+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    2567
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք գնահատականը չի ապահովում մրցակցությունը... Երեխաները միմյանց են նայում, թե ո՞վ ի՛նչ է ստանում, դրանից ոգևորվում են և ձգտում ավելին իմանալ: Ես մտավախություն ունեմ, որ կարող է չգնահատելով, ուսման նկատմամբ փոքր-ինչ հետաքրքրությունը ավելի կորցնել: Այո՛, կարելի է չգնահատել և բարձրացնել սովորելու նշանակությունը, կրթության դերը, կարևորությունը, սովորելու նպատակը ...
    Հարգելի Լուսինե, առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում, սակայն ես կարողանում եմ նրանց ոգևորել, խրախուսել, ապահովել մրցակցությունը: Ինձ թվում է, մենք՝ դասվարներս կկարողանանք տարրական դպրոցում մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ երեխաները ստանան կայուն, խորը գիտելիք, որը հիմք կհանդիսանա միջին դպրոցում աշխատելու համար:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2632
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք գնահատականը չի ապահովում մրցակցությունը... Երեխաները միմյանց են նայում, թե ո՞վ ի՛նչ է ստանում, դրանից ոգևորվում են և ձգտում ավելին իմանալ: Ես մտավախություն ունեմ, որ կարող է չգնահատելով, ուսման նկատմամբ փոքր-ինչ հետաքրքրությունը ավելի կորցնել: Այո՛, կարելի է չգնահատել և բարձրացնել սովորելու նշանակությունը, կրթության դերը, կարևորությունը, սովորելու նպատակը ...
    Հարգելի Ջ. Գրիգորյան, շնորհակալությո՛ւն մեջբերման համար: Ես գիտեմ, որ առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում: Նրանք ուշադրություն են դարձնում ուսուցչի խոսքին, վերաբերմունքին ,շարժուձևին և նրանց համար կարևոր է ուսուցչի խոսքը, խրախուսանքը: Ուսուցիչը պետք է մոտիվացնի աշակերտին դեպի գիտելիքը և սեր առաջացնի գիտելիքի, ուսման նկատմամբ` գիտելիքը հետաքրքիր և մատչելի մատուցելով:Ինձ ոչ միայն թվում է, այլ համոզված եմ, որ մեծ նվիրում, իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության և նպատակի գիտակցությամբ ուսուցիչները կկարողանան այնպես անել, որ աշակերտները կարևորեն գիտելիքը:
    Հարգելի Ջ. Գրիգորյան, մտավախություններս կտրուկ փոփոխություններին են վերաբերում: Ենթադրենք, գնահատման համակարգը դուրս մղվեց տարրական դպրոցից: 4-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր 2 տարի գնահատանիշ են ստանում ու հետո չեն գնահատվում, արդյո՞ք մրցակցությունը չի նվազի նրանց մոտ: Թե՞ պետք է զրույցների և հոգեբանական աշխատանքի միջոցով կարևորել տանք կրթության դերը: Երևի այդպես ճիշտ կլինի... Ինձ հետաքրքիր է, երբևէ այս ուղղությամբ հետազոտություն եղե՞լ է, թե ոչ կամ այլ երկրների փորձը...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    360
    Հեղինակության աստիճան
    8631
    Դպրոցական կյանքի հենց առաջին օրերից երեխայի մեջ պետք է ձևավորվի այն գիտակցությունը,որ դպրոցը գիտելիք ստանալու, հմտություններ,կարողություններ յուրացնելու,զարգացնելու օրրան է:Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունեն այն ծնողները,որոնք դպրոցից տուն եկած երեխային <<Այսօր ի՞նչ նոր բան ես սովորել>> հարցի փոխարեն <<Այսօր ի՞նչ ես ստացել>> հարցն են ուղղում,որին հաջորդում է <<Ապրե՛ս, դու կստանաս քեզ խոստացած նվերը(գումար, կոնֆետ, պաղպաղակ,...)>> կամ <<Դու զրկվեցիր քո նվերից>> խոսքը:Իմ կարծիքով՝ուսուցչի ժպիտը, երեխայի գլուխը շոյելը, նրան ջերմ խոսքերով խրախուսելն ավելին է, քան յուրաքանչյուր քայլափոխին 100 դրամով վաճառվող և բոլորին հասանելի <<smile>>-ները, կամ գնահատանիշերը:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    2567
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջ. Գրիգորյան, շնորհակալությո՛ւն մեջբերման համար: Ես գիտեմ, որ առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում: Նրանք ուշադրություն են դարձնում ուսուցչի խոսքին, վերաբերմունքին ,շարժուձևին և նրանց համար կարևոր է ուսուցչի խոսքը, խրախուսանքը: Ուսուցիչը պետք է մոտիվացնի աշակերտին դեպի գիտելիքը և սեր առաջացնի գիտելիքի, ուսման նկատմամբ` գիտելիքը հետաքրքիր և մատչելի մատուցելով:Ինձ ոչ միայն թվում է, այլ համոզված եմ, որ մեծ նվիրում, իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության և նպատակի գիտակցությամբ ուսուցիչները կկարողանան այնպես անել, որ աշակերտները կարևորեն գիտելիքը:
    Հարգելի Ջ. Գրիգորյան, մտավախություններս կտրուկ փոփոխություններին են վերաբերում: Ենթադրենք, գնահատման համակարգը դուրս մղվեց տարրական դպրոցից: 4-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր 2 տարի գնահատանիշ են ստանում ու հետո չեն գնահատվում, արդյո՞ք մրցակցությունը չի նվազի նրանց մոտ: Թե՞ պետք է զրույցների և հոգեբանական աշխատանքի միջոցով կարևորել տանք կրթության դերը: Երևի այդպես ճիշտ կլինի... Ինձ հետաքրքիր է, երբևէ այս ուղղությամբ հետազոտություն եղե՞լ է, թե ոչ կամ այլ երկրների փորձը...
    Հարգելի գործընկեր, ամեն անգամ, երբ բախվում ենք տարրական դասարանում աշակերտներին գնահատական նշանակելու բարդ խնդրին, զգում ենք, որ կարելի է աշխատել նաև առանց գնահատելու: Հարգելի Լուսինե, ես այս հարցի շուրջ երբևէ ոչ մի հետազոտություն , կամ քննարկում չեմ լսել: Բայց գործընկերներս հաճախ ասել են, որ ճիշտ կլինի տարրական դասարանում չգնահատեն երեխաներին:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    360
    Հեղինակության աստիճան
    8631
    Մեջբերում Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում, սակայն ես կարողանում եմ նրանց ոգևորել, խրախուսել, ապահովել մրցակցությունը: Ինձ թվում է, մենք՝ դասվարներս կկարողանանք տարրական դպրոցում մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ երեխաները ստանան կայուն, խորը գիտելիք, որը հիմք կհանդիսանա միջին դպրոցում աշխատելու համար:
    Լիովին համամիտ եմ :Ես նույնպես դասավանդում եմ առաջին դասարանում, և միայն այս տարի,առաջին անգամ ինձ հաջողվեց <<դիմանալ>> թե՛ աշակերտների, թե՛ ծնողների <<ճնշմանը>> և չգնահատել (խոսքն իհարկե գնահատանիշի, <<Smile>>-ի, ծաղիկի և նման բաների մասին է):Ասեմ,որ դա բոլորովին չի ազդում դասարանում ակտիվ, աշխույժ, մրցակցային մթնոլորտ ստեղծելուն:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (16.04.2019), Kristine Charchyan (15.03.2019), Lusine Badalyan (15.03.2019), Անահիտ Պետրոսյան (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.03.2019), Ջ.Գրիգորյան (16.03.2019)

  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    367
    Հեղինակության աստիճան
    8421
    Համաձայն եմ։Աշակերտը պետք է գիտակցի գիտելիքի,այլ ոչ թե գնահատականի կարևորությունը։Ես կարծում եմ ,որ որոշ առարկաներից կարելի է ընդհանրապես չգնահատել։Օրինակ երաժշտությունը։Չէ որ երեխան կամ ոնի երաժշտական լսողություն,կամ ոչ։Դա չեն սովորում։Սա այն դեպքում ,երբ գնահատում են երգելու կարողությունը։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (16.04.2019), Lusine Badalyan (15.03.2019), Անահիտ Պետրոսյան (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.03.2019), Միկինյան Տաթևիկ (15.03.2019), Ջ.Գրիգորյան (16.03.2019)

  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    2567
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ :Ես նույնպես դասավանդում եմ առաջին դասարանում, և միայն այս տարի,առաջին անգամ ինձ հաջողվեց <<դիմանալ>> թե՛ աշակերտների, թե՛ ծնողների <<ճնշմանը>> և չգնահատել (խոսքն իհարկե գնահատանիշի, <<Smile>>-ի, ծաղիկի և նման բաների մասին է):Ասեմ,որ դա բոլորովին չի ազդում դասարանում ակտիվ, աշխույժ, մրցակցային մթնոլորտ ստեղծելուն:
    Հարգելի Տաթևիկ, ես էլ, միայն ստուգում եմ, խրախուսում և ոգևորում աշակերտներին: Միանշանակ ճիշտ է և արդյունավետ այս մոտեցումը: Երեխաները սիրով սովորում են ուրախ և անկաշկանդ մթնոլորտում:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926
    Հարգելի Տաթևիկ, ես ևս անդրադարձել եմ այս թեմային: Կցանկանայի , որ տարրական դասարաններում լիներ գնահատման մեկ այլ տարբերակ ՝ նվազագույն և առավելագույն շեմերի հաղթահարման բալեր լինեին , ամփոփվեին գիտելիքներն ու կարողությունները 2 ամիսը մեկ անգամ կամ մեկ այլ ձևով :

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (16.04.2019), Lusine Badalyan (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.03.2019), Միկինյան Տաթևիկ (15.03.2019), Ջ.Գրիգորյան (16.03.2019)

  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    360
    Հեղինակության աստիճան
    8631
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տաթևիկ, ես ևս անդրադարձել եմ այս թեմային: Կցանկանայի , որ տարրական դասարաններում լիներ գնահատման մեկ այլ տարբերակ ՝ նվազագույն և առավելագույն շեմերի հաղթահարման բալեր լինեին , ամփոփվեին գիտելիքներն ու կարողությունները 2 ամիսը մեկ անգամ կամ մեկ այլ ձևով :
    Այո,հարգելի՛ Ֆուզելինա,Ձեր վարած թեմայում նույնպես հայտնել եմ իմ կարծիքը:Ես կողմ եմ,որ տարրական դասարաններում աշակերտները չգնահատվեն:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (16.04.2019), Lusine Badalyan (15.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.03.2019), Ջ.Գրիգորյան (16.03.2019)

  19. #20
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2632
    Գնահատման նպատակն է
    ● Նպաստել սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների
    ձեռքբերմանը և դրանց շարունակական զարգացմանը:
    ● Մշտապես դիտարկել սովորողների ուսումնական գործունեությունը և արձանագրել
    ձեռքբերումները:
    ● Ուսուցիչներին, դպրոցի տնօրենությանը, համայնքին, նաև վերադաս մարմիններին
    տրամադրել լիարժեք և հավաստի տեղեկություն սովորողների գիտելիքների,
    կարողությունների և հմտությունների մակարդակի մասին:
    ● Դիտարկել, բարելավել կրթական ծրագրերի բովանդակությունը, դասավանդման
    մեթոդական համակարգը:
    ● Ծնողներին տրամադրել հիմնավորված տեղեկություն յուրաքանչյուր սովորողի
    ուսումնառության որակի, ձեռքբերումների և առաջընթացի մասին:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •