Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Թարգմանչաց տոն

  1. #1
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    461
    Հեղինակության աստիճան
    6850

    Թարգմանչաց տոն

    Միջոցառման նախաձեռնությունը Ժաննա Վարդանյանի

    Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-
    ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին,թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:

    Թարգմանչաց տոնի և Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշաքարի հանդիսավոր բացման արարողություն Կապանի N13 հիմնական դպրոցում1.jpg2.jpg15 (1).jpg43879278_2175465859130466_950656805850054656_n.jpg
    «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով.
    ճանաչել Նրան, լսել Նրան, Կատարել Նրա խոսքը:

    Արարիչ Բովանդակ, Գոյութեանց, Դատաւոր Երկնից, Զօրաւոր Էութիւն Ըստհուն, Թագաւոր Ժամանակաց, Իրաց, Լուսոյ, Խաւարի,Ծովուց, Կենսականաց Համայնից, Ձայն Ղողանջական, Ճեմարան Մտաց` Յիսուս Նազովրեցի, Շնորհ Ոգեշունչ, Չարից Պաղատիչ, Ջանադիր Ռաբբի, Սրբոց Վկայարան, Տէր մեՐ Ցանկալի, Ւ Փառք Քրիստոսի:
    V դարի թարգմանական գրականությունը հիմք է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրականության ստեղծման համար: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
    Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:
    Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի ենթաշրջանի Այգեշատ գյուղի Սբ Թարգմանչաց եկեղեցին, Կոստանդնուպոլսի Թարգմանչաց վարժարանը և այլն):

    Նպատակը՝ ա/ կարևորել առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

    բ/Աստծո խոսքը լսել, հասկանալ և այն հասանելի դարձնել
    գ/ հարթակ ստեղծել, որտեղ թարգմա¬նիչները հնարավորություն կունենան հանդիպել ժամանակակից ստեղծագործողներին, ծանոթանալ և համատեղ ծրագրեր մշակել, բևեռացնել ուշադրությունը հայ ժամանա¬կակից գրականության շուրջ է, վեր հանել խնդիրները, կանխորոշել դրանց լուծումները:
    դ/ երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը:


    1.Այբուբեն չէ սա
    Բերդ է անմատույց,
    Գանձ է աննվաճ:
    Դուռ է փրկության,
    Ելք, երբ հույս չկա,
    Զարթոնքի նվագ:
    Ժողովող մի կանչ,
    Իմաստուն խորհուրդ,
    Լինելու համար:
    Խունկը խորանի
    Ծնողը բանի,
    Կնիքն ինքնության

    2 .Հացն հանապազօր հայի սեղանի,
    Ձիրքերի հնձան:
    Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
    Ճեմարան ճառի,
    Մարզարան մտքի, մատյան հավատքի,
    Ռումբն է մեր ռազմի,
    Ռահվիրան կյանքի,
    Սերն ու սիրտն է մեր,
    Սերմը միշտ ծլող,
    Վեմ ու վիմագիր:
    Քանքար ու քնար,
    Քարավան ու ափ,
    Եվ Օջախն անմար,
    Ֆե-ից մինչև Այբ:




    3...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ,
    Ծւարած հողում իր բիբլիական
    Քարի´ց է քամել իր հացը աւուր
    Քարի´ն է տւել ձիրքերը իր բիւր
    Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան
    Եւ նւիրումով այրւող իր սրտի
    Կանգնել է վէմե´ր, սիւնե´ր, խոյակներ,
    Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել,
    Իր Մեսրոպատառ գրերն է երկնել,


    4.Տաղերգել վասն սիրոյ ու վարդի,
    Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի
    Եւ մի´շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով,
    Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝
    Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝
    Խաղաղութի՜ւն է երազել անսուտ
    Աշխարհի´ն, իրե´ն եւ ամենեցո՜ւն...


    5.Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, ___Մարիամ
    Եվ դարե՜ր առաջ:

    Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
    Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
    Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
    Եվ դրանով իսկ անուն ստանում՝
    Կոչելով մեզ Հայկ:




    6. Հայրենի հողին ոտքով շփվելով,
    Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
    Եվ ըմբերանում տիրակալներին:
    Մուշեղները մեր՝
    Օտար զորությանն ընդդիմանալիս
    Նրանց հարեմը գերի առնելով
    Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
    Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
    Այնպիսի՛ մի դաս,
    Որ ոսոխն անգամ անգիր էր անում…


    7. Մենք կայինք նաև Նրանից առաջ,
    Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
    Արփալույս էինք թելերով հինում,
    Տաճարից ելնում ու թատրոն գնում,
    Վայելում նաև հաճույքը վսեմ
    Մեր այն պարուհի-կաքավողների,
    Որոնց մարմինը նվագ էր լռած
    Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»…

    8. Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:



    9. Այո՛, մենք կայինք Նրանից առաջ,
    Սակայն աշխարհի լայնքի վրայով
    Մի չտեսնըված մրրիկ էր անցել:
    Հայաստան կոչված աշխարհը կիսված
    Նստել էր արդեն
    Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
    Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:






    10. Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
    Նա՝
    Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
    Որպեսզի դառնան նոր զորեղություն:
    Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
    Որպեսզի դառնան հանճարեղություն:
    Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
    Ծնվեց Նա՝
    Այր մի՝
    Մաշտոց անունով:



    11....Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց,
    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Զե՜նք է հարկավոր:
    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Պետք է ասպարե՜զ:
    Եվ նա էր ահա, որ ձևավորեց
    Մի զենք ժանգախույս,
    Եվ ծովավորեց
    Ասպարեզ մի նոր,
    Ուր թույլ-ուժեղի,
    Շատ ու սակավի,
    Քիչ ու բազումի
    Մրցության համար ասպարեզ չկա՜,
    Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
    Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
    Թանաք է հեղվում արյան փոխարեն,
    Եվ հաղթանակը կոչվում է Մատյան...



    12. Ծնվե՛ց, որ ծնե՜նք,Եղա՛վ, որ լինե՜նք, Եվ անմահացա՛վ,
    Որ անմահանա՜նք…
    Չունեինք արդեն պետ ու պետություն,
    Հայրենյաց գահը փլվածք էր տվել
    Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից.
    Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով,
    Որ այդ փլվածքը ողջանա նորից:
    Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ:
    Այն, ինչ որ անել չկարողացան
    Արշակ-Վաղարշակ,
    Մուշեղ ու Մուշե,
    Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք.



    13. Մեզանից խլված մեր պետության տեղ
    Ստեղծեց մի նոր՝
    Չեղյա՜լ պետություն,
    Թագավորություն մի հզորազոր՝
    Ո՛չ թե մեզանից խլված հողերի,
    Մեր բաժան-բաժան հայրենու վրա,
    Այլ մեր անբաժա՛ն,
    Մեր անկիսելի՛,
    Երբե՜ք չխլվող հոգիների մեջ:


    14. Եվ այնուհետև անվախճան եղավ
    Թագավորական Նրա տունը մեծ,
    Եվ մեր հոգևոր թագավորության
    Գահին բարձրացող ամե՜ն թագավոր
    Ծնվեց նո՛ւյն տնից,
    Նո՛ւյն ցեղից սերեց
    Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց
    Նո՛ւյն տոհմանունը՝ Մեսրոպ-Մաշտոցյա՜նք...


    15. Եվ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
    Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
    Անվերջ կրելով զարկեր ու հարված,
    Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝
    Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում -
    Հաղթեցինք դաժան ժամանակներին.
    Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
    Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:
    Մաշտո՜ց...
    Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
    Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
    Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
    Թե հրաշք չկա՜,
    Այլ կա լոկ կարի՛ք:


    16. Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
    Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
    Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
    Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...
    Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
    Ապա Նա ինքն է այն մեծատառը,
    Որով հասարակ ու պարզուկ բառը
    Աճում է-հասնում խորհըրդանիշի,
    Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
    Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
    Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
    Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
    Պաշտողը՝ Պաշտող,
    Իսկ հայը՝... Մաշտոց:

    17. Պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
    Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
    Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
    Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,
    Ա՛զգ,
    Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
    Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք`
    Թեկուզև մի օր…Սակայն… Եվ սակայն
    Կա սուրբ Օշական,
    Որ ազգի համար մի շատ վաղեմի
    Հավասար է Նոր Երուսաղեմի: Խորհե՛նք հայերեն,
    Ապրե՛նք հայօրեն…– Դու … գործն ես արել,
    – Մենք … հանձն ենք առել …
    ________ԵՐԳ__Մոլորակը դանդաղ պտտվում է.
    18.Մի հայրենադարձ պատանու
    Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
    Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
    Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
    Թե պիտ խոսես օտար լեզվով,
    Խմես հայոց գինին նեկտար՝
    Կենաց կանչես օտար լեզվով,
    Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
    Աղջիկ կանչես օտար լեզվով։
    Իրավ, քանի լեզու գիտես,
    Այնքան մարդ ես, իրավն ասին,
    Բայց որ քո հայ լեզուն չունես,
    Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
    Որ թողել ես քո մայրենին՝
    Հարամ է քեզ հայոց գինին,
    Հարամ է քեզ աղջիկն հայոց,
    Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
    Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
    Քո ոտքերն էլ գրկե վարդով…


    19.…Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
    Հայոց վշտում դու մեղք չունես,
    Հալալ է քեզ հողն հայրենի,
    Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
    Քանզի հայոց վայ սփյուռքում
    Պանդխտությունն է դեռ պոկում
    Հայ բերանից հայոց լեզուն,
    Իր մայրենի լեզվով խոսի,
    Որ հայ գետը ծով ծնի, ծով,
    Ժխորում էլ Բաբելոնի —
    Խոսի լեզվով իր մայրենի, Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
    Մեզ բյուր դարեր հայ է պահել։

    20..Նա եկավ, որ մեզ վերադարձընի
    Այն, ինչ խլել էր նույն բախտը երեկ:
    Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
    Իսկ ապրելն... արդեն անտանելի է:
    Եվ մեր կործանված հին հավատի տեղ
    Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
    Դա զե՞նք էր արդյոք,
    Թե՞ լույս էր, մի լո՛ւյս,
    Որ օտար հողմից երբեք չհանգավ,
    Նա օտար հրի ճարակի դիմաց
    Մեր ինքնությունը կոփեց ու կռեց.
    Օտար եկամուտ վարակի դիմաց
    Մահ համտես արած մեր ամենիմաց
    Առողջությունը որմի պես դրեց.
    Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
    Քանակի դեմ՝ թև,
    Թվի դեմ՝ թռիչք,
    Արյան դեմ՝ թանաք,
    Սրի դեմ՝ գրիչ,
    Եվ դարանի դեմ՝ Մատենադարան...

    Պար__________Էջմիածին_________________________

    Ելույթներ____
    Ժաննա Վարդանյան___ Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:
    2016թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը: Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և ստվերի ներդաշնակությունը: Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և այսօր այն իրականություն է:
    Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը: Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի N13 հիմնական դպրոցում , այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց: Շնորհակալ ենք Արման Ասատրյանին,որ արժանի և հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը ` Ձեր և կապանցիների սիրո և խնամքի ներքո:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    461
    Հեղինակության աստիճան
    6850

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    461
    Հեղինակության աստիճան
    6850
    «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառումների շրջանակում
    Սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ
    Կապանի N13 հիմնական դպրոցի I ա,բ դասարանի սաները /Դասվարներ Ա.Դանիելյան,Ռոզա Թևանյան/ կազմակերպեցին ծաղկադրում Մեսրոպ Մաշտոցի հուշաքանդակին: Միջոցառումների շարքը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էր տարրական մ/մ նախագահ Հասմիկ Մելքոմյանը:
    Փոքրիկները հնչեցրին բանաստեղծություններ, ասույթներ ` նվիրված մայրենիին, հայոց լեզվին: Երեխաները արժևորեցին լեզվի դերը` որպես ազգապահպան գործոն, երդվեցին անաղարտ պահել մայրենին:1.jpg51520217_255136145408999_3955937202017402880_n.jpg52867315_239417606999283_1183313028200792064_n.jpg

  6. #4
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    461
    Հեղինակության աստիճան
    6850
    Այսօր մեզ մնում է աղոթել Աստծուն և մաղթել, որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:

  7. #5
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    461
    Հեղինակության աստիճան
    6850
    Թարգմանչաց տոն
    Թարգմանչաց տոն
    Հարցեր և առաջադրանքներ

    ● Հհնարավորինս ուշադիր կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը
    ● Հինգից յոթ նախադասությամբ վերապատմիր կարդացածդ
    ● Բանավոր ներկայացրու դասարանում

    Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է:
    1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:
    Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»:
    Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով:
    Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը`դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի մեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Թարգմանվեցին նաև անտիկ շրջանի և ժամանակի լավագույն հեղինակների ստեղծագործությունները:
    Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունների նշանակությունը չի սահմանափակվում միայն հայագիտական նկատառումներով. նրանք մեծ արժեք են ներկայացնում նաև համաշխարհային մշակույթի ուսումնասիրման տեսանկյունից, որովհետև հունական և ասորական գրականության շատ հուշարձաններ, որոնց սկզբնագրերը կորած են, պահպանվել և ժամանակակից քաղաքակրթության սեփականությունն են դարձել բացառապես այդ թարգմանությունների շնորհիվ։ Քանի որ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվ աշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառով հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրի արժեք ունեն:
    Հայ բժշկապետերը իրենց բժշկարաններում հիշում են հույն, արաբ և այլ ազգի բժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմության թոհուբոհի մեջ: Եվ միայն հայկական գրաբարյան աղբյուրների միջոցով հնարավոր է վերականգնել բնագրերը:
    Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։ Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկ փիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության, միջնադարյան գեղարվեստական գրականության և արևելյան բժշկագիտության բոլոր կարևոր նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։
    19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։
    Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը համարվում է բնօրինակին ամենամոտը, քանի որ Սուրբ Ջերոմը, իր աշխատանքը կատարելիս, որը տևել է երկու տարի, օգտագործել է ամենաբազմազան աղբյուրներ՝ բովանդակության ճշգրտությունն ապահովելու նպատակով։ Այդ օրը բազմաթիվ թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակցությամբ:

    Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոն է:
    1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», իսկ երկրորդը՝ «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»:
    Մովսես Խորենացին ասում է, որ Մեսրոպ Մաշտոցին տեսիլք է երևում, որտեղ Աստված նրան ցույց է տալիս սքանչելի գրերը, և Մաշտեցը սկսում է գրել իր առջև դրված վեմի վրա: Մեսրոպ Մաշտոցն առաջին անգամ թարգմանում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողը,՝ Սողոմոնի «Առակաց» գրքից: Դա լինում է առաջին հայատառ նախադասությունը:
    Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը: Աստվածաշնչի թարգմանությունը մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»:
    Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։ 19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։

  8. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    367
    Հեղինակության աստիճան
    8421
    Թարգմանիչ բառը ներկայիս առօրյա խոսակցական իմաստով նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Սուրբ Գիրքը հայ ժողովրդի համար կյանքի ձև ստացավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (01.03.2019)

  10. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    360
    Հեղինակության աստիճան
    8631
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջոցառման նախաձեռնությունը Ժաննա Վարդանյանի

    Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-
    ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին,թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:

    Թարգմանչաց տոնի և Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշաքարի հանդիսավոր բացման արարողություն Կապանի N13 հիմնական դպրոցում1.jpg2.jpg15 (1).jpg43879278_2175465859130466_950656805850054656_n.jpg
    «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով.
    ճանաչել Նրան, լսել Նրան, Կատարել Նրա խոսքը:

    Արարիչ Բովանդակ, Գոյութեանց, Դատաւոր Երկնից, Զօրաւոր Էութիւն Ըստհուն, Թագաւոր Ժամանակաց, Իրաց, Լուսոյ, Խաւարի,Ծովուց, Կենսականաց Համայնից, Ձայն Ղողանջական, Ճեմարան Մտաց` Յիսուս Նազովրեցի, Շնորհ Ոգեշունչ, Չարից Պաղատիչ, Ջանադիր Ռաբբի, Սրբոց Վկայարան, Տէր մեՐ Ցանկալի, Ւ Փառք Քրիստոսի:
    V դարի թարգմանական գրականությունը հիմք է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրականության ստեղծման համար: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
    Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:
    Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի ենթաշրջանի Այգեշատ գյուղի Սբ Թարգմանչաց եկեղեցին, Կոստանդնուպոլսի Թարգմանչաց վարժարանը և այլն):

    Նպատակը՝ ա/ կարևորել առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

    բ/Աստծո խոսքը լսել, հասկանալ և այն հասանելի դարձնել
    գ/ հարթակ ստեղծել, որտեղ թարգմա¬նիչները հնարավորություն կունենան հանդիպել ժամանակակից ստեղծագործողներին, ծանոթանալ և համատեղ ծրագրեր մշակել, բևեռացնել ուշադրությունը հայ ժամանա¬կակից գրականության շուրջ է, վեր հանել խնդիրները, կանխորոշել դրանց լուծումները:
    դ/ երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը:


    1.Այբուբեն չէ սա
    Բերդ է անմատույց,
    Գանձ է աննվաճ:
    Դուռ է փրկության,
    Ելք, երբ հույս չկա,
    Զարթոնքի նվագ:
    Ժողովող մի կանչ,
    Իմաստուն խորհուրդ,
    Լինելու համար:
    Խունկը խորանի
    Ծնողը բանի,
    Կնիքն ինքնության

    2 .Հացն հանապազօր հայի սեղանի,
    Ձիրքերի հնձան:
    Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
    Ճեմարան ճառի,
    Մարզարան մտքի, մատյան հավատքի,
    Ռումբն է մեր ռազմի,
    Ռահվիրան կյանքի,
    Սերն ու սիրտն է մեր,
    Սերմը միշտ ծլող,
    Վեմ ու վիմագիր:
    Քանքար ու քնար,
    Քարավան ու ափ,
    Եվ Օջախն անմար,
    Ֆե-ից մինչև Այբ:




    3...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ,
    Ծւարած հողում իր բիբլիական
    Քարի´ց է քամել իր հացը աւուր
    Քարի´ն է տւել ձիրքերը իր բիւր
    Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան
    Եւ նւիրումով այրւող իր սրտի
    Կանգնել է վէմե´ր, սիւնե´ր, խոյակներ,
    Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել,
    Իր Մեսրոպատառ գրերն է երկնել,


    4.Տաղերգել վասն սիրոյ ու վարդի,
    Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի
    Եւ մի´շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով,
    Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝
    Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝
    Խաղաղութի՜ւն է երազել անսուտ
    Աշխարհի´ն, իրե´ն եւ ամենեցո՜ւն...


    5.Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, ___Մարիամ
    Եվ դարե՜ր առաջ:

    Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
    Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
    Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
    Եվ դրանով իսկ անուն ստանում՝
    Կոչելով մեզ Հայկ:




    6. Հայրենի հողին ոտքով շփվելով,
    Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
    Եվ ըմբերանում տիրակալներին:
    Մուշեղները մեր՝
    Օտար զորությանն ընդդիմանալիս
    Նրանց հարեմը գերի առնելով
    Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
    Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
    Այնպիսի՛ մի դաս,
    Որ ոսոխն անգամ անգիր էր անում…


    7. Մենք կայինք նաև Նրանից առաջ,
    Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
    Արփալույս էինք թելերով հինում,
    Տաճարից ելնում ու թատրոն գնում,
    Վայելում նաև հաճույքը վսեմ
    Մեր այն պարուհի-կաքավողների,
    Որոնց մարմինը նվագ էր լռած
    Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»…

    8. Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:



    9. Այո՛, մենք կայինք Նրանից առաջ,
    Սակայն աշխարհի լայնքի վրայով
    Մի չտեսնըված մրրիկ էր անցել:
    Հայաստան կոչված աշխարհը կիսված
    Նստել էր արդեն
    Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
    Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:






    10. Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
    Նա՝
    Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
    Որպեսզի դառնան նոր զորեղություն:
    Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
    Որպեսզի դառնան հանճարեղություն:
    Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
    Ծնվեց Նա՝
    Այր մի՝
    Մաշտոց անունով:



    11....Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց,
    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Զե՜նք է հարկավոր:
    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Պետք է ասպարե՜զ:
    Եվ նա էր ահա, որ ձևավորեց
    Մի զենք ժանգախույս,
    Եվ ծովավորեց
    Ասպարեզ մի նոր,
    Ուր թույլ-ուժեղի,
    Շատ ու սակավի,
    Քիչ ու բազումի
    Մրցության համար ասպարեզ չկա՜,
    Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
    Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
    Թանաք է հեղվում արյան փոխարեն,
    Եվ հաղթանակը կոչվում է Մատյան...



    12. Ծնվե՛ց, որ ծնե՜նք,Եղա՛վ, որ լինե՜նք, Եվ անմահացա՛վ,
    Որ անմահանա՜նք…
    Չունեինք արդեն պետ ու պետություն,
    Հայրենյաց գահը փլվածք էր տվել
    Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից.
    Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով,
    Որ այդ փլվածքը ողջանա նորից:
    Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ:
    Այն, ինչ որ անել չկարողացան
    Արշակ-Վաղարշակ,
    Մուշեղ ու Մուշե,
    Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք.



    13. Մեզանից խլված մեր պետության տեղ
    Ստեղծեց մի նոր՝
    Չեղյա՜լ պետություն,
    Թագավորություն մի հզորազոր՝
    Ո՛չ թե մեզանից խլված հողերի,
    Մեր բաժան-բաժան հայրենու վրա,
    Այլ մեր անբաժա՛ն,
    Մեր անկիսելի՛,
    Երբե՜ք չխլվող հոգիների մեջ:


    14. Եվ այնուհետև անվախճան եղավ
    Թագավորական Նրա տունը մեծ,
    Եվ մեր հոգևոր թագավորության
    Գահին բարձրացող ամե՜ն թագավոր
    Ծնվեց նո՛ւյն տնից,
    Նո՛ւյն ցեղից սերեց
    Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց
    Նո՛ւյն տոհմանունը՝ Մեսրոպ-Մաշտոցյա՜նք...


    15. Եվ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
    Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
    Անվերջ կրելով զարկեր ու հարված,
    Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝
    Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում -
    Հաղթեցինք դաժան ժամանակներին.
    Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
    Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:
    Մաշտո՜ց...
    Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
    Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
    Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
    Թե հրաշք չկա՜,
    Այլ կա լոկ կարի՛ք:


    16. Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
    Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
    Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
    Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...
    Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
    Ապա Նա ինքն է այն մեծատառը,
    Որով հասարակ ու պարզուկ բառը
    Աճում է-հասնում խորհըրդանիշի,
    Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
    Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
    Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
    Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
    Պաշտողը՝ Պաշտող,
    Իսկ հայը՝... Մաշտոց:

    17. Պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
    Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
    Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
    Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,
    Ա՛զգ,
    Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
    Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք`
    Թեկուզև մի օր…Սակայն… Եվ սակայն
    Կա սուրբ Օշական,
    Որ ազգի համար մի շատ վաղեմի
    Հավասար է Նոր Երուսաղեմի: Խորհե՛նք հայերեն,
    Ապրե՛նք հայօրեն…– Դու … գործն ես արել,
    – Մենք … հանձն ենք առել …
    ________ԵՐԳ__Մոլորակը դանդաղ պտտվում է.
    18.Մի հայրենադարձ պատանու
    Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
    Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
    Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
    Թե պիտ խոսես օտար լեզվով,
    Խմես հայոց գինին նեկտար՝
    Կենաց կանչես օտար լեզվով,
    Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
    Աղջիկ կանչես օտար լեզվով։
    Իրավ, քանի լեզու գիտես,
    Այնքան մարդ ես, իրավն ասին,
    Բայց որ քո հայ լեզուն չունես,
    Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
    Որ թողել ես քո մայրենին՝
    Հարամ է քեզ հայոց գինին,
    Հարամ է քեզ աղջիկն հայոց,
    Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
    Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
    Քո ոտքերն էլ գրկե վարդով…


    19.…Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
    Հայոց վշտում դու մեղք չունես,
    Հալալ է քեզ հողն հայրենի,
    Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
    Քանզի հայոց վայ սփյուռքում
    Պանդխտությունն է դեռ պոկում
    Հայ բերանից հայոց լեզուն,
    Իր մայրենի լեզվով խոսի,
    Որ հայ գետը ծով ծնի, ծով,
    Ժխորում էլ Բաբելոնի —
    Խոսի լեզվով իր մայրենի, Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
    Մեզ բյուր դարեր հայ է պահել։

    20..Նա եկավ, որ մեզ վերադարձընի
    Այն, ինչ խլել էր նույն բախտը երեկ:
    Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
    Իսկ ապրելն... արդեն անտանելի է:
    Եվ մեր կործանված հին հավատի տեղ
    Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
    Դա զե՞նք էր արդյոք,
    Թե՞ լույս էր, մի լո՛ւյս,
    Որ օտար հողմից երբեք չհանգավ,
    Նա օտար հրի ճարակի դիմաց
    Մեր ինքնությունը կոփեց ու կռեց.
    Օտար եկամուտ վարակի դիմաց
    Մահ համտես արած մեր ամենիմաց
    Առողջությունը որմի պես դրեց.
    Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
    Քանակի դեմ՝ թև,
    Թվի դեմ՝ թռիչք,
    Արյան դեմ՝ թանաք,
    Սրի դեմ՝ գրիչ,
    Եվ դարանի դեմ՝ Մատենադարան...

    Պար__________Էջմիածին_________________________

    Ելույթներ____
    Ժաննա Վարդանյան___ Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:
    2016թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը: Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և ստվերի ներդաշնակությունը: Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և այսօր այն իրականություն է:
    Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը: Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի N13 հիմնական դպրոցում , այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց: Շնորհակալ ենք Արման Ասատրյանին,որ արժանի և հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը ` Ձեր և կապանցիների սիրո և խնամքի ներքո:
    Երբ բյուրեղի պես զրնգում է հայոց լեզուն,ահագնանում է մեր նվիրումն ու երախտագիտությունը հայերենի առաջին ուսուցչի՝ մեր գոյության առհավատչյան մեզ նվիրած արարիչ-վարպետի Մաշտոցի հանդեպ:
    Նա՝ մեծ ուսուցչապետը, միշտ մեզ հետ է, նրա ներկայությունը ուղեկցում է մեզ մեր տարիների երթի ընթացքում, կերոնի պես լուսավորում խավարը:
    Կորյունից սկսած մինչ այժմ յուրաքանչյուր ուսուցչի մեջ ապրում է ՆԱ, ուղղորդում ու իր բաժին լույսից տալիս մատաղ սերնդին:
    Այդ է պատճառը, որ հարգանքի տուրք մատուցելով երանելի Մաշտոցին՝ մեծաթիվ մտավորականներ, գրի ու լեզվի զորությունն արժևորող մարդիկ, հավատացյալներ ու ուխտավորներ ամեն տարի նշում են Թարգմանչաց տոնը:
    Մենք էլ անմասն չմնացինք և մեր երախտիքի խոսքն ասացինք ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏԻ հիշատակին:
    SAM_5738.jpg
    SAM_5738.jpg
    SAM_5737.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 01.03.2019, 19:00:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (03.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •