+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    2693

    Գրառում Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

    Բարու և չարի հասկացողությունը երեխայի մեջ սկզբնավորվում է կյանքի զարգացման դեռևս ամենավաղ տարիքում, երբ փոքրիկն ընկալում է աշխարհը, շփվում իրեն անծանոթ բազում կենցաղային և հոգեբանական իրավիճակների հետ, որոնք, բնականաբար, հարցեր են առաջացնում։ Դա ամենքին ծանոթ <<ինչուիկների>> տարիքն է /3-5/, երբ երեխաները <<հայտնագործում են>> աշխարհը։ Հենց այդ պահից էլ բարին ու չարը, լավի ու վատի հետ շաղկապված, մշտապես գտնվում են նրանց հետաքրքրությունների կենտրոնում։ Փոքրիկի համար լավն բարին իր մայրիկն է, ընտանիքի անդամները, ովքեր անսահման սիրում ու փայփայում են իրեն, երբեմն էլ անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Սակայն երբ մայրիկը հանկարծ նրան արգելում է որևէ բան կամ թեթևակի պատժում է, դառնում է երեխայի համար չար, և վերջինս անմիջապես, առանց մտածելու, արտահայտում է իր բողոքը՝ <<Դու չար ես․․․>>։
    Երեխան

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    3404
    Հարգելի՛ Նուշ Սերյոգինա, շատ հետաքրքիր թեմայի քննարկում եք սկսել, շնորհակալություն: Անպայման կհետևեմ դրա ընթացքին:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    408
    Հեղինակության աստիճան
    12167
    Մեջբերում Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարու և չարի հասկացողությունը երեխայի մեջ սկզբնավորվում է կյանքի զարգացման դեռևս ամենավաղ տարիքում, երբ փոքրիկն ընկալում է աշխարհը, շփվում իրեն անծանոթ բազում կենցաղային և հոգեբանական իրավիճակների հետ, որոնք, բնականաբար, հարցեր են առաջացնում։ Դա ամենքին ծանոթ <<ինչուիկների>> տարիքն է /3-5/, երբ երեխաները <<հայտնագործում են>> աշխարհը։ Հենց այդ պահից էլ բարին ու չարը, լավի ու վատի հետ շաղկապված, մշտապես գտնվում են նրանց հետաքրքրությունների կենտրոնում։ Փոքրիկի համար լավն բարին իր մայրիկն է, ընտանիքի անդամները, ովքեր անսահման սիրում ու փայփայում են իրեն, երբեմն էլ անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Սակայն երբ մայրիկը հանկարծ նրան արգելում է որևէ բան կամ թեթևակի պատժում է, դառնում է երեխայի համար չար, և վերջինս անմիջապես, առանց մտածելու, արտահայտում է իր բողոքը՝ <<Դու չար ես․․․>>։
    Երեխան

    Բարի է այն, ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացմանը, չարն այն է, ինչը ոչնչացնում է կյանքը:

    Ա.Շվեյցեր:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել (Կոնֆուցիոս):

    Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը (Հենրիխ Հեյնե):

    Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):


    Մեծ մարդիկ ի վիճակի են մեծ բարության (Սերվանտես):

    Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել (Կոնֆուցիոս):

    Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը (Հենրիխ Հեյնե):

    Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    3404
    Բարու և չարի պայքարը լավ է արտահայտված հեքիաթներում: Հրաշապատում հեքիաթներում չար ուժեր են դևերը, կախարդները, վհուկները, վիշապները և այլն: Դեպքերը սովորաբար տեղի են ունենում ստորգետնյա թագավորությունում, այլ աշխարհներում, անհավատալին իրական է դառնում: Հեքիաթի հերոսին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը, իմաստուն ծերունին: Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:
    Վերջին խմբագրող՝ Արևիկ Ոսկանյան: 25.02.2019, 22:29:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողություն: /Լ. Տոլստոյ/

    Մեծ մարդիկ ի վիճակի են մեծ բարության: /Սերվանտես/

    Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ.նրանք դրա կարիքն ամենից շատն ունեն: /Էշլի Բրիլիանտ/

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    2693
    Երեխան բարու և չարի աշխարհն ընկալում է նաև գույների միջոցով։ Սև գույնի առարկաներն ու կենդանիները, մուլտֆիլմերի հերոսները զուգորդվում են չարի կերպարանավորմանը։ Օրինակ ՝ կարմիր հագուստով Սսրդ մարդը բարիկ ու սիրելիի ժամանակակից կերպար է երեխաներ համար, քանզի ամենաանկարելի ձևով օգնության է հասնում մարդկանց։ Երեխայի մտապատկերումներում նա օժտված է գերբնական ուժով։ Թեև սարդն իրականում սարդն այնքան էլ բարի միջատ չէ։ Իսկ ահա սև հագուստով նրա ախոյանը չարի մարմնացումն է ։ Սարդոստայնը թակարդ է միջատների համար, նույնիսկ այդ բառը որպես թևավոր խոսք է օգտագործվում, երբ որևէ մեկը մյուսի համար ծուղակ է պատրաստոիմ։ Նույն կերպ էլ սև գույնի ռենջերը երեխայի պատկերացմամբ չար է, իսկ այլ գույնի զինվորները բարի են։
    Վերջին խմբագրող՝ Նուշ Սերյոգինա: 01.03.2019, 12:55:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    2693
    Տարրական դասարանների երեխաների միջավայրում չարի ու բարու ընկալումը կատարվում է լավ և վատ հասկացությունների համատեքստում։ Մայրենիի թեմատիկ խմբերում ներառված են մարդու բնավորության լավ և վատ կողմերն արտացոլող և լուսաբանող ստեղծագործություններ, որոնք միտված են երեծայի ճիշտ դաստիարակությանը։
    <<Լավ ու բարի գործեր>> թեմայի մուտքի ուղերձը <<Մայրենի-2>> դասագրքում գեղեցիկ նախաբան է, որտեղ լույսի և մութի հակադարձության միջոցով գովերգվում են լավն ու բարին, մարդու գեղեցիկ կերպարը։

    Արև լինեմ, արևեմ,
    Մեծից փոքրին բարևեմ։
    Լույս տամ լույսի կարոտին,
    Անուշ բուրմունք՝ արոտին։
    Այրեմ մթան փեշերը,
    Ցերեկ դարձնեմ գիշերը։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    118
    Հեղինակության աստիճան
    5007
    Մեջբերում Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարու և չարի հասկացողությունը երեխայի մեջ սկզբնավորվում է կյանքի զարգացման դեռևս ամենավաղ տարիքում, երբ փոքրիկն ընկալում է աշխարհը, շփվում իրեն անծանոթ բազում կենցաղային և հոգեբանական իրավիճակների հետ, որոնք, բնականաբար, հարցեր են առաջացնում։ Դա ամենքին ծանոթ <<ինչուիկների>> տարիքն է /3-5/, երբ երեխաները <<հայտնագործում են>> աշխարհը։ Հենց այդ պահից էլ բարին ու չարը, լավի ու վատի հետ շաղկապված, մշտապես գտնվում են նրանց հետաքրքրությունների կենտրոնում։ Փոքրիկի համար լավն բարին իր մայրիկն է, ընտանիքի անդամները, ովքեր անսահման սիրում ու փայփայում են իրեն, երբեմն էլ անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Սակայն երբ մայրիկը հանկարծ նրան արգելում է որևէ բան կամ թեթևակի պատժում է, դառնում է երեխայի համար չար, և վերջինս անմիջապես, առանց մտածելու, արտահայտում է իր բողոքը՝ <<Դու չար ես․․․>>։
    Երեխան
    Բարի բառն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ բնութագրում է ոչ մի այն մարդուն և նրա արարքները, այլև ավելի լայն իմաստով է օգտագործվում: Օրինակ` հայերենում մենք օգտագործում ենք <<բարի առավոտ>>, <<բարի ճանապարհ>> արտահայտությունները: Այսինքն` բարին ընկալվում է նաև որպես տեամադրություն, միջավայր, մաղթանք:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (08.05.2019), Ստեփանյան Նելլի (01.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.03.2019), Մարգարյան Նաիրա (02.03.2019), Նուշ Սերյոգինա (05.03.2019), Ջ.Գրիգորյան (25.03.2019), star1 (02.03.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողության (Լ. Տոլստոյ):

    Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել (Կոնֆուցիոս):

    Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը (Հենրիխ Հեյնե):

    Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •