+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

  1. #21
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Գնահատման սկզբունքները
    ● Գնահատումը ուսումնառության և դրա կատարելագործման վերաբերյալ փաստեր, հավաստի տվյալներ հավաքելու շարունակական գործընթաց է. արտացոլում և տարբեր կողմերից ներկայացնում է առկա լավագույն փորձը, խթանում է սովորողների և ուսուցիչների համատեղ գործունեության արդյունավետ զարգացումը:
    ● Սովորողների ձեռքբերումները գնահատվում են կրթական չափորոշիչների, ծրագրերի բովանդակությանն ու պահանջներին համապատասխան:
    ● Արդյունավետ գնահատումը պետք է լինի.
    - պլանավորված
    - հավաստի
    - համարժեք
    - անաչառ
    - արժանահավատ
    - հուսալի
    - թափանցիկ
    ● Գնահատում իրականացնելիս դպրոցը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի սովորողների ուսումնառության առաջընթացի վրա՝ կարևորելով ինչպես ողջ գործընթացի, այնպես էլ ստացված արդյունքների որակական կողմը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Արդարությունը, հուսալիությունը և թվարկված բոլոր սկզբունքերն էլ հիմնական սկզբունքներն են թե՛ 10, թե՛ 5 և թե՛ որևէ այլ բալանոց գնահատման համար․․․․

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (18.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019)

  5. #23
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Գնահատել, թե չգնահատել․․․․․
    Աշակերտը, սովորողը/ինչպես նաև ուսուցիչը/․․․․պիտի իմանա իր/ իր աշակերտի/ ուսումնառության ընթացքի մասին․․․․
    Ցնկացած բալանոց գնահատման համակարգ սանդղակ է, որով գնահատվում է սովորողը․․․Ուրեմն 10/կամ այլ առավելագույն նիշը/ այն բարձրակետն է, որին ձգտում են թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողը։ Այս պահին իմ մեկնակետը 4-ն է, ուրեմն 5-ը, 6-ը, 7-ը / և այսպես մինչև 10-ը/ իմ հետագա աստիճաններն են, որոնցով ես կբարձրանամ։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (18.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019)

  7. #24
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Ի վերջո՝ եթե մեկին օգնում է գնահատականը, մյուսին՝ գովեստի մի խոսքը, ուրեմն թող լինի և՛ նա, և՛ նա, ինչու չէ,,,

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (18.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019)

  9. #25
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Միանշանակ է՝ 10 բալանոց գնահատումն օբյեկտիվության առավել մեծ հնարավորություն է , քան 5 բալանոցը․․․․

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (20.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019)

  11. #26
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Մեջբերում ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո՝ եթե մեկին օգնում է գնահատականը, մյուսին՝ գովեստի մի խոսքը, ուրեմն թող լինի և՛ նա, և՛ նա, ինչու չէ,,,
    Շնորհակալություն գրառման համար, հարգելի´ Սաթենիկ: Իսկ ի՞նչն է խթանում թույլ ընդունակություններ ունեցող այն աշակերտին, որ սխալվելուց չվախենա և այսպես ասած «վատ» գնահատականից իրեն պաշտպանված զգա և ազատորեն արտահայտի իր գիտելիքը կամ յուրացնի այնքան, ինչքան կարող է... Խնդրեմ Ձեր կարծիքն արտահայտեք...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #27
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե,դուք իրավացի եք այսօր հատկապես տարրական դասարանի աշակերտը սովորում է գնահատական ստանալու համար։Դուք նշում եք ,որ երեխային պետք է սովորեցնել,որ նա չի սովորում գնահատականի համար։Իսկ ինչ կասեք այն ծնողների մասին,որ առաջին հարցից հետո .<<ի՞նչ ես ստացել>>,հաջորդում է .<<իսկ էլ ո՞վ ի՞նչ է ստացել,ամոթ չի դու 7 ես ստացել իսկ ......_ը 9>>։Համաձայն ե՞ք,որ պետք է սկսել հենց այստեղից։
    Այո´, Հարգելի Քրիստինե, ամբողջ խնդիրը, կարծում եմ, այդտեղից է... Շատ եմ կարևորում ծնողական ժողովների դերը այս հարցում և այդ թեմայով հաճախակի զրույցները ծնողների հետ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Գնահատումը ուսուցման գործընթացի վերաբերյալ և նրա կատարելագործման համար փաստեր, հավաստի, բազմակողմանի տվյալներ հավաքագրելու շարունակական գործընթաց է` ուղղված ուսուցման գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Այն պետք է արտացոլի առկա լավագույն փորձը, ներկայացնի տարբեր կողմերից, խթանի սովորողների և ուսուցիչների համատեղ գործունեության արդյունավետ զարգացումը: Գնահատումը դպրոցում ապահովում է հետադարձ կապ ուսումնական գործընթացի մասին` հայտորոշիչ (նախնական գնահատում), ձևավորող և ամփոփիչ տեսակներով:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #29
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    233
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ կրթակարգով ամրագրված է` գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների, ուսումնական գորընթացի կարտարելագործման վերահսկումն է, գնահատումը դիտվում է որպես սովորողի խրախուսման միջոց, ոչ թե զենք:

    Երեխաներին գնահատանիշ պետք չէ: Նրանք առանց դրա էլ կսովորեն, եթե ուսումնական գործընթացը վերածենք իմացումի հրճվանքի, ոչ թե պարտադրանքի:
    Այսօրվա աշակերտը կարծես սովորում է լավ գնահատական ստանալու համար, նրան մոտիվացնողը բարձր գնահատական ստանալն է, այնինչ եթե աշակերտը հասկանա կրթության նպատակը, ապա նա կձգտի գիտելիքներ ստանալ, ոչ թե գնահատական: Կարծում եմ, հենց առաջին դասարանից երեխաների գիտակցությանը պետք է հասցնել, որ կարևորը ձեռք բերած գիտելիքն է, ոչ թե գնահատանիշը: Ճիշտ է, առանց գնահատանիշի կարծես դժվար է պատկերացնել կրթական գործընթացը, բայց այն կտանի դեպի գիտելիքի, կրթության դերի բարձրացմանը, կարևորություն տալ գլխավորին, ըմբռնել կարևորը` գիտելիքը, ոչ թե գնահատանիշը: Այն օրը, երբ երեխան հասկանա, թե ինչու է սովորում, գիտելիք ձեռք բերում, նորանոր տեղեկություններով հարստացնում իր էությունը, այդ օրվանից էլ գնահատանիշը առավելություն չի ունենա գիտելիքի նկատմամբ: Գնահատանիշը երեխայի ինտելեկտուալ մակարդակի չափանիշ չէ, գիտելիքների իրական որակը չի արտացոլում, երեխաներին դրդում է խաբեության, ցուցադրական ջանքերի և անառողջ մրցակցության: Ավանդական դպրոցում գնահատական նշանակելը հեշտ էր այն պատճառով, որ գնահատվում էր մտապահումը, իսկ այսօր մեր հետաքրքրությունների համակարգը մի ամբողջ աշխարհ է` բազմակողմանի ու հետաքրքիր: Ուստի գնահատման նոր գործիքներ են անհրաժեշտ:
    Ես կողմ եմ չգնահատելուն,քանի որ դա էլ ենք մենք սովորեցնում աշակերտին:Երբ նա դպրոց է մտնում մենք գնահատում ենք նրան խրախուսելով և դա նրան դուր է գալիս,իսկ ահա երկրորդ դասարանից սկսած անցնում ենք միավորային գնահատականին ու ամենինչ <<փչացնում>>:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (31.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019)

  19. #30
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    233
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո´, Հարգելի Քրիստինե, ամբողջ խնդիրը, կարծում եմ, այդտեղից է... Շատ եմ կարևորում ծնողական ժողովների դերը այս հարցում և այդ թեմայով հաճախակի զրույցները ծնողների հետ...
    Միանշանակ պետք է սկսել ծնողներից:Ժողովների ժամանակ անցկացնել զրույցներ,գործնական խաղեր և եզրահանգումներ անել:Շատ կարևոր է ,որ իրենք գիտակցեն, ի վերջո՝ դպրոցն ավարտելուց հետո իրենց երեխային թվանիշն էր պետք ,թե՝ անգնահատելի գիտելիքը:Իմ կարծիքով գիտելիքը ոչ կարելի է չափել,ոչ էլ գնահատել,դա պետք է տեսնել գործնականում:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •