+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

  1. #1
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0

    Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

    Այս թեմայի շրջանակում կքննարկենք գրավոր խոսքի 4 հիմնական տեսակները` արտագրություն, թելադրություն, փոխադրություն, շարադրություն

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Բանավոր խոսքի համեմատ գրավոր խոսքը լավագույնս կձևավորվի միայն նպատակաուղղված ուսուցման ճանապարհով: Գրավոր խոսքի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է սկսել դեռևս գրաճանաչության շրջանում և հետագայում կատարելագործել ուսուցման ողջ ընթացքում: Տարրական դպրոցի աշակերտների առջև դրվում են բավականին բարդ խնդիրներ: Այդ խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ուսուցչի սրտացավ, համբերատար և հետևողական աշխատանքը, որը կկազմակերպի պարզից բարդը, ծանոթից անծանոթը գնացող սկզբունքով:

  4. #3
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Արտագրություններն լինում են ընդօրինակման և ստեղծագործական: Արտագրություններ անում են ինչպես դասագրքից և գրատախտակից, այնպես էլ ձեռագիր տեքստից:
    Դեռևս առաջին դասարանի գրաճանաչության շրջանից տրվում են արտագրելու ուղղությամբ հանձնարարություններ: Այն կատարելու համար աշակերտը պիտի կարդա բնագիրը, այն հասկանա, իմաստավորի, արտագրի` պահպանելով ինչպես ուղղագրական, այնպես էլ վայելչագրական կանոնները: Աշխատանքը մեխանիկական է դառնում և ոչ արդյունավետ, երբ աշակերտը նախապես չի կարդում բնագիրը, հասկանալու և իմաստավորելու համար: Հաճախ ոմանք կարծում են, թե արտագրությունը մեխանիկական աշխատանք է, այնինչ այդպես չէ: Այն ճիշտ չկազմակերպելու արդյունքում է դառնում մեխանիկական աշխատանք...

  5. #4
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Հասկանալով արտագրելու համար ուսուցիչը նախապատրաստական աշխատանք է տանում: Աշակերտները նախ պետք է կարդան նյութը, հասկանան իմաստը, արտագրվելիք նյութը բաժանեն տրամաբանական հատվածների: Արտագրելիս սովորեն նախ`բառերով, ապա աստիճանաբար բառակապակցություններով: Աշակերտներին պետք է սովորեցնել կարդալ արտագրվելիք նյութը հատվածներով և շշուկով ինքն իրեն թելադրելով գրել: Երբ աշակերտները այս մեթոդիկայով սովորեն արտագրություններ անել, ավելի քիչ բացթողումներ և սխալներ կանեն...

  6. #5
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Ընդօրինակման արտագրության համար ընտրվում են ինչպես գրությամբ և արտասանությամբ համապատասխանող բառեր, այնպես էլ բառակապակցություններ, պարզ ընդարձակ նախադասություններ, չափածո տողեր և այլ նյութեր, որոնց ծավալը դասարանից դասարան շատանում է: Այդ նյութերի մեջ պիտի տեղ տրվի երկհնչյուն, եռահնչյուն, օ-ի, ը-ի ուղղագրությանը: Չպետք է մոռանալ, որ երեխաները կդժվարանան դրանց ճիշտ գրության մեջ:
    Ընդօրինակման աշխատանքներն իրականացնելիս տրված նյութն աշակերտները պիտի բարձրաձայն կարդան, պարզաբանեն անհրաժեշտ բառերի ուղղագրությունը և կետադրությունը: Ուսուցիչը պիտի բացատրի, թե աշակերտները ինչպես պիտի արտագրեն նյութը: Երեխաները պիտի կրկնեն կանոնները, որոնց շուրջ տրվում է արտագրությունը: Վերջում աշակերտները պիտի ընթերցեն նյութը 2-3 անգամ, ապա նոր միայն անցնեն արտագրության:

  7. #6
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործական արտագրություններն իրականացվում են անցած ուղղագրական , լեզվական կանոնների կրկնության և ամրակայման նպատակով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր. միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել, իսկ ստեղծագործական-որոնողական տարրեր պարունակող առաջադրանքը երեխան կկատարի հաճույքով և մեծ հետաքրքրությամբ: Այն կզարգացնի նրա մտածողությունը, հիշողությունն ու տրամաբանությունը:

  8. #7
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Մարդու գրագիտությունը երևում է այն ժամանակ, երբ ինքնուրույն սկսում է գրել իր մտքերը, որևէ թեմայի վերաբերյալ շարադրություն է գրում կամ լսածն է թղթին հանձնում, փոխադրություն գրում: Անսխալ թելադրություն գրելու, մտքերը շարադրելու հմտությունը մարդու գրագիտության չափանիշներից մեկն է: Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողությունը ձևավորվում է դեռևս առաջին դասարանից` գրաճանաչության շրջանից և այն զարգանում, կատարելագործվում է աստճանաբար: Ըստ անցկացման բովանդակության, թելադրությունները բաժանվում են 2 խմբի` սովորական և ստեղծագործական, իսկ ըստ անցկացման նպատակի` բացատրական և ստուգողական:
    Սովորական թելադրություններ անցկացնելու նպատակը երեխաներին թելադրված նյութն անսխալ գրի առնել սովորեցնելն է, որի միջոցով աշակերտների մեջ աստիճանաբար ձևավորվում է լսածը գրագետ գրի առնելու ունակություն: Տարրական դպրոցում կիրառելի է սովորական թելադրության 3 տեսակ`հնչյունային, նախազգուշական և ինքնաթելադրություն:
    1. Հնչյունային թելադրությունը ուղղագրական այնպիսի վարժություն է, որի ժամանակ աշակերտները ուսուցման առաջին փուլումուսուցչի օգնությամբ /բարձրաձայն/ , այնուհետև մտքում հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, ապա կատարում են համադրում, որը գրելու և կարդալու հիմքն է: Երեխաները թելադրություն գրելիս պետք է առաջնորդվեն վայելչագրական և ուղղագրական կանոններով:
    Թելադրության համար առաջադրվում են նախ` բառեր (գրությամբ և արտասանությամբ չտարբերվող) ապաէ բառակապակցություններ, հետո` պարզ ընդարձակ նախադասություններ, մտքով իրար հետ կապված նախադասություններ, բնագրեր:
    Դասարանից դասարան թելադրության համար առաջադրվող նյութը բարդանում է: Թելադրության այս տեսակի արդյունավետությունը բարձր կլինի միայն մանրակրկիտ վերլուծական աշխատանք կատարելուց հետո:
    Նախազգուշական թելադրությունների ժամանակ ուղղագրական մեկնաբանություններ են կատարվում մինչև թելադրություն գրելը: Նախազգուշական թելադրության հիմնական մեթոդական առանձնահատկությունը սխալների կանխումն է , որն իրականացվում է ուսուցողական-բացատրական ուղիներով: Շահեկան է նաև թելադրվելիք նյութը գրատախտակին գրելը (որպեսզի աշակերտները ոչ միայն լսեն տեքստը, այլև կարդան): Թելադրությունը գրելիս կարելի է գրատախտակը մաքրել կամ ծածկել վարագույրով:
    Նախ առաջարկվում է նյութը լուռ կարդալ, ապա մի քանի աշակերտ կարդում են բարձրաձայն, այնուհետև իրականացվում է բացատրական աշխատանք, տրվում են մեկնաբանություններ: Երբ նյութն անհրաժեշտ չափով յուրացված է, պիտի ծածկել կամ մաքրել գրատախտակը և սկսել թելադրությունը:
    Ինքնաթելադրությունը նախազգուշական թելադրության մի տարբերակ է: Աշակերտը գրում է ոչ թե ուսուցչի, այլ իր թելադրությամբ: Ինքնաթելադրությունը զարգացնում է աշակերտների հիշողությունը , ուշադրությունը, կամքը, սովորեցնում է կառավարել սեփական մտքերը, գործողությունները, մշակում է հետևողականորեն աշխատելու ունակություն: Ինքնաթելադրության նյութեր կարելի է ընտրել ինչպես գրավոր նյութերի ժողովածուներից, այնպես էլ մայրենիի դասագրքերից, որոնք նախատեսված են տնային նախապատրաստություն անցնելուց հետո դասարանում գրելու համար:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •