+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

  1. #11
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեր կարծիքների համար և շատ ուրախ եմ , որ այսօրվա մանկավարժներն այլևս չեն խուսափում խմբային աշխատանքներ հանձնարարելուց:
    Դեռ ավելին, նրանք փորձում են գտնել նոր ուղիներ և մոտեցումներ դրանք բարելավելու , ավելի ուսուցանող և հետաքրքիր դարձնելու համար:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (21.02.2019)

  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Կան բազմաթիվ ստրատեգիաներ և մեթոդներ, որոնք կարելի կիրառել բոլոր աշակերտների հետ ՝ ըստ տարիքային խմբի: Այս ստրատեգիաներից շատերը արդյունավետորեն են գործում հատկապես 4 հոգուց բաղկացած խմբերում և նախատեսված են զարգացնելու տարբեր հմտություններ, երբեմն նույնիսկ միաժամանակ մի քանիսը:
    Ստորև կբերեմ համագործակցային մեթոդների ամենակիրառականներից մի քանիսը և իհարկե ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը: Խնդրում եմ կիսեք ձեր փորձը և առաջարկեք համագործակցային նոր մեթոդներ :

    Նաև կցանկանայի, որպեսզի նշեինք դժվարությունները և մարտահրավերները այս կամ այն մեթոդի կիրառման դեպքում, եթե իհարկե այդպիսիք եղել են:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (21.02.2019)

  5. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Համագործակցային մեթոդներ

    1. Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է։ Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի A&M համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից:

    Խճանկարի փուլերն են.

    նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,
    աշխատանք փորձագիտական խմբում,
    աշխատանք ուսումնական խմբում,
    ավարտական աշխատանք,
    ամփոփում
    Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B4

    Ընթացքը.
    Կազմել 4-5 հոգանոց խմբեր, այնուհետև յուրաքանչյուր խմբին հանձնարարել կարդալ, հասկանալ տեքստի 1/4 մասը: Խմբերը գտնում են անծանոթ բառերի թարգմանությունը, բացատրությունը, եթե հնարավոր է նաև հոմանիշներն ու հականիշները:
    Երբ բոլոր խմբերն ավարտել են իրենց աշխատանքը, մոտենում են մյուս խմբերին և ներկայացնում պատմվածքի այն հատվածը, որի վրա իրենք աշխատել են:

    Այսպիսով, յուրաքնչյուր խումբ սովորում է դասի մեկ հատվածը, բայց արդյունքում սովորում են ամբողջ դասը` ուշադիր լսելով և համագործակցելով բոլոր խմբերի հետ:
    Վերջին խմբագրող՝ Anush P: 22.02.2019, 21:32:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (22.02.2019)

  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    16124
    Խմբային աշխատանքների հիմքում ընկած են սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը:Դրանք ուսուցման ընթացքում ապահովում են ակտիվ միջավայր,միջանձնային հարաբերություններ,հանդուրժողականություն,հասակակիցների հետ հարաբերություններ,ինքնուրույնություն,ավելի բարձր կարգի տրամաբանություն,համերաշխություն,միմյանց օգնելու պատրաստակամություն:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (22.02.2019), Hripsime Margaryan (22.02.2019)

  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    16124
    Խճանկարի ժամանակ աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի:Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ:Փորձագետները ուսումնասիրում են ենթաթեման, հավաքում տեղեկատվություն:Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում են և հարստացնում իրենց նյութերը:Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման:Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից:Արդյունքներն ամփոփվում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (22.02.2019), Hripsime Margaryan (22.02.2019)

  11. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    2. Tea Party Strategy / Թեյախնջույք

    Մեթոդը կոչվում է Tea Party, որովհետև աշակերտները կարծես թե թեյի խնջույքի են եկել: Նրանք կարող են զբոսնել, լսել միմյանց , քննարկել ուսուցչի առաջադրած հարցերը:
    Կարելի է նաև աշակերտներին կանգնեցնել 2 շարքով ՝ դեմ դիմաց: Ուսուցիչը կարդում է հարցը, աշակերտները լսում են այն և քննարկում իրենց դիմաց կանգնած ընկերոջ հետ:Ժամանակի սպառվելուց հետո , վերջին աշակերտը գալիս է առաջ և բոլորը գնում են 1 քայլ դեպի աջ: Այսպիսով, կազմվում են նոր զույգեր, ովքեր պատրաստվում են քննարկել հաջորդ հարցը: Այսպես կարելի է շարունակել 4-5 անգամ, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան յուրաքանչյուր հարցի շուրջ զրուցեն նոր ընկերոջ հետ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խճանկարի ժամանակ աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի:Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ:Փորձագետները ուսումնասիրում են ենթաթեման, հավաքում տեղեկատվություն:Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում են և հարստացնում իրենց նյութերը:Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման:Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից:Արդյունքներն ամփոփվում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:
    Հարգելի Տաթևիկ, շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար : Խճանակարն ունի տարբեր կիրառման ձևեր, Ձեր կողմից առաջադրված տարբերակը նույնպես հետքրքիր էր:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (22.02.2019), Зогранян С.А. (22.02.2019)

  15. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    1325
    Մեջբերում Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Зогранян С.А., շնորհակալ եմ մեկնաբանության համար:

    Այո, ես լիովին համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ խմբային աշխատանքների համար խմբերում պետք է ընդգրկվեն տարբեր կարողություններ , գիտելիքներ և լեզվական մակարդակ ունեցող աշակերտներ:
    Այս կերպ փոխադարձ օգնության միջոցով ՛՛ ուժեղ ՛՛աշակերտների գիտելիքն ամրապնդվում է համեմատաբար առավել թույլ ընկերներին օգնելու ընթացքում
    Հարգելի Anush P եկեք շարունակենք մեր մտքերը այս թեմայի շուրջ: Խնդրում եմ ինձ ներել կարծիքս ռուսերենով շարադրելու համար:
    Организация группового общения начинается с формирования речевых групп с учетом психологической совместимости детей. Оптимальный состав группы –три–четыре человека. При этом в каждой группе есть сильный, средний и слабый ученики, обязательно девочки и мальчики. Если группа на протяжении нескольких уроков ра-ботает слаженно, то она работает в этом составе постоянно. Думаю что наиболее удачными оказываются группы, где их члены дополняют друг друга: один работоспособен, но не эмоционален; другой обладает личным опытом, но слабо успе-вает; третий мало знает, но интересуется данным вопросом. В процессе работы воз-никает чувство сотрудничества, взаимной поддержки.
    Группы не соревнуются друг с другом, так как главная цель –это успешное вы-полнение поставленных задач и высокая степень усвоение материала. На таких уро-ках оцениваютсяне столько знания, сколько старания и усилия учеников. Очень часто результаты труда каждого члена группы оценивают сами её участники. Как правило, всем учащимся раздаются оценочные листы, где они выставляют баллы друг другу. Очень важным в данной работе являетсяспособность учеников оценить свой соб-ственный труд, поэтому одним из пунктов в оценочном листе является самооценка. На нашвзгляд этот завершающий этап урока позволяет каждому ученику проанали-зировать не только работу своих товарищей, но и свою собственную. Для внедрения и использования организации обучения в сотрудничестве, для вовлечения каждого ученика в активную познавательную деятельность ичтобы уделять внимание обуче-нию культуре общения необходимо приближаться к намеченной цели постепенно и терпеливо шаг за шагом, уча своих учеников.
    Վերջին խմբագրող՝ Зогранян С.А.: 22.02.2019, 22:12:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (22.02.2019), Hripsime Margaryan (22.02.2019)

  17. #19
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խմբային աշխատանքների հիմքում ընկած են սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը:Դրանք ուսուցման ընթացքում ապահովում են ակտիվ միջավայր,միջանձնային հարաբերություններ,հանդուրժողականություն,հասակակիցների հետ հարաբերություններ,ինքնուրույնություն,ավելի բարձր կարգի տրամաբանություն,համերաշխություն,միմյանց օգնելու պատրաստակամություն:
    Հարգելի Տաթևիկ, համամիտ եմ : Նաև հավելեմ, որ այս մեթոդներն օգնում են աշակերտների ինքնակազմակերպմանը, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց, այլ ամբողջ խմբի համար:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (22.02.2019), Зогранян С.А. (22.02.2019)

  19. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    495
    Tea Paty Protocol

    Վերջին խմբագրող՝ manush: 22.05.2019, 17:44:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (22.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •