+ Կատարել գրառում
Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

  1. #71
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի>> բառն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ բնութագրում է ոչ միայն մարդուն և նրա արարքները, այլև ավելի լայն իմաստով է օգտագործվում: Օրինակ` հայերենում մենք օգտագործում ենք <<բարի առավոտ>>, <<բարի ճանապարհ>> արտահայտությունները: Այսինքն` բարին ընկալվում է նաև որպես տրամադրություն, միջավայր, մաղթանք:Երբ մարդուն համարում եք բարի, ինչ հատկանիշներ եք նրան վերագրում:Բարին իմ պատկերացմամբ այն մարդն է, որը բոլորի լավն է ցանկանում: Պարտադիր չի ինչ որ մի բան անի, մարդիկ շատ լավ զգում են ով է լավը ցանկանում, ով վատը:
    Անգլերենում good (բարի) բառից բավական է հանել o տառը, ստացվում է God (Աստված), իսկ evil (չար) բառի դիմաց բավական է ավելացնել d տառը ստացվում է devil (սատանա)
    Ձեր կարծիքով էտ պատահականություն է?
    Շնորհակալություն հարգելի Պետրոսյան հետաքրքիր մտքերով կիսվելու համար։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (19.06.2019), Անահիտ Պետրոսյան (21.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (18.06.2019)

  3. #72
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարին և Չարը, բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:
    Շնորհակալություն, հարգելի՛ Հարութունյան թեմայի քննարկմանը ակտիվ մասնակցելու համար։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (19.06.2019), Անահիտ Պետրոսյան (21.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  5. #73
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    7049
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարին և Չարը, բարոյագիտությանհիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:

    Հին Կտակարանի Հոբի գրքում հանդիպում ենք մի մարդու, ով բարեպաշտ է և աստվածապաշտ, օգնում է բոլորին, երբեք չի մոռանում Աստծո մասին և փառաբանում է նրան: Սակայն Աստված թույլ է տալիս, որ Հոբն էլ փորձությունների, հիվանդության, կորուստի միջով անցնի, որպեսզի դրանց մեջ երևա նրա խոնարհությունն ու արդարությունը: Նա շարունակ կրկնում էր. «Տերը տվեց և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի»: Իսկ երբ հանդիմանում էին, թե ինչու չի հայհոյում Աստծուն անգամ ամեն տեսակ դժբախտության մեջ, Հոբ արդարը հետաքրքիր հարցադրում է անում. «Ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստծուց և չարիքը չընդունե՞նք (Հոբ 2:10): Հոբը գիտի, որ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը. «որովհետև Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է» (Հոբ 5:18): Հոբը, հաղթահարելով իր փորձություններն ու Աստծուն դրանց մեջ էլ հավատարիմ մնալով, ստացավ նախկինում ունեցածի կրկնապատիկը, ապրեց երկար ու մահացավ ծերացած:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    7049
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարու և չարի հասկացողությունը երեխայի մեջ սկզբնավորվում է կյանքի զարգացման դեռևս ամենավաղ տարիքում, երբ փոքրիկն ընկալում է աշխարհը, շփվում իրեն անծանոթ բազում կենցաղային և հոգեբանական իրավիճակների հետ, որոնք, բնականաբար, հարցեր են առաջացնում։ Դա ամենքին ծանոթ <<ինչուիկների>> տարիքն է /3-5/, երբ երեխաները <<հայտնագործում են>> աշխարհը։ Հենց այդ պահից էլ բարին ու չարը, լավի ու վատի հետ շաղկապված, մշտապես գտնվում են նրանց հետաքրքրությունների կենտրոնում։ Փոքրիկի համար լավն բարին իր մայրիկն է, ընտանիքի անդամները, ովքեր անսահման սիրում ու փայփայում են իրեն, երբեմն էլ անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Սակայն երբ մայրիկը հանկարծ նրան արգելում է որևէ բան կամ թեթևակի պատժում է, դառնում է երեխայի համար չար, և վերջինս անմիջապես, առանց մտածելու, արտահայտում է իր բողոքը՝ <<Դու չար ես․․․>>։
    Երեխան
    Հարգելի Քրիստինե կարդալով բարու անխուսափելի հաղթանակի մասին հոգևոր և աշխարհիկ աղբյուրներում՝ սկսում ես մտածել՝ արդյոք պետք է միայն բարի՞ք ակնկալել, մերժել չարը և չպայքարել, ու այդպիսով էլ պարտվել չարին: Եվ արդյո՞ք բարությունը ինքնին հաղթանակ չէ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայրենիի դասի դաստիարակչական նպատակները իրագործելիս յուրաքանչյուր դասվար անդրադարձ է կատարում՝ աշխատելով երեխաների մեջ ներարկել բարության սերմեր և արմատախիլ անել մանկական հոգիներում բուն դրած չարի ծիլերը:
    Շնորհակալություն հարգելի՛ Զարուհի, դրական արձագանքի համար, կարդալով բարու անխուսափելի հաղթանակի մասին հոգևոր և աշխարհիկ աղբյուրներում՝ սկսում ես մտածել՝ արդյոք պետք է միայն բարի՞ք ակնկալել, մերժել չարը և չպայքարել, ու այդպիսով էլ պարտվել չարին: Եվ արդյո՞ք բարությունը ինքնին հաղթանակ չէ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Անահիտ Պետրոսյան (23.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  11. #76
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը, ընկալվում որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց: Մանկավարժական նմանատիպ մեթոդների կիրառման արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում ձեռք բերելու նոր տպավորություններ, սոցիալական հմտություններ և միմյանց հետ հարաբերվելու ձգտում, որոնք հարստացնում են նրանց կյանքը հոգեկան ջերմությամբ, զգայունությամբ, իրար նկատմամբ լցվում հարգանքի զգացումով: Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման։ Ներկայացնում եմ LEARNINGAPPS.ORG ծրագրով պատրաստած հետաքրքիր խաղ։
    https://learningapps.org/display?v=ppifgobrc19

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Անահիտ Պետրոսյան (23.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  13. #77
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները։

    • բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
    • մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
    • նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
    • բարելավել դասի անցկացման մեթոդները
    • ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
    • պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
    • օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
    • արագ և որակյալ պատրաստվել դասին:


    Սիրով ներկայացնում եմ learningapps.org ծրագրով պատրաստած շատ հետաքրքիր խաղ, որի համար շնորհակալ եմ իմ սիրելի կոլեգա Լիլիթ Հակոբջանյանին՝ մշտապես աջակցելու համար։
    https://learningapps.org/display?v=pyskugj3t19
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Սերյոգինա: 23.06.2019, 13:21:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Անահիտ Պետրոսյան (23.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  15. #78
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Քրիստինե կարդալով բարու անխուսափելի հաղթանակի մասին հոգևոր և աշխարհիկ աղբյուրներում՝ սկսում ես մտածել՝ արդյոք պետք է միայն բարի՞ք ակնկալել, մերժել չարը և չպայքարել, ու այդպիսով էլ պարտվել չարին: Եվ արդյո՞ք բարությունը ինքնին հաղթանակ չէ:
    Շնորհակալ եմ հարգելի Անահիտ, եթե դուք բարություն եք արել, իսկ մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ, միևնույնն է, բարություն արե՛ք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Անահիտ Պետրոսյան (23.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  17. #79
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մայր Թերեզայի խոսքերն առ այսօր բարություն են տարածում աշխարհում: Վարակվենք այդ բարությամբ նաև մենք:

    Եթե դու անկեղծ ես ու շիտակ, մարդիկ քեզ կխաբեն։ Միևնույն է՝ եղի՛ր անկեղծ ու շիտակ։
    Եթե դու բարի ես, մարդիկ քեզ կմեղադրեն, որ բարության դիմակի տակ չարություն է թաքնված: Միևնույն է՝ մնա՛ բարի։
    Այն, ինչ դու կառուցել ես տարիներով, ինչ-որ մեկը կարող է մի օրում քանդել: Միևնույն է՝ կառուցի՛ր։
    Այն բարությունը, որը դու կանես այսօր, վաղը մարդիկ կմոռանան: Միևնույն է՝ բարությո՛ւն արա։
    Իմ ընկեր, ի վերջո այն, ինչ դու անում ես, հարկավոր չէ մարդկանց, դա հարկավոր է միայն քեզ և Աստծուն։
    Վերջին խմբագրող՝ Արևիկ Ոսկանյան: 25.06.2019, 16:21:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

  19. #80
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Մայր Թերեզայի խոսքերն առ այսօր բարություն են տարածում աշխարհում: Վարակվենք այդ բարությամբ նաև մենք:
    ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ ՍԻՐՈ ՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    Եթե դու անկեղծ ես ու շիտակ, մարդիկ քեզ կխաբեն: Միևնույն է՝ եղիր անկեղծ ու շիտակ։
    Եթե դու բարի ես, մարդիկ քեզ կմեղադրեն, որ բարության դիմակի տակ չարություն է թաքնված: Միևնույն է՝ մնա՛ բարի։
    Այն, ինչ դու կառուցել ես տարիներով, ինչ-որ մեկը կարող է մի օրում քանդել: Միևնույն է՝ կառուցի՛ր։
    Այն բարությունը, որը դու կանես այսօր, վաղը մարդիկ կմոռանան: Միևնույն է՝ բարություն արա։
    Իմ ընկեր, ի վերջո այն ինչ դու անում ես, հարկավոր չէ մարդկանց, դա հարկավոր է միայն քեզ և Աստծուն։
    Վերջին խմբագրող՝ Արևիկ Ոսկանյան: 24.06.2019, 16:38:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Hripsime Margaryan (24.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (24.06.2019)

+ Կատարել գրառում
Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •