+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

  1. #51
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    1524
    Մայրենիի դասի դաստիարակչական նպատակները իրագործելիս յուրաքանչյուր դասվար անդրադարձ է կատարում՝ աշխատելով երեխաների մեջ ներարկել բարության սերմեր և արմատախիլ անել մանկական հոգիներում բուն դրած չարի ծիլերը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Առաջարկում եմ հետաքրքիր խաղ, որտեղ անհրաժեշտ է առանձնացնել հեքիաթների չար և բարի հերոսներին.

    https://learningapps.org/watch?v=p0ny8e25j19
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 19.05.2019, 19:26:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Խաղ «Ո՞ՐՆ Է ԼԱՎ, ՈՐԸ՝ ՎԱՏ»

    https://learningapps.org/watch?v=phdee4x6c19

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #54
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    271
    Հեղինակության աստիճան
    10561
    Նրանք, որ «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար»

    8. ա) Ո՞ւմ են դիմում մարդիկ խորհրդի համար։ բ) Ինչպիսի՞ խորհուրդներ են տրվում։

    8 Այսօրվա իրերի դրությունը շատ չի տարբերվում նախկինից։ Ըստ էության՝ մարդկային գործունեության յուրաքանչյուր բնագավառում կարելի է հանդիպել փորձագետների։ Ամուսնական և ընտանեկան խորհրդատուները, հոդվածագիրները, ինքնակոչ բժիշկները, աստղագուշակները, ոգեհարցները և ուրիշներ պատրաստ են հոնորարի դիմաց խորհուրդներ տալ։ Բայց ի՞նչ խորհուրդներ են նրանք տալիս։ Հաճախ աստվածաշնչյան չափանիշները մի կողմ են դրվում, որպեսզի տեղ ազատվի, այսպես կոչված, նոր բարոյականության համար։ Օրինակ՝ խոսելով «նույնասեռ ամուսնությունների» գրանցման վերաբերյալ կառավարության մերժման մասին՝ կանադական գլխավոր թերթերից մեկի՝ «Գլոբ էնդ մեյլ»–ի խմբագրական հոդվածում հայտարարվում է. «Այս 2000 թվականին անհեթեթություն է, որ իրար սիրող և նվիրված մարդիկ զրկվեն իրենց նվիրական ցանկությունը իրագործելուց, ինչ է թե նրանք ընդամենը նույն սեռի մարդիկ են»։ Այսօր մարդիկ հակված են հանդուրժող և ոչ թե քննադատող լինելու։ Ամեն ինչ հարաբերական է համարվում. բարու և չարի հարցում այլևս ոչինչ բացարձակ չէ (Սաղմոս 10։3, Արևմտ. Աստ., 4)։

    9. Հաճախ ի՞նչ են անում հասարակության մեջ հարգանք վայելող մարդիկ։

    9 Մյուսներն իրենց որոշումները կայացնելու մեջ օրինակ են վերցնում սոցիալապես և ֆինանսապես ապահովված, հարուստ և անվանի մարդկանցից։ Թեև հարուստներն ու անվանիները այսօրվա հասարակության մեջ հարգանք են վայելում, հաճախ այնպիսի արժանիքների մասին, ինչպիսիք են՝ ազնվությունն ու վստահությունը, նրանք միայն խոսում են։ Ընկնելով իշխանության և փողի հետևից՝ շատերն, առանց աչք թարթելու, մերժում են գոյություն ունեցող կարգ ու կանոնը և ոտնահարում բարոյական սկզբունքները։ Հռչակ և ժողովրդականություն վայելելու նպատակով ոմանք անպատասխանատու կերպով մերժում են հաստատված արժեքներն ու չափանիշները՝ նախընտրելով դրսևորել տարօրինակ և արտառոց վարքագիծ։ Հետևանքը շահախնդիր, ամենաթող հասարակությունն է, որի նշանաբանն է՝ ամեն ինչ կարելի է։ Մի՞թե զարմանալի է, որ մարդիկ շփոթության մեջ են բարին և չարը որոշելու հարցում (Ղուկաս 6։39)։

    10. Ինչո՞ւ են ճիշտ Եսայիայի՝ բարու և չարի վերաբերյալ խոսքերը։

    10 Մենք տեսնում ենք շուրջ բոլորը, թե ինչ ողբերգական հետևանքներ են ունենում անխոհեմ, խախուտ հիմքի վրա արված որոշումները՝ ամուսնալուծություններ և քայքայված ընտանիքներ, թմրանյութերի և ոգելից խմիչքների չարաշահում, երիտասարդական բանդաներ, խառնակություններ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ. սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող ենք սպասել, որ այլ կերպ լինի, երբ մարդիկ բարու և չարի հարցում հրաժարվում են բոլոր չափանիշներից կամ համընդհանուր հիմքերից (Հռովմայեցիս 1։28–32)։ Դա ճիշտ նման է Եսայիա մարգարեի խոսքերին. «Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։ Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն» (Եսայիա 5։20, 21)։

    11. Ինչո՞ւ է անխոհեմություն բարին և չարը որոշելու մեջ սեփական անձին ապավինելը։

    11 Աստված պատասխանատվության կանչեց այն հին հրեաներին, որոնք «իրանց աչքին իմաստուն» էին։ Այս փաստն է՛լ ավելի է կարևորում այն, որ չպետք է ապավինենք ինքներս մեզ բարին ու չարը որոշելու մեջ։ Այսօր շատերը համամիտ են հետևյալ տեսակետներին՝ «միայն սրտիդ լսիր» կամ «արա այն, ինչ որ զգում ես՝ ճիշտ է»։ Ողջամի՞տ է արդյոք նման մոտեցումը։ Ըստ Աստվածաշնչի՝ ոչ։ Այնտեղ հստակորեն ասվում է. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17։9)։ Կվստահեի՞ք խորամանկ և ապականված անձնավորությանը՝ օգնելու ձեզ որոշումներ կայացնել։ Հազիվ թե։ Դուք, ըստ երևույթին, նրա ասածի ճիշտ հակառակը կանեիք։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը հիշեցնում մեզ. «Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #55
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    271
    Հեղինակության աստիճան
    10561
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի է այն, ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացմանը, չարն այն է, ինչը ոչնչացնում է կյանքը:
    Ա. Շվեյցեր
    Տիեզերքն ու երկիրն ամբողջապես կազմված են չարի ու բարու համադրությունից: Շատերի մոտ միանգամից հարց կառաջանա, թե այդ ի՞նչ չար բան կարող է ունենալ տիեզերքը: Միանգամից էլ պատասխանեմ. երկրագնդի վրա կատարվող բազմաթիվ և բազմապիսի աղետալի երևույթներ պայմանավորված են տիեզերքի անմիջական և ոչ անմիջական ազդեցություններով: Այդպիսի ցայտուն օրինակներ կարող են համարվել. երկնաքերերի անկումը, նորմայից գերբարձր և գերցածր ջերմաստիճանների առաջացումը, ցունամիների, հողմերի, մակընթացությունների և տեղատվությունների, հզորագույն կայծակների և նմանատիպ այլ երևույթների առաջացումը երկրի վրա: Ելնելով այն ելակետից, որ չարն ու բարին ամբողջապես ծածկում են երկիրն ու երկինքը, կփորձեմ հետագա ասելիքը կառուցել միայն երկիր մոլորակի կտրվածքով: Այլ խոսքով, չարի ու բարու փոխհարաբերությունները կդիտարկենք մեր առօրյա կյանքում: Ինչպես արդեն ասվեց, մարդկային բազմությունը փեղկված է երկու մասի` չարի և բարու: Միաժամանակ, տարօրինակ է, թե ինչ ասել է չար, եթե չկա բարին և հակառակը: Այլ խոսքով, չարն ու բարին մշտապես փոխպայմանավորված են միմյանցով և մշտապես որոշակի փոխհարաբերության մեջ են: Այժմ ավելի պարզեցնենք և հետագա ասելիքը տանենք մարդու տեսակի կտրվածքով: Երբ ասվում է չար մարդ, դա նշանակում է, որ նրա ուղեղը և հոգին հիմնականում պատված են չարությամբ, որը ոչ այլ ինչ է, քան նախանձ, նենգություն, չկամեցողություն, որկրամոլություն, ագահություն, դավաճանություն, շնություն ու նմանատիպ այլ հատկանիշներ: Զարմանալ կարելի է չար մարդկանց մտածողության վրա, քանի որ նրանք ամեն ինչից անկախ, շարունակում են իրենց չար գործելաոճը և երբևէ իրենց հարց չեն տալիս, լավ այս ամենն ինչու՞ և մինչև ե՞րբ…: Եթե նրանք չեն գիտակցում, որ իրենց տրված կյանքի ժամանակը շատ կարճ հատված է` համարյա ակնթարթ, այդ դեպքում կարելի է մի կերպ հասկանալ ու ներողամիտ լինել, քազի նրանց ընկալման դաշտը այդպիսին է: Իսկ, եթե նրանք հստակ հասկանում են, որ կյանքն՝ ընդամենը մի երկարացված երազի է նման և ոչնչի առջև կանգ չառնելով, փորձում են չարությամբ ոչնչացնել շուրջը եղած ամեն դրականը, դա արդեն անհասկանալի ու լիովին աններելի է: Միթե՞ դժվար է հասկանալ, որ ուրիշի արյան մեջ թաթախված` մի քանի կտոր ավել ոսկի ունենալը կամ մի քանի կտոր ավելի ուտելիք ուտելը, մեծ հաշվով իրենց ոչինչ չի տալիս: Միթե՞ այդ մի քանի կտոր փալաս-փուլուսի դիմաց արժե ծախել հոգին և ուղեղը դնել բազմապիսի լարվածությունների և հարվածների տակ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #56
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    1055
    Բարին սիրելու համար պետք է ամբողջ սրտով ատել չարը: Վոլֆ “Մեծագույն իմաստությունը չարն ու բարին տարբերել կարողանալն է:”
    Սոկրատես
    Բոլորի համար անսպասելիորեն բարիք գործեք՝ առանց վարձատրության ակնկալիքի: Պարզապես իմացեք, որ գուցե մի օր էլ ինչ-որ մեկը Ձեզ համար նույնն անի: Արքայադուստր Դիանա

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #57
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    2943
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղ «Ո՞ՐՆ Է ԼԱՎ, ՈՐԸ՝ ՎԱՏ»

    https://learningapps.org/watch?v=phdee4x6c19
    Շնորհակալություն հարգելի Տաթևիկ հետաքրքիր խաղի համար։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #58
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    2943
    Մեջբերում Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարին սիրելու համար պետք է ամբողջ սրտով ատել չարը: Վոլֆ “Մեծագույն իմաստությունը չարն ու բարին տարբերել կարողանալն է:”
    Սոկրատես
    Բոլորի համար անսպասելիորեն բարիք գործեք՝ առանց վարձատրության ակնկալիքի: Պարզապես իմացեք, որ գուցե մի օր էլ ինչ-որ մեկը Ձեզ համար նույնն անի: Արքայադուստր Դիանա
    Շնորհակալություն հարգելի Հռիփսիմե քննարկմանը մասնակցելու համար։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #59
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    6068
    Հարգելի՛ Սերյոգինա, ճիշտ է Ձեր նյութը վերաբերվում է կրտսեր դպրոցականներին, սակայն եկեք հիշենք,որ բարության հիմքը դրվում է հենց այդ տարիքում, որի արդյունքում ծնվում են հայրենասեր սերունդ։ Մեր հասարակությունը ցավոք զերծ չէ նաև չարից, ուստի ներոհիշյալ նյութը վկայում է այդ մասին։

    [B]«Ճշմարտությունը խոցված այն իրականությունն է, որը միշտ դրված է կասկածի ու կեղծիքի խաղասեղանին»...
    17158.jpg
    Այլևս զարմանալու ոչի՛նչ չկա և անգամ չե՛մ էլ փորձի կասկածի տակ առնել <<Իրական Կյանքի Իսկական Պատկեր>>ը, որը ժամանակի անհավասարակշիռ սլացքին հենված` անսանձ վայրագությամբ փորձում է հոշոտել մարդկային անմեղ հոգիները, որը փորձում է գազանի նման խժռե՛լ մարդկային առողջ բանականությունն ու հասցնել խելահեղությա՛ն....Այլևս անիմա՛ստ է բացահայտ խոսել մի բանի մասին, որի առջև անգամ ժամանակն է դարձել անզոր ու ծնկի իջնելով, ասես փորձում է կանգնեցնել այս խայտառակ խառնաշփոթը... Բայց ավաղ մարդկային չարությու՛նը, անխղճությու՛նն ու սանձարձակությու՛նը այնքան են լիցքավորվել <<Այլասերված վրեժի անբարո էներգիայով>>, որ այստեղ անգամ բանականությունը հենց ի՛նքն է ծնկի իջնում` միանալով <<Արհամարհված ժամանակին>>... Այն ճահիճը, որը ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒ՛ՆՆ է մարդկային տգիտությա՛ն, տհասությա՛ն ու անդաստեարակությա՛ն, անգաղափարությա՛ն ու անբարոյականությա՛ն` մի օր կուլ է տալու <<Չարածին թյուրիմացություննեիրն>> և հիմնահատակ խորտակելու է մինչև վերջին բջիջը... Մարդկային այն տեսակը, որը ընդունակ է սևացնելու <<Իսկական Ճշմարտության Իրական Պատկերը, Դիմանկարը>>, ապա իր որակով ու գոյությամբ հավասար է <<Ոչնչությա՛ն>>... Այդ դեպքում պարզապես պետք է վերցնել <<Փաստերի Կոշտ Վրձինը>> և համառորեն գունավորել տվյալ <<Ոչնչության>> կեղտոտ պատկերը, ապա, որպես <<Ժամանակակից Սնունդ>>, որը չունի իրեն հավասարը` պետք է սկուտեղով այն մատուցել, իսկ համը և զգայությունը հաստատ հոշոտելու՛ և փշրելու՛ են նրա <<Նողկալի ախորժակը>>....Եվ այդ չարորակ տեսակը, որը փորձում է առողջ հասարակության և թեկուզ մե՛կ մարդու կյանքը, գաղափարը պղտորե՛լ կամ թունավորե՛լ իր ներաշխարհի նեխած մաղձով, ապա հիշեցնե՛մ, որ այդ տեսակը ինքնին արդեն դատապարտված է սեփական <<ԵՍ>>ը խոշտանգամահ անելով.... Եվ նա, ով իր գաղափարներում ամուր պահում է դիմացինին ցա՛վ պատճառելու, նվաստացնելու՛, մինչև անգամ մահվան շեմին հասցնելու՛, ոնչնչացնելու միտքը, ապա տվյալ անձնավորությունը անգամ արժանի չէ <<Քամահրական Խղճահարության>>, որը իբրև <<Վեջին Հույս>>, իբրև <<Փոխադարձության Պարտադիր Կտրոն`>> կհատուցեր նրա <<Ստորացված Լինելության Գին>>ը...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #60
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    2943
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալ եմ հարգելի Պետրոսյան համամիտ, եմ Ձեզ հետ, իհարկե ամեն չարիք ծնվում է մարդկային նախանձից։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •