+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

  1. #1
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468

    Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

    Այս թեմայի շրջանակում կքննարկենք գրավոր խոսքի 4 հիմնական տեսակները` արտագրություն, թելադրություն, փոխադրություն, շարադրություն

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Ազատուհի (27.03.2019), Ռուզաննա Թադևոսյան (14.02.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Բանավոր խոսքի համեմատ գրավոր խոսքը լավագույնս կձևավորվի միայն նպատակաուղղված ուսուցման ճանապարհով: Գրավոր խոսքի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է սկսել դեռևս գրաճանաչության շրջանում և հետագայում կատարելագործել ուսուցման ողջ ընթացքում: Տարրական դպրոցի աշակերտների առջև դրվում են բավականին բարդ խնդիրներ: Այդ խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ուսուցչի սրտացավ, համբերատար և հետևողական աշխատանքը, որը կկազմակերպի պարզից բարդը, ծանոթից անծանոթը գնացող սկզբունքով:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Արտագրություններն լինում են ընդօրինակման և ստեղծագործական: Արտագրություններ անում են ինչպես դասագրքից և գրատախտակից, այնպես էլ ձեռագիր տեքստից:
    Դեռևս առաջին դասարանի գրաճանաչության շրջանից տրվում են արտագրելու ուղղությամբ հանձնարարություններ: Այն կատարելու համար աշակերտը պիտի կարդա բնագիրը, այն հասկանա, իմաստավորի, արտագրի` պահպանելով ինչպես ուղղագրական, այնպես էլ վայելչագրական կանոնները: Աշխատանքը մեխանիկական է դառնում և ոչ արդյունավետ, երբ աշակերտը նախապես չի կարդում բնագիրը, հասկանալու և իմաստավորելու համար: Հաճախ ոմանք կարծում են, թե արտագրությունը մեխանիկական աշխատանք է, այնինչ այդպես չէ: Այն ճիշտ չկազմակերպելու արդյունքում է դառնում մեխանիկական աշխատանք...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Հասկանալով արտագրելու համար ուսուցիչը նախապատրաստական աշխատանք է տանում: Աշակերտները նախ պետք է կարդան նյութը, հասկանան իմաստը, արտագրվելիք նյութը բաժանեն տրամաբանական հատվածների: Արտագրելիս սովորեն նախ`բառերով, ապա աստիճանաբար բառակապակցություններով: Աշակերտներին պետք է սովորեցնել կարդալ արտագրվելիք նյութը հատվածներով և շշուկով ինքն իրեն թելադրելով գրել: Երբ աշակերտները այս մեթոդիկայով սովորեն արտագրություններ անել, ավելի քիչ բացթողումներ և սխալներ կանեն...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Միկինյան Տաթևիկ (07.03.2019), Tatev83 (13.03.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Ընդօրինակման արտագրության համար ընտրվում են ինչպես գրությամբ և արտասանությամբ համապատասխանող բառեր, այնպես էլ բառակապակցություններ, պարզ ընդարձակ նախադասություններ, չափածո տողեր և այլ նյութեր, որոնց ծավալը դասարանից դասարան շատանում է: Այդ նյութերի մեջ պիտի տեղ տրվի երկհնչյուն, եռահնչյուն, օ-ի, ը-ի ուղղագրությանը: Չպետք է մոռանալ, որ երեխաները կդժվարանան դրանց ճիշտ գրության մեջ:
    Ընդօրինակման աշխատանքներն իրականացնելիս տրված նյութն աշակերտները պիտի բարձրաձայն կարդան, պարզաբանեն անհրաժեշտ բառերի ուղղագրությունը և կետադրությունը: Ուսուցիչը պիտի բացատրի, թե աշակերտները ինչպես պիտի արտագրեն նյութը: Երեխաները պիտի կրկնեն կանոնները, որոնց շուրջ տրվում է արտագրությունը: Վերջում աշակերտները պիտի ընթերցեն նյութը 2-3 անգամ, ապա նոր միայն անցնեն արտագրության:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Միկինյան Տաթևիկ (07.03.2019), Tatev83 (13.03.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Ստեղծագործական արտագրություններն իրականացվում են անցած ուղղագրական , լեզվական կանոնների կրկնության և ամրակայման նպատակով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր. միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել, իսկ ստեղծագործական-որոնողական տարրեր պարունակող առաջադրանքը երեխան կկատարի հաճույքով և մեծ հետաքրքրությամբ: Այն կզարգացնի նրա մտածողությունը, հիշողությունն ու տրամաբանությունը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Մարդու գրագիտությունը երևում է այն ժամանակ, երբ ինքնուրույն սկսում է գրել իր մտքերը, որևէ թեմայի վերաբերյալ շարադրություն է գրում կամ լսածն է թղթին հանձնում, փոխադրություն գրում: Անսխալ թելադրություն գրելու, մտքերը շարադրելու հմտությունը մարդու գրագիտության չափանիշներից մեկն է: Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողությունը ձևավորվում է դեռևս առաջին դասարանից` գրաճանաչության շրջանից և այն զարգանում, կատարելագործվում է աստճանաբար: Ըստ անցկացման բովանդակության, թելադրությունները բաժանվում են 2 խմբի` սովորական և ստեղծագործական, իսկ ըստ անցկացման նպատակի` բացատրական և ստուգողական:
    Սովորական թելադրություններ անցկացնելու նպատակը երեխաներին թելադրված նյութն անսխալ գրի առնել սովորեցնելն է, որի միջոցով աշակերտների մեջ աստիճանաբար ձևավորվում է լսածը գրագետ գրի առնելու ունակություն: Տարրական դպրոցում կիրառելի է սովորական թելադրության 3 տեսակ`հնչյունային, նախազգուշական և ինքնաթելադրություն:
    1. Հնչյունային թելադրությունը ուղղագրական այնպիսի վարժություն է, որի ժամանակ աշակերտները ուսուցման առաջին փուլումուսուցչի օգնությամբ /բարձրաձայն/ , այնուհետև մտքում հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, ապա կատարում են համադրում, որը գրելու և կարդալու հիմքն է: Երեխաները թելադրություն գրելիս պետք է առաջնորդվեն վայելչագրական և ուղղագրական կանոններով:
    Թելադրության համար առաջադրվում են նախ` բառեր (գրությամբ և արտասանությամբ չտարբերվող) ապաէ բառակապակցություններ, հետո` պարզ ընդարձակ նախադասություններ, մտքով իրար հետ կապված նախադասություններ, բնագրեր:
    Դասարանից դասարան թելադրության համար առաջադրվող նյութը բարդանում է: Թելադրության այս տեսակի արդյունավետությունը բարձր կլինի միայն մանրակրկիտ վերլուծական աշխատանք կատարելուց հետո:
    Նախազգուշական թելադրությունների ժամանակ ուղղագրական մեկնաբանություններ են կատարվում մինչև թելադրություն գրելը: Նախազգուշական թելադրության հիմնական մեթոդական առանձնահատկությունը սխալների կանխումն է , որն իրականացվում է ուսուցողական-բացատրական ուղիներով: Շահեկան է նաև թելադրվելիք նյութը գրատախտակին գրելը (որպեսզի աշակերտները ոչ միայն լսեն տեքստը, այլև կարդան): Թելադրությունը գրելիս կարելի է գրատախտակը մաքրել կամ ծածկել վարագույրով:
    Նախ առաջարկվում է նյութը լուռ կարդալ, ապա մի քանի աշակերտ կարդում են բարձրաձայն, այնուհետև իրականացվում է բացատրական աշխատանք, տրվում են մեկնաբանություններ: Երբ նյութն անհրաժեշտ չափով յուրացված է, պիտի ծածկել կամ մաքրել գրատախտակը և սկսել թելադրությունը:
    Ինքնաթելադրությունը նախազգուշական թելադրության մի տարբերակ է: Աշակերտը գրում է ոչ թե ուսուցչի, այլ իր թելադրությամբ: Ինքնաթելադրությունը զարգացնում է աշակերտների հիշողությունը , ուշադրությունը, կամքը, սովորեցնում է կառավարել սեփական մտքերը, գործողությունները, մշակում է հետևողականորեն աշխատելու ունակություն: Ինքնաթելադրության նյութեր կարելի է ընտրել ինչպես գրավոր նյութերի ժողովածուներից, այնպես էլ մայրենիի դասագրքերից, որոնք նախատեսված են տնային նախապատրաստություն անցնելուց հետո դասարանում գրելու համար:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  15. #8
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    Ստեղծագործական թելադրությունները նախատեսված են 3-4-րդ դասարաններում: Ստեղծագործական թելադրությունների ժամանակ տրվող հանձնարարությունները երբեմն կարող են այն աստիճանի ձևափոխել թելադրվող նյութը, որ այն կարող է դառնալ պարզապես փոխադրություն, որի պատճառով էլ հաճախ գրավորի այս տեսակը ոմանք անվանում են ստեղծագործական: Ստեղծագործական թելադրությունները բազմազան են` ընտրովի, ազատ, հորինողական, առարկայական:
    Ընտրովի թելադրությունները նպաստում են սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հիշողության զարգացմանը, համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու կարողությունների ձևավորմանը: Ընտրովի թելադրության համար կարող են նյութ ծառայել որոշակի առաջադրանքով սովորական թելադրության բնագրերը: Օրինակ` թելադրված նյութիցգրի առնել միայն գոյական անունները, ածականները, որևէ ուղղագրական կանոնին վերաբերող բառերը, եզակի թվով գործածված բառերը, հատուկ անունները, թվականները, բայերը և այլն: Ընտրովի թելադրությանը կից տրված առաջադրանքը պիտի անպայման գրվի գրատախտակին, իսկ ընտրված բնագիրը պետք է լինի փոքրածավալ: Բնագիրն ընտրելիս պետք է առաջնորդվել տվյալ դասարանի ծրագրով և տվյալ դասի նպատակով: Միևնույն թելադրության ժամանակ արդյունավետ է ընտրել և հանձնարարել լեզվական կամ տրամաբանական մեկ աշխատանքի ուղղություն, իսկ նյութը թելադրել արտահայտիչ և դանդաղ:
    Ազատ թելադրությունը մի շարք հատկանիշներով նման է փոխադրությանը , հետևաբար մշակում է ոչ միայն ունկնդրածը գրագետ գրի առնելու կարողություն, այլև ձևավորում է ինքնուրույնաբար կապակցված խոսք շարադրելու ունակություն: Ազատ թելադրոււթյան բնագիրը պետք է ունենա ոչ թե նկարագրական բնույթ, այլ պարունակի դեպքեր, ունենա հերոսներ ևհամեմատաբար ծավալուն լինի: Ազատ թելադրության ժամանակ բնագիրն ընթերցվում է մաս-մաս, իսկ աշակերտները գրի են առնում թելադրված միտքն «իրենց բառերով»: Սա յուրատեսակ նախապատրաստություն է փոխադրություն գրելուն:
    Հորինողական թելադրություններն իրականացվում են ինչպես որոշակի թեմայով հենակետային բառերի հիման վրա տեքստը կազմելու և գրի առնելու, այնպես էլ առանձին «մտքերի թելադրման», այսինքն` ազատ թելադրության ուղիով:
    Գրավորների այս տեսակը 3-4-րդ դասարաններում հիմնականում գործադրվում և ներկայացնում է հենակետային բառերով գրվող խմբային փոխադրության և թելադրության տարրերի լիագումար: Հորինողական թելադրություն կարելի է գրել և´ նախադասություն առ նախադասություն, և´ պարբերություն առ պարբերություն, և´ ամբողջական տեքստով: Աշպատանքը պետք է սկսել հենակետային բառերի ուղղագրության և իմաստների շուրջ տարվող բացատրություններից (երեխաների միջոցով), այնուհետև դրանցով պիտի կազմվեն մտքով իրար հետ կապված նախադասություններ, որոշվի, թե որ նախադասությունը որի տրամաբանական շարունակությունն է կազմում, ընտրվեն լավագույնները, ամբողջացվեն, հղկվեն, ապա նյութը պիտի պատմվի ամբողջությամբ: Ուսուցիչը պետք է գրի առնի համադասարանային աշխատանքի արդյունքով ստեղծված տեքստը և թելադրի:
    Առարկայական թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաները կամ դրանց նկարները, իսկ աշակերտները պիտի լուռ գրեն դրանց անունները: Թելադրության այս տեսակը ավելի շատ օգտագործվում է 2-րդ դասարանում` երեխաների մեջ ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 3-4-րդ դասարաններում աստճանաբար կարելի է տալ նաև լրացուցիչ հանձնարարություններ: Օրինակ` ա) առարկայի անունը գրել վանկատած, բ) գրել առարկայի անունը համապատասխան հատկանիշ ցույց տվող բառերի հետ, գ) գրել առարկայի անունը` փոխելով թիվը և այլն:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2331
    Արտագրության նշանակությունը-հեղինակ՝Ա.Տեր-Գրիգորյան

    Արտագրությունը տարրական դասարաններում գործադրվող գրավոր աշխատանքի հիմնական տեսակներից մեկն է:Արտագրելիս աշակերտը օրինակի վրա տեսնում է գրելիք բառի պատկերը, արտասանում, լսում է բառի հնչյունային կազմը, այն գրելու համար ձեռքի որոշակի շարժումներ է անում, որոնք տեսնում և զգում է:Ի վերջո տեսնում է իր գրած առանձին տառերի համադրումից ստացված նոր բառապատկերը: Տեսողական, լսողական և մկանաշարժողական ընկալումների այսպիսի զուգակցման շնորհիվ աշակերտի մեջ բառաձևերի ավելի ճիշտ ու կայուն մտապատկերներ են ստեղծվում: Արտագրելիս աշակերտը չի կասկածում, քանի որ ակնառու կերպով տեսնում է բառն ու նրա գրության ձևը և ուզած րոպեին կարող է իր գրածի ճշտությունը ստուգել:Այս առումով արտագրությունն ուսուցողական մեծ հնարավորություններ ունի և կարող է ապահովել բառապատկերի ճիշտ ընկալմանը:

    Արտագրությունը տարրական դասարաններում ամենից շատ տրվող գրավոր աշխատանքներից մեկն է, հետևաբար այնպես պետք է անել, որ ամեն անգամ այնտեղ աշակերտի համար մի նոր բան լինի, որպեսզի նա այդ աշխատանքը կատարի հաճույքով և հետաքրքրությամբ:

    Արտագրությունը, որպես գրավոր աշխատանքի առանձին տեսակ, գործադրելի է տարրական դասարաններում, սակայն տարբեր դասարաններում այն տարբեր բնույթ կարող է ունենալ:Բոլոր դասարաններում էլ արտագրությունը կարող է լինել դասարանային և տնային, գրատախտակից, գրքից և բնագրերից՝ հետապնդելով տարբեր նպատակներ: Այդ աշխատանքը սկսվում է աշակերտի տետրում ուսուցչի տված օրինակիցև աստիճանաբար, զարգավմանը զուգընթաց , բարդանում է:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (21.02.2019), Nelli Antonyan (08.05.2019), Մարգարյան Նաիրա (07.05.2019), Tatev83 (13.03.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Ճիշտ եք հարգելի Ռուզաննա ,արտագրությունը կարևոր է տարրական դասարաններում։Երբ աշակերտը ճանաչում է տառը հաջորդիվ պետք է գրի։Գրելիս դժվարանում են,իսկ արտագրությունը օգնում է։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •