգվում են լավն ու բարին, մարդու գեղեցիկ կերպարը։

    Արև լինեմ, արևեմ,
    Մեծից փոքրին բարևեմ։
    Լույս տամ լույսի կարոտին,
    Անուշ բուրմունք՝ արոտին։
    Այրեմ մթան փեշերը,
    Ցերեկ դարձնեմ գիշերը։
    ԲԱՐԻՆ ՈՒ ՉԱՐԸ
    (առակ)

    Մի ծերունի իր թոռնիկին բացում է կյանքի համար շատ կարևոր մի գաղտնիք.
    – Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի կռվին: Մի գայլը իրենից չարը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, էգոիզմ, ամբիցիաներ և սուտն է ներկայացնում, իսկ մյուսը բարին՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:
    Թոռը, մինչ սրտի խորքը հուզված պապի խոսքերից, մտորում է և հետո հարցնում.
    – Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
    Ծերունին ժպտում և պատասխանում է.
    – Միշտ հաղթում է այն գայլը, որին դու ես կերակրում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    261
    Հեղինակության աստիճան
    4326
    Մեջբերում Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան բարու և չարի աշխարհն ընկալում է նաև գույների միջոցով։ Սև գույնի առարկաներն ու կենդանիները, մուլտֆիլմերի հերոսները զուգորդվում են չարի կերպարանավորմանը։ Օրինակ ՝ կարմիր հագուստով Սսրդ մարդը բարիկ ու սիրելիի ժամանակակից կերպար է երեխաներ համար, քանզի ամենաանկարելի ձևով օգնության է հասնում մարդկանց։ Երեխայի մտապատկերումներում նա օժտված է գերբնական ուժով։ Թեև սարդն իրականում սարդն այնքան էլ բարի միջատ չէ։ Իսկ ահա սև հագուստով նրա ախոյանը չարի մարմնացումն է ։ Սարդոստայնը թակարդ է միջատների համար, նույնիսկ այդ բառը որպես թևավոր խոսք է օգտագործվում, երբ որևէ մեկը մյուսի համար ծուղակ է պատրաստոիմ։ Նույն կերպ էլ սև գույնի ռենջերը երեխայի պատկերացմամբ չար է, իսկ այլ գույնի զինվորները բարի են։
    GAnNO-110x400.jpg

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Այնուհետև Յուրի Սահակյանի <<Դու ինչ ես արել>> բանաստեղծության միջոցով ներկայացվում է գործերի շարքը, որը կարող է անել փոքրիկը։
    Կանաչ աշխարհ է ու կարմիր արև։
    Իմ փոքրիկ բալիկ,
    Մի ծառ տնկել ես,
    Մի ծիտ փրկել ես, ծաղիկ ջրել ես,
    Մեկին օգնել ես,
    Մի սուտ ուղղել ես․
    Մի հուսահատվիր, դեռ կհասցնես,
    Եթե բարի սիրտ,
    Օգնող ձեռէ ունես։ [Մայրենի-2, էջ 127]

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մտագրոհի միջոցով ներկայացնում ենք, թե մարդու մեջ որն է լավը, որը՝վատև։
    լավ է վատ է
    ազնվությունը ստախոսությունը
    արդարամտությունը խարդախությունը
    հոգատարությունը անտարբերությունը
    շիտակությունը նենգությունը
    բարությունը չարությունը

    ․․․․․․ Ճիշտ է՝ մանկության հեքիաթներով եմ
    Բարությամբ սնվել,
    Չարի դեմ կռվող հերոսներն են ինձ
    Քաջություն տվել․․․․․[Մայրենի-2 էջ 13]
    Վերջին խմբագրող՝ Նուշ Սերյոգինա: 05.03.2019, 15:41:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  15. #18
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2002
    Մեջբերում Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտագրոհի միջոցով ներկայացնում ենք, թե մարդու մեջ որն է լավը, որը՝վատև։
    լավ է վատ է
    ազնվությունը ստախոսությունը
    արդարամտությունը խարդախությունը
    հոգատարությունը անտարբերությունը
    շիտակությունը նենգությունը
    բարությունը չարությունը

    ․․․․․․ Ճիշտ է՝ մանկության հեքիաթներով եմ
    Բարությամբ սնվել,
    Չարի դեմ կռվող հերոսներն են ինձ
    Քաջություն տվել․․․․․[Մայրենի-2 էջ 13]

    Ես բոլոր չար էակների համար բարձրաձայնում եմ. ձեր հաջողությունը ժամանակավոր է և շատ մի ոգևորվեք, քանզի չափից ավելի ոգևորվածությունը երբեք լավ բան չի խոստանում: Հստակ գիտակցելով, որ դուք` ամենուր չարություն սփռողներդ, վայրկյան անգամ գոյատևելու արժանիք չունեք, այնուամենայնիվ բարու կողմից՝ նախ կլսեք խաղաղվելու և ձեր չար մտադրությունները կյանքի կոչելու մտադրություններից հրաժարվելու հորդորներ և դրանք անտեսելուց հետո միայն, կստանաք ձեզ արժանի հասանելիքը: Չլսված բան է, որ վերջնական արդյունքում, չարը՝ հաղթի բարուն: Դա այնքան անհնար պատահար է, որքան որ, արևն սկսի ծագել արևմուտքից և սկսի հակառակ պտտվել…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (05.03.2019), Նուշ Սերյոգինա (06.03.2019), Ջ.Գրիգորյան (25.03.2019)

  17. #19
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2002
    a4d5a3fb0c646da321e4e555061df8f1.jpg
    Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:

    - Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, - առաջարկեց չարը բարուն:
    - Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, - պատասխանեց բարին:
    - Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
    - Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:

    Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

    - Հեռու ճանապարհիցս, - գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

    Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

    - Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, - ուրախացավ չարը:
    - Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, - ասաց բարին:

    Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

    Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

    - Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

    Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

    - Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

    Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Համաշխարհային մանկական գրականության գոհարներից <<Մոխրոտը>>, <<Մատնաչափիկը>>, <<Կարմիր գլխարկը>>, <<Հենզելն ու գրետելը>>, <<Ձյունե թագուհին>> հեքիքթների ընթերցումը երեխաների մեջ առաջացնում է բարուն և գեղեցիկին նմանվելու և հասնելու ձգտումը և, միաժամանակ, չարին հաղթելու և դիմակայելու կամքը։ Երեխայի մտածողությանը պետք է հասցնել այն կենսափիլիսոփայությանը , որ բարությունը կարող է <<տեսնել կույրը և լսել խուլը>>։ Բարություն մի արա միայն այն նպատակով, որ քեզ գովեն ու փառաբանեն։ Բարի գործը գնահատվում է թեկուզ առանց բառերի։ Այն է իսկական բարի գործը , որն արվում է աննկատ և անշահախնդիր։ Բարի գործերի վահանակին փակցնում ենք յուրաքանչյուր աշակերտի կողմից արված բարի գործի համառոտ նկարագրությունը․ Ինչ է արել նա տվյալ շաբաթվա ընթացքում ։ Օրինակ՝ ծեր մարդուն օգնել է անցնել փողոցը, վերցրել է նրա ծանրոցը, օգնել է մայրիկին տան գործերում և այլն։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •