+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

  1. #41
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտների մոտ հենց դա էլ դրդապատճառ է հանդիսանում սովորելու , բայց ամենակարևորը աշակերտը հասկանա, թե ինչու՞... Դրա համար էլ միշտ գնահատելիս պատճառաբանելով ենք գնահատում` հենվելով չափորոշչի վրա...

    —Ինչո՞ւ ինձ ցածր, իսկ նրան բարձր․․․
    Սա համարում եմ նախանձություն, հիմա այդ նախանձը մի դեպքում կարող է օգնել, մի դեպքում կարող է չարություն զարգացնել աշակերտի մոտ...
    Իսկ միգուցե «կոտրու՞մ է» աշակերտին, ոչ թե դրդում ավելի լավ սովորելու: Չէ՞ որ երբեմն այդ հարցը պատահական չի տրվում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.04.2019), Kristine Charchyan (11.04.2019), Անահիտ Պետրոսյան (10.04.2019), Մարգարյան Նաիրա (10.04.2019), Ջ.Գրիգորյան (11.04.2019)

  3. #42
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միգուցե «կոտրու՞մ է» աշակերտին, ոչ թե դրդում ավելի լավ սովորելու: Չէ՞ որ երբեմն այդ հարցը պատահական չի տրվում:
    Գնահատման ձևում մի բան այն չէ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arevik Tumasyan (11.04.2019)

  5. #43
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն իմ ամենասիրելի ստեղծագործությունից մեջբերում անելու համար: Անգին խոսքեր են:
    «Փոքրիկ իշխան»-ի այդ հատվածը միշտ արդիական է, ճշմարիտ և երբեք չի կորցնում իր փիլիսոփայական խոր միտքը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arevik Tumasyan (11.04.2019)

  7. #44
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միգուցե «կոտրու՞մ է» աշակերտին, ոչ թե դրդում ավելի լավ սովորելու: Չէ՞ որ երբեմն այդ հարցը պատահական չի տրվում:
    Այդ հարցը կտան այն ուսուցչին, ով օբյեկտիվորեն չի գնահատում, վերապահումով է մոտենում... Աշակերտը դա զգում է... Ուսուցիչը այդ դեպքում պետք է մեկնաբանի, հիմնավորի, թե ինչու է այդ գնահատանիշը աշակերտին նշանակում... Նույնիսկ եթե խրախուսելու նպատակով է մի նիշ բարձր նշանակում, պետք է մեկնաբանի և արտահայտի իր ակնկալիքները, սակայն չպետք է երբեք խրախուսական գնահատականները շարունակական բնույթ կրեն: Դա լավ հետևանք չի կարող ունենալ, միանշանա՛կ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arevik Tumasyan (11.04.2019)

  9. #45
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    «Փոքրիկ իշխան»-ի այդ հատվածը միշտ արդիական է, ճշմարիտ և երբեք չի կորցնում իր փիլիսոփայական խոր միտքը:
    Հարգելի՛ Լուսինե Բադալյան, իմ կարծիքով «Փոքրիկ իշխան»-ի յուրաքանչյուր տողն էլ արդիական ու խորիմաստ է՝ գրված բոլոր ժամանակների համար:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #46
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մեջբերում Arevik Tumasyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լուսինե Բադալյան, իմ կարծիքով «Փոքրիկ իշխան»-ի յուրաքանչյուր տողն էլ արդիական ու խորիմաստ է՝ գրված բոլոր ժամանակների համար:
    Այո´, համամիտ եմ...

  12. #47
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձագանքում են դասվարները... Չմոռանանք, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը...

    ● Լուսինե ջան,ինձ համար շատ հետաքրքիր թեմա է... Ես կարծում եմ,որ գնահատումը շատ կարևոր է տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար։Եթե ուսուցիչը չգնահատի աշակերտին,նա հաջորդ օրը դասին անպատրաստ կգա,ուստի պետք է գնահատել և մեկնաբանել ՝տվյալ գնահատականն աշակերտն ինչի համար է ստացել... Շատ հաճախ առաջարկում եմ, որ հենց իրենք իրենց գնահատեն, և պատկերացրեք, որ շատ ճիշտ են գնահատում։

    ● Իմ կարծիքով գնահատումը պիտի հանվի տարրական դասարաններում:ՈՒսուցիչնեիր մի խումբ կա,որ իրենց «սիրելիներին» 10- են շարում, իսկ խեղճ ու կրակ երեխաներին ցածր գնահատականով ջարդում: Իսկ 6-7 տարեկան երեխան շատ շուտ է կոտրվում:

    ● Ես էլ եմ կողմ , որ գնահատանիշ չդրվի տարրական դասարաններում։Հաճախ բարձր գնահատական ստանալն աշակերտների համար դառնում է ինքնանպատակ։ Գիտելիքը երկրորդ պլան է մղվում։ Նաև անառողջ մրցակցություն է սկսվում աշակերտների միջև։

    ● Բարև ձեզ: Ես էլ եմ դեմ տարրական դասարաններում աշակերտների գնահատմանը: Առաջին դասարանում չենք գնահատում , բայց լավ էլ սովորում են : Այնպես որ ..... Չգնահատել ...
    ● Դա,իհարկե, ավելի շատ խանգարում է ուսումնական գործընթացին, քան օգնում։ 6-7 տարեկան շատ երեխաների համար գնահատականն է առաջնային դառնում, իսկ իրական նպատակը չեն գիտակցում։

    - Իմ կարծիքով երեխան այնքան ժամանակ չի գիտակցում, թե ինչ է գնահատականը, քանի այդ մասին նրան չեն հոգնեցրել մեծերը:Այստեղից էլ սկսվում է մրցավազքը:
    - Ծնողների մրցավազքը, ես միշտ խոսում եմ աշակերտներիս հետ , որ կարևորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը:
    - Երեխան մեզ հետ է 2-3 ժամ, 20 ժամ ծնողի հետ է:Ծնողը երեխայի համար սրբություն է, փարոս: Նրա ասած յուրաքանչյուր խոսքը երեխայի համար ուղեցույց է, էտալոն:
    - Համաձայն եմ, յուրաքանչյուրիս համար էլ ծնողը սրբություն է: Ես երեխաների ներկայությամբ երբևէ չեմ քննարկի ծնողին, բայց այսօր հակառակը հաճախակի կարող ենք նկատել: Երեխայի վարքագիծը, շարժումները, խոսքը ամեն ինչ ծնողն է ձևավորում, անկախ իր կամքից, նույնիսկ կարող է չնկատել ու չզգալ: Ինչպես Դուք ասացիք, երեխայի համար ուղեցույց է, նաև օրինակ...
    - Դրա համար էլ այսպիսի վիճակ ունենք: Ծնողը երեխայի մոտ քննարկում է ուսուցչին:Առաջին հարցը ,որ տալիս է երեխային տուն մտնելիս՝ի՞նչ ես ստացել: Երեխան էլ ստիպված է լինում շատ անգամ օրագիրը չներկայացնել, ստել.....ու էլի շատ բաներ:Չեն հարցնում ի՞նչ նոր բան ես սովորել, քեզ ինչպե՞ս ես զգացել, ո՞ր դասաժամին ես ժպտացել...

    ● Երեխան պետք էսովորի սովորելու համար։Հատկապես տարրական դասարաններում նրանք դեռ բավականին գիտելիքների պաշար չեն ունենում։

    ● Ես կարծում եմ,որ գնահատումը շատ կարևոր է տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար։

    ● Չգնահատե՛լ,պայքար է գնում ոչ թե գիտելիքի,այլ գնահատականի համար։

    ● Անշուշտ, պետք է գնահատել, բայց ես գտնում եմ, որ առավել մեղմ և հոգեբանորեն պետք է գնահատել տարրական դասարանի փխրուն երեխային, ոչինչ, որ երբեմն բարձր ենք գնահատում ավելի, քան նա կա, բայց փոխարենն ապահովում ենք նրա ուրախ և ինքնավստահ, համարձակ և նախաձեռնող հանդես գալը: Ինձ համար սա իմ ներքին և ամենաճիշտ չափորոշիչն է: Միայն թե խնդրում եմ բարձր դասարաններում դասավանդողները սա մի քիչ մեղմ ընդունեն և ամպագոռգոռ հայտարարություններ չանեն, թե շատ ենք շռայլում գնահատականները...

    ● Եթե չգնահատվի, թույլ կարողություններով աշակերտն այլևս չի վախենա սխալ պատասխանելուց, և ոչ միայն թույլ կարողություններով... Սակայն արդյո՞ք գնահատականը չի ապահովում մրցակցությունը...

    ● Կարծում եմ ,որ ճիշտ է չգնահատելը...

  13. #48

    ● Գնահատականը շեղում է բուն նպատակից և ավելորդ լարվածության պատճառ դառնում։

    ● Թույլ տվեք չհամաձայնել, ի վերջո նույնիսկ ինքներս ենք ձգտում գնահատվել, առանց դրա մի մեծ բաց կունենանք, իսկ առաջին դասարանում որ աստղիկ և արև ենք շարում, դա նույնպես գանահատում է, երբ ասում ենք ապրես, դու հրաշք ես, դա էլ է գնահատում, իսկ մենք, հարազատներս, ոչ թե քննադատենք գնահատականին, այլ խորհրդակցենք, թե ինչպե՞ս ճիշտ անենք դա:

    ● Թվերը տարրական դասարանում դառնում են սահմանափակում , իսկ երեխան պետք է ձգտի անսահմանին։

    ● Հաստատ կլինեն ծնողներ, ովքեր գնահատանիշը վեր կդասեն գիտելիքից ու կգերադասեն իրենց երեխան 9 ստանա, իրական գիտելիքը կարժեզրկեն... Անհնար է դասարանում չլինի մի ծնող, որ գնահատականին շատ տեղ չտա և կարևորի, թե ի՞նչ գիտի երեխան, ի՞նչ է սովորում և յուրացնում երեխան... Ցավո՜ք, ցավո՛ք այդպիսիք կան... և երբևէ չենք խուսափի.... Միշտ էլ նրանց կհանդիպենք...

  14. #49
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե «2» գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով։ Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի,այլև մնա աշակերտի բարեկամը,կիսի այն ապրումները,որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն,հետևաբար՝ նաև նշանակություն չունի,քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձևավորվել ինքնագնահատման կարողությունը: Այժմ ուսուցիչները ցածր գնահատական նշանակելիս «կոտրում» են աշակերտին, չմտածելով դեռահասի ապագայի մասին:

  15. #50
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մանկավարժ լինելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլև առաջին հերթին պետք է հոգեբան լինի:
    Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձևավորվի ոչ միայն ուսումնական նյութի,այլև գիտելիքներ ձեռք բերելու բուն պրոցեսի հանդեպ:
    Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը՝ ուսումնասիրելն ու ինքնուրույն եզրակացություններ անելը, խնդիրներ վճռելն ու վճռելու ընդհանուր եղանակներին տիրապետելը, վերլուծելը և այլն:

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •