Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 66 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

  1. #61
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    660980.jpg

    Հետադարձ հայացք...
    Մարիետտա Պատաշյան, 2007-ի հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր:

    Կերպարներ, ովքեր երբևէ չեն մոռացվում, ու մեր մանկավարժական գործունեության ընթացքում նրանք միշտ մեզ հետ են...
    Մարիետտա Պատաշյանը դպրոցն ավարտել է 2009-ին, բայց մինչ այդ դեռևս 2007-ին՝ 8-րդ դասարանում սովորելիս, հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր էր: Հպարտություն էր, որ աշակերտուհիս պարգևատրվեց դիպլոմով, իրավունք ստացավ մասնակցելու ՀՀ եզրափակիչ փուլին:

    Վերադարձավ Հայաստանից, շուտով Մարտակերտի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը հնչեցրին նաև մեր անունները, նվերներ ստացանք և դրամական պարգև: Անակնկալ էր, որ Արցախի կրթության և գիտության նախարարության կողմից ինձ ուղարկված պատվոգիրը տեղ չհասավ, բայց կարևորը հաղթանակներն էին, որ շարունակական դարձան, երբ հաջորդ տարին՝ 2008-ին, նա շրջանում թե՛ հայոց լեզվի և թե՛ գրականության օլիմպիադայում երկրորդ տեղ զբաղեցրեց, իսկ 2009-ին հայոց լեզվից շրջանային փուլի առաջին կարգի մրցանակակիր էր: Դպրոցական տարիներին նաև շարադրությունների տարբեր մրցույթների ակտիվ մասնակից էր՝ իր ստեղծագործական մտորումներով: Հեռվից հեռու բազմիցս տեղեկացել եմ նաև բուհական տարիների նրա ձեռքբերումների մասին:

    Իմ հուշերում Մարիետտան առայսօր էլ ուղեկցում է ինձ, երբ արդեն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ բաժինը և աշխատում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում իր մասնագիտությամբ: Նա մեկն է, ում սիրել ենք, ու նրա հետ կապված իմ հիշողություններում փայլատակում է մի օրինակելի աշակերտուհու ազնվագույն կերպար, ով միշտ էլ տեսանելի է եղել իր բազմակողմանի ընդունակություններով և ձեռք բերած գիտելիքներով:
    Ն. Պողոսյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (11.07.2019), Nelli Antonyan (11.07.2019), Լիա Մ (11.07.2019), Կարինե Զիլֆիմյան (12.07.2019)

  3. #62
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    458721.jpg

    Հետադարձ հայացք...
    Արմինե Լազարյան, 2008-ի հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր:

    Արմինե Լազարյանը դեռևս 8-րդ դասարանում ակտիվ մասնակցություն ցուցաբերեց հայոց լեզվի առարկայական օլիմպիադայում, որին հաջորդեց նույն առարկայի շրջանային մրցույթը՝ նվիրված հանրապետության նվիրյալ մանկավարժներից մեկին, որտեղ նա առաջին տեղ զբաղեցրեց:

    2008-ին նա ակտիվություն ցուցաբերեց գրականության օլիմպիադայում, իսկ շարադրությունների հանրապետական մրցույթում 2-րդ կարգի մրցանակակիր էր: Այդ նույն ուստարում, որպես հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի Արցախի Հանրապետության երրորդ կարգի մրցանակակիր՝ նա մասնակցեց Հայաստանի եզրափակիչ փուլին: Մինչ այդ ես և իմ աշակերտուհին կրթության նախարարության կողմից պարգևատրվեցինք:

    Ուսուցչի աշխատանքի լավագույն գրավականն իր աշակերտների հաջողություններն են, առավել ևս, երբ նրանք իրավունք են ստանում մասնակցելու օլիմպիադայի հայաստանյան փուլին: Զարմանալին այն էր, որ շրջկենտրոնում ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, երբ միշտ հնչեցնում էին նաև մրցանակակիր աշակերտների մասին, աշակերտուհուս անունը չհիշվեց, իմ անունն էլ նրանց կողքին էր, որոնց աշակերտները Ստեփանակերտում մասնակցել էին հանրապետական փուլին: Հաջորդ տարին՝ 11-րդ դասարանում, նա հայոց լեզվից նորից ակտիվ մասնակցություն ցուցաբերեց:

    Դպրոցն ավարտելուց հետո հետագա տարիներին՝ 2009-2013-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատն ավարտելով՝ հանրային ֆինանսների կառավարում մասնագիտությամբ, ընդունվել է Երևանի պետական կառավարման ակադեմիա, 2015-ին գերազանցությամբ ավարտել մագիստրատուրան: Աշխատանքի առաջարկություն է ստացել ՀՀ հարկային տեսչությունում, որտեղ առայսօր էլ աշխատում է:

    Արմինե Լազարյանի դպրոցական կերպարը միշտ ուղեկցել է ինձ նաև գրականության դասերին, տարբեր միջոցառումներում՝ հիացմունքի արժանի իր ասմունքելու շնորհով: Այս տարիներին էլ տարբեր ասմունքի մրցույթներում հեռվից հեռու իմ հայացքը փնտրել է սիրելի աշակերտուհուս, ում արտահայտիչ խոսքի հմայիչ ելևէջների արձագանքը միշտ լսելի է ինձ:
    Ն. Պողոսյան
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 11.07.2019, 10:40:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (11.07.2019), Լիա Մ (11.07.2019), Կարինե Զիլֆիմյան (12.07.2019)

  5. #63
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    412563.jpg

    Հետադարձ հայացք...
    Մարիամ Հարությունյան, 2010, 2011, 2012 թվականների հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր:

    Մարիամ Հարությունյանը զարմանալի ընդունակությունների տեր, սիրված աշակերտուհի էր դպրոցում, առավելապես նա հիացմունքիս արժանացավ, երբ 8-րդ դասարանում հասցրեց յուրացնել հայոց լեզվից այնքան գիտելիքներ, որ առարկայական օլիմպիադայում նրա մրցակցությունն իններորդցիների հետ էր:

    2010-ին շրջանում նա բարձր միավոր վաստակեց և շուտով Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր էր, ով իրավունք ստացավ մասնակցելու ՀՀ առարկայական օլիմպիադայի եզրափակչին՝ իր ուժերը փորձելով իններորդցիների հետ, որտեղ և արժանացավ գովասանագրի ցուցաբերած գիտելիքների համար:

    Հաջորդ տարին՝ 2011-ին, 9-րդ դասարանում սովորելիս նա հայոց լեզվի շրջանային փուլում առաջին տեղ զբաղեցրեց, նորից Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր էր, Հայաստանի եզրափակիչ փուլի մասնակից: Միաժամանակ նա այդ տարիներին փայլեց իր ստեղծագործական շարադրություններով: Մենք պարգևատրվեցինք Արցախի պաշտպանության բանակի և կրթության ու գիտության նախարարությունների կողմից՝ դիպլոմներ, պատվոգրեր, դրամական պարգևներ, լուսանկարներ թերթերի էջերում...

    2012-ին նա բնագիտական հոսքի աշակերտուհի էր, ում արդեն չէի դասավանդում, նաև պարզ էր նրա մասնագիտական կողմորոշումը, բայց հայոց լեզվի իր իմացությամբ նա նորից Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր էր, ով գովասանագրով վերադարձավ Հայաստանից:

    Միշտ էլ սիրտս լցվել է հպարտությամբ ու սիրով, երանություն եմ ապրել, որ մեր շնորհաշատ աշակերտները կարողացել են արդարացնել ուսուցիչներիս հույսերը: Այն մեր ծանր ու պատվաբեր աշխատանքի լավագույն գնահատականն է, իսկ Մարիամը երեք տարի անընդմեջ ուրախանալու առիթ է տվել մեզ, երբ հայտնվել է մրցանակակիրների շարքերում:

    Նա դպրոցն ավարտել է 2014-ին, ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Բուհն ավարտել է 2018-ին, այս օրերին սովորում է ծրագրավորման (կոդավորման) ակադեմիայում:
    Սիրելի աշակերտուհի, ով միշտ իմ հիշողություններում է, ով անուն ու հպարտություն է թողել դպրոցում իր արտակարգ ընդունակություններով, սովորելու պատրաստակամությամբ, ստեղծագործելու շնորհով, դպրոցականի օրինակելի կերպարով:

    Ն. Պողոսյան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #64
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    66345724_.jpg

    Հետադարձ հայացք...
    Լիլիթ Հարությունյան, 2012 և 2013 թվականների հայ գրականության առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր:

    Տարիների հեռվից ուզում եմ չափել աշակերտուհուս հայ գրականության հանդեպ ունեցած սերը, որ զուգահեռվում էր հայոց լեզվի իմացությամբ, նրա գրագետ խոսքով, ստեղծագործական իմաստալից շարադրություններով, ասմունքելու շնորհով: Եվ յուրաքանչյուր ասպարեզում նա տեսանելի էր, միշտ նրան ուղեկից էին մրցանակային առաջնակարգ տեղերը, իսկ ուսուցչուհուս համար հպարտություն էր, որ նա այդ առարկաների հանդեպ ունեցած սիրով հաղթահարեց տարբեր մրցույթներ և առարկայական օլիմպիադաներ:

    2012-ին՝ 10-րդ դասարանում սովորելիս, թե՛ հայոց լեզվից և թե՛ հայ գրականությունից նա շրջանում առաջնակարգ տեղ զբաղեցրեց, շուտով որպես Արցախի հանրապետական փուլի հայ գրականության մրցանակակիր՝ մասնակցեց Հայաստանի առարկայական օլիմպիադայի եզրափակչին, որտեղ ցուցաբերած գիտելիքների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվեց գովասանագրով:

    Նույն հաջողությունները նա ցուցաբերեց 11-րդ դասարանում 2013-ին: Բազմաթիվ դիպլոմներ, պատվոգրեր, դրամական պարգևներ, նվերներ՝ առարկայական օլիմպիադաների և շարադրությունների տարբեր մրցույթների շրջանային և հանրապետական փուլերում ունեցած ձեռքբերումների համար: Եվ դրանց ավելացած այն անչափելի մեծ ուրախությունը, որ նա Հայաստանում հայ գրականությունից ցուցաբերած խոր գիտելիքների համար արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի:

    Արցախի նախագահի նստավայրում շուտով պարգևատրության արարողություն էր: Դասավանդող ուսուցչուհիս հրավիրված չէր, վերևից ուղղորդված էր, որ աշակերտուհիս պիտի ներկայանա դպրոցի տնօրենի, կրթության բաժնի վարիչի և շրջանի վարչակազմի ղեկավարի հետ: Չնայած հնարավորություն չունեցա նման արարողության ժամանակ վայելելու այդ մեծ հաղթանակը, բայց տարիներ շարունակ ուսուցչուհուս ուղեկցել է այն մեծ հպարտությունը, որ պարգևել է ինձ խելացի աշակերտուհիս:

    Նա դպրոցն ավարտել է 2014-ին և ընդունվել Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: Բուհն ավարտել է 2018-ին, այժմ սովորում է նույն համալսարանի` սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապեր (մագիստրատուրա) բաժնի 2-րդ կուրսում:

    Սիրելի աշակերտուհիս իմ դասերին առայսօր էլ ուղեկցում է ինձ՝ իր ընդունակությամբ, մեղմ ու հանգիստ բնավորությամբ, սովորողին հատուկ նոր բացահայտումներով, տարբեր հետաքրքրություններով, ընդհանրապես՝ դպրոցականի հրաշալի կերպարով:

    Ն. Պողոսյան

  8. #65
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    66909445.jpg
    Հետադարձ հայացք... Դավիթ Հարությունյան, 2015-ի համահայկական ասմունքի փառատոնի, 2015-ի հայ գրականության և 2016-ի հայոց լեզվի առարկայական օլիմպիադաների Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր:

    Դավիթ Հարությունյանն այս օրերին զինվորական ծառայության մեջ է, դպրոցական տարիների իմ հպարտությունը, սիրելի աշակերտ, ով բազմիցս հիացրել է ինձ իր ասմունքելու շնորհով, հայոց լեզվի և գրականության հանդեպ ցուցաբերած առանձնակի հետաքրքրությամբ, ուսուցչուհուս մատուցած անակնկալներով: 2015-ին՝ 10-րդ դասարանում, նա հայ գրականության առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր էր, ով մասնակցեց Հայաստանի եզրափակիչ փուլին: Վերադարձավ, այդ նույն օրն այցելեց ինձ, ձեռքին խնձորներ էին... Պարզվեց վերադարձի ճանապարհին նա եղել է Սևակի տուն-թանգարանում, գրողի հայրենի տան այգու խնձորներից հյուրասիրվել էր, որից անմասն չթողեց նաև իր ուսուցչուհուն:


    Արցախի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ մենք պարգևատրվեցինք նախարարության պատվոգրերով և ստացանք դրամական պարգև:

    Ամիսներ անց նա Շուշիում մեկնարկած ասմունքի համահայկական չորրորդ փառատոնի երրորդ կարգի մրցանակակիր էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մասնակցում էին 61 ասմունքող Հայաստանից ու Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սիրիայից, Ջավախքից, Իրանից, և 42 ասմունքող Արցախից: Ուսուցչուհուս համար մեծ հպարտություն էր, որ նա Երևանում մասնակցեց համահայկական փառատոնի եզրափակիչ փուլին, զբաղեցրեց պատվավոր 2-րդ տեղը, ստացավ թանկարժեք նվեր:

    2016-ին՝ 11-րդ դասարանում սովորելիս, ապրիլյան պատերազմական օրերին, երբ դպրոցի զանգը լռել էր, նա մի նոր անակնկալ մատուցեց ինձ: Մասնակցել էր Հայաստանի առարկայական օլիմպիադայի հայոց լեզվի եզրափակիչ փուլին և արժանացել ՀՀ ԿԳ նախարարության կողմից գովասանագրի:

    Դավիթը հետագայում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների նույնանուն բաժնում ուսանող էր, հասցրեց մեկ կիսամյակ սովորել ու 2018-ին զորակոչվեց զինվորական ծառայության: Նա հայրենիքի պաշտպան է, իմ հիշողություններում մնացած բարձր մշակույթով, անբասիր վարքագծով դպրոցականի ազնվագույն կերպար:
    Ն. Պողոսյան

  9. #66
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27896
    44770.jpg

    Հարցազրույցս Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2014-15 ուստարվա շրջանավարտի հետ է, ով ծննդավայր եկավ Երևանից և այցելեց ինձ: Նա գիրք նվիրեց ուսուցչուհուս, որն էլ առիթ հանդիսացավ զրուցելու Աննա Գրիգորյանի բուհական մասնագիտության և գրքերի աշխարհում նրա աշխատանքային գործունեության մասին: Դպրոցում չեմ դասավանդել, բայց հայոց լեզվի անհատական պարապմունքներին ականատես եմ եղել նրա ընդունակություններին և աշխատասիրությանը, միաժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ընդունելության բոլոր քննություններին ամենաբարձր միավոր վաստակած շրջանավարատն էր Արցախից:

    Նատաշա Պողոսյան-Գիտեմ, որ արդեն ավարտել ես տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտությունը գերազանց գնահատականներով, այս օրերին աշխատում ես Երևանի «Բուկինիստ» ՍՊԸ-ում: Արդյո՞ք այն որևէ առնչություն ունի քո մասնագիտության հետ:

    Աննա Գրիգորյան-Ներկա դրությամբ ֆինանսական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ: Համալսարանն այս տարի ավարտեցի, այնտեղ բավականին շատ տեսական գիտելիքներ ստացա, բայց մասնագիտական հմտություններ ձեռք բերեցի իմ նոր աշխատանքում: Դրան զուգահեռ՝ բազմակողմանի ծանոթությունների, նոր միջավայրի ստեղծման առիթ տվեց այն, նաև իմ որոշ նպատակների իրականացումն եմ տեսնում այդ աշխատավայրում, որտեղ ավելի եմ կատարելագործվում:

    Նատաշա Պողոսյան-Արդյո՞ք որևէ հետաքրքրություն ունեիր «Բուկինիստի» աշխատանքային գործունեության մասին: Ֆինանսական ասպարեզ և գրքերի աշխարհ՝ այդ ընկերության մասնաճյուղ համարվող տարբեր գրախանութների գործունեությամբ:

    Աննա Գրիգորյան-Ուսանողական տարիներին հաճախակի անցել եմ «Բուկինիստի» գրախանութների կողքով: Միշտ էլ ընթերցասեր եմ եղել, ինձ ավելի շատ հետաքրքրել են գեղարվեստական գրքերը: Անգամ մեծ ցանկություն եմ ունեցել՝ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվել այդ ընկերությունում իմ մասնագիտությամբ, բայց շատ մոտիկից զգալ նաև գրքերի բույրը, որ անչափ գերում է ինձ: Իսկ գրքերի, ընթերցանության հանդեպ առավել մեծ սեր ծնվեց հատկապես ուսանողական տարիներին, երբ մեզ հռետորական արվեստ էր դասախոսում Վալերի Միրզոյանը: Նա մեզ սովորեցրեց սիրել գիրքը, բոլոր ուսանողներս ընթերցում էինք, մեզ համոզեց, որ մենք ծնված օրվանից հանճար ենք ու այդ իսկ գիտակցությամբ սիրեցինք գիրքը:

    Նատաշա Պողոսյան -Բացի ընթերցանությունը ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամերին:

    Աննա Գրիգորյան -Հաճախում եմ ծրագրավորման դասընթացների, աշխատանքից հետո նոր լեզու եմ սովորում՝ գերմաներեն: Նաև սովորությանս համաձայն՝ սիրում եմ հաճախել ազգային պատկերասրահ կամ որևէ թանգարան, դա պարտադիր է, թեկուզ և ամիսը մեկ անգամ:

    Նատաշա Պողոսյան - Ի՞նչ նոր նպատակներ ունես:

    Աննա Գրիգորյան-Նոր ուսումնականից ցանկանում եմ սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Գերմաներենի իմացությունն ինձ անհրաժեշտ է, որպեսզի հետագայում կարողանամ կրթաթոշակային ծրագրի սահմաններում շարունակել ուսումս և ավարտել մագիստրատուրան Գերմանիայում:

    Նատաշա Պողոսյան – Ուրիշ ի՞նչ ասելիք ունես, որ իմ հարցերում չէի ընդգրկել:

    Աննա Գրիգորյան-Որտեղ էլ լինեմ, իմ սիրտն Արցախում է, ու այդ իսկ զգացողությամբ կշարունակեմ իրականացնել նպատակներս:

    Նատաշա Պողոսյան-Սիրելի՛ Աննա, շնորհակալություն այս հարցազրույցի համար, շարունակական գիտելիքների ձեռքբերման և աշխատանքային գործունեության ընթացքում նորանոր վերելքներ, նպատակների իրականացում եմ ցանկանում քեզ:

    Աննա Գրիգորյան-Իմ այցելելու նպատակը Ձեզ տեսնելն էր, տիկի՛ն Պողոսյան, բայց այս հարցազրույցով գեղեցիկ անակնկալ մատուցեցիք ինձ, ես էլ շատ շնորհակալ եմ:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-12111.html

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 275
    Վերջինը: 02.06.2019, 21:05
  2. ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.03.2019, 12:03
  3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 11.04.2018, 00:35
  4. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  5. Հանրային քննարկում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2025ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.11.2015, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •