+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը՝ ուսուցչի մասնագիտական զարգացման նախապ

  1. #1
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2331

    Ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը՝ ուսուցչի մասնագիտական զարգացման նախապ

    Հասարակությունը միշտ էլ ուսուցչին առաջադրել և առաջադրելու է ամենաբարձր պահանջներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի կատարելագործումը դպրոցում ուղղակիորեն կախված է ուսուցչի պատրաստվածության մակարդակից: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման են ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը:


    Այս թեմայում ես կներկայացնեմ իմ մտքերն ու անձնական փորձը: Թեման կլինի ծավալուն: Կգրեմ մասերով:
    Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush P (02.03.2019), Lusine Badalyan (16.02.2019), Սամար (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (28.03.2019), Անուշ Հովհաննիսյան (16.02.2019), Զարինե Ամիրյան (16.02.2019), Մինասյան Նորա (17.02.2019), Հռիփսիմե Հարությունյան (17.02.2019), star1 (17.02.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Շատ լավ թեմա եք վարում, սիրով կհետևեմ և կմասնակցեմ քննարկումներին

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակությունը միշտ էլ ուսուցչին առաջադրել և առաջադրելու է ամենաբարձր պահանջներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի կատարելագործումը դպրոցում ուղղակիորեն կախված է ուսուցչի պատրաստվածության մակարդակից: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման են ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը:


    Այս թեմայում ես կներկայացնեմ իմ մտքերն ու անձնական փորձը: Թեման կլինի ծավալուն: Կգրեմ մասերով:
    Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով:

    Ես ցանկանում եմ հետևել իմ ավագ գործընկերներին և սովորել նրանց փորձից

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակությունը միշտ էլ ուսուցչին առաջադրել և առաջադրելու է ամենաբարձր պահանջներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի կատարելագործումը դպրոցում ուղղակիորեն կախված է ուսուցչի պատրաստվածության մակարդակից: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման են ինքնակրթությունը և աշխատանքի պլանավորումը:


    Այս թեմայում ես կներկայացնեմ իմ մտքերն ու անձնական փորձը: Թեման կլինի ծավալուն: Կգրեմ մասերով:
    Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով:
    Չնայած նոր ժամանակներում երկփեղկվել են կարծիքներն ուսուցիչների մասին, բայց միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով և մեծարանքով է գնահատվել, քանի որ նրան է վերապահվել սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Մարդ, որ մտահոգ է սերնդի ուսմամբ ու դաստիարակությամբ և փորձում է պարզապես մատուցել ոչ թե պատրաստի գիտելիքներ, այլ իր սաներին տանում է դեպի ճշմարտություն, ուղղորդում նրանց գտնելու այն:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ցանկանում եմ հետևել իմ ավագ գործընկերներին և սովորել նրանց փորձից
    Փոխվել են այսօրվա ուսուցչին ներկայացվող պահանջները: Մանկավարժական փորձից, անաղարտ հայերենի իմացությունից զատ նա պետք է լինի նորարար ու նոր բացահայտումներով հուզի երեխաներին: Այսօրվա ուսուցիչը չի կարող մասնագիտական ու անձնային ազդեցություն ունենալ` առանց հասարակական կյանքի հոգսերի ու խոհերի, ճշմարիտ մտավորականի հպարտ կեցվածքի, առանց հանրային ու ազգային մտածողության:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2331
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ցանկանում եմ հետևել իմ ավագ գործընկերներին և սովորել նրանց փորձից
    Ինքս էլ դեռ սովորելու շատ բան ունեմ:Ամենակարևորը՝ ցանկություն:Ու պարտադիր չէ, որ իմ ուսուցիչն ինձանից մեծ լինի, կամ ավելի շատ աշխատանքային ստաժով:Հաճախ երիտասարդ ուսուցիչներն այնպիսի ադամանդյա մտքեր ու գործունեություն են ունենում, որ ցանկություն է առաջանում ուսանել նրանց մոտ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (06.03.2019), Անահիտ Պետրոսյան (28.03.2019), Անուշ Հովհաննիսյան (17.02.2019), Զարինե Ամիրյան (16.02.2019), Ռուզաննա Խաչատրյան (16.02.2019), star1 (17.02.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    6012
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս էլ դեռ սովորելու շատ բան ունեմ:Ամենակարևորը՝ ցանկություն:Ու պարտադիր չէ, որ իմ ուսուցիչն ինձանից մեծ լինի, կամ ավելի շատ աշխատանքային ստաժով:Հաճախ երիտասարդ ուսուցիչներն այնպիսի ադամանդյա մտքեր ու գործունեություն են ունենում, որ ցանկություն է առաջանում ուսանել նրանց մոտ:
    Հարգելի Ռուզաննա, իսկապես կարևորը սովորելու մեծ ցանկությունն է:
    Վերջին խմբագրող՝ Ռուզաննա Խաչատրյան: 16.02.2019, 21:12:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    6012
    Հարգելի Ռուզաննա, ինքնակրթությունը ուսուցչի ինքնուրույն, շարունակական նպատակաուղղված գործընթացն է՝ միտված ուսումնառությանը:
    Հաճախ եմ ինքս ինձ հարցրել, թե ինչպիսի հատկություններ պիտի ունենա ինքնակրթությամբ զբաղվող ուսուցիչը և եկել եմ այն եզրակացության , որ այդ հատկություններից կարելի է համարել աշխատասիրությունը, հետաքրքրասիրությունը, նպատակասլացությունը, պրպտող լինելը, վերլուծողականությունը, հետազոտելու հմտությունը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2331
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ցանկանում եմ հետևել իմ ավագ գործընկերներին և սովորել նրանց փորձից
    Լուսինե ջան, իմ այժմյան 2 ուսուցիչները ինձանից փոքր են 18 տարով:Բայց... ինչ ուսուցիչներ են:Ես նրանց դասին գնում եմ գլխապատառ, շունչս պահած:Ինքս լինելով ուսուցիչ, ինչ նոր մտքեր, մանկավարժական մոտեցումներ ու մեթոդներ եմ սովորում... Ձայնի տոնայնություն, խստություն և քնքշություն, հանդուրժողականություն, նյութը մատուցելու ձև ու տեսակ, բարեկրթություն...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (17.02.2019), Անահիտ Պետրոսյան (28.03.2019), Մինասյան Նորա (17.02.2019)

  19. #10
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2331

    Մաս 1-ին- Ես կապրեմ այնքան, քանի իմ մեջ կա սովորելու ցանկություն

    Մանկավարժության մեջ հայտնվել եմ երկար մտորումներից հետո:Հիմա կասեք ՝ հայտնվե՞լ եմ:Այո:Դպրոցական տարիներին մասնագիտություն ընտրելիս իմ դպրոցի տնօրենը պնդում էր, որ գնամ մանկավարժական:Ես էլ պնդում էի, որ այն իմ տեղը չի:Ի՞նչ մանկավարժական:Բա ես երեխայի հետ կարո՞ղ եմ գլուխ դնել:Ինքը միայն մի բան էր ասում.դու քեզ կողքից չես տեսնում:Կողքից տեսնե՞լ, դա ի՞նչ կտա ինձ:Այսպես համառում էի:Ինձ թվում էր ես ավելին գիտեի իմ մասին, քան իմ ուսուցիչը:
    Տարիների հեռվից հետ նայելիս զարմանում եմ, որ հիմա կարողանում եմ գլուխ հանել:Ի՞նչ էին տեսնում իմ մեջ իմ ուսուցիչները կողքից ինձ նայելիս:Հիմա եմ հասկանում:Ես էլ արդեն կարողանում եմ փոքրիկին կողքից նայել ու տեսնել այն, ինչ չի ստացվում նրա մոտ:Տեսնել և հավատալ, որ նա կարող է շատ ու շատ բարձունքներ հաղթահարել:

    Հիմա շատ են գրում, որ մանկավարժական համալսարանը գիտելիք չի տալիս, այդ գիտելիքով հնարավոր չէ դպրոցում դասավանդել, պետք է շատ աշխատել...Ես այդ մտքի հետ երբեք համաձայն չեմ եղել:Հարցն այստեղ ոչ թե գիտելիք չտալու, այլ այդ գիտելիքը չվերցնելու մեջ է:Մեզ ոչ թե տալիս էին, այլ հետաքրքրություն էին առաջացնում այն վերցնելու, ինքնուրույն հետազոտելու, միջովդ անցկացնելու և սեփականը դարձնելու հարցում:Շատ եմ գնահատում այն հենքը, որն ինձ տվեց համալսարանը:Որի վրա ես կառուցեցի իմ ճանապարհը:Հիմա դասավանդելիս, դասի տարբեր հատվածներում, մանկավարժական գործունեության տարբեր իրավիճակներում ինձ օգնության են գալիս այդ գիտելիքները:Ինչ խոսք, որ տեսական գիտելիքների գործնական կիրառությունը մեծացնում է մանկավարժական հմտությունները:Միայն այդ գիտելիքներն արդեն բավարար չեն հետագայում առաջ քայլելու համար:Բայց միևնունն է հանդիսանում են հիմնաքար:

    Ժամանակակից մարդը հաճախ ստիպված է վերակառուցել, սովորել նոր գիտելիքներ մասնագիտական հաջողության, հոգեբանական հարմարավետության իրականացմանը հասնելու համար: Երեխաների հետ աշխատելով հնացած ձեւով`նշանակում է սովորելը դարձնել ձանձրալի պարտականություն, որը չի դիպչում հոգուն եւ չի արթնացնում դասի նկատմամբ հետաքրքրություն:Ուսուցիչի գործունեության առանձնահատկությունը պահանջում է, որ նա մշտապես հետևի իր մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ինքնակրթվի և պլանավորի, գոնե տարվա կտրվածքով, իր քայլերը:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (17.02.2019), Սամար (06.03.2019), Գոհար Բոդոյան (28.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •