Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

  1. #31
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    560
    Հեղինակության աստիճան
    13323

    Շնորհավորում եմ ԿՏԱԿ-ի 15-ամյակը

    Շնորհավորում եմ ԿՏԱԿ-ի գործունեության 15 տարին: Այս վերջին ամիսներին, ինչ ծանոթացել եմ Հայկական կրթական միջավայրին, ինձ թվում է՝ գտել եմ այն, ինչ վաղուց փնտրում էի:

    Առանձնակի շնորհավորանքս Մանուշակ Ավետիսյանին, ԿՏԱԿ-ի բոլոր աշխատողներին՝ հանձին տնօրեն Արտակ Պողոսյանի:

    Այդ տարածքն ինձ ձգում է, համոզված եմ, որ այն հարազատ տուն է դարձել նաև բազմաթիվ ուսուցիչների համար՝ իրենց մտորումներով, մանկավարժական փորձի փոխանակմամբ, տարակարծությամբ, միմյանց գնահատելու բարի նախաձեռնությամբ...

    Շնորհավորում եմ այդ լուսավոր օրը ու նաև զգում, որ թեպետ 15 տարի ուշացել եմ, թող այնքան շարունակական լինի նրա գործունեությունը, որ սերնդափոխության ճանապարհին այդ կառույցն անընդհատ դառնա ուսուցման ու դաստիարակության, նորարարության ու գիտելիքների նորովի ձեռքբերման լուսավոր աղբյուր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (18.03.2019)

  3. #32
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    560
    Հեղինակության աստիճան
    13323

    Գրքի նվիրում... Հանդիպում այդ գրքի մի քանի «հերոսների» հետ

    78.jpg 79.jpg92.jpg

    Անցած օրերի հետ եմ...Այդ գիրքը՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», որ նվիրվեց արձակագիր Լևոն Ադյանի՝ կյանքից անժամանակ հեռացած Մհեր ու Զորայր որդիների հիշատակին, մտավ դպրոց դեռ մինչ ուսումնական տարին սկսվելը: Այս օրերին այն մեծագույն հարգանքով նվիրեցի շատերին ու դեռ կնվիրեմ արժանավորների, բազմաթիվ ընթերցողների...Ակնածանքով նվիրեցի նրանց, ովքեր արժանի ներդրում ունեն այս գրքի հրատարակության գործում՝ հանձինս ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանի և գրքի խմբագիր Լուսինե Ղարախանյանի:

    Սիրով նվիրեցի ուսուցիչներին, ովքեր աշխատում են ինձ հետ կամ թեկուզ հեռուներում, ընդհանրապես, նվիրեցի նրանց, ովքեր այդ գիրքն ունենալու անհրաժեշտությունն ունեն... Հպարտության ու գեղեցիկի զգացողություն կա հոգումս, որ այս գիրքը դարձել է շատերի համար հետաքրքիր ու ցանկալի: Այս գիրքը հուշում է ինձ, որ նվիրելու այս ապրումներն էլ շատ ավելի հրապուրիչ են, որքան որ գրքի ծննդյան հետ կապված դրական հույզերը: Այն մեծագույն սիրով իրենց ձեռքն առնելու ակնկալիքն ունեն գրքի մասին գրախոսականով իր կարծիքն արտահայտած Արցախի բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը, հեռուներում ապրող, գրքի հրատարակությանը ֆինանսապես օժանդակող լոսանջելեսաբնակ բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանը, գրող Լևոն Ադյանը, ով ապրում է Սանկտ Պետերբուրգում, և այս օրերին՝ նրա իսկ ֆինանսական միջոցներով, նույն 250 օրինակ տպաքանակով, վերահրատարակվում է գիրքը՝ նաև Մարտակերտի շրջանի դպրոցներին բաժանելու ահրաժեշտությամբ, այդ թվում Չլդրանի ու Առաջաձորի կրթօջախներին, որտեղ տարիներ առաջ սովորել էր գրողը:

    Այդ գիրքը մեծագույն սիրով նվիրեցի մեր դպրոցականներին, առանձնապես նրանց, ովքեր դարձան այս գրքի գործող դեմքերը: Այդ նրանք էին՝ մեր դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտները, ովքեր ավարտեցին դպրոցը, նրանցից շատերը բարեհաջող ընդունելության քննություններ հանձնեցին և շուտով կմտնեն տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

    Նրանց հետ հանդիպումն իրենց դասարանում ինձ թվաց մի նոր վերջին դաս էր, չնայած հարգելի բացակայողներ ունեինք: Իսկ նոր դասն սկսվեց գրողի մասին իմ զրույցով, այս գրքի հրատարակության անցած ճանապարհով, այս գիրքն ընթերցողներին նվիրելու իմ մեծագույն ցանկությամբ, նրանից դասեր քաղելու ակնկալիքով, մեր անցած օրերի հիշողությամբ, որ գրողի գրքերի հետ էին կապված, մեր կազմակերպած գրքերի քննարկումներով, նրանց պատրաստակամությամբ, որ անցած մի ուսումնական տարի մեզ կապել էր մի գրողական աշխարհի հետ, ով դպրոցական ծրագրում չկար:

    Մեր շրջանավարտների հետ լուսանկարվեցի՝ համոզված, որ տարիներ կանցնեն, այդ տարիների հետ կմեծանան նրանք, բայց գրքի իմ այս «հերոսները» կմնան նույն դպրոցականները՝ հենց իրենց այս լուսանկարներով, որ հիշողություն կդառնան, ու տարիները ափսոսանք կծնի նրանց մոտ, որ անցածը նորից չի վերադառնա, բայց իրենք այս գրքում կմնան՝ որպես գրողի կյանքով ու նրա ստեղծագործությունների գրական կերպարներով ապրող դեռահասներ:

    http://www.usarmenianews.com/am-n-9490.html

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (18.03.2019), Մարիամ Սարգսյան. (17.03.2019)

  5. #33
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    560
    Հեղինակության աստիճան
    13323

    Ուսուցիչն ու գրողը՝ անտեսանելի զրուցակիցներ

    288.jpg
    ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի գիրքը «Հեռացող եզերքի» բազմաթիվ արձագանքներից մեկն է՝ իր խտության ու ինքնատիպության մեջ խրախուսելի: Մեր ժամանակներում ստեղծվող արժեքավոր շատ գրական գործեր դուրս են մնում գրականության դպրոցական ծրագրերից: Այս գիրքը գալիս է հուշելու, նաև սովորեցնելու, թե ինչպես ծրագրից դուրս գրողներին դարձնել աշակերտության սեփականությունը: Ճիշտ հասկանալով գեղարվեստական գրականության գործառույթները՝ գրականության վաստակաշատ ուսուցչուհին տարբեր եղանակներ ու մեթոդներ է հուշում գրողի գրական ժառանգությունն աճող սերնդին ճիշտ մատուցելու համար: Գրքում տեղ գտած բազմաթիվ աշակերտների գրավոր արձագանքներն ուսուցչուհու հաջողությունների վկայություններն են:

    Ուշագրավ են նաև «Իրիկնային աղջամուղջ» և «Անձրևից հետո» ժողովածուներում ընդգրկված մի շարք ստեղծագործությունների վերլուծությունները, որոնցում գրողի ստեղծած իրականությունը, մարդկային զգացումներն ու իդեալները նորովի են սինթեզվում ուսուցչուհու գեղարվեստական խոսքում ու համոզմունքներում: Պատկերավորման արտահայտչական միջոցներով, բառապաշարի շերտավորման նուրբ զգացողությամբ նա կարողացել է հմտորեն ներկայացնել Լևոն Ադյանի աշխարհընկալումն ու կենսազգացողությունը, գրողի ասելիքի արժեքայնության նշաձողը և դա մանկավարժի բարձր վարպետությամբ փոխանցել աշակերտներին:

    Մանկավարժի իր վերլուծություններում ուսուցչուհին կարողացել է հավուր պատշաճի ներկայացնել Ադյանի ստեղծագործությունների թեմատիկայի արժանիքները՝ բնությունից մինչև մարդկային կերպարներ, զգացմունքներ ու ապրումներ: Ուսուցիչն ու գրողը դառնում են անտեսանելի զրուցակիցներ` իրական ու անդին, և այդ չիրականացված զրույցը օրգանապես կապվում է տեքստին ու ենթատեքստին՝ այն դարձնելով նպատակային, դիպուկ և ներգործուն: Գրողի տառապանքը դառնում է ուսուցչուհու տառապանքը, հեռացող եզերքում ապրող մարդկանց հոգսը՝ նրա հոգսը:

    Լևոն Ադյանի ստեղծագործությունները դարձնելով լայն քննարկման նյութ՝ Նատաշա Պողոսյանը կարողացել է ներկայացնել գրողի ասելիքի ճշմարտությունը, հայրենիքը սիրելու, ճշմարիտ ապրումին ու խոհին հարազատ լինելու մղումը: Ճշմարտացիություն ու թափանցիկություն, զերծ սենտիմենտալ ու մակերեսային դիտարկումներից. այսպիսին է ուսուցչուհու ասելիքը, ինչը՝ որպես արժեք, փոխանցել է աշակերտներին: Նման մեթոդական ձեռնարկները ցպահանջ են մեր դպրոցներում՝ գրականության դասերի արդիականությունը ապահովելու համար:

    Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

    http://www.usarmenianews.com/am-n-9170.html

    35.jpg 98 (2).jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 15.03.2019, 16:48:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (18.03.2019), Մարիամ Սարգսյան. (17.03.2019)

  7. #34
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    560
    Հեղինակության աստիճան
    13323

    ԱՅՆ ԿԱՊՈՒՅՏ, ՇՔԵՂ ԿԱԶՄՈՎ ԳԻՐՔԸ

    -72.jpg

    Հայացքս սահում է տետրի թերթի վրա գրած տողերով, որ դասամիջոցին ինձ էր հանձնել 8-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հակոբջանյանը: Ուսուցչուհուս ուղղված հրաշալի խոսքեր կային, բայց առանցքում այն կապույտ, շքեղ կազմով գիրքն էր, որ վերջերս նա նվեր էր ստացել հեռավոր Սանկտ Պետերբուրգում ապրող արձակագիր Լևոն Ադյանից: Եվ հիշողությանս մեջ այդ տողերն ինձ տանում են այն փետրվարյան օրերը. «Բաքվի և Սումգայիթի ողբերգական օրերի մասին ուսուցչուհիս շատ էր պատմել, մի անգամ էլ նա դասարան մտավ` ձեռքին մի կապույտ կազմով գիրք: Նա մեծ հուզմունքով խոսեց մեր հայրենակից գրող Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի մասին: Մենք էլ հուզվեցինք, նույնիսկ ցանկություն հայտնեցինք` անձամբ հանդիպել գրողին, նաև կարդալ նրա ստեղծագործությունները»:

    Ես մի պահ ընդհատում եմ ընթերցելը, բայց վերհիշում եմ իմ աշակերտուհու` այն օրերին գրած շարադրանքից տողեր. «Ես ուրախ եմ, որ իմ մայրիկն էլ սովորել է այն նույն դպրոցում, որի տաղանդավոր սաներից մեկն է եղել Լևոն Ադյանը: Ես վաղուց քաջածանոթ եմ նրա անվանը, խոստանում եմ ընթերցել նրա բոլոր ստեղծագործությունները, նաև շնորհակալ եմ իմ հայրենակցին, որ այս գրքով ես հասկացա, թե ինչ է Սումգայիթը»:

    Այս սիրուն, հրաշալի աղջնակի խոսքերում նորից վերապրում եմ ապրիլյան տառապալից օրերը, երբ արկակոծվող Մարտակերտի հողը ցավից ճաք էր տվել, իսկ այնտեղ ապրող բնակչությունը փրկության մի նոր ապաստան էր փնտրում: «Ապրիլյան տեղահանության ժամանակ ես Առաջաձոր գյուղում էի` իմ պապիկի տանը: Բոլորովին պատահական գրքերի պահարանում տեսա արդեն ինձ ծանոթ այն շքեղ, կապույտ կազմով գիրքը: Իսկույն ձեռքս առա այն, շոշափեցի, սկսեցի թերթել, պատերազմական սարսափելի օրերն ապրեցի այդ գրքով: Հիմա շատ ուրախ եմ, որ նորից մեր բնակավայրում եմ և հաճախում եմ իմ հարազատ դպրոցը»:

    Մի նոր կարոտ ուսուցչուհուս տանում է դեպի այդ դասարանը, որտեղ անցած ուսումնական տարում այդ աշակերտներին դասավանդել էի: «Նա շատ սիրվեց աշակերտներիս կողմից իր յուրահատուկ դասավանդման ձևերով, և երբ սկսվեց նոր ուսումնական տարին, փոխվեց մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին: Բայց նա չմոռացավ մեզ, երբեմն մտնում է մեր դասարանը, մի օր էլ ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Շատ անսպասելի, բայց ցանկալի էր, որ տիկին Պողոսյանն ինձ նվիրեց Լևոն Ադյանի` այն կապույտ կազմով վեպը, որ այս օրերին դարձավ իմ սեղանի գիրքը: Այդ պահին շատ հուզվեցի, շփոթվեցի, սակայն մեծ հպարտություն ապրեցի` ստանալով նվեր մի մարդուց, ով ճանաչված արձակագիր է, մեծատառով հայ մարդ»:

    Նրա գրած տողերում մեր հայրենակից գրողի հարազատ ծննդավայրի ու այնտեղից սերված մի ազգի հրաշալի պատմություն կար, որ հպարտության զգացումով էր լցրել մեր գեղեցկատես դպրոցականի հոգին. «Ես նաև շատ հպարտ եմ, որ իմ պապիկը` Լենոր Հակոբջանյանը, ծնունդով Չլդրան գյուղից է` Ադյանի հայրենակիցը: Նա Սուքիաս (Սերգեյ) Հակոբջանյանի որդին է, նրանք սերում են Չլդրանի Սևունք կամ Միրումանց ազգից: Իսկ պապիկիս մայրը հարևան Առաջաձոր գյուղից է, արդեն իննսունն անց, բայց առույգ մեր մեծերը հիմա էլ կան, ապրում են Մարտակերտում` իրենց հիշողություններում պահելով հայրենի գյուղը, նախնիներին, սրբավայր դարձած պապենական գերեզմանները»:

    Վերջին տողերը մի նոր հիացմունքով եմ ընթերցում, որտեղ շնորհակալական խոսքերին զուգահեռ, արցախցուն հատուկ հյուրասիրությամբ` գրողի հետ մի նոր հանդիպման մասին է ակնկալվում. «Շնորհակալ եմ իմ ուսուցչուհուց նման անակնկալի ու այսպիսի հրաշալի հնարավորություն ընձեռելու համար: Հուսով եմ, որ մի օր մեր հյուրընկալ հարկի տակ կհանդիպենք մեծ արձակագրի հետ»:

    Չգիտեմ ինչու, ես ինքս էլ հուսով եմ, որ մի օր Ադյան գրողի նոր այցելություն կլինի Արցախ, մի նոր հանդիպում` այս անգամ նաև իր գիրքն ընթերցող մեր դպրոցականների հետ:

    Հայկական լրատվական՝ Լոս Անջելեսից, «Մանկավարժի անկյուն», 2016-09-20

    http://usarmenianews.com/am-n-5623.html

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (18.03.2019)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.03.2019, 12:03
  2. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 266
    Վերջինը: 17.02.2019, 01:24
  3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 11.04.2018, 00:35
  4. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  5. Հանրային քննարկում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2025ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.11.2015, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •