+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 64 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը՝ ուսուցչի մասնագիտական զարգացման նախապ

  1. #61
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    592
    Հեղինակության աստիճան
    13673

    Ուսուցչի կյանքում միշտ էլ առաջնային պիտի լինի «սովորելը»

    Որպեսզի մեջբերումներով չտեղադրեմ, հարմար եմ գտնում թեմային համահունչ՝ նախորդ օրերի իմ այս հրապարակումը տեսանելի դարձնել:

    Ուսուցչի կյանքում միշտ էլ առաջնային պիտի լինի «սովորելը»: «Սովորեցնել» բառն այսօր հետին պլան է մղվել, առանցքային է դարձել «սովորելը», որը ոչ մի պահ չպետք է դադարեցնել: Այդ գործընթացը որոշ մարդկանց համար խորթ է հնչում, համարում են, որ ժամանակին ինչ-որ բան սովորել են, դա էլ բավարար է, նույնիսկ հիվանդագին են մոտենում ցանկացած նորի ու փոփոխության հանդեպ: Նորը չսովորող ուսուցիչը չի կարող աշակերտի հետ նորմալ աշխատել, նա կրկնելու է վաղուց ասված խոսքեր, որոնք նոր սերնդի համար հնաոճ են, իսկ աշակերտն այսօր նորը սովորում է համացանցից, մարդկանց հետ շփումներից, ընդհանրապես` կյանքից:

    Հիշենք, որ ուսուցիչը հասարակության մեջ մտավորականության դասի ներկայացուցիչն էր, գրագիտության եզակի կրողներից մեկը և միակ աղբյուրը, որից աշակերտը կարող էր տեղեկություն և գիտելիք ստանալ: Հիմա փոխվել են ժամանակները, մենք ունենք տեղեկատվության հսկայական ցանց, որտեղից աշակերտն ամեն վայրկյան կարող է ձեռք բերել ամբողջ ինֆորմացիան և այն գիտելիքը, որը կամենում է: Բայց մեր օրերում լինում են դեպքեր, որ սնափառությունը տեղի չի տալիս, որի արդյունքում տարիների փորձ ունեցող ուսուցիչն իրեն համարում է իր մասնագիտությանը գիտակ, անգերազանցելի, գտնում է, որ ավելացնելու բան չունի և չի զգում նոր գիտելիք ձեռքբերելու կարիք:

    Այսօրվա աշակերտը գիտակցում է, որ իրեն սովորեցրածը չի կարող լինել հավերժական ճշմարտություն, ի տարբերություն նորից խուսափող ուսուցիչների` նա պատրաստ է ուղղելու իր սխալը, նա չի խուսափում այդ սխալից, այնինչ ուսուցիչներ ունենք, որ դողում են մերօրյա աշակերտի նորովի հարցերից, նա թաքնվում է իր իսկ սխալից, մերժում այն, որը տանում է նրան աշակերտի մոտ ինքնագնահատականի իջեցմանը:

    Եթե այսօրվա ուսուցիչը գտնում է, որ վերջին տարիներին իր մոտ ոչինչ չի փոխվել, ուրեմն նա այնքան էլ խելացի չէ, ուրեմն պետք է հասկացնել վաղուց հաստատված այն ճիշտ դիտարկումը, թե 19-րդ դարում դա գուցե ընդունելի էր, 20-րդ դարում` կասկածելի, 21-րդ` տեղեկատվական դարում, դա կատարյալ հիմարություն է:

    Այս նոր դարում չսովորելը անգրագիտություն է, ուրեմն յուրաքանչյուր ուսուցիչ պետք է գիտակցի այդ ճշմարտությունը և նորովի մոտենա իր իմացությանը, որից էլ կախված է նոր սերնդի` ապագա քաղաքացու ձևավորումը: Ցավալի է, որ մեր օրերում ոչ բոլոր ուսուցիչներն են օգտվում համակարգչային այս ահռելի տիրույթի` իրենց հասու և պիտանի գիտելիքներից, որը լավագույն աղբյուր է ինքնակրթության զարգացնան համար:

    Համակարգիչը ոմանց համար մնում է որպես մի դժվարընկալելի «գործիք», որի իմացությունը նրանց գիտակցության մեջ անհասանելի երևույթ է համարվում` չնայած վերջին ժամանակներում էլեկտրոնային մատյանների առկայությունը շատերին տարել է դեպի մերձեցում համակարգչին: Քանի որ կյանքի զարգացման արագացված դար ենք ապրում, ապա պետք է կարողանալ ժամանակին ամեն ինչ սովորել և արագ ըմբռնել, հապաղելը այս դեպքում հաստատ վնասում է մեզ:

    Գիտենք, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռքբերված փորձն է, այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր ենք համարում: Բայց ո՞վ է ասում, որ միայն իմաստասեր մարդկանց կյանքի դասերը պետք է սերտենք: Ապրում ենք նաև մի այնպիսի ժամանակաշրջանում, որ երբեմն մեր աշակերտները կարող են մեզ մի նոր կյանքի դաս տալ, որը թերևս ոչ բոլոր ուսուցիչներն են ունակ ընկալելու և ընդունելու այն:

    Իմ մանկավարժական գործունեության ընթացքում միշտ էլ հավատարիմ եմ եղել նաև այն մեծ ճշմարտությանը, որ չնայած փոխվում են ժամանակները, բայց անկախ մեր առջև ծառացած առկա խնդիրներից ու հոգսերից` պարտավոր ենք մեր ամեն մի օրը լցնել նոր իմացությամբ, գեղեցիկի զգացողությամբ, այն մեծ մարդասիրությամբ, որ իր մեջ ունի անչափելի հավատ ու իրական արժեքներ, չմոռանանք նաև, որ մարդ-քաղաքացու ձևավորման, առանձնապես հայապահպանության գործում մեզ է վերապահված այդ մեծ առաքելությունը:

    Հիշենք, որ ուսուցչի կերպարով է սերունդը մեծանում, մեզանով է կարոտը շնչում, այդ մենք ենք հույսը ապրեցնում, որ երազանքներ ծնվեն սիրո, գեղեցիկի, բարության, լուսե օրերի մասին: Այդ մենք ենք ուրվագծում հայ մարդու նկարագիրը` համեմված այն մեծ իմաստությամբ, որ մեր մարդասիրությունն է ուսուցանելու իսկական արվեստը և մեր ազգի հարատևության երաշխիքը: Մեր անանձնական աշխատանքով, բայց մեր անձնական օրինակով ենք ձևավորում նոր սերնդի միտքն ու աշխարհայացքը, մի նոր դիմագիծ, որն այսօր հայրենիք է պաշտպանում` մեր փառահեղ նախնիների ու նոր ժամանակների հերոսների առաքելությամբ սրբագործված:

    http://usarmenianews.com/am-n-3744.html

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    592
    Հեղինակության աստիճան
    13673
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիպուկ դիտարկում է: Եթե ուսուցիչն ինքը չձգտի նորը սովորելու, արդեն չի հասցնի իրենից առաջ անցած աշակերտին: Այժմյան աշակերտն ավելի ճկուն է: Նա շատ արագ է քաղում իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Բայց իր տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ շատ բաներ նրա համար մնում են անբացատրելի: Ուսուցչի ուղղորդումն անհրաժեշտ է այդ ամենը «դարակներում» դասավորելու, ճիշտ տեսակավորելու, ըստ բովանդակության համակարգելու համար:
    Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի՛ Ռուզաննա: Նաև հիշեցի անցած օրերից:

    Տարրական դասարանում բաց դաս լսեցի, հետո ուսուցչուհիների մոտ տարաձայնություններ առաջացան: Զարմանալի էր, որ սխալ մասնագիտական կարծիքներ կային, և այդ սխալը պիտի անցներ աշակերտներին: Որոշեցի նրանց բացատրել հայոց լեզվի գաղտնարաններից մի քանի օրենքներ, բայց իմ որոշումն անկատար մնաց: Ակնհայտ էր նրանց դժգոհությունը, որ իրենք ամեն ինչ գիտեն… Լռեցի, երբ օրեր անց ծնող էր բողոքում, թե երեխայի տնային առաջադրանքում ուսուցչուհու կողմից սխալ ուղղում կա: Ու՞մ մեղադրել` ծնողի՞ն, ով բողոքում է, թե՞ ուսուցչուհուն, ով չի ուզում սովորել:

    Եվ ես ուզում եմ ամեն օր ասել, որ միշտ էլ պիտի սովորենք, սովորելը միայն աշակերտի համար չէ, սովորենք ամեն մի նրբություն, որ կարողանանք սովորեցնել:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    3201
    Հարգելի՛ Նատաշա, աշակերտի մոտ սովորելը սովորություն դարձնելու մշակույթի ձևավորումը պետք է իրականացվի ուսուցչի կողմից: Դրա լավագույն օրինակն անընդհատ սովորող ուսուցիչն է. ինչ և ինչպես սովորել՝ ընտրում է ուսուցիչը։ Կարևորը, որ աշակերտը տեսնի ոչ թե ավարտված, փակ մարդու, որն ինչ-որ ժամանակ ինչ-որ կրթություն է ստացել, այլ մարդու, ով ապրելով սովորում է ու աշխատում ինքն իր վրա։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (14.03.2019), Սամար (14.03.2019)

  7. #64
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Ուսուցիչը իր օրինակով պետք է աշակերտին ցույց տա, որ սովորելը ամբողջ կյանքի համար է և եթե ինչ-որ բան չգիտես, պետք է սովորես, ամոթ չէ: Սովորելու, ինքնակրթվելու ձգտումը բարձրացնում է անհատին, նրա կյանքի համար նոր ու լուսավոր ուղի հարթում: Կրթության հանդեպ սերը դեռ պետք է նախադպրոցական տարիքից սկսել, արմատավորել տարրական դասարաններում, կրթության դերի և նշանակության գիտակցումը հասկանալ միջին և ավագ դասարաններում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (14.03.2019), Սամար (14.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •