+ Կատարել գրառում
Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Դարձվածքների ուսուցումը տարրական դասարաններում

  1. #11
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    303
    Հեղինակության աստիճան
    11690
    Դարձվածքները կայուն և ամբողջական բառակապակցություններ են և՛ իրենց բաղադրիչների կազմով, և՛ քերականական-շարահյուսական որոշակի կաղապարներով: Դարձվածքները նաև լեզվի պատկերավորման միջոցներ են, խոսքին հաղորդում են պատկերավորություն, հուզական երանգավորում, միաժամանակ նպաստում խոսքի սեղմությանն ու հակիրճությանը: Դարձվածքների կարևոր հատկանիշներից մեկը փոխաբերական-այլաբանական իմաստն է: Այլ կերպ ասած՝ դարձվածքը փոխաբերական-այլաբանական միասնական իմաստ ունեցող կայուն, բառային անբաժանելի, պատրաստի վերարտադրելի կապակցություն է:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    303
    Հեղինակության աստիճան
    11690
    Դարձվածքների միջոցով հաճախ խոսքն ազատվում է չորությունից ու երկարաբանությունից: Դարձվածքներն իրենց իմաստային նրբերանգներով մտքին տալիս են դիպուկություն ու կենդանություն` այլաբանորեն ներկայացնելով ասելիքը: Փոխաբերությունը (վերաիմաստավորումը) դարձվածքի էական հատկանիշն է. այն ներհատուկ է ցանկացած դարձվածքի: Խոսքի մեջ դարձվածքները հարաբերակցվում են ինչպես բառերին (անվանողական), այնպես էլ նախադասություններին (հաղորդակցական):

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    "Валить с больной головы на здоровую" հոմանիշ է հայերեն <<Կուժն ու կուլան գլխին կոտրել>> դարձվածքին:
    "Как с гуся вода","Хоть коль на голове теши" - <<Հազար ասել>>:
    "С суконным рылом да в калашный ряд" - <<Կաղ էշով քարավան մտնել>>
    "Живая газета" - <<Խոսք տանող,բերող>>

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Այո՛,սիրելի Լիլիթ,Դուք ճիշտ եք:
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 26.04.2019, 22:46:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Իմաստաբանական առումով դարձվածքները լինում են մենիմաստ և բազմիմաստ:
    Մենիմաստ են կոչվում այն դարձվածքները, որոնք միայն մեկ իմաստ են արտահայտում,ինչպես՝ Աստծո գառ=խելոք,հեզ, տրոյական ձի=թաքնված վտանգ, ուղտի ականջում քնել=աշխարհից անտեղյակ լինել:
    Բազմիմաստ են կոչվում այն դարձվածքները,որոնք իրենց փոխաբերական նշանակություններով մեկից ավելի բառական իմաստ են արտահայտում,ինչպես՝ քամու բերանն ընկած=1.կամազուրկ,անկամ, 2.բախտի քմահաճույքին մատնված, խելքը քամուն տրված=1.ցնորված,երևակայող, 2.առօրյա կյանքից կտրված, խելքը գլխին=1.խելոք,բանիմաց, 2.ուշադիր,սթափ,զգոն, 3.հարմար,պատշաճ,վայելուչ, լեզու առնել=1.սկսել խոսել,համարձակվել խոսել, 2.խոսելու ընդունակություն ձեռք բերել, 3.կենդանություն ստանալ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Լեզուներում,ընդհանրապես,բազմիմաստություն են արտահայտում այն դարձվածքները,որոնց բաղադրիչները մարդու մարմնի մասերի անվանումներ են.դրանք կոչվում են սոմատիկ դարձվածքներ, ինչպես՝ սիրտ տալ,սիրտ առնել,գլուխ տալ,գլուխ բերել,գլխին նստել,գլխի ընկնել,գլուխը կորցնել,մտքում դնել,միտք անել,աչք բանալ,աչք տնկել,աչք ունենալ,ձեռք տալ,ձեռքից գալ,ձեռք առնել և այլն:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    cover-03-1140x570.jpg
    Դարձվածքները արտահայտվում են նկարներով:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Դարձվածքները դասկարգվում են նաև ըստ ձևաիմաստային խմբերի.ըստ այդմ առանձնացվում են հոմանիշ,հականիշ և համանուն դարձվածքներ:
    Հոմանիշ են կոչվում այն դարձվածքները,որոնք ձևով տարբեր լինելով՝ նույն կամ մերձավոր իմաստ են արտահայտում:
    Դարձվածքները հոմանիշ բառերի նման նույնպես լինում են նույնանիշ և համանիշ:
    Նույնանիշ են այն դարձվածքները,որոնք նույն իմաստն են արտահայտում և խոսքում կարող են միմյանց փոխարինել:Օրինակ՝ լեզուն իրեն պահել-լեզուն իրեն քաշել-լեզուն փորը գցել-լեզուն ատամների տակ պահել դարձվածքները նույն իմաստն են արտահայտում և նշանակում են <<վախից,երկյուղից լռել,ձայն-ծպտուն չհանել,չխոսել>>, կամ՝ թևի տակ ձմերուկ դնել-թևի տակ բարձ դնել-թևի տակ ձու դնել <<մեկին վտանգելով ոգևորել,մղել վտանգավոր գործողության>>:
    Համանիշ դարձվածքները մոտ կամ մերձավոր իմաստ են արտահայտում, ինչպես՝ գույնը գցել-պատի ծեփ դառնալ-լեղին ջուր կտրել-լեղին ճաքել-ծնկները թուլանալ-սիրտը ահ ընկնել-սիրտը փորն ընկնել. բոլոր այս դարձվածքները նշանակում են <<վախենալ,երկյուղել,սարսափել>>, իսկ վիզ ծռել-ոտքերն ընկնել-գլուխ խոնարհել նշանակում են <<աղաչել,խնդրել,աղերսել>>:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի Տաթևիկ, շնորհակալություն թեմայի համար: Սիրով կմասնակցեմ քննարկումներին:
    Վերջին խմբագրող՝ Anush P: 23.02.2019, 23:38:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուներում,ընդհանրապես,բազմիմաստություն են արտահայտում այն դարձվածքները,որոնց բաղադրիչները մարդու մարմնի մասերի անվանումներ են.դրանք կոչվում են սոմատիկ դարձվածքներ, ինչպես՝ սիրտ տալ,սիրտ առնել,գլուխ տալ,գլուխ բերել,գլխին նստել,գլխի ընկնել,գլուխը կորցնել,մտքում դնել,միտք անել,աչք բանալ,աչք տնկել,աչք ունենալ,ձեռք տալ,ձեռքից գալ,ձեռք առնել և այլն:
    Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր սոմատիկ դարձվածքների մասին իմանալ:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •