+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495

    Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

    Համագործակցային մեթոդները և ռազմավարությունները կարևոր նշանակություն ունեն օտար լեզվի ուսուցման գործընթացում, քանի որ բազմիցս է ապացուցվել նրանց արդյունավետությունը :
    Այս մեթոդները նպաստում են սովորողների ուսումնառությանը և օգնում հաստատել դրական հարաբերություններ նրանց մեջ: Անհրաժեշտ է կազմակերպել այնպիսի համակարգված դասեր , որտեղ աշակերտները ոչ թե պարզապես ունկնդիրներ են ,այլ խրախուսվում են և ուղղորդվում `կիսել իրենց գաղափարները, օգնել ընկերներին և ապահովել հետադարձ կապ:

    Աշակերտների ուսուցման գործընթացում ներգրավվածության աստիճանը բարձրացնելու նպատակով Դոկտոր Ս. Կագանը զարգացրել է համագործակցային մեթոդների շարք /Kagan's Strategies/, որոնք բազմաֆունկցիոնալ են և կարող են կիրառվել բազմաբնույթ խմբերում ` ապահովելով ուսումնառության դրական արդյունքներ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), anushmark (04.05.2019), Hasmik Mayilyan (20.02.2019), hasmikchar (06.03.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Մարինե Յարմալոյան (25.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019), Зогранян С.А. (19.02.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2018
    Գրառումներ
    104
    Հեղինակության աստիճան
    1259
    Обучение в сотрудничестве –это одна из разновидностей личностно-ориентиро-ванного подхода в преподавании иностранного языка, которая предполагает органи-зацию групп учащихся, работающих совместно над решением какой-либо проблемы, темы, вопроса.
    В классе все дети разные: одни схватывают на лету, другим требуется значи-тельное время для осмысления, им трудно, они замыкаются и вскоре оказываются вообще выключенными из учебного процесса. Если же объединить ребят в неболь-шие группы по 3–4 человека и дать им одно общее задание, оговорив роль каждого в выполнении этого задания, то возникает ситуация, когда ученик отвечает за результат не только своей работы, но и всей группы в целом. Формирование групп осуществля-ется таким образом, чтобы в каждой присутствовали как «сильные» учащиеся, так и «слабые». «Слабые» стараются выяснить у «сильных» непонятные им вопросы, а «сильные» заинтересованы в том, чтобы все члены группы досконально разобрались в материале. Таким образом, совместными усилиями ликвидируются пробелы. Кроме того, в процессе работы учащихся в группах происходит их самообучение и взаимо-обучение. Самообучение осуществляется во время самостоятельного изучения школьником фрагмента темы, взаимообучение –в ходе обмена усвоенной информа-цией. Нельзя не отметить и то обстоятельство, что групповая работа способствует формированию коллектива и коллективизма как нравственного качества.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Anush P (20.02.2019), hasmikchar (15.05.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի Зогранян С.А., շնորհակալ եմ մեկնաբանության համար:

    Այո, ես լիովին համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ խմբային աշխատանքների համար խմբերում պետք է ընդգրկվեն տարբեր կարողություններ , գիտելիքներ և լեզվական մակարդակ ունեցող աշակերտներ:
    Այս կերպ փոխադարձ օգնության միջոցով ՛՛ ուժեղ ՛՛աշակերտների գիտելիքն ամրապնդվում է համեմատաբար առավել թույլ ընկերներին օգնելու ընթացքում
    Վերջին խմբագրող՝ Anush P: 20.02.2019, 00:55:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    ''Հասարակությունը չի կարող գոյատևել առանց իր անդամների միջև համագործակցության , և մարդկային հասարակությունը գոյատևել է , քանի որ հենց հասարակության անդամներն իրենք են ընձեռել այդ գոյատևման հնարավորությունը :

    Դա անհատը չէ, ով գործում և արարում է ամեն ինչ, այլ՝ հասարակությունը: Մարդկային հասարակության մեջ գոյատևում են միայն նրանք, ովքեր ի վիճակի են համագործակցել նաև խմբում:
    (Ashley Montagu, 1965)

    Այսպիսով, եկեք մեկ անգամ ևս կարևորենք համագործակցային մեթոդների ու ռազմավարությունների դերն ու նշանակությունը դպրոցում և գտնենք նոր և ավելի հետաքրքիր ուղիներ դրանց գործածումն ամրապնդելու համար:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Համագործակցային ուսուցման առավելությունները բազմաթիվ են: Եկեք թվարկենք դրանցից մի քանիսը.

    1. Այն ապահովում է մի միջավայր, որտեղ սովորողները ներգրավված են բազմապիսի աշխատանքների մեջ, որոնք հեշտացնում են առարկայի յուրացումը

    2. Սովորողները կարող են կիսել, զարգացնել իրենց ունեցած գիտելիքներն ու հմտությունները և ձեռք բերել նորը

    3. Փոխադարձ հարգանք խմբի յուրաքանչուր անդամի հանդեպ

    4........ ?
    5........?
    Վերջին խմբագրող՝ Anush P: 20.02.2019, 01:44:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Հարգելի Անուշ,այո՛ համագործակցային մեթոդների կիրառումը շատ է օգնում դասը հետաքրքիր դարձնելու և անխտիր բոլորին աշխատեցնելու համար։Ես շատ օգտագործում եմ<<ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ>> մեթոդը։Աշխատելու հնարավորություն է տրվում բելորին և արդյունավետ է երկար տեքստերը յուրացնելու գործընթացում։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Anush P (20.02.2019), Hasmik Mayilyan (20.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    3040
    4.Սոցիալական հմտությունների ձևավորում.Խմբի անդամների միջև ձևավորվում են վարքագծային նորմեր՝ անաղմուկ աշխատանք, ներկայություն մինչև աշխատանքի ավարտը, խոսողին հետևելը, առաջադրանքը կատարելիս ներդում ունենալը։
    5.Դրական փոխկախվածություն. Խմբում ձևավորվում է միմյանց օգնելու, խրախուսելու, աջացելու մթնոլորտ։ Սովորողի ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն։ Այն նպաստում է հանդուրժողականության և վստահության ձևավորմանը։ Քննարկումներն ու ձգտումներն օգնում են խմբի անդամների փոխհարաբերություններին։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Anush P (20.02.2019), Hasmik Mayilyan (20.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Միկինյան Տաթևիկ (12.05.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Ք․Արարատ
    Տարիք
    42
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    49
    Հարգելի՝ Անուշ, կարևոր և արդի թեմա եք քննարկում։ Համագործակցային ուսուցումը հաջողված մեթոդ է, որի միջոցով գերազանց հաղորդակցություն է լինում սովորողների միջև և ստեղծում է ակտիվ թիմային աշխատանք։ Այն դրսևորվում է փոքր թիմերով, որտեղ տարբեր մակարդակի աշակերտներ են մասնակցում և կիրառում են բազմազան գործունեություններ ըստ ուսումնական պլանի ՝ ամրապնդելու համար իրենց գիտելիքները։ Խմբում յուրաքանչյուր աշակերտ իրեն համարում է կարևոր։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Anush P (20.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Ք․Արարատ
    Տարիք
    42
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    49
    Հարգելի՝ Tsov, հավելեմ նաև, որ խմբային աշխատանքի ժամանակ աշակերտները զարգացնում են միմյանց հետ շփվելու կարողությունները ուրիշներին սովորեցնելու միջոցով, ինչպես նաև քննարկելու, բացատրելու, հասկանալու կարողությունները։ Սովորողները լայն հնարավորություն ունեն հաղթահարելու առավել բարդ առաջադրանքները։ Նրանք դառնում են պատասխանատու, վերահսկում են ժամանակը, ավելի արդյունավետ են պլանավորում։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (23.02.2019), Anush P (20.02.2019), Hripsime Margaryan (21.02.2019), Tsov (20.02.2019)

  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարկ է նշել, որ ինչպես ուսուցման ողջ գործընթացում, այնպես էլ համագործակցային մեթոդների կիրառման դեպքում, առավելագույն արդյունքի հասնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի խմբերին տրվեն հստակ ցուցումներ և ներկայացվեն նպատակներն ու խնդիրները: Միայն այս դեպքում սովորողները կկարողանան լավագույնս ներկայացնել իրենց գիտելիքն ու հմտությունները:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.02.2019), Վ. Հովհաննիսյան (20.02.2019), Tsov (21.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •