+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

  1. #21
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Շարադրությունները ուսուցողական վարժություններ են, որոնք բացահայտում են աշակերտների ունեցած լեզվական կարողությունները, քերականական գիտելիքները գործնականում կիրառելու ունակությունները:
    Շարադրություն գրելուն երեխաները պիտի նախապատրաստվեն: Նախապատրաստական աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է նախ որոշել շարադրության թեման: Թեման առավել ընդհանուր ընդգրկում ունի. այն կարող է վերաբերել տարվա եղանակներին, հայրենասիրությանը, ընկերասիրությանը, կենդանական աշխարհին, բնության պաշտպանությանը և այլն: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել տվյալ թեմայի մեջ մտնող որևէ վերնագիր:
    Մեկ թեմայով կարելի է գրել բազմաթիվ վերնագրերով շարադրություններ: օրինակ` «Գարուն» թեմայով կարելի է աշակերտներին հանձնարարել այսպիսի վերնագրերով շարադրություններ. «գարունը մեր բակում», «Գարունն իմ սենյակի պատուհանից», «Մեր դպրոցի բակը գարնանը» և այլն: Երբ ընտրված է վերնագիրը , անհրաժեշտ է իրականացնել`
    ա) նյութերի հավաքում` դիտումների, էքսկուրսիաների, նկարների, զբոսանքների ընթացքում, ընթերցած դասանյութերի և արտադասարանային ընթերցանության, դրանցից ստացած տպավորությունների վերհիշումից և այլն:
    բ) հավաքված նյութերի համակարգում, էական արժեք ունեցող դեպքերի, փաստերի առանձնացում,
    գ) շարադրությունը կազմող մտքերի հաջորդականության որոշում,
    դ) նախագծի (պլանի) կազմում,
    ե) բառապաշարի նախապատրաստում, ուղղագրության տեսակետից բարդություն ներկայացնող բառերի քննարկում, հենակետային բառախմբի ձևավորում:

  2. #22
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Երբ աշակերտները կարողանում են հավաքված նյութը համակարգել բանավոր կամ գրավոր շարադրելու համար, կարելի է հաստատապես համոզված լինել, որ նրանք հեշտությամբ կարող են կազմել հարցաշարը: Այն շարադրության նախագիծն է:
    Պլանը շարադրության համար հավաքված նյութի դասակարգումն է , որի միջոցով նշվում է նրա առանձին հատվածների , մտքերի շարադրման հաջորդականությունը: Սակայն պլանը կարելի է կազմել նաև մինչև շարադրության նյութի հավաքելը: Այս դեպքում նախագիծ կազմելիսհիմք է ընդունվում վերնագիրը: Սա ավելի բարդ կարողություն է , որովհետև այս դեպքում ընդհանուրից պիտի գնալ մասնավորը , որը կրտսեր դպրոցականի համար այնքան էլ դյուրին չէ:
    Պլան կազմելիս կամ պատրաստի ներկայացնելիս պիտի նկատի ունենալ նրա տեսակները.
    ա) պատմողական նախադասություններով ,
    բ) հարցական նախադասություններով,
    գ) անդեմ նախադասություններով,
    դ) խառը տիպի նախադասություններով:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  4. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    250
    Հեղինակության աստիճան
    3954
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Շարադրության դերը գրավոր խոսքի մեջ մեծ նշանակություն ունի ինչպես ուղղագրական, այնպես էլ քերականական օրինաչափությունների կիրառման տեսակետից:Սակայն շարադրության կրթական նշանակությունը չի սահմանափակվում սրանով:Շարադրությունը մեծապես նպաստում է աշակերտի տրամաբանական մտածողության, երևակայության և անհատականության զարգացմանը, ինքնուրույն հետևություններ և եզրակացություններ անելուն, խթանում միտքն ու դատողությունը:Շարադրություն գրելիս աշակերտը սովորում է թեմաների, բառերի,արտահայտությունների, նախադասությունների ու ոճերի մեջ ընտրություն կատարել, մտքերը համակարգել, տրամաբանական կապն ու հաջորդականությունը ճիշտ պահպանել, ինքնուրույն վերլուծություններ ու համադրություններ կատարել, էականը երկրորդականից տարբերել:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (13.03.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019)

  6. #24
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    71
    Հեղինակության աստիճան
    1324
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ աշակերտները կարողանում են հավաքված նյութը համակարգել բանավոր կամ գրավոր շարադրելու համար, կարելի է հաստատապես համոզված լինել, որ նրանք հեշտությամբ կարող են կազմել հարցաշարը: Այն շարադրության նախագիծն է:
    Պլանը շարադրության համար հավաքված նյութի դասակարգումն է , որի միջոցով նշվում է նրա առանձին հատվածների , մտքերի շարադրման հաջորդականությունը: Սակայն պլանը կարելի է կազմել նաև մինչև շարադրության նյութի հավաքելը: Այս դեպքում նախագիծ կազմելիսհիմք է ընդունվում վերնագիրը: Սա ավելի բարդ կարողություն է , որովհետև այս դեպքում ընդհանուրից պիտի գնալ մասնավորը , որը կրտսեր դպրոցականի համար այնքան էլ դյուրին չէ:
    Պլան կազմելիս կամ պատրաստի ներկայացնելիս պիտի նկատի ունենալ նրա տեսակները.
    ա) պատմողական նախադասություններով ,
    բ) հարցական նախադասություններով,
    գ) անդեմ նախադասություններով,
    դ) խառը տիպի նախադասություններով:
    ՈՒսուցիչը յուրաքանչյուր շարադրություն հանձնարարելիս պիտի պատրաստվի փութաջանորեն:Սխալ է շարադրության վերնագիրը տալով բավարարվել ու հանձնարարել տանը գրել:Շարադրությունների վերնագրերն ընտրելիս պիտի նկատի ունենալ,որ ըստ ունկնդրման նյութի սկզբնաղբյուրի՝ շարադրությունները լինում են՝
    ա) ապրածի, տեսածի, լսածի հիման վրա
    բ) գրային նյութերով, նկարի, ներկայացման, էքսկուրսիայի, ցերեկույթի հիման վրա

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (13.03.2019), Միկինյան Տաթևիկ (13.03.2019)

  8. #25
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցիչը յուրաքանչյուր շարադրություն հանձնարարելիս պիտի պատրաստվի փութաջանորեն:Սխալ է շարադրության վերնագիրը տալով բավարարվել ու հանձնարարել տանը գրել:Շարադրությունների վերնագրերն ընտրելիս պիտի նկատի ունենալ,որ ըստ ունկնդրման նյութի սկզբնաղբյուրի՝ շարադրությունները լինում են՝
    ա) ապրածի, տեսածի, լսածի հիման վրա
    բ) գրային նյութերով, նկարի, ներկայացման, էքսկուրսիայի, ցերեկույթի հիման վրա
    Հարգելի՛ Անահիտ, շնորհակալ եմ գրառման և թեմային մասնակցելու համար: Այդ մասին թեմայում գրառում կատարվել է, սակայն Ձեր գրառումը թույլ է տալիս առանձնացնել այդ կարևոր հանգամանքը: Շնորհակալություն

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  10. #26
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարադրության դերը գրավոր խոսքի մեջ մեծ նշանակություն ունի ինչպես ուղղագրական, այնպես էլ քերականական օրինաչափությունների կիրառման տեսակետից:Սակայն շարադրության կրթական նշանակությունը չի սահմանափակվում սրանով:Շարադրությունը մեծապես նպաստում է աշակերտի տրամաբանական մտածողության, երևակայության և անհատականության զարգացմանը, ինքնուրույն հետևություններ և եզրակացություններ անելուն, խթանում միտքն ու դատողությունը:Շարադրություն գրելիս աշակերտը սովորում է թեմաների, բառերի,արտահայտությունների, նախադասությունների ու ոճերի մեջ ընտրություն կատարել, մտքերը համակարգել, տրամաբանական կապն ու հաջորդականությունը ճիշտ պահպանել, ինքնուրույն վերլուծություններ ու համադրություններ կատարել, էականը երկրորդականից տարբերել:
    Հարգելի՛ Տաթևիկ, ճիշտ դիտարկում եք արել: Ավելացնեմ նաև, որ աշակերտները, հաճախակի շարադրություններ գրելով, զարգացնում են իրենց նկարագրական, բանավոր և գրավոր խոսքը, զարգացնում են ստեղծագործական մտքի կարողությունը, ազատորեն արտահայտում են իրենց միտքն ու զգացմունքները, կարծիքն ու տպավորությունները, կիրառում են նորածանոթ բառերը և հարստացնում իրենց բառապաշարը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  12. #27
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    79
    Հեղինակության աստիճան
    828
    Ես շարադրություն հանձնարարում եմ դասարանում գրել: Նախ ընտրում եմ թեման, աշակերտների հետ քննարկում ենք վերնագրեր այդ թեմայի շուրջ, որոշում համընդհանուր վերնագիրը, ապա գրում եմ այդ թեմայի շուրջ հենակետային և նոր 2-3 բառ (բառապաշարը հարստացնելու կամ սովորած բառերը կիրառելու նպատակով), տանում զրույց-քննարկում մոտ 5-7րոպե, մնացածը թողնում եմ իրենք ստեղծագործեն: Դասարանում բավականին հաջող ստեղծագործողներ ունեմ: Արտահայտում են իրենց անձնական կարծիքը, վերաբերմունքը, հույզերը: Ես խրախուսում եմ ստեղծագործող աշակերտերին, բացատրում եմ, որ սխալվելուց պետք չէ վախենալ, ասում եմ, որ իրենք ազատ են շարադրություն գրելիս, կարող են գրել այն ամենը, ինչ մտածում և զգում են, միայն իրենց մտքերը շարադրեն վերնագրին համապատասխան: Նշեմ, որ աշակերտներս շարադրելիս թույլ են տալիս տառասխալներ, ոճական սխալներ , շարադասության սխալներ և դա բնական է: Ես նրանց մանրամասն բացատրում եմ, ապա ոգևորում լավագույն ստեղծագործողին: Երկրորդ դասարանում դժվարանում էին, 3-4 անգամ հանձնարարեցի տանը գրել և նկատեցի ,որ ծնողներն են գրում, անգամ համացանցից են արտագրում: Այդ օրվանից շարադրության շուրջ աշխատանքները սկսեցի կատարել միայն դասարանում: Այժմ նրանք սովորում են 4-րդ դասարանում և բավականին փոխվել է նրանց ստեղծագործական միտքը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •