ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես գիտեք սովորողի ուսումնառության ընթացիկ գնահատման ձևերն են միավորային գնահատումը և ուսուցանող գնահատումը.

1)Ուսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների ու դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահար-ան, սովորողի մտածողության ու ճանաչողության ոլորտն ընդլայնելու համակարգված գործընթացն է, ինչպես նաև հետադարձ կապի կիրառմամբ ուսումնական գործընթացում տեղեկու-թյունների հավաքագրման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը:

2)Միավորային գնահատումն ուսումնառության ընթացքում սովորողի ձեռքբերումների մակարդակը թվանշանով արտահայտելն է՝ համաձայն առարկայական չափորոշչի: Միավորային գնահատման արդյունքները գրանցվում են 1-ից մինչև 10 ամբողջ թվերով արտահայտվող միավորային սանդղակով: Ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր, գրավոր և գործնական եղանակներով կարող է իրականացվել նաև թղթապանակով:

Հանրակրթության բովանդակությանը ներկայացվող պահանջների, ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթության որակի բարելավման ու վերահսկման մոտեցումների և մեթոդների հիման վրա սովորողների ընթացիկ գնահատման համակարգը նպատակ ունի լուծելու հետևյալ խնդիրները.

1) բացահայտել սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության ընթացքը, արձանագրել և վերլուծել նրա ուսումնական ձեռքբերումներն ու դժվարությունները,
2) շարունակաբար և ըստ փուլերի ստուգել ու գնահատել սովորողի կողմից Հանրակրթության պետական չափորոշիչով ամրագրված բովանդակային բաղադրիչների յուրացման և տիրա-պետման աստիճանը,
3) գնահատման տարբեր ձևերի և տեսակների համակարգված կիրառման միջոցով հնարավորություն տալ սովորողին առավելագույնս ցուցաբերել իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները,
4) գնահատման չափանիշների հստակեցմամբ բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը,
5)ուսուցանող գնահատման կանոնակարգմամբ խթանել սովորողի հետաքրքրությունը դասավանդվող ուսումնական առարկայի նկատմամբ և բարձրացնել ուսումնառության
արդյունավետությունը,
6) նպաստել սովորողի անձնային որակների ձևավորմանն ու վարքագծի կարգավորմանը, խթանել սովորողի ինքնաճանաչման, ինքնազարգացման և ինքնագնահատման կարողությունների զարգացումը,
7) բարձրացնել ուսուցչի պատասխանատվության և մասնագիտական պատրաստվածության աստիճանը,
8) ճշգրտել յուրաքանչյուր սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակությունն ու ծավալը, խթանել նրա ուսումնական ակտիվությունը,
9) հայտորոշել ուսուցման ընթացքն ու արդյունքները,
10) շաղկապել ուսուցումն ուսումնառության հետ,
11) ապահովել փոխադարձ կապ սովորողի, նրա ծնողի հետ,
12) հաշվառել մեկնարկային վիճակի նկատմամբ սովորողի առաջադիմության ընթացքը,
13) վերահսկել ուսումնական գործընթացն ու արդյունքները: