+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Դարձվածքների ուսուցումը տարրական դասարաններում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919

    Դարձվածքների ուսուցումը տարրական դասարաններում

    Դարվածքները հայ ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն են: Դարձվածքները խոսքին հաղորդում են պատկերավորություն, արտահայտչականություն, սեղմություն, դիպուկություն: Դրանք յուրաքանչյուր լեզվի ազգային ինքնատիպության, առանձնահատկության ամենակուռ դրսևորումներից են;
    Տարրական դասարաններում, և առհասարակ դպրոցում, դարձվածքների իմացությունը նպաստում է հաղորդակցական հմտությունների խորացմանը, խոսքի հղկմանը, խոսքն ազատում է միապաղաղությունից, միօրինակությունից, այն դարձնում աշխույժ, պատկերավոր ու արտահայտիչ, հիմք է դնում հրապարակախոսական տեքստերի, բանավոր խոսքի ավելի խոր ընկալման համար:
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 26.04.2019, 22:41:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (23.02.2019), Arevik Tumasyan (09.03.2019), Hripsime Margaryan (02.05.2019), Lusya (24.02.2019), Nelli Antonyan (13.05.2019), Սյուզ (05.03.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Անուշ Ղալայան (12.05.2019), Արևիկ Ոսկանյան (19.02.2019), Լաուրա Աթանեսյան (13.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.03.2019), Կիմա Օհանջանյան (21.02.2019), Քրիստինե Սերյոգինա (02.04.2019), Մարգարյան Նաիրա (11.05.2019), Մինասյան Նորա (03.03.2019), Նարինե Մարգարյան (15.03.2019)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4194
    Հարգելի՛ Տաթևիկ Միկինյան, շնորհակալություն թեմայի քննարկումն սկսելու համար:

    Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Այն լայնորեն կիրառվում է գեղարվեստական գրականության մեջ, խոսքը դարձնում է ավելի համոզիչ ու պատկերավոր:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Դարձվածքները նպաստում են նաև գործածական առածների,ասացվածքների,թևավոր խոսքերի դյուրին ընկալմանը:Հենց սրանց ուսուցման շրջանում է ամրապնդվում <<փոխաբերական իմաստ>> հասկացությունը,մեծանում հետաքրքրությունը ուսուցանվող նյութի վերաբերյալ:
    Դարձվածքը երկու և ավելի բառերի կայուն ,իմաստով ամբողջական վերաիմաստավորված կապակցություն է,որ խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր:
    Մենք գիտենք,որ բառերն ազատ կապակցություններում հանդես են գալիս թե՛ ուղղակի,թե՛ փոխաբերական իմաստներով,իսկ դարձվածքներն ունեն միայն փոխաբերական իմաստ:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Շնորհակալություն,հարգելի՛ Արևիկ Ոսկանյան:Լինելով դասվար՝ կարծում եմ՝ Դուք ևս կարևորում եք դարձվածքների ուսուցողական դերը մայրենիի ուսուցման գործընթացում:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Դարձվածքները խոսքի շղթայում չեն ստեղծվում.դրանք հանդես են գալիս որպես պատրաստի վերաիմաստավորված միավորներ,իմաստաբանորեն անտրոհելի են:Երբեմն կարող են ձևականորեն համընկնել ազատ կապակցությունների.

    ոտքը կտրել-ոտքը վիրահատական ճանապարհով հեռացնել
    ոտքը կտրել-արգելել տվյալ տեղը գալը

    դեմքը փայլել-ինչ-որ միջամտությամբ մաշկի փայլելը
    դեմքը փայլել-երջանիկ լինել

    վզին կապել-վզին որևէ բան կապել(վզկապ,թոկ,...)
    վզին կապել-ինչ-որ մեկին պարտադրել,կամքին հակառակ հրամցնել


    (Դարձվածքների և դրանց տեսակների վերաբերյալ ձևակերպումները մեջբերված են Մարգուշ Սիրումյանի «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկից)
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 27.04.2019, 16:55:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2018
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարձվածքները խոսքի շղթայում չեն ստեղծվում.դրանք հանդես են գալիս որպես պատրաստի վերաիմաստավորված միավորներ,իմաստաբանորեն անտրոհելի են:Երբեմն կարող են ձևականորեն համընկնել ազատ կապակցությունների.

    ոտքը կտրել-ոտքը վիրահատական ճանապարհով հեռացնել
    ոտքը կտրել-արգելել տվյալ տեղը գալը

    դեմքը փայլել-ինչ-որ միջամտությամբ մաշկի փայլելը
    դեմքը փայլել-երջանիկ լինել

    վզին կապել-վզին որևէ բան կապել(վզկապ,թոկ,...)
    վզին կապել-ինչ-որ մեկին պարտադրել,կամքին հակառակ հրամցնել
    Ո՞ր դասարանից են սկսում ուսումնասիրել դարձվածքները, աշակերտներին մատչելի դարձնելու համար ի՞նչ մեթոդներ եք կիրառում:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Հարգելի՛ Կիմա Օհանջանյան, Ձեր տված հարցերին հետագայում մանրամասն կանդրադառնամ իմ գրառումներում:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Հարգելի Տաթևիկ,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։Անգլերնում ևս շատ են դարձվածքներ օգտագործվում և իհարկե դրանք բառացի չեն թարգմանվում։Ներկայացնեմ մի քանիսը.
    ‘To feel under the weather’ – to not feel well.
    “I’m really feeling under the weather today; I have a terrible cold.”

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Once in a blue moon’ – an event that happens infrequently.
    “I only go to the cinema once in a blue moon.”
    The best of both worlds’ – means you can enjoy two different opportunities at the same time.
    “By working part-time and looking after her kids two days a week she managed to get the best of both worlds.”

    ‘Speak of the devil’ – this means that the person you’re just talking about actually turns up at that moment.

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Հարգելի՛ Քրիստինե Չարչյան,դարձվածային միավորները բոլոր լեզուների բաղադրիչ մասն են կազմում և խոսքը դարձնում են առավել ճկուն,աշխույժ ու հետաքրքիր:Ես էլ ներկայացնեմ մի քանի ռուսերեն դարձվածք.
    И швец и жнец и на дуде игрец-(о том,кто умело,искусно справляетця с любой паботой)
    Сытый голодного не разумеет-(говорить о чужой беде с позиции благополучного,удачливого человека)
    В ус не дуть-(безразличний,непричастний к происходящему)

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •