Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Մայրապատում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481

    Մայրապատում

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ միասին անդրադառնանք մի թեմայի, որը անչափ հարազատ է բոլորիս,խնկարկենք մի էակի, որ սրբություն սրբոց է, որին մեծարել ու երկրպագել են բոլոր ժամանակներում, գովերգել ու ցնծերգեր են նվիրել գրեթե բոլոր ստեղծագործող մարդիկ, և ում պար տական ենք մեր ծնունդով:


    https://youtu.be/drwFOC4v0Zg
    Վերջին խմբագրող՝ manush: 22.03.2019, 11:41:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։

    Նար- Դոս


    Մոր սիրտն անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի: Օ.Բալզակ

    Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա մայրն է:

    Նիկոլայ Օստրովսկի
    Վերջին խմբագրող՝ Lusya: 12.02.2019, 18:56:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (12.02.2019), Սյուզ (04.04.2019), Անժելա Ալավերդյան (24.02.2019), Արմինե Հովհ․ (12.02.2019), Զարինե Ամիրյան (12.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Մարիամ Սարգսյան. (12.02.2019), Tatev83 (12.02.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    1. Մոր առաջին նվերը կյանքն է, երկրորդը՝ սերը, իսկ երրորդը՝ ըմբռնումը:
    2. Մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, և տարվա ընթացքում միշտ գարուն է։
    3. Մայրությունը հավերժական կոչում է:
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 12.02.2019, 20:06:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.02.2019), Զարինե Ամիրյան (12.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Մարիամ Սարգսյան. (12.02.2019), Tatev83 (12.02.2019)

  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Ազգի ապագան մայրերի ձեռքում է: (Օ. Բալզակ)
    Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակչուհիներն են: (Օ.Գոլդսմիթ)
    Տվեք մեզ լավագույն մայրեր, և մենք կլինենք լավագույն մարդիկ: (Ժան Պոլ)

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.02.2019), Զարինե Ամիրյան (12.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Tatev83 (12.02.2019)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Մայրը երկրային աստվածուհի է, որովհետև անկշռելի ու անչափելի է նրա
    հոգու բարությունն ու սերը որդու հանդեպ, հետևաբար յուրաքանչյուր մարդու
    մեջ մարդկայինը պահպանելու համար, անհրաժեշտ է, որ գեթ իր մայրը դառնա
    պաշտամունքի առարկա:

    Մայրը պաշտամունքի է հասնում Հովհ.Շիրազի պոեզիայում, որտեղ արտահայտվում են մայրամեծար
    բանաստեղծի հույզերի ու դրվատանքի՝ հոգուց բխող շեղջն ու լավան՝ կերտելով բանաստեղծական ադամանդներ, որոնցից մեկն էլ «Մայրս» քերթվածն է:


    Մայրս

    Մեր հույսի դուրն է մայրս,
    Մեր տան մատուռն է մայրս,
    Մեր օրորոցն է մայրս,
    Մեր տան ամրոցն է մայրս
    Մեր հերն ու մերն է մայրս,
    Մեր ճորտն ու տերն է մայրս,
    Մեր տան անտունն է մայրս,
    Մեր արծվաբունն է մայրս,
    Մեր տան ծառան է մայրս,
    Մեր տան արքան է մայրս,
    Մեր տան անճարն է մայրս,
    Մեր դեղ ու ճարն է մայրս,
    Մեր տան աղբյուրն է մայրս,
    Մեր ծարավ քույրն է մայրս,
    Մեր տան անքունն է մայրս,
    Մեր անուշ քունն է մայրս,
    Մեր տան ճրագն է մայրս,
    Մեր արեգակն է մայրս:
    Մայրս, մեր հացն է մայրս,
    Մեր տան աստվածն է մայրս
    Վերջին խմբագրող՝ Lusya: 12.02.2019, 22:34:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (04.04.2019), Արմինե Հովհ․ (13.02.2019), Զարինե Ամիրյան (12.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Մարիամ Սարգսյան. (12.02.2019), Tatev83 (12.02.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Մայրական սիրո մոտիվները միանգամայն ուրիշ գույներով են հնչում Դավթյանի մոտ։ Բանաստեղծության մեջ օգտագործվող նովելային տարրերը խորացնում են մոր կերպարը, այն դարձնում կոլորիտային ու ավելի հարուստ։ Մայրը հանդես է գալիս մայր հողի, հայրենիքի հետ միաձույլ, մի ընդհանուր ներդաշնակության մեջ։ Մայրը բանաստեղծի համար աշխարհի ամենաբարի ու ամենատառապած էակն է։ Եվ բացի դա, նա ներկայացնում է մայր ժողովուրդ. «Երեկ կանչեցիր, որ նստեմ կողքիդ ու Նարեկ կարդամ...»։ Բնական է ու օրինաչափ, երբ բանաստեղծը մոր ճակատին տեսնում է այն «լույսը արդար, որ տեսել է լոկ վանքերում մեր սուրբ»։

    Ու երբ մեր շեմքին կանգ առնի հանկարծ վիշտ մի անանուն,
    Ով պիտի դեմը մեր դուռը, սիրտը, մեր խիղճը բանա...
    Մարում ես, մայրիկ... Լսո՞ւմ ես, սակայն, այդ ի՞նչ ես անում
    Ես՝ ոչինչ, Խիղճը պիտի որբանա...

    Բանաստեղծը զրուցում է մոր հետ, բացում է իր սիրտը նրան։ Ու մոր տառապանքը փոխվում է մի թեթեւ, ներող մի լույսի, եւ նրա դեմքին ցոլում է պայծառ։ Բանաստեղծի եզրահանգումներով ավելի է իմաստնանում երգը։ Մոր մահից հետո որդին հարցնում է ինքն իրեն՝ ինչ քնքշանքներ կարող էր տալ, որ չի տվել մորը... Եվ տալիքը ահա տալիս է մայր հող դարձած մորը...

    Մայր, հող ես դառնում... Ու ես քնքշանքս հողին պիտի տամ,
    Մայր, հող ես դառնում... Պիտի քնքշանքս ստանամ հողից...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (04.04.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Tatev83 (12.02.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Ու՞մ ձեռքի պատրաստած հացն է այդքան համեղ, որքան՝ մայրերինը, ու՞մ աչքերի խորքում այդքան սեր կա իր զավակների հանդեպ, որքան՝ մոր, ու՞մ սրտում այդքան ներում կգտնվի, որքան՝մոր, ու՞մ աչքերից այդքան արցունք կհեղվի զոհված որդու համար՝ որքան մոր…Լուսինը լույս է տալիս, Արևը՝ ջերմություն, Աստված՝ սեր, իսկ մայրն՝ այդ ամենը՝ միասին, ուրեմն՝ ծնկաչոք աղոթենք ՄԱՅՐ-ԷՈՒԹՅԱՆ համար, խնկարկեք նաև Մայր հողին ի պահ տված նրանց մասունքների համար, սիրով ու սիրո մեջ պահենք ԼՈՒՅՍԻՑ ու ԱՐևԻՑ շաղախված Հայոց մայրերին՝ աշխարհի կանանցից բացառիկներին:

    Մա՜յրս…

    …Անձեռակե՛րտս, անվերջակե՜տս,

    Անվախճան երգս ու տիեզե՛րքս,

    Կ ա տ ա ր ե լ ու թ յ ո՜ւ ն ս…

    Մայրենի լեզո՛ւս,

    Հայրենի ծու՛խս,

    Մեր նշխար հացը,

    Մեր նիստուկացը,

    Մեր կյանքի աղը,

    Մեր շրթանց խա՛ղը,

    Որդուս պատկերն ես

    Ու մեր պատի՜վն ես,

    Մեր Մայրաստա՜նն ես

    Ու ՝ Հայաստա՛նն ես,

    Դու՝ այսպիսի՛նն ես:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (04.04.2019), Արմինե Հովհ․ (19.02.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարիտա Ղազարյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Tatev83 (12.02.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Մեր մայրերը երկինքն ու երկիրն իրար կապող մի անձեռակերտ կամուրջ են, հրեշտակներ են Երկրի վրա՛, և նրանց ներկայությունը մեր կյանքում առեղծվածային գույների, խոսքի ու մեղեդու մի կատարյալ ներդաշնակություն է. որքա՜ն թերի ու անգույն կլիներ մեր կյանքն առանց մայրերի…Մեր ապրած կյանքի հայելին են աչքերը մայրերի. եթե ուզում ես ճանաչել զավակին, նայի՛ր նրա մոր աչքերի խորքը և լսիր լռությունը նրա հոգու…Մոր ներկայությունը մեր կողքին ամենահզոր վահանն է, ամենաշքեղ ամրոցը, ամենանամաքուր աղբյուրը, ամենաթովիչ երգը, ամենագեղեցիկ հեքիաթը, որը չունի վախճան:

    ՄԱՅՐՍ

    Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,
    Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս:
    Քոնը` իմն էր, իմը` քոնն էր հավիտյանս,
    Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
    Իմ տերությունն էիր եւ իմ երկիրն էիր,
    Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
    Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
    Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
    Եվ իմ բաժինն էիր, եւ իմ բագինն էիր,
    Դու խառնված էիր շնչիս, էությանս…
    Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

    Համո Սահյան
    Վերջին խմբագրող՝ Lusya: 12.02.2019, 23:15:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (04.04.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մարգարյան Նաիրա (13.02.2019), Tatev83 (12.02.2019)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    Հանեմ գանձերը հայոց լեռների,
    Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
    Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
    Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
    Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`
    Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
    Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
    Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
    Մորս ոտքի տակ` ,ախ,քիչ է էլի:
    Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
    Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
    Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
    Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
    Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
    Աստված իմ,քիչ է ,չէ,քիչ է էլի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (13.02.2019), Արմինե Հովհ․ (19.02.2019), Զարինե Ամիրյան (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Մինասյան Նորա (14.02.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ.

    Մեր հերն ու մերն է մայրս,
    Մեր ճորտն ու տերն է մայրս...
    – Մայրս, մեր հացն է մայրս,
    Մեր տան Աստվածն է մայրս:

    Մայրը նաև մարդկային ցավի խտացումն է.

    Դարդս տվի հովերին՝ հովերը չառան...
    Մայրս առավ ու հալվեց ու մի բուռ
    դառավ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (13.02.2019), Ռուզաննա Միրզոյան (13.02.2019), Tatev83 (13.02.2019)

Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •