Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Վազգեն Առաջին Կաթողիկոս /1908-1994/

  1. #1
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615

    Վազգեն Առաջին Կաթողիկոս /1908-1994/

    Վազգեն Առաջինի կյանքն ու գործունեությունը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշերից

    1991թ.դեկտեմբերի 31-ի Նոր տարվա գիշերը Վեհափառը պատմում էր.
    «Մենք 1916-ի ձմռանը հասանք Օդեսա: Խստաշունչ ձմեռ էր: «Սիբիրյան ձմեռ է»- ասում էր մայրս:Եվ հիշում եմ. մի փոքրիկ սենյակ ճարեցինք Օդեսայի ծայրամասերում: Մեկ բակ էր, և բակում փոքրիկ միահարկ տնակներ կային: Բնակիչների մեծ մասը ռուսներ էին: Նրանք գրեթե բոլորն էլ չքավոր մարդիկ էին: Մենք մեկ սենյակի մեջ էինք. ո′չ էլեկտրական լույս կար, ո′չ ջեռուցում, բակում միայն աղբյուր կար, և բոլորն օգտվում էին այդ ջրից:
    Ավանդաբար Կաղանդի գիշերը իմ ծնողներն ասում էին, որ սեղանի վրա ամենաքիչը յոթ տեսակի կերակուր պետք է լինի: Մայրս ջանք էր թափում, որ յոթ տեսակի լինի: Վերջապես յոթ տեսակի եղավ` հաշված ջուրն ու հացը և այն փոքրիկ թխվածքի նման բանը, որը ռուս դրացին տվել էր` գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք: Գիտեմ, որ մայրս լոբի էր խաշել, սպիտակ լոբի, սոխ կար սեղանի վրա, մի քանի ձու և մի քիչ էլ ընկույզ, մնացածն էլ` հացը, ջուրը և այդ թխվածքը:
    Այդպիսի պայմաններում մենք անցկացրինք 1916թ. դեկտեմբերի 31-ը: Ես իմ հիշողությունը հրապարակավ հայտնեցի` խորհելով, որ ինչ-որ նմանություն կա այդ Կաղանդի և այս Կաղանդի միջև: Ես ցավով պետք է մտածեմ, որ հավանաբար այսօր Հայաստանում և Արցախում մեծ թվով մեր հարազատներից կան, որոնք յոթ տեսակի կերակուր չունեն իրենց սեղանի վրա: Բայց մենք այն ատեն ոչ ուրախացանք և ոչ էլ տխրեցինք, « Փառք Աստծու ,- ասացինք,- որ այս էլ ունենք, ապահով հողի վրա նստած ենք, և կարողանում ենք մեր սեղանի շուրջ խաղաղ, ինչ որ կա` ճաշակել»:
    Ահավասիկ, այս մխիթարությունը մենք հիմա էլ ունենք, ընդհանրապես, բայց պետք է այս պահուն հիշենք ոչ միայն սեղանին յոթ տեսակ կերակուր չունեցողներին, այլև այն քաջամարտիկներին, ֆիդայիներին, որոնք, զենքն ուսին, հենց այս պահուն պաշտպանում են մեր սահմանները և պաշտպանում են չքնաղ երկիրը մեր Արցախի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերից

    «զԱստված փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»:
    «Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:
    «Ցնծա, հայ ժողովուրդ, զի նահատակված Քրիստոսի նման դատարկ է գերեզմանդ»:
    «Լեզուն և մտածումը միատեղ կաճեն ու կզարգանան և զիրար կպայմանավորեն»:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (25.04.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (14.02.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգեն Ա-ն Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսն է (1955–94թթ.): Վազգեն Ա-ն (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։
    1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:
    Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարան, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:

    1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է հայ եկեղեցու Արցախի թեմը (1989թ.), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք:

    Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994թ.-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (25.04.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (14.02.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ
    • Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:
    • Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
    • Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
    • Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:
    • Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
    • Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
    • Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է:

    Վազգեն Ա
    Կաթողիկոս Ամենայն Հայոց
    14 սեպտեմբեր, 1991թ.

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3615
    Վեհափառ Հայրապետի քարոզը Համբարձման տոնի առիթով Փարիզի հայոց մայր եկեղեցում /կրճատումներով/

    Այսօր ի՜նչ գեղեցիկ օր է: Երեկվան անձրևեն վերջ երկինքը իր երեսը բացավ: Արևը պայծառ կշողա, աշխարհին կբաշխե լույս ու ջերմություն, և մարդիկ կուրախանան: Դուք ալ ուրախ եք կտեսնեմ: Ձեր աչքերն ալ կժպտին, և այս արևոտ օրին հավաքված եք այս աղոթքի Տունին մեջ, որովհետև այսօր տոնական օր է, Համբարձման տոնն է, որ ավելի կգեղեցկացնե այս օրը:
    Ամեն անգամ, երբ այսպիսի տոնական առիթով մենք եկեղեցի կուգանք և ներկա կգտնվինք սուրբ պատարագին, մեր սրտերը կզվարթանան, մեր հոգիներեն ներս նոր արև կծագի: Երկինքի արևը շատ գեղեցիկ է, պայծառ, հրաշալի, լույս ու ջերմություն բաշխող բոլորիս, բայց եկեղեցվո կամարներուն տակ ալ, երբ այսպիսի կրոնական արարողություններու ընթացքին սուրբ Խորանի առջև կգտնվինք, արև մը ևս կծագի մեր էության մեջ, որ կլուսավորե մեր հոգին և կջերմացնե մեր սիրտը:
    Սիրելի' երեխաներ, ես հատկապես ձեզի համար եկա այսօր, որ ձեզի խոսիմ:
    Սիրելի' աղջիկներ և տղաներ, այսօր մենք կհիշենք նշանավոր դեպք մը, որ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած է: Խոսքը կվերաբերի մեր Տիրոջ և Փրկչին` Հիսուս Քրիստոսի Համբարձումին, այսինքն` երկինք բարձրանալուն:
    Մենք բոլորս քրիստոնյաներ ենք: Դուք ալ քրիստոնյաներ եք, չէ՞: Քրիստոնյա ըլլալ կնշանակե այս աշխարհի վրա ապրիլ Քրիստոսի անունով, Քրիստոսի հանդեպ սիրով: Միայն խոսքով չէ, որ քրիստոնյա պիտի ըլլանք,այլ մեր կենդանի գործերով:
    Սիրելի' երեխաներ, դուք պետք է լավ հասկնաք, թե ի'նչ կնշանակե ձեզի համար այսօր քրիստոնյա ըլլալ: Այո', դուք քրիստոնյա եք, մկրտված եք, սակայն այսքանը չի բավեր: Որպեսզի կատարյալ քրիստոնյա ըլլաք, պետք է Քրիստոսի պատգամները , Հիսուսի հորդորները կատարեք ձեր կյանքին մեջ, այսինքն` բարի աղջիկներ և տղաներ ըլլաք, հարգեք ձեր ծնողները, սուտ չխոսիք, չարություններ չընեք, ուրիշին չարություն չկամենաք, ձեր ընկերները սիրեք և անոնց նկատմամբ ներողամիտ ըլլաք: Հիսուս Ինքն ալ ներողամիտ էր և կսիրեր բոլոր մարդիկը: Հիսուս կսիրեր մանավանդ երեխաները: Ուր որ երթար, ամեն բանե առաջ կուզեր, որ երեխաները իր շուրջ հավաքվին:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (25.04.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Ռուզաննա Միրզոյան (14.02.2019)

  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914-18 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-26 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։

    1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-44 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվաակնին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (14.02.2019), Սյուզ (25.04.2019)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

    Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

    Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

    Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (14.02.2019), Սյուզ (25.04.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Շինարարական գործունեություն
    Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։

    Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ 1962 -ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։

    Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։

    Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։

    1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ 2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։

    Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թվական) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թվական) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թվական), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թվական) և Ժողովուրդների բարեկամության (1978 թվական) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թվական), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թվական)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց՝ Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թվական) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թվական, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։

    2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (14.02.2019), Սյուզ (25.04.2019)

Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •