Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

  1. #1
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

    _21.jpg

    Տողը հրաշալի հնչեց. «ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ, ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ, ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ»:

    Ու ես հիացած եմ, որ այս միտքն արտահայտում է իմ աշակերտուհին, ով իր շարադրանքում բնաբանի խոսք էր ընտրել Ցիցերոնի միտքը.

    «ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՐՔԵՐ ՉԿԱՆ, ՆՄԱՆ Է ՀՈԳՈՒՑ ԶՈՒՐԿ ՄԱՐՄՆԻ»:

    Գրքից հեռացած նոր սերնդի խոսք էր սա, որ լսեցի զարմացած ու մեծագույն բերկրանքով:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (18.02.2019), Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Անուշ Ղալայան (29.06.2019), Զարինե Ամիրյան (02.03.2019), Ռուզաննա Միրզոյան (07.03.2019), Մարիամ Սարգսյան. (18.02.2019), Մինասյան Նորա (27.02.2019), Հերմինե Խառատյան (20.02.2019)

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Քաղցր է շնչել հին գրքերի բույրը...

    Նա իր շարադրանքում բնաբանի խոսք էր ընտրել Ցիցերոնի միտքը.

    «ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՐՔԵՐ ՉԿԱՆ, ՆՄԱՆ Է ՀՈԳՈՒՑ ԶՈՒՐԿ ՄԱՐՄՆԻ»:

    Գրքից հեռացած նոր սերնդի խոսք էր սա, որ լսեցի զարմացած ու մեծագույն բերկրանքով:

    11-14....jpg

    Քաղցր է շնչել հին գրքերի բույրը...

    Մի պահ ընդհատում եմ նրան, հայացքս ուղղված է մյուսներին, որ պատրաստակամ եկել էին դասի՝ իրենց գրած տնային հանձնարարությունը կարդալու մեծ ցանկությամբ, որտեղ մեկը մյուսից հետաքրքիր կարծիքներ կային: Եվ Մերի Հակոբյանի տողի արձագանքը հոգումս՝ լսում եմ նրան, հետո մյուսներին, որ ընթերցում են իրենց շարադրանքը՝ ո՞րն է նախընտրելին՝ տպագիր գրքի՞, թե էլեկտրոնայինի ընթերցանությունը:

    «Շատ քչերն են գիրք ընթերցում, իսկ ես սիրում եմ արկածային գրքեր կարդալ: Քաղցր է շնչել հին գրքերի բույրը, առավել ևս, երբ դրանց արանքում հանգրվանել են չորացած ծաղիկների թերթիկները: Կարծես հիմա կարևորություն չեն տալիս տպագիր գրքերին, բայց դրանք պետք է հրատարակվեն, մարդիկ կլինեն այս աշխարհում, որ կկարդան լավ գրքերը հիացմունքով: Այն պետք չէ փոխարինել ոչնչով, երբ գրքի տողերը սովորեցնում են գթասրտություն, չարն ու բարին զանազանելու կարողություն, դարձնում մարդուն արդարամիտ, անաչառ, մաքրում հոգին, օգնում գնահատել մարդկային արժեքները»:

    http://www.usarmenianews.com/am-n-9941.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 18.02.2019, 19:59:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Զարինե Ամիրյան (02.03.2019), Ռուզաննա Միրզոյան (07.03.2019), Մարիամ Սարգսյան. (18.02.2019)

  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Նախընտրելի է գրքի էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր տարբերակը

    .11-14...jpg

    Այն հարցին, թե գրքի ո՛ր տարբերակն են նախընտրում, աշակերտները տարբեր կարծիքներ արտահայտեցին:

    «Իհարկե, գրքի էլեկտրոնային տարբերակը շատ մատչելի է, եթե ձեռքիդ տակ չկա տպագիր գիրքը, սակայն այն չի կարող զբաղեցնել գրքի պատվավոր տեղը: Իմ կարծիքով, գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ընտրել այն դեպքում, երբ շտապ անհաժեշտ է ինչ-որ կարևոր տեղեկություն ստանալ, այլապես ամբողջ գիրքն այդպես ընթերցել, համամիտ չեմ: Ինքս փորձել եմ կարդալ էլեկտրոնային տարբերակով, սակայն չէի կարողանում ինձ պատկերացնել գրքի հերոսների փոխարեն, ջերմություն չէի զգում և ոչ էլ՝ սրտի թրթիռ՝ կապված տագնապալի որևէ իրադարձության հետ: Ինձ համար այն միայն սառը տեղեկության աղբյուր էր, ուրիշ ոչինչ»: /Խաչատրյան Անի/

    http://www.usarmenianews.com/am-n-9941.html

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Ռուզաննա Միրզոյան (07.03.2019), Մարիամ Սարգսյան. (18.02.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Ես կողմ եմ տպագիր և էլեկտրոնային գրքերի ընթերցանությանը

    -11-14.jpgԳրքից հեռացած նոր սերնդի խոսքերն են, որ լսեցի հոգուս խորքում ունեցած մեծագույն բերկրանքով, այն մեծ հույսով, որ ինչ տարբերակով էլ ընթերցելու լինեն, ողջունելի է, բայց երբևէ չպետք է թույլ տալ, որ հանուն այս նորի, վերացնենք այն հինը, որ գեղեցիկ է, ջերմությամբ լի:

    «Երբևէ այս հարցի շուրջ խորը չեմ մտածել, միգուցե պատճառն այն է, որ ես հեռացե՞լ եմ գիրք ընթերցելուց: Բայց երբ հարցի էությունն այդպիսին է, ապա ես ունեմ իմ սեփական և անփոփոխ կարծիքը: Թե որքանով է մատչելի էլեկտրոնային գրքի ընթերցումը, ապա կարող եմ սեփական փորձից ասել, որ պետք է ուղղակի մի փոքր համբերություն ունենալ և ուշադիր կարդալ մինչև վերջ:

    Ինձ թվում է՝ ես գերադասում եմ էլեկտրոնային տարբերակը, չնայած ժամանակ լինելու դեպքում նախընտրելի է ընթերցել տպագիր գրքի բնագիրը: Բայց կա այստեղ անհասկանալի հարց, թե ինչ կլինի գրադարանների վիճակը, այն կտանի դրանց գոյության ավելորդությանը, որին խստիվ դեմ եմ: Առանց այն էլ մարդը այս դարում հեռացել է բնականից ու իրականից և նախընտրում է «պատրաստին»: Ես կողմ եմ երկու տարբերակին՝ թե՛ տպագիր և թե՛ էլեկտրոնային գրքերի ընթերցանությանը, կարծում եմ դա չէ էականը, այլ կարևորը՝ ընթերցածը հասկանալն է»: /Գրիգորյան Նորա/

    http://www.usarmenianews.com/am-n-9941.html

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019)

  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Այս հմուտ, հանճարեղ լոռեցին

    35ee.jpg [ATTACH=CONFIG]H]9466[/ATTACH]

    Թումանյանի ծննդյան օրը վաղուց հայտարարված է «Գիրք նվիրելու օր»: Նպատակը հասարակության ուշադրության սևեռումն է գրքի հանդեպ: Այդ օրը նպատակահարմար գտա իմ հեղինակային գրքերից՝ «Գրողն ու ուսուցիչը... Ժամանակի մեջ և անդին», նվիրել այդ օրվա միջոցառման մասնակիցներին:

    Միջոցառումը, որ կազմակերպվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մամունցի կողմից, կրում էր «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» խորագիրը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձին: 8-րդ բ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթն իր բնույթով տարբերվում էր նախորդներից, որն արժանացավ դպրոցականների և ուսուցիչների ուշադրությանը:

    Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դասավանդող ուսուցչուհուն: Հայկական տարազով աղջիկները մի նոր շուք հաղորդեցին միջոցառմանը, իսկ հաղորդավարների խոսքում ցերեկույթի մուտքն ազդարարվեց սևակյան հանրահայտ տողերով. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել: Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն, Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…»

    Նրանց իսկ խոսքով, իրոք, մենք «թափառեցինք» Թումանյանի ստեղծագործության քառուղիներում, մտանք նրա պոեզիայի հուզական աշխարհը, հիշեցինք Անուշին, Գիքորի հետ նրա տառապանքն ապրեցինք, եղանք Լոռվա հեքիաթային աշխարհում, Մարոյի հետ տխրեցինք, մեր անբախտ պապերի օրհնանքը լսեցինք, բանաստեղծի ներկայությունն զգացինք մեր կողքին, տեսանք նրա լուսավոր հայացքը դեպի լուսավոր ապագան...

    Իսահակյանական տողերով «Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե՛ քառյակ, հեքիաթ թե՛ պատմվածք, հովվերգություն թե՛ վիպերգություն», և այդ հրաշք ստեղծագործություններին մենք առնչվեցինք նորից, բայց այս անգամ մեր դպրոցականների խոսքով, որտեղ մեկտեղվել էին հայ ժողովրդի ձգտումներն ու երազանքները, իրական կյանքն ու սոցիալական անարդարությունը, բանաստեղծի խոհն ու կենսասիրությունը, որ արտահայտվեցին գրողի տարբեր ստեղծագործությունների ասմունքով:

    Ինչպիսի~ համեմատություն, նաև՝ հարազատություն կար նշանավոր անհատների ճակատագրերի միջև, որ հրաշալիորեն ներկայացրին նրանք...Երբ Խորենացին ապրել ու ստեղծագործել էր դառն մթնոլորտի մեջ, Նարեկացին համեստ կրոնավոր էր, Ֆրիկը՝ ընչազուրկ ու դժբախտ, Սայաթ-Նովան՝ ճորտ, Աբովյանը՝ հասարակ գյուղացի...Իսկ մեծատաղանդ Թումանյանը իր նախորդների պես ծնվել էր անշուք միջավայրում, բայց բազմանդամ ընտանիքում: Մի՞թե զարմանալի չէ, որ խոնավ ու փոքրիկ տան մեջ էր ծնվել մեծ բանաստեղծը` ընտանիքի անդրանիկ զավակը ութ երեխաների մեջ: Հիշենք նաև, որ Թումանյանի մայրը հարս է եղել նահապետական մեծ ընտանիքում` քառասուն-հիսուն հոգուց բաղկացած գերդաստանում:

    9-րդ բ դասարանի աշակերտուհի Աննա Կարապետյանն իր հմայիչ ձայնով զարմացրեց բոլորիս: Թումանյանական էին այդ երգերը, ազգային պարն էլ «Կարնո քոչարին» էր, փոքրիկ բեմականացում կար նաև «Թմկաբերդի առումից»: Ամեն ինչ հաճելիորեն ընկալվեց բոլորիս կողմից, միջոցառման ավարտին բուռն ծափահարությունները դրա վկայությունն էին:

    Ուսուցչուհի Գոհար Մամունցին, ով կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթը, նվիրեցի Լ. Ադյանի «Հեռացող եզերք» վեպը: Միջոցառումն ավարտվեց տնօրեն Լիդիա Պետրոսյանի և ուսուցչուհուս կողմից տրված բարձր գնահատանքով, երիտասարդ ուսուցչուհուն ու աշակերտներին ուղղված շնորհակալական խոսքով:

    http://www.usarmenianews.com/am-n-10260.html
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 19.02.2019, 03:48:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Ռուզաննա Միրզոյան (07.03.2019)

  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795
    Գիրք նվիրելու օր...

    Դպրոցում ավանդույթ է դարձել գրքի նվիրումը: Այսօր իմ հեղինակած «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքերից նվիրեցի Թումանյանի ծննդյան օրվա միջոցառման մասնակից աշակերտներին՝ հաշվի առնելով օրվա խորհուրդը:

    100.jpg 525448«77_364507947611082_8938625252842274816_n.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 19.02.2019, 22:32:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019)

  13. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում

    2017-10-12...jpg
    «...Նատաշա՛, ես այս երկու գիրքը համարում եմ քո նորածին արու թոռները: Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում, ապա համբուրում եմ քո ձեռքը, որ այս հրաշալի գործը կատարել ես»:

    Ակնածանքով ու երախտագիտությամբ լսեցի իմ գրքերի շնորհանդեսին արժանավոր մարդու խոսքը, այդ նույն զգացողությամբ տեսաերիզով այդ օրերին լսել եմ բազմիցս նրա ելույթից պատառիկներ, որ գիտության բարձունքին հասած մեծությունն է ասել այդ խոսքերը և հոգիս լցրել իր հանդեպ ունեցած պատկառանքով:

    Միշտ էլ ոգեշունչ է եղել իմ ուսանողական տարիների դասախոս, բոլորիս կողմից հարգված անհատականության՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքը, որ բազմիցս հնչել է Մարտակերտի հասարակության առջև իմ կազմակերպած միջոցառումներում՝ դա լինի դասական գրողներին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթներ թե շնորհանդեսներ, որոնց նա միշտ էլ պատրաստակամությամբ իր մասնակցությունն է ցուցաբերել՝ իր բազմակողմանի գիտական վերլուծություններով, հետաքրքիր խոսքով՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

    Ես նրան տեսնում եմ տարիների հեռվից դեռ այն ուսանողական օրերին՝ բոլորիս հետ այնքան մտերմական ու ազնիվ հարաբերությամբ: Նա ինձ երևում է հետուսանողական տարիներին ու միշտ՝ իր վառ հիշողությամբ, ուսանողուհուս հանդեպ ունեցած բարձր գնահատանքով: Ես նրան տեսնում եմ մայրաքաղաքում կայացած տարբեր միջոցառումների իմ մասանակցությամբ՝ մեր դասախոս, մեզ համար միշտ էլ «ընկեր Խանյան» մնացած հրաշալի մարդու հետ առերեսվելով:

    Նա ինձ երևում է 2013-ին՝ իմ առաջին գրքի՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսին՝ այդ գրքի մասին իր գիտական վերլուծությամբ, ու երբևէ չի մոռացվում գնահատանքը նրա, որ իր իսկ խոսքով՝ այն դարձավ «Օրինակելի «Թղթապանակ»՝ անհրաժեշտ բոլոր ուսուցիչներին» և բաժանվեց Արցախի դպրոցներին:

    «Մանկավարժի օրագրի» մասին քիչ է ասել, որ այստեղ զրույց կա, մեր աշակերտների խոսքը կա, այս գրքով Նատաշան ստեղծել է մեր ժամանակաշրջանի գեղարվեստական և վավերագրական պատկերը: Կանցնեն տասը, քսան, երեսուն տարիներ...Անպայման այս գրքով ճանաչվելու է մեր ապրած ժամանակաշրջանը: Այստեղ նա ոչ թե հանդես է գալիս ժամանակի օրագիր ստեղծող, այլ նա, պարզապես, որպես ինքնակենսագրական երկ, ստեղծել է հայ ուսուցչուհու կերպար: Նատաշա Պողոսյանն այստեղ հայ ուսուցչուհու գեղարվեստական կերպար է, նաև ստեղծել է աշակերտների կերպարներ: Այստեղ է այդ գրքի պատմական, արդիական նշանակությունը, առավելապես՝ նրա գործառնական նշանակությունը:

    ....Այսպիսի ոգի ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել, այսպիսի երեխաներից, որոնց մասին Նատաշա Պողոսյանն է գրել, ոչ ոք չի կարող Արցախ խլել... Արցախը Արցախ է, Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, և այդպես էլ լինելու է...

    Նատաշա Պողոսյանը շատ բարձր մակարդակով գիրք է ստեղծել: Ես ծանոթացել եմ նաև Լևոն Ադյանի մասին գրած նրա «Գրողն ու ուսուցիչը...» գրքի էջերին: Այս գիրքը ևս նրա խիզախություններից մեկն է: Այս գրքերով և նրա տաղանդով ես հիանում եմ, հիանում եմ և շնորհավորում նրան, նաև հպարտ եմ, որ նա եղել է ուսանողական տարիների իմ գերազանցիկ ուսանողուհին...»:

    http://www.usarmenianews.com/am-n-9769.html[
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 19.02.2019, 22:55:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Մարիամ Սարգսյան. (20.02.2019)

  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Մարտակերտում գրել այսպիսի գիրք, իսկապես հերոսություն է

    201.jpg

    «Մարտակերտում գրել այսպիսի գիրք, իսկապես հերոսություն է...Ժամանակ եմ ունեցել թերթելու Պողոսյանի «Մանկավարժի օրագիրը»: Գրքում բավականին հուզիչ էջեր կան, բավականին հետաքրքիր պատմություններ: Թող ների Աստված ինձ, որ ասում եմ՝ հետաքրքիր.... Գրքում ես հանդիպեցի ցնցող տողերի, երբ երեխան մատներ չունի, ձեռք է բարձրացնում, սկզբում թաքցնում է այդ ձեռքը, որ մատներ չունի, հետո վարժվում է դրան...Սա գեղարվեստական մի ամբողջ երկի համար բավականին հետաքրքիր նյութ է: Եվ այսպես է ստեղծել այս գիրքը Նատաշա Պողոսյանը, նաև ուրախ եմ, որ դեռ պիտի ծնվի այս գրքի երկրորդ մասը»:

    Ձեռքիս Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի երկերի ժողովածուն է, որը նվիրեց ուսուցչուհուս օրեր առաջ: Գրքում թողած նրա գրառումը բազմիցս ընթերցել եմ, այդ մի քանի տողում կարծես հայտնաբերում եմ այն նոր բառը, որ թևեր է տալիս մարդուն, տանում դեպի բարձունքներ...Ու այդ իսկ բարձունքի պատվանդանից կամաց-կամաց իջնում եմ կարծես ու համեստորեն ընթերցում նրա տողերը՝ գրքում թողած, որ հասանելի դարձան հանդիսատեսին իմ գրքերի շնորհանդեսի օրը՝ գրողի ընթերցմամբ:

    «Մեր հող ու ջրի ուսուցչական բարձունքուհուն՝ տիկին Նատաշային...Նրա գործի, կրակների առաջին գծում գրված տողի երկրպագումով՝ Վարդան Հակոբյան...»:

    202.jpg

    Ինձ ուղարկված շնորհանդեսի տեսաերիզն եմ դիտում: Բառ առ բառ փորձում եմ լսելիք դառնալ ու վերարտադրել յուրաքանչյուր ելույթ ունեցողի խոսք, որ կարծես դեռ նոր եմ լսում, նորովի ընկալում: Ու նորից Վարդան Հակոբյան գրողի կողմից ուսուցչուհուս ուղղված մեծարանքի խոսք, որ արձագանք էր տալիս դահլիճում, կերպավորում մտավորականիս: Բայց ի պատասխան այդ գնահատանքի՝ խոսքերս սպառվում են կարծես ու մեջբերում եմ տողերը նրա, որոնք ակնածանքով շարում եմ մեկընդմեջ:

    Նման խոսքերից հետո, որ ուղղված էր ուսուցչուհուս ու իմ աշակերտներին, մնում է խորին երախտագիտություն հայտնել Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մեր շատ հարգելի Վարդան Հակոբյանին:

    «...Այսօր մենք շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այստեղ, և առիթը մեզ տվեց մեր սիրելի տիկին Նատաշան: Չշտապեմ ասել, որ նա Արցախ աշխարհի, հայոց աշխարհի մտավորականության լավագույն կերպարն է: Երբ ես վերջերս ստացա նրա կողմից «Մանկավարժի օրագիր» և «Գրողն ու ուսուցիչը...» գրքերը, ճիշտն ասած, իմ աչքերի առջև կանգնեց մի բավականին երանելի մարդ մեր իրականության, մեր գրականության, գիտության համար...Շուշեցի ուսուցիչ Ա. Բահրաթյանը գրել էր հայոց հին տաղաչափական արվեստի մասին, որը մինչ այսօր իր այժմեականությունը չի կորցրել, և Չարենցը, կարդալով այդ գիրքը, լուսանցքում գրել էր. «Գիրք հանճարեղ և զարմանալի»:

    ...Մենք՝ Արցախի գրողներս, մտավորականներս, այսօր գտնվում ենք հերոսական Մարտակերտում, իսկապես հերոսական ժողովուրդ, հերոս զինվորներ, և այս հերոսականը շատ է պատշաճում մեր ուսուցչուհի Նատաշա Պողոսյանին: Նա ոչ միայն ուսուցչուհի է, այլև՝ հերոսուհի, որովհետև նա դպրոց է պահում, վաղվա զինվորին է կրթում մի դպրոցում, որը գտնվում է կրակի առաջին գծում բառի ամենաուղղակի իմաստով: Եվ կրակի առաջին գծում գրել այդպիսի գիրք, սա իսկապես հերոսություն է:

    Այն սպասված գիրք է ընթերցողի համար, այս գիրքն առանձնանում է իր գործառական նշանակությամբ: Ասում են՝ գիրքն օտարվել է, այս գիրքը չի օտարվի, այս գիրքն ունի իր ֆունկցիոնալ դերակատարությունը ոչ միայն Մարտակերտում, այլ, ընդհանրապես, հայ իրականության մեջ: Այս գրքում ոչ միայն մեր հոգսերն ու ցավերն են, այլ այս գիրքը սպեղանի է, ուղեցույց, թե ինչպես պետք է պահել Մարտակերտը, Արցախը, Հայաստանը, ինչպես ընդունել բոլոր արկերը, հարվածները, ինչպես Սարոյանն է ասում, բայց չմեռնել, չզոհվել, չընկնել, ապրել հողի վրա և այդ հողը քեզանով ապրեցնել:

    Այս գրքի մեծագույն խորհուրդը հենց սա է, որի համար շնորհակալություն եմ հայտնում Նատաշա Պողոսյանին, ով այսպիսի գիրք է ստեղծել: Սա բացառիկ է, բացառիկ է իր նշանակությամբ, իր ծննդով, բացառիկ է իր ծննդյան միջավայրով, իր աշակերտներով...

    Իմացա նաև, որ գրքի կազմի վրա նկարներ տեղադրելու մտահղացումը խմբագիր Լուսինե Ղարախանյանի կողմից է. այն ինձ բավականին շատ դուր եկավ: Թվում է՝ սովորական նկարներ են, բայց նրանք Պողոսյանի աշակերտներն են, որ կարծես Սևակի խոսքերով ասում են՝ մենք կանք, կլինենք ու դեռ կշատանանք... Շնորհակալություն եմ հայտնում մեր աշակերտներին, որ հանդես եկան, շնորհալություն նրանց, ովքեր այնքան լավ պարել գիտեն, երբ ուրիշ բան է պարելը կրակների տակ...»:

    http://www.usarmenianews.com/am-n-9766.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 20.02.2019, 08:53:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019)

  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Եթե գրքերն օվկիանոս են, ես պատրաստ էի խորտակվել այդ օվկիանոսում

    «Եթե գրքերն օվկիանոս են, ես պատրաստ էի խորտակվել այդ օվկիանոսում»:

    Աշակերտուհու անկեղծ խոսք, որ ընթերցեցի սիրով, ջերմությամբ:

    Ասում են՝ գրքից հեռացել է սերունդը: Երբեմն ես էլ համամիտ եմ լինում նման կարծիքին, որ մեր օրերում աշակերտը չի սիրում գիրք ընթերցել, բայց նաև առերեսվում եմ այսպիսի դպրոցականների:
    11-06.jpg
    Այդ օրը նա դասի չէր եկել: Մատյանի առաջին համարի՝ նրա անվան բաց վանդակում «բացակա» նշանակեցի՝ մյուս աշակերտներին ուղղված իմ հարցումով, թե ինչու է բացակայում Ալլա Աղասյանը: Իմ ձեռքին օրեր առաջ նրա գրած տողերն էին, որ դեռահասի անկեղծ խոսք էր՝ դեռ այս ուսումնականից 11-րդ գ դասարանում դասավանդող իր ուսուցչուհուն մասին, որ կարդացի ջերմությամբ, շնորհակալական զգացումով:

    «Տիկի՛ն Պողոսյան, անչափ շնորհակալ եմ, նաև շատ սիրում եմ Ձեզ: Դուք սրբություն եք դարձել մեզ համար, մեր հոգու հարազատ մասնիկը: Դուք կարճ ժամանակահատվածում դարձաք մեր սիրելին: Չգիտեմ՝ ինչ խոսքեր ուղղեմ Ձեզ, որովհետև հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, միևնույն է, չասված բառեր մնալու են... Մտածում էի երկար, բայց չէի կարողանում բարձրաձայնել: Կաշկանդվում էի փոքր-ինչ, բայց ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունեցա մտքերս հանձնել թղթին և Ձեզ փոխանցել խոսքերս»:

    Սա ինձ համար անակնկալ էր, չնայած այդ դասարան մտնելու առաջին օրվանից զգացել էի բոլոր աշակերտների՝ ինձ սևեռած հիացական հայացքները, որ այնքան դուրեկան էին, մեղմ, հետաքրքրասիրությամբ լեցուն, և որքա~ն հաճելի էր այդ հայացքների ներքո խոսել: «Ես ուրախ եմ, որ ունեմ նրա նման ուսուցչուհի: Ամեն անգամ ուշադիր նայում եմ նրան և զգում, թե ինչպես են բառերը մեղրի պես ծորում նրա շուրթերից: Եվ ինձ թվում է՝ հայտնվել եմ նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում»:

    Չնայած այդ դասարանի աշակերտները տեղ չէին գտել իմ հրատարակած գրքերում, բայց օրեր առաջ նրանց էլ նվիրեցի: «Ես աշխարհի չափ ուրախացա, քանի որ վաղուց հետաքրքրված էի, թե ինչ կլինի գրված նրա գրքերում մեսրոպյան սրբատառերով: Երբ նվիրեց, ես սկսեցի թերթել էջերը՝ նայելով վերնագրերին: Շտապում էի՝ շուտափույթ հասնել տուն և ընթերցել գիրքը: Ճանապարհին դանդաղ քայլում էի ու կարդում ուսուցչուհուս կենսագրությունը, որ գրված էր գրքի շապիկին: Իսկ երբ հասա տուն, անմիջապես զանգեցի տատիկիս ու ասացի, որ ինձ էլ ունեմ այդ գրքից: Իմ ուրախությամբ կիսվեցի նաև մորս հետ: Չէի պատկերացնում, որ նման զգացողություն կունենայի...

    Հաջորդ օրը դասին դեռ գրքի ազդեցության տակ էի: Ես ուշադիր նայում էի նրան: Հայտնվել էի նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում: Ինձ ուղեկցում էին նրա մտքերը, խանդաղատանքով էի լցվում՝ ամեն խոսք ընթերցելիս: Հասկացա, որ գիրքը լոկ տառերի և բառերի կապակցված ամբողջություն չէր, նրա տողերում տեսա սեր, տեսա անմնացորդ նվիրվածություն, ես ջերմություն զգացի՝ այն ընթերցելով: Գիրքը կարծես օվկիանոս լիներ, իսկ ես մեկը, ով լողալ չգիտեր, բայց խորասուզվում էր այդ օվկիանոսում: Օվկիանոսն անհատակ էր, զգում էի, որ գնալով ավելի ու ավելի խորանում եմ՝ շունչս պահած: Բայց եթե այդ գրքերն էին օվկիանոսը, ապա ես պատրաստ էի խորտակվել»:

    Ասում են՝ պետք չէ գրքեր հրատարակել, երբ գոյություն ունի էլեկտրոնային տարբերակը: Բայց վերջերս, երբ ցանկացա գիրք նվիրելու և այն թերթելու բերկրանքը քարացնել, որ նրանք հայացքները հառեն համացանցում տեղադրված սառը գրքերին, այդ դեռահասների դժգոհությունն էի լսում:

    http://www.usarmenianews.com/am-n-9895.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 20.02.2019, 22:52:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Վ. Հովհաննիսյան (20.02.2019)

  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,113
    Հեղինակության աստիճան
    27795

    Հեռուստասերիալներում լեզվական աղավաղումնե՞ր...

    ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ...

    Հեռուստասերիալներում լեզվական աղավաղումնե՞ր, թե՞ մեր
    խոսակցությանը համահունչ արտահայտություններ....


    Այս թեմայի շուրջ աշակերտներին առաջարկեցի կարծիքներ հայտնել: Եղան տարաձայնություններ, բայց մեծ էր նաև անակնկալը, երբ այսպես արտահայտվողը համեստ աշակերտուհի էր. «Դպրոցում որքան էլ գրական լեզուն պարտադիր լինի, որպես այս հասարակության անդամ և հեռուստադիտող, իմ ականջները կամաց-կամաց սովորում են «Էս ի՞նչ ցենտր շոր ես հագել» արտահայտությանը: Նույնքան հարազատ են դարձել նաև «Էրեխե´ք, գնանք մի քիչ տժժանք, ի՞նչ եք թթվել» կամ «Չգնա՞նք մի քիչ լռվենք» արտահայտությունները, չէ՞ որ այդ նույն ժարգոնով են խոսում նաև մեր շրջապատում շատ-շատերը, նույնիսկ՝ որոշ հեռուստասերիալների տարբեր հերոսներ»:
    Դպրոցում գրական լեզվի անաղարտության համար մաքառող ուսուցիչներս անելանելի վիճակում ենք հայտնվում: Հանրության մեծամասնության համար ախորժելի է հնչում շրջապատի և հեռուստասերիալների (խոսքը բոլորի մասին չէ) կերպարային լեզուն, նույնիսկ այսօրվա դպրոցականը փորձում է նմանվել այս կամ այն հերոսին՝ վերջինիս խոսակցական արտահայտություններով.
    Իմ ախմախ սանիկներին տեսե´ք:
    Ջհանդամը, թե տանում են:
    Չենք զռռում:
    Էլ զահլես չտանես:
    Այդտեղ հնչող կերպարային լեզուն, որ գրական լեզվի հետ չի կարելի նույնացնել, իր մեջ է առնում և´բարբառներ, և´ժարգոններ, և´օտարաբանություններ, նույնիսկ՝ գռեհկաբանություններ:
    Խոսակցական լեզվում ևս օգտագործվում են բառեր և արտահայտություններ, որոնք կոպիտ, գռեհիկ իմաստ ունեն: Կարելի է ասել, դրանք ընկալվում են որպես այդպիսին, բայց առանձին դեպքերում թափանցում են նաև գրական հայերենի, նույնիսկ գեղարվեստական գրականության մեջ, որտեղ իրենց բացասական ոճական ուժեղ երանգի պատճառով օգտագործվում են հերոսների խոսքի անհատականացման համար: Այդպիսի արտահայտությունները համարվում են գռեհկաբանություններ, որոնց գործածության հարցում կարող է լինեն տարբեր կարծիքներ, բայց իրականում դրա´նք էլ աղավաղում են մեր անաղարտ մայրենին: Որքանո՞վ են հաճելի հնչում այսպիսի արտահայտությունները:
    Շան թուլա, հերդ եմ անիծել:
    Մեր լակոտները էդտե՞ղ են:
    Հորդ քյալլեն, բա որ ասու՞մ էի:
    Էս փչացածի պատճառով մեր տունը քանդվեց:
    Այսպիսի բառերը հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված արտահայտություններ են, որոնք սովորաբար հասարակության մեջ հատկապես անկիրթ մարդկանց կողմից են հնչում:
    Ղարաբաղցու համար էլ իր բարբառը, որ մի ուրույն երաժշտություն ունի` համ ու հոտով, մեղեդայնությամբ, գրավում է բոլորին որպես ժողովրդական ստեղծագործություն: Այն գրական լեզվի հզոր ակունքներից է: Բայց գրական լեզվի մեջ տեղ չունեն հայերենի բառապաշարի որոշ շերտեր, այդ թվում նաև բարբառները: Գրական լեզուն պարտադիր է դպրոցում, մամուլում, ինչու՞ չէ, նաև` եթերում, իսկ գրականության լեզուն անհամեմատ լայն շրջանակներ ունի: Քանի որ գրականությունը կյանքի արտացոլումն է մարդկային ամենատարբեր բնավորություններով, ապա այդ արվեստի ճշմարտությանը դավաճանած կլինեին գրողները, եթե իրենց ստեղծած կերպարներին նրանց հարազատ լեզվով չխոսեցնեին: Գեղարվեստական խոսքի մեջ գրողները երբեմն դիմում են բարբառային բառերի և արտահայտությունների կամ որևէ խոսվածքի` տվյալ վայրի կենցաղային, ընտանեկան և այլ կարգի առանձնահատկություններն ավելի ցայտուն կերպով արտահայտելու, ինչպես նաև հերոսների խոսքը ավելի բնական, ընթերցողի համար ավելի համոզիչ դարձնելու նպատակով: Այսինքն, գեղարվեստական խոսքում գրական լեզվով չխոսող անձանց կերպավորելու և անհատականացնելու նպատակով են օգտագործվում բարբառային բառերն ու արտահայտությունները, որոնք, ցավոք, այսօր հանդիպում ենք նույնիսկ լուրջ սյուժեներով հագեցած որոշ հեռուստասերիալների ճանաչված և հայտնի դերասանների խոսքում, անկախ նրանից` նա գրական լեզվին է տիրապետու՞մ, թե՞ որևէ բարբառի:
    Էրեխես չեկավ:
    Սենց չի լինի, ախպե´ր:
    Եքա մարդիկ են դարձել:
    Ինադու եմ թողել նրան մենակ:
    Մայրենի լեզվում անհարկի հաճախ գործածվում են այլալեզվյան բառեր, արտահայտություններ և խոսքային կառույցներ, որոնց համարժեքները գոյություն ունեն: Դրանք օտարաբանություններ են, որոնք դժվարացնում են խոսքի հասկանալիությունը, խախտում ոճի միասնությունը և լեզվի մաքրությունը: Այդ հերոսների մոտ չափազանց շատ են նման արտահայտությունները:
    Կակրազ ես ու դու գնում ենք Մոսկվա (հենց, իսկապես):
    Մալադեց, տղա´ս (ապրես, կեցցես):
    Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը (մասնավորապես, հատկապես):
    Համարդ ֆիքսել եմ (նշել, արձանագրել, գրանցել):
    Այսպիսի բառեր սովորաբար գործածում են մարդիկ, ովքեր կրթություն են ստացել ոչ մայրենի լեզվով, լավ չեն տիրապետում հարազատ լեզվին կամ չգիտեն օտար բառերի ու արտահայտությունների հայերեն համարժեքները:
    Դարմայեդների պես ապրում են (պորտաբույծ, ձրիակեր):
    Էս պերիոդում դու իրավունք չունես այդպես անելու (շրջան, փուլ):
    Ռազվետկիա գնացել, ասում են (հետախուզություն):
    Նրան ազատելու օպերացիային պետք է մասնակցեինք (ռազմական գործողություն):
    Եթե ուշադրություն դարձնենք վերոնշյալ օտար բառերին, նկատելի է, որ դրանք հայերենի նման հոլովվել են: Օտարաբանությունները հաճախ հանդիպում ենք ոչ միայն առօրյա խոսակցականում, այլև գեղարվեստական գրականության մեջ` խոսքի ոճավորման նպատակով: Բայց յուրաքանչյուր ոք պետք է հատուկ հոգածության առարկա դարձնի իր խոսքը, հետևի նրա մաքրությանը, հրաժարվի դրանց գործածությունից: Պետք է հիշել, որ մարդ ինչպես խոսում, այնպես էլ մտածում է:
    Չափազանց շատ են նաև քերականական անճշտությունները, հատկապես բայի խոնարհման հետ կապված աղավաղումները: Խոսքն այստեղ հումորային կերպարների մասին չէ:
    Չկատաղացնաս ինձ (չկատաղեցնես):
    Դու մի´ խոսա (մի´ խոսիր):
    Պա´պ ջան, չլսա՞ր (չլսեցի՞ր):
    Տղերքին զգուշացրա՛(զգուշացրու´):
    Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մայր Հայաստանի սրտում ապրող և խոսող որոշ հերոսների մոտ է առօրյա-խոսակցական ոճը: Հետաքրքիր է, այդ ու՞մ են կերպավորում կամ ո՞ր բնակավայրի բարբառային խոսակցությունն է անհատականացվում նույն հարկի տակ ապրող հերոսների` հայերենի տարբեր խոսակցություններով:
    Տղու համար եմ ասում (տղայի):
    Արագի մեջ էրեխու թղթերը դասավորում ես (արագ, երեխայի):
    Ես տունն եմ (տանն եմ):
    Դու ինձ մահու չափ վախեցրիր (մահվան):
    Շատ են նաև դերանունների աղավաղված արտահայտությունները:
    Քավորն ինձ ընդեղ մենակ չէր թողնի (այնտեղ):
    Չի կարող տենց բան լինի (այդպիսի):
    Արի ստեղ (այստեղ):
    Սհենց որ մնա (այսպես):
    Ե՞րբ են իրանք գնում (իրենք):
    Հետևենք «կարող» բառի գործածություններին:
    Կարողա ինչ-որ բան սխալա (կարող է):
    Չեմ կարա նստեմ (չեմ կարող):
    Կարա՞մ վերցնեմ (կարո՞ղ եմ):
    Հերոսների խոսակցություններում մի նոր ոճական երանգ է նկատվում ա ձայնավորի գործածության մեջ, որը նրանց խոսքում փոխարինում է եմ օժանդակ բայի եզակի թվի 3-րդ դեմքին:
    Ամեն ինչ լավա լինելու (լավ է լինելու):
    Ձեր հիվանդանոց գնալն անիմաստա (անիմաստ է):
    Էդ հարցնա, որ ինձ տանջումա (հարցն է, տանջում է):
    Աղջիկդ թոռա պարգևել ինձ (թոռ է պարգևել):
    Նա վերևումա (վերևում է):
    Հայերենում «լինել» բայը գործածվում է որպես օժանդակ բայ: Սակայն այս բայն ունի եմ օժանդակ բայից տարբեր մի դեր ևս, այսինքն` կազմում է հարադիր բայեր` լաց լինել, բաց լինել... Այն ունի բոլոր եղանակաժամանակային ձևերը, անկանոն բայ է, որոշ դեպքերում դառնում է եղել:
    Լսում ենք որոշ հերոսների խոսքեր, ուղղակի զարմանք են պատճառում այսպիսի արտահայտությունները:
    Պիտի կանգնած ըլենք իրար թիկունքի (լինենք):
    Այդ հարցը ճակատագրական կըլնի (կլինի):
    Ինչքա՞ն նստեմ պատի տակ, լաց ըլեմ (լինեմ):
    Ազատ ըլնեմ, կմտնեմ (լինեմ):
    Հնարավոր է ինչ-որ բանով պետք ըլեմ (լինեմ):
    Մտորելու տեղիք է տալիս այսպիսի խոսակցությունը: Ո՞րն է պատճառը: Գուցե գրական հայերենի երկու տարբերակներն էլ (արևելահայերեն և արևմտահայերեն) ստեղծվել են բարբառային հիմքի վրա և դժվա՞ր է հեռանալ արմատներից:
    Բալե´ս, ես քեզ համար միշտ էլ ժամանակ ունեմ (բալաս):
    Տղես չեկավ (տղաս):
    Մինչև մամայի ոտի հելնելը ... (ելնելը):

    Չնայած փորձում եմ մի կողմից արդարացնել այդպիսի խոսակցական արտահայտությունները, որ գուցե արևելահայ գրական լեզվի համար հիմք է ծառայել Արարատյան բարբառը և հատկապես Երևանի խոսվածքը, և ա՞յդ պատճառով են այդպես արտահայտվում: Արդյո՞ք արցախցու համար էլ սովորական չեն այդպիսի բառերի գործածությունները, չէ՞ որ նա էլ իր բարբառին ամուր կառչած է, ինչպես իր արմատներին: Բայց նորից գալիս եմ այն համոզման, որ եթե խոսքը վերաբերում է մեր և´ լեզվի, և´ մտքերի ու զգացմունքների գեղեցկությանը, ապա պայքարենք լեզվական խաթարումների դեմ: Կարծում եմ կարիք չկա փնտրել, թե խոսքս որ մի սերիալի մասին է` այս օրերին ցուցադրվո՞ղ, թե՞ արդեն մի քանի անգամ նախկինում ցուցադրված, փաստն այն է, որ այս մեջբերումները, նույնիսկ ավելին, գրի եմ առել` ընդամենը մի քանի սերիաներ նայելով: Ըմբռնումով մոտենանք իրողությանը. լեզվական անկարգությունն ամենուր է, չմոռանանք, որ լեզուն աղավաղում են ոչ միայն օտարամուտ, այլ նաև մայրենի լեզվի բառերը, երբ դրանք ձևախեղման են ենթարկվում: Որքան էլ ախորժալուր հնչեն գրական հայերենից շեղված բառերն ու արտահայտությունները, միևնույն է. <<Եթե վաղ թե ուշ մարդ չազատվի լեզվական կեղտից, վերջիվերջո դա կկեղտոտի նրա հոգին ևս>> : (Լ. Կասիլ)


    http://usarmenianews.com/am-n-1467.html

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (30.06.2019), Սյուզ (04.04.2019), Տոնոյան Գրետա (26.02.2019), Զարինե Ամիրյան (02.03.2019), Մարիամ Սարգսյան. (21.02.2019)

Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 275
    Վերջինը: 02.06.2019, 21:05
  2. ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.03.2019, 12:03
  3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 11.04.2018, 00:35
  4. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  5. Հանրային քննարկում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2025ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.11.2015, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •