+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

  1. #61
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Պասի Սոլբերգ
    Պասի Սոլբերգը նկարագրում է համագործակցային ուսուցման զարգացումը Ֆինլանդիայում և դրա առավելություններն այսօր: Ի տարբերություն IASCE ֆորումի մասնակից մյուս երկրների՝ Ֆինլանդիայում 1970-ականներին համագործակցային ուսուցման առաջին ներդրումը ոչ թե համալսարանների, այլ դպրոցական կենտրոնացված բարեփոխումների նախաձեռնությունն է եղել:

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ

    Հինգ միլիոն բնակչությամբ Ֆինլանդիան Եվրամիության ամենահյուսիսային անդամն է: Հայտնի է իր բարձրակարգ արդյունաբերությամբ, ժողովրդավարական կառավարմամբ, կաշառակերության ցածրագույն մակարդակով և ամենամրցունակ տնտեսությամբ: Դպրոցներն անկախ են, ուսուցիչները՝ ազատ արտաքին հսկողությունից, ինչպիսիք են տեսչական ստուգումը, ստուգարքը և գնահատականը: Ուսուցման ամենատարածված ձևը մնում է ավանդական ներկայացում-փաստարկումը՝ համեմված այլընտրանքային ուսուցման հազվադեպ գործածությամբ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը:
    Ֆիննական դպրոցին բնորոշ գծերից մեկն այն է, որ դպրոցական բոլոր մակարդակներում դասավանդողները պարտավոր են «վարպետի աստիճան» ստանալ: Այդ դասընթացներն այնպիսի հիմնավոր տեսական հենք են տալիս, որ ուսուցիչները կարող են հանգիստ քննարկել և համեմատել մանկավարժական բարդ հասկացություններ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ համագործակցային ուսուցումը նախընտրելի է Ֆինլանդիայում, քան որևէ այլ երկրում: Իսկ վերապատրաստումների գիտական ուղղվածությունը առաջացրել է շատերի, մանավանդ ամենափորձառուների կասկածները: Նրանք կարծում են, որ համագործակցային ուսուցումը ոչ այլ ինչ է, քան նորաձև հերթական շարժումը կրթական բարեփոխումների երկար պատմության մեջ:
    Ուսուցիչներն ազատ են իրենց դասարաններում աշխատելու իրենց նախընտրած ուսուցման մեթոդներով: Դասասենյակները հարմար կահավորված են, դասարաններում աշակերտների թիվը՝ փոքր: Բոլոր դպրոցները վայելում են իրենց դպրոցին համապատասխան ուսումնական պլան կազմելու ազատությունը: Ծնողների մեծամասնությունն ազատամտորեն է տրամադրված ուսուցման ձևից և մեթոդներից իր սպասումների և պահանջների նկատմամբ: Աշխատանքային շուկան, անհատ տեսաբանները և սովորողների ասոցիացիաները շարունակ խրախուսում են ուսուցիչներին՝ կենտրոնանալու համագործակցային մոտեցումների ու հմտությունների վրա: Ոչ մի արտաքին կամ վարչական խոչընդոտ չկա, որը կարող է խանգարել ուսուցիչների այդ աշխատանքին:

    Փոփոխության վաղ շրջան

    Երբ 1970-ականներին իննամյա ընդհանուր դպրոցը բացվեց, առաջնորդող մանկավարժական ուղղությունը խմբային աշխատանքն էր՝ հիմնված այն նախնական գաղափարների վրա, որ 20 տարի առաջ զարգացնում էր պրոֆեսոր Մետի Կոսկենիետին: Ուսուցիչների մեծամասնությունն արագ վարժվեց փոքր խմբերով ուսուցում կազմակերպելու մեթոդին: Հավատացած էին, որ այդ եղանակով տարբեր կարողության և սոցիալական պատկանելության սովորողները կարող են շփվել՝ հասնելով ցանկալի արդյունքների: Իսկ 1980-ականների սկզբին կրթական համակարգն արդեն փոխվել էր, և բոլոր ուսուցիչներն էին տիրապետում «խմբային աշխատանքին»:
    Հեշտ էր գուշակել, որ կրթական փոխության և խմբային աշխատանքի նկատմամբ այս պարզեցված մոտեցումը չէր հանգեցնի սպասված արդյունքի: Հատկապես փորձառու ուսուցիչները հեգնում էին մանկավարժական նորամուծությունները և արագ հետ դարձան ուսուցման սովորական եղանակին:
    Համագործակցային ուսուցումը 15 տարի հետո վերագնահատվեց ինստիտուտների միջոցով, հետազոտողների և վերապատրաստողների օգնությամբ: 1980-ականները մանկավարժական նորամուծությունների տարիներ էին՝ ներառյալ նախագծային աշխատանքների մուտքը դպրոց և ուսուցման նոր մեթոդները, կապերը միջազգային կրթական ցանցերի հետ, ինչպիսիք են UNESCO-ի INISTE ծրագիրը և Բալթյան նախագիծը:
    90-ականների սկզբին պրոֆեսոր Վիլիո Կոհոնենը և նրա հետազոտական խմբերը Թեմփրի համալսարանից սկսեցին համագործակցել Դավիթ և Ռոջեր Ջոնսոնների, Էլիզաբեթ Կոհենի և Սպենսեր Կոգանի հետ: Ֆինլանդիայում այս շրջանը դպրոցում ուսուցման այլընտրանքային մեթոդների ինտենսիվ զարգացման շրջան էր: Համագործակցային ուսուցումն ուղղված էր այն ուսուցիչներին, որոնք սկսել էին գիտակցել, որ ավանդական թելադրված վարժանքը չէր բերում ավելի ամբողջական արդյունքի: Ֆինլանդիայում այդ ժամանակ առաջին անգամ պրոֆեսոր Կոհոնենը հրատարակեց հոդվածներ և կազմակերպեց համագործակցային դասընթացներ: Շուտով ձևավորվեց ակտիվ ուսուցիչների և հետազոտողների, վերապատրաստողների միություն: Նրանցից ոմանք սկսեցին մշակել ֆիննական մեթոդական մոդելներ և համադրություններ, որոնցից շատերը ինքնատիպ զարգացում ստացան Հյուսիսային Ամերիկայում:

    Համագործակցային ուսուցումը և 1994թ. նոր Կրթակարգը

    Համագործակցային ուսուցումն արագորեն դարձավ ժամանակակից և ցանկալի թեմա վերապատրաստման դասընթացներում, ինչպես նաև դպրոցի զարգացման նախագծերում: 1994-ին Ֆինլանդիայում այս թեմայով Ասկո Լեպիլամպիի և իմ հեղինակությամբ առաջին գիրքը հրատարակվեց: Այդ ժամանակ երկրի բոլոր մասերում հազարավոր ուսուցիչներ մասնակցում էին համագործակցային ուսուցման 2-8-օրյա վերապատրաստման ծրագրերի: Համագործակցային ուսուցման միջազգային մասնագետներ, ինչպիսիք են Յիլ Շարանը և Շլոմո Շարանը, էլիզաբեթ Կոհենը, Դավիդ Ջոնսոնը և Ռոջեր Ջոնսոնը, վերապատրաստում էին ուսուցիչներին և վերապատրաստողներին:
    Միևնույն ժամանակ Ազգային նոր կրթակարգն ընդգծում է սոցիալական հմտությունների դերը, որոնց կարելի է հասնել՝ օգտագործելով ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ, բարձրացնելով ուսուցման որակը: Շատերն էին հավատում, որ համագործակցային ուսուցումը կիրականացնի այս ակնկալիքները: Իսկապես, կրթակարգով բարեփոխումներն ու համագործակցային ուսուցման տարածումը փոխկապակցված էին: Դպրոցներում Կրթակարգի ներդրումից հետո համագործակցային ուսուցման մեթոդներն ուսուցիչները սկսեցին մշտապես կիրառել։
    Այնուամենայնիվ, առաջին փորձերը և 1970-ականների կրթական բարեփոխումների հուշերը ուսուցիչներին գաղափարական երկու խմբի բաժանեցին: Նրանք, ովքեր այդ նոր գաղափարները փորձարկել էին նաև 20 տարի առաջ, դեռ խոստանում էին, որ խմբային աշխատանքը կլուծի ուսուցման հետ կապված շատ պրոբլեմներ: Մյուս կողմից վերջին շրջանում վերապատրաստված, վարպետության նոր աստիճան ստացած շատ բարձրակարգ ուսուցիչներ միասին սովորելու գաղափարն ավելի էին գերադասում, քան մրցակցությունն ու մենակ աշխատելը: Իսկ պահպանողականների ջոկատն իր ձայնը բարձրացրեց ասելու, որ համագործակցային ուսուցումը ոչ մի նոր բան չունի առաջարկելու: Այս խմբի ուսուցիչները հասկանում էին ավանդական ուսուցումից շեղվելու բարդությունները: Սկզբունքային հակասությունների այս դաշտում ուսուցիչներին կողմնորոշվելու ուժ և գաղափարներ էր տալիս աճող իրազեկությունը համագործակցային ուսուցան դրույթներին:

    Ներկա իրավիճակը. թեմաներ և դիլեմաներ

    Որպես գլոբալիզացիայի հետևանք՝ ֆիննական դպրոցներում մրցակցությունն աճել է: Ուսուցիչները փորձում են հավասարակշռել մրցակցային աշխարհը և առավել համագործակցային կյանքը դպրոցներում: Համագործակցային ուսուցումը մնում է մանկավարժական ամենաընդունելի գաղափարներից մեկը և արդեն դպրոցների զարգացման ծրագրերում չափազանց հաճախ է գործածվում:
    Շնորհակալություն ֆիննական տեսչություններին. ֆիննական դպրոցները դեռ բարեհոգաբար ազատ են ծանր ստուգումներից և արտաքին գնահատումից: Ուսուցիները դեռ իրենք են կազմակերպում իրենց նախընտրած ուսուցումը:
    Մի քանի փոքր փորձարկումներ անցկացվեցին համագործակցային ուսուցման որոշ մեթոդների վերաբերյալ: Դրանցից մեկը օտար լեզվի ուսուցման համալիր հրահանգավորումն էր: Այս նախաձեռնությունը մշակվել է Թեմփր համալսարանում, ըստ Վիլիո Կոհոնենի տեսության՝ ներառելով նաև Էլիզաբեթ Կոհենի և նրա օգնականների մտքերն ու աշխատանքները: Ջոնսոն եղբայրները զարգացրեցին համագործակցային ուսուցման սկզբունքային կաղապարը և տեղայնացրին։ Հետազոտողների խումբն ընտրեց մի քանի միջնակարգ դպրոց և մի քանի համալսարան. փորձարկումը ղեկավարում էին Յիլ Շարանը և Շլոմո Շարանը:
    1990-ականների սկզբից իմ գործընկերներն ու ես փորձել ենք համագործակցային ուսուցումն առավել ամբողջական ներդնել, բայց հաճախ կենտրոնացել ենք հիմնարար սկզբունքները հասկանալու և հիմնական հմտությունները մշակելու վրա։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ նախաձեռնությունը զարգացվել է և ներառվել շատ դպրոցական հաջողված նախագծերում և ծրագրերում: Ավելին, համագործակցային ուսուցման գաղափարները տարածվել են նաև առաջատար դպրոցներում, կրթության կառավարման մեջ միավորված ղեկավարման աշխարհում:
    Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում գրավել է կրթության զարգացման ամբողջ ոլորտը։ Այս պահին հետևյալ երեքն են ամենահաճախ քննարկվող հարցերը։

    Հիմնավոր վերապատրաստման պակաս։ Ուսուցիչների մեծամասնությունը կարծում է, որ հնարավոր է տիրապետել համագործակցային մեթոդներին՝ հաճախելով միայն կարճաժամկետ դասընթացների: Հետևաբար շատ ուսուցիչներ մակերեսային գիտելիքներ ունեն այս ուսուցման վերաբերյալ, չունեն խորը և լայն ընկալում, կիրառման հմտություն:
    Համագործակցային ուսուցումը անբավարար է ներառված մանկավարժական ուսուցման ծրագրերում: Համալսարանական շատ ծրագրեր դեռ թերագնահատում են համագործակցային ուսուցման դերը ուսուցման մեջ և մանկավարժական կրթության հարցում: Թեև այն ներառված է մանկավարժական կրթության հայեցակարգում, սակայն հիմնականում համարվում է ուսումնասիրության տեսական նյութ: Հետևաբար, նոր պատրաստվող ուսուցիչները լսել են համագործակցային ուսուցման մասին, սակայն այդ մեթոդները ուսուցման գործում կիրառելու բավարար փորձ չունեն:
    Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման լուրջ գործնական մշակումներ չեն ստեղծվել, բացառությամբ Վիլիո Կոհոնենի և գործընկերների (2001թ.) և իմ ու Ջոն Բերրիի (2002թ., 2003թ.) մի քանի աշխատանքների։ Օրինակ՝ ոչ մի դոկտորական թեզ չի գրվել Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման մասին, հակառակ նրան, որ ուսուցչության մեջ այն գնահատված և տարածված է։
    Դպրոցներում համագործակցային ուսուցումն առավել լավ կիրառելուն վերաբերող հարցերից մեկը հրահանգավորող նյութերի անմատչելիությունն է։ 2002թ. ես և Շլոմո Շարանը ֆինն ուսուցիչների և վերապատրաստողների համար խմբագրել ենք Համագործակցային ուսուցման ձեռնարկի (2002թ.) ֆիննական տարբերակը։ Սակայն ուսումնական նյութերը՝ աշխատանքային թերթիկեր, խաղեր, նախագծային ուղղություններ և այլն, դեռ չեն օգտագործվում։ Շատ ուսուցիչներ կան, որ համարում են, որ դժվար է ձեռնարկի նյութերը դասարանին հասցնելը։ Հրատարակիչները չեն հետաքրքրվում մեթոդաբանությանը վերաբերող ինչ-որ նյութի արտադրությամբ։
    Ավարտելով ասեմ, որ դպրոցներում համագործակցային ուսուցման զարգացումը կախված է ուսուցիչներից, որոնք կարևորում են սովորողի հասարակական և ճանաչողական զարգացումն ավելի, քան թեստերն ու քննությունները: Մինչև հիմա համագործակցային ուսուցումն ունեցել է զարգացման համար անհրաժեշտ հիմք։ PISA -ի ուսումնասիրությունը պարզել է, որ ուսուցիչներին հարգելու և վստահելու ֆիննական եղանակը ոչ միայն ուսումնական լավ արդյունք է ապահովում, այլ նաև ուղղորդում է ուսուցիչներին մշտապես ներդնելու մանկավարժական նոր գաղափարներ՝ առանց վախենալու սխալվելուց կամ ձախողման «մեղքից»։ Դեռ շատ հետազոտություններ և երկարաժամկետ մանկավարժական զարգացման ծրագրեր են պետք համագործակցային ուսուցումը մանկավարժության մեջ ուսուցիչների և ուսուցիչ պատրաստողների համար մշտական մասնագիտական հետազոտությունների առարկա դարձնելու համար: Այնուամենայնիվ, վերադառնալով սովորողների գաղափարներին և ուսուցիչների համոզմունքներին, նշենք, որ համագործակցային ուսուցումն ունի դպրոցներում կարևորագույն մոտեցում դառնալու, այս աշխարհին համապատասխան գիտելիքներով խաղաղասեր քաղաքացի կրթելու բոլոր նախադրյալները:
    Հ.գ. գուցե երկար է,բայց հետաքրիիր է, կարդացեք, հարգելի կոլեգաներ։
    Հարգելի Քրիստինա, շնորհակալություն, իսկապես շատ հետաքրքիր էր կարդալ և իմանալ ֆիննական կրթության մասին, որտեղ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործային ուսուցումը։
    Կխնդրեմ նաև հնարավորության դեպքում նշել նյութի աղբյուրը հղման տեսքով։ Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Anush P: 01.05.2019, 15:48:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (01.05.2019), Միկինյան Տաթևիկ (01.05.2019)

  3. #62
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ "Thanksgiving Day" /11-րդ դաս./ դասի պլանը, որտեղ կիրառված համագործակցային մեթոդների օգնությամբ կարելի զարգացնել աշակերտների ընթերցողական հմտությունները:

    Կից նյութերը կարող եք օգտագործել որպես լրացուցիչ տեղեկություն դասն առավել հետաքրքրաշարժ դարձնելու նպատակով:

    http://learnenglishteens.britishcoun...d/thanksgiving


  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik Mayilyan (12.05.2019), Hripsime Margaryan (06.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  5. #63
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Lesson Plan
    “Thanksgiving Day “

    Grade Level: 11th
    Subject: English as a Foreign Language
    Unit title: How It Began



    Learning Goals-Students will learn new words and information about the origin and celebration of Thanksgiving

    Learning Objectives- students will be able to make word combinations and sentences using the new vocabulary

    Additional material- map,pictures,photos, ”American Customs and Holidays” , tablet/ laptop,textbook “English 11” by Seda Baghdasaryan
    Procedures
    1)Activate students’ prior knowledge for this lesson using Kagan strategy ‘’Stand up,Hand up,Pair up’’

    Activity Think/Pair/ Share


    Students find a pair and start to discuss the following questions
    1)Do you know anything about the history of the USA?
    2. Who discovered America?
    3. Who were the native peoples in the USA?
    4. Who were the first settlers in America
    2)A. Key vocabulary
    Reading skill- Guessing
    Find in pairs/ groups the following forwards and try to guess their meanings
    A.Receive, none,crop harvest ,remind ,significant,Pilgrim Fathers
    B. Find in the text what the following
    Reading Skill – Scanning
    Look through the passage and find out what the following date/November 1620/ refers to

    On a fine autumn day the people of Plymouth,England, watched the white sails of a merchant’s ship go away. It was the Mayflower.
    Who were the passengers of this ship? Those who sailedwestwards were not sea wolves. They were young,those men and women, eager,brave and adventurous. They came from the town of Scrooby and had suffered
    very much for their religion (they were Puritans). These people were ready to struggle for freedom, their religion and liberty of mind. The small group decided they must leave England to live and worship as they wished.
    Plymouth lived its usual life receiving trade from all over the world. People on board watched the native shores pass by trying to remember everything they saw.
    It was a long journey into the unknown, but nobody could imagine how important for history it would be. The English called these people the Pilgrims Fathers.
    The Atlantic crossing was not an easy one. After a long sea voyage, after meeting terrible storms the ship landed in Massachusetts in early November 1620. Behind was a cold ocean, before them was a country full of wild woods and a long winter.
    The settlers began to die of cold. Without the humane help of friendly Indians none of them would have lived till next spring. Only their belief gave them the strength to live. It is this strength the Americans call the spirit of the Pilgrim Fathers.


    3) Split the class into groups and ask the students to ask and answer the questions according to the text(team work).
    E.g 1.Who were the Pilgrim Fathers?
    2.Who were the passengers on the ship?
    3.Why did the Americans called them Pilgrim fathers?

    4) Students try to find similar holidays in Armenia, giving descriptions and and origin

    5) To compare the 2 holidays on Venn diagram(similarities and differences)


    Homework-Students will find pictures on Thanksgiving Day and describe them.

    Feedback- to fill in Marzano scale(levels 1-4)
    Level 3- I understand and can help a friend
    Level 2- I understand and can do it by myself
    Level 1- I understand some but have some questions
    Level 0-I do not understand

    Assessment- To assess students’ performance according to the rubrics

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Thanksgiving- English Vocabulary

    https://www.youtube.com/watch?v=LD9ZtiX7d7g

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik Mayilyan (12.05.2019), Hripsime Margaryan (06.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  9. #65
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի ուսուցիչներ,

    Սույն տեսանյութը ամփոփ կերպով ներկայացնում է համագործակցային ուսուցումը, իսկ տեսանյութը դիտելուց հետո կարող եք կատարել ինքնաստուգում ՝ պատասխանելով Quiz բաժնի հարցերին :


    https://study.com/academy/lesson/wha...on.html#lesson
    Վերջին խմբագրող՝ Anush P: 09.05.2019, 22:51:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (25.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  11. #66
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Cooperative and Collaborative Learning in the Classroom


    https://study.com/academy/lesson/coo...classroom.html
    Վերջին խմբագրող՝ Anush P: 09.05.2019, 22:55:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (12.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  13. #67
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Ք․Արարատ
    Տարիք
    42
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    50
    Շնորհակալություն, հարգելի Անուշ՝ հետաքրքիր և բովանդակալից դասի և դասի պլանի համար։ Շատ ուսանելի և օգտակար էր։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (12.05.2019), Hripsime Margaryan (12.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  15. #68
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Ք․Արարատ
    Տարիք
    42
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    50
    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
    Ժամանակակից մանկավարժական մոտեցումները, Համագործակցային ուսուցում․
    http://www.noravank.am/upload/pdf/27_am.pdf

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Մեջբերում Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
    Ժամանակակից մանկավարժական մոտեցումները, Համագործակցային ուսուցում․
    http://www.noravank.am/upload/pdf/27_am.pdf
    Հարգելի Հասմիկ, շնորհակալություն նյութի համար: Շատ հետաքրքիր է իմանալ՝ ինչպես և ինչ մեթոդներով է կազմակերպվում և իրականացվում հանրակարթությունը ժամանակակից առաջատար երկրներում: Կուսումնասիրեմ անպայման:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (12.05.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  19. #70
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի գործընկերներ , առաջարկում եմ հետևյալ առցանց խաղը , որը կնպաստի հարստացնել և ամրապնդել սովորողների բառապաշարը: Շատ հետաքրքիր կլինի կազմակերպել այն մրցակցային թիմերի միջև:

    Wordshake, Language level -A2/B1

    Play Wordshake and see how many points can you get in three minutes. Longer words score more points!

    https://learnenglishteens.britishcou...ames/wordshake
    Վերջին խմբագրող՝ Anush P: 13.05.2019, 03:31:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (14.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •