+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հայաստանի առաջին Հանրապետություն արտաքին քաղաքականությունը

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786

    Հայաստանի առաջին Հանրապետություն արտաքին քաղաքականությունը

    Հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը նոր էջ բացեց հայկական հարցի դիվանագիտական պատմության մեջ: Այդ օրվանից անցել է գրեթե մեկ դար, և հետադարձ հայացք հառելով` հետաքրքրիր է կրկին անդրադառնալ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտական պատմությանը, քանզի մինչ օրս շարունակվում է անավարտ մնալ հայկական հարցը:
    Մինչ օրս շարունակվում է պայքարը հայրենի հողի համար. ԼՂՀ -ի պաշտոնական ճանաչումը միջազգային ասպարեզում ձգձգվում է , չնայած, որ այն կայացած պետություն է:
    << Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը` ժողովուրդը…
    Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք,մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին:>>
    Գ. Նժդեհ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786
    Բաթումի պայմանագիրը
    Հայ ժողովրդի 1918թ-ի մայիսյան հերոսամարտի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի շնորհիվ վերականգնվեց հայական կորսված պետականությունը: Հայաստանի հանրապետությունը թուրքերի կամ ռուսերի նվերը չէր, այլ Սարդարապատի ծնունդ;
    Նորաստեղծ հանրապետության արտաքին քաղաքականության առաջին միջազգային փաստափուղթը եղավ 14 հոդվածից բաղկացած Բաթումի պայմանագիրը: Դեռևս 1918թ-ի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները սկսվեցին Բաթումում մայիսի 11-ին վերսկսվեցին Բաթումում: Թուրքական պատվիրակութ- յունը գլխավորում էր արդարադատության և պետական խորհրդի նախագահ Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատւվիրակությունը` կառավարության նաղագահ Չխենկելին: Պատվիրակության կազմում էին նաև խնամատարության Հովհաննես Քաջազնունին և Ա.Խատիսյանը:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրրը,որով Թուրքիան ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար:
    Պայմանագրի համաձայն Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք:Երկաթուղիների վերահսկողությունը անցնելու էր Թուրքիային,որպեսզի կարողանար Հայաստանի վրայով զորք տեղափոխեր Ադրբեջան: Պայմանագրից բացի ստորագրվեց նրան կից 3 փաստաթուղթ .
    1. Տարանցման մասին
    2. Սահմանակից շրջանների միջև առևտրի մասին

    1. Կրոնի և կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին և մեկ լրացուցիչ համաձայնագիր հայկական զորքի զորացրման ,գերիների փոխանակման և երկաթուղու շահագործման մասին:
    Տարանցման մասին հավելվածի համաձայն թուրքերն իրավունք էին ստանում պատերազմի ժամանակ Հայաստանով զորք զինամթերք և այլ բեռներ անարգել փոխադրելու երկաթուղային և խճուղային ճանապարհներով:Թուրքական զորքը գրավել էր Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ երկաթուղին. Մինչև Քոլագիրան կայարանը, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել էր ելքի ու մուտքի հմարավորությունից:
    Բաթումիպայմանագիրը չէր շոշափում հայ-վրաց-ադրբեջանական խնդիրները:
    Այսպիսով Բաթումի պայմանագրով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը`Կարսը,Կաղզվանը,Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն,Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի մեկ հինգերորդը: Հայաստանի Հանրապետությունը փաստացի մնում էր ընդամենը 10,3 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ <<Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ` Սևանա լճի չորս կողմը , հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման>>:1 Իսկ ըստ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բերնսդորֆ Բերնսդորֆի `<<թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու,լողանալու համար տեղ չտվեցին>>:
    Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից , չհաշված Ախալքալաքը և Ախալցխան, խլում էր 28 հազար, իսկ Անդրկովկասից` 38հազար քառ. վերստ տարածք: Ինչպես վկայում է Ս. Վրացյանը <<Հայաստանի Հանրապետություն>> գրքում <<…Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը… ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական…>> :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786

    2. Դիվանագիտական կապերի հաստատումը

    Հարաբերությունները հարևան պետությունների հետ
    Յուրաքանչյուր նորանկախ պետության առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային
    ճանաչողը Թուրքիան էր,սակայն նրա հետ անմիջական դիվանագիտական կապեր չհաստատվեցին: Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ինչպես իր անմիջական հարևանների, այնպես էլ Քառյակ դաշինքի ու Անտանտի մի շարք երկրների հետ: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտության շնորհիվ ինքնաբերաբար իր ուժը կորցրեց Բաթումի հաշտության պայմանագիրը: Հայաստասնի Հանրապետությունը` որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, սկսեց ամրապնդել իր միջազգային դիրքերը:
    Կ. Պոլսում գտնվող ՀՀ պատվիրակությունը 1918թ. նոյեմբերին վերադարձավ Հայաստան: Թուրքիայում ՀՀ ժամանակավոր ներկայացուցիչ նշանակվեց Ֆ. Թախթաջյանը: Դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսություններ հաստատվեցին աշխարհի 40-ից ավելի պետությունների մայրաքաղաքներում` Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կահիրեում, Թեհրանում և այլուր: ԱՄՆ_ում Հայաստանի դեսպաննէր Արմեն Գարոն, Հռոմում` Միքայել Վարանդյանը, իսկ Տոկիոյում առաջին հայ կին դիվանագետ Անահիտ Աբգարյանը` Դիանա Աբգար: Երևանում հաստատվեցին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իրանի ևայլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:
    ՀՀ դիվանագիտական գործնեության մեջ կարևորվում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրի հարավում ու արևելքումառաջացել էին ոչ խորհրդային պետական կազմավորումներ, որոնց հետ հաստատվեցին բարեկամակասն սերտ հարաբերություններ: Ակներև է, որ նման պարագայում Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէրուզենա ճանաչել Դաշնակցություն կուսակցության ղեկավարությամբ կազմված ՀՀ կառավարությունը: Առավել սերտ էին ՀՀ հարաբերությունները գեներալ Դենիկինի գլխավորած Ռուսաստանի հարավի պետական կազմավորման հետ: Դոնում ու Կուբանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Սիմոն Վրացյանը, իսկ Հայասստանում Դենիկինի զինվորական ներկայացուցիչն էր Մ. Զինկևիչը:
    Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության հարցում ջանում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ և ծագած տարածքային- սահմանային հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Պատմականորեն ձևավորված և ցարական տիրապետոթության ժամանակներից ժառանցություն մնացած ազգային, տարածքային- սահմանային և այլ վեճերի պատճառով փոխադարձ անվստահություն կար Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ հարաբերություններում: Հարևան երկրներից
    միակ երկիրը Պարսկաստաննէր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր: Շնորհիվ դրա` Հայաստանի և Իրանի միջև, հաստատվեցին դիվանագիտական սերտ հարաբերություններ, Թեհրանում հիմնված դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորում էր խորհրդարանի պատգամավոր Հովսեփ Արղությանը: Թեև , Թուրքիայի զոքերը` Անգլիայի ճնշմամբ, հարկադրված հեռանում են Անդրկովկասից և հետ քաշվում մինչև 1914թ սահմանները, սակայն թուրքական բանակի սպայակուլտը` ազատված տարածքներում, կազմակերպում էր մահմեդական մանր- մունր ջոկատներ` փորձելով նոր ստեղծված հայկական պետության դեմ պարտիզանական շարժում կազմակերպել: Այդ դիմադրությունը շարունակվեց մինչև 1919թ ապրիլ-մայիս անիսները, երբ վերջապես հայկական բանակը անգլիացիների օգնությամբ գրավում է թուրքերի կողմից գրաված հայկական տարածքները և ընդարձակում հանրապետության սահմանները` ներառելով Լոռի- Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, կարսինահանգը և այլն…Արդեն 1920թ ամռանը Հայաստանի հանրապետության իրավական իշխանության սահմանները ձգվում էին մինչև Օլթիի ածխահանքերը` ներառյալ Ղարաբաղը, շուրջ 70 000 քառ. կմ տարածք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786
    . Հայ- վրացական հարաբերությունները
    ՀՀ անկախացումից հետո` 1918թ. հուլիսի կոեսերին, հհ դիվանագիտական առաքելություն հիմնվեց հարևան Վրաստանի Հանրապետությունում: Այն ղեկավարում էր Արշակ Ջամալյանը: Չնայած նրան, որ հայ ու վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն, նրանց միջև ևս առաջացան տարածքային- սահմանային վեճեր, որոնք խոչընդոտում էին բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը: Վրաստանը ձգտում էր իր կազմում պահելու Ախալքալաքի և Լոռու հայկական գավառները, որոնք Ռուսաստանի վարչատարածքային ոչ արդարացի բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում: 1918թ. աշնան վերջերից Լոռուց, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներից թուրքական զորքերի հեռանալուց հետո վրացական կողմը որոշեց այդ տարածքներում հաստատել սեփական վարչակարգ: Մինչև դեկտեմբերի սկիզբը Վրաստանի զինված ուժերին հաջողվեց ռազմակալել Բորչալուի ու Ախալքալաքի գավառները և հարձակումներ ձեռնարկել Լոռու մի շաչք բնակավայրերի վրա: Դեկտեմբերի սկզբին վրաց զորքը հասցրեց զավթել 77 տոկոս հայ ազգաբնակչություն ունեցող Ախալքալաքի գավառը, որով փաստացի պատերազմ սկսեց ընդդեմ Հայաստանի: Հայաստանի իշխանությունները ստիպված դիմեցին համապատասխան ռազմական գործողությունների; Հայկական բանակային զորամասերը մինչև դեկտեմբերի կեսերը ազատագրեցին հայկական տարածքների զգալի հատվախը` Ախալքալաքի գավառի հարավային մասը, հյուսիսային Լոռին ու հասան մինչև Բոլնիս-Խաչեն ու Շուլավեր հայկական տարածքները: Դեկտեմբերի 23-ին գրավում են Սադախլուն: Դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները և անգլո-ֆչանսիական ռազմադիվանագիտական ներկայացուցիչների միջամտությամբ կազմվեց Լոռու չեզոք գոտու վարչություն` մինչև հարցի վերջնական լուծումը Փարիզի խաղաղության համաժողովում: <<Չեզոք գոտու>> մեջ էին մտնում
    Բորչալուի գավառի Ալավեորդու-Թումանյան, ՈՒզունլարի-Օձուն, Վորոնցովկայի- Տաշիր շրջանները` իրենց չորս տասնյակ գյուղերով: Չեզոք գոտում սահմանվում է հատուկ կառավարում, որն իրականացվելու էր Հայաստանի և Վրաստանի լիազոր ներկայացուցիչների համատեղ ղեկավարությամբ և անգլիացի գեներալ- նահանգապետի ընդհանուր վերահսկողությամբ: Գոտում տեղակայվելու էին հայկական և վրացական զորամասեր: Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա վերջինս թեև շարունակվում էր համարվել հայկական տարածք, սակայն փաստացի մնում էր Վրացական կողմի վերահսկողության ներքո: Հայաստանի և Վրաստանի միջև կնքված հաշտության պայմանգրով վերականգնվեց դիվանագիտական հարաբերությունները, բացվեցին երկաթուղին, աշխուժացան առևտրատնտեսական կապերը…
    1920թ. աշնանը` թուրք-հայկական պատերազմի ժամանակ` նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում ստորագրվեց հայ- վրացական համաձայնագիր Լոռու չեզոք գոտի ժամանկավորապես վրացական զոոքեր մտցնելու մասին: Ըստ համաձայնագրի 2-րդ կետի`չեզոք գոտում վրացական զորքերի գտնվելու փաստը չէր առաջացնելու այդ տարածքների նկատմամբ վրացական կողմի որևէ նոր իրավունք: Համաձայնագիրը կնքվումէր 3ամիս ժամկետով, լրանալուց հետո կարող էր երկարաձգվել, հակառակ դեպքում կորցնելուէր իր ուժը. Զորքերը դուրս էին բերվելու, գոտում վերականգնվելու էր նախկին դրությունից: Օգտվելով այն հանգամանքից, որ հայ ժողովուրդը պարտություն կրեց թուրքերի դեմ պատերազմում, Վրաստանը խախտեց համաձայնագիրը: Նա ավելացրեց զորքերի թվաքանակը չեզոք գոտում, զորք մտցրեց նաև չեզոք գոտու սահմաններից դուրս հայկական այլ բնակավայրերում` Ջալալօղլի, Շահալի կայարան, Փամբակ և այլն: Լոռիում հաստատվեց վրացական գեներալ-նահանգապետություն և Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը հեռացվեց չեզոք գոտուց:
    Այսպիսով Հայաստանի առաջին Հանարպետության կառավարությունը իր կարճատև գոյատևման ընթացքում չկարողացավ Վրաստանի հետ լուծել Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը, որը փոխանցվեց Խորհրդային Հայաստանին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786

    Հայ-ադրբեջանական հարաբերությունները

    Բաթումի պայմանագրից հետո` մուսավաթական Ադրբեջանը,ոգևորվելով Անդրկովկասում Թուրքիայի նվաճողական քաղաքականությունից` հավակնություններ դրսևորեց Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի, զանգեզուրի, ղարաբաղի և հայկական այլ տարածքների նկատմամբ: Թուրք- ադրբեջանական քաղաքականության նպատակն էր շրջափակման միջոցով թուլացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը և նրանից տարածքային զիջումներ կորզել: Բաթումի պայմանագրով հայկական կողմը պետք է լուարեր Բաքվում գտնվող հայկական զորամասերը, որոնք երկաթուղու շրջափակման հետևանքով չէին հասել Կովկոսյոն ճակատ, որպեսզի միանային հայկական կորպուսին: Բաքվի հայոց ազգային Խորհուրդը,սակայն, անտեսեց հայկական զորքերիլուծարման վերաբերյալ պահանջը և, համագործակցելով Ստեփան Շահումյանի գլղավորած Բաքվի ժողովրդակահունիսի կեսերին: Սկզբնական շրջանում հայկական ուժերին հագողվեց կասեցնել թուրքական հարձակումը,որի ժամանակ առանձնանում էր Համազասպի բրիգադը: Ինքնապաշտպանության գործում մեծն ավանդ ունեցան Գրիգոր Կորգանովը,գեներալ Հակոբ Բագրատունին, Սեբաստացի Մուրադը, Սեպուհը և այլոք: Օգոստոսի սկզբներին Բաքվի մատույցներում հերոսաբար զոհվեց Սեբաստացի Մուրադը, Բաքվի 100 000-ի հասնող հայ բնակչության կեսին հաջողվեց քիչ թե շատ ապահով վայրեր: Սակայն քաղաք ներխուժած թուրք- թաթարական խաժամուժը կոտորեցին շուրջ 30 000 հայերի: Դաժան ճակատագրի արժանացան նաև Բաքվի 26 կոմիսարները, որոնց թվում էին Ստ. Շահումյանը և Գ. Կորգանովը: 26 կոմիսարները սեպտեմբերի 20-ին գնդակահարվեցին անդրկասպյան էսէռական իշխանությունների և անգլիացիերի կողմից: Բաքվի և Ելիզավետպոլի նահանգի հայկական գավառներում հայերի հալածանքները շարունակվեցին նաև հետագա տարիներին: Ոգևորված թուրքական բանակի հաջողություններով` Ադրբեջանի կառավարությունը նոր ոտնձգությունների դիմեց Ղարաբարի և Զանգեզուրի նկատմամբ: 1922թ. հուլիսի 22-26-ին Շուշիում կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաչաքաղաքական միավոր և կազմեց <<Ղարաբաղի ժողովրդական կառավարություն>>: Քայլեր ձեռնարկվեցին նաև Սյունիքը պաշտպանելու ուղղությամբ: Դեռևս 1918թ. հուլիսի վերջին Նախիջևանից Զանգեզուր էր տեղափոխվել զորավար Անդրանիկը: Գավառի վարչական իշխանությունն ժամանակավորապես իարկանացնող հայոց ազգային խորհուրդը 1919թ. սկզբին վերակազմվեց որպես <<Զանգեզուր- Ղարաբաղի մարզային խորհուրդ>>: Որպես մարզային խորհրդի ներկայացուցիչ` մարտին Գորիս ժամանեց կապիտան Արսեն Շահմազյանը և ստանձնեց գեներալ-կոմիսարի պաժտոնը: 1919թ. նոյեմբերին նրան փոխարինեց Սերգեյ Մելիք-Յոլչանը:Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում ամրապնդվեց Անտանտի, մասնավորապես Անգլիայի դիրքերը: Գեերալ Թոմոնը 1918թ. ն ոյեմբերի կեսերին դարձավ Բաքվի գեներալ-նահանգապետ: Անգլիան ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին`հանուն քաղաքական շահի,որը կապված էր Բաքվի նավթի գործոնով: Անգլիական զորքերի հրամանատարությունը ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, վերջինիս իշխքնությունը, թեկուզ ժամանակավորապես, Ղարաղի վրա տարածելու համար: Թոմսոնի պահանգով է, որ կասեցվեց Անդրանիկի առաջխաղացումը դեպի Շուշի, իսկ 1919թ. հունվարին Բրիտանական զինվորական ներայացուցչությունը Ղարաբաղ-Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ է նշանակում հայատյացությամբ հայտնի Խոսրով բեկ Սուլթանովին: Սակայն վերջինիս այդպես էլ չի հաջողվում Լեռնային Արցախը ենթարկել Ադրբեջանին, որովհետև ն կոիսարների հետ, դիմեց իքնապաշտպանության: Թուրքական զորքերի` դեպի Բաքու ռազմարշավը սկսեց 1918թ. Շարուր-Նախիջևանի հարցում անգլիական զինվորական ներկայացուցչությունը այլ մոտեցում դրսևորեց: Որոշվեց այդ տարածքը թողնել Հայաստանի Հանրապետությանը: 1919թ. մայիսի 3-ին անգլիացի գեներալ Դևին և Դրոն ստորագրեցին համապատասխան հրաման: Սկսվեց հայ գաղթականության վերադարձը հայրենի օջախներ: Սակայն Հայաստանի իշխանություների նկատմամբ թշնաբար տրամադրված մուսուլմանական բնակչությունը Ադրբեջանի և Թուրքիայի հովանավորությամբ ցուցաբերեց անհնազանդություն և ապստամբեց: Շարուր-Նախիջևանի երկրամասի հայությունը ենթարկվեց կոտորածների: 1919թ.վերգին բնաջնջվեցին Գողթան գավառի Վերին ու Ներքին Ագուլիս գյուղերը: Նախիջևանի կորստով ՀՀ-ը կզրկվեր Երևան-Ջուլֆա երկաթգծով հարևան Իրանի հետ կապից, խոցելի կդառնային Զանգեզուրի արևմտյան սահմանները: Ինչ վերաբերում է Զանգեզուրին, այստեղ ևս 1919թ. վերջին և 1920թ. սկզբին հայ-դրբեջանական կռիվները բորբոքվեցին նոր թափով: 1919թ. գարնանամուտին, դարձյալ անգլիացիների սաստմամբ Անդրանիկի Զանգեզուրից հեռանալուց հետո այստեղ դրությունը բարդանում է: 1919թ. ամռանը Ադրբեջանին հաջողվում է իր ու ժերով և զգեստավորված թուրք սպսների և էմիսարների օժանդակությանբ ժամանակավորապես գրավել Շարուր-Նախիջևանը և շրջապատման մեջ առնել Զանգեզուրը: Զանգեզուրի պաշտպանության խնդիրը հրատապ էր, որովհետև այն Արցախի ու Հայաստանի միջև կապող միակ օղակն էր: Կորցնել Զանգեզուրը` նշանակում էր կորցնել Արցախը: Թաթարական զորքերը բազմիցս փորձեցին զավթել Սյունիքը, բայց շնորհիվ տեղացիների քաջարի դիմադրության` մեծ կորուստներով հետ նահանջեցին: Այս ճակատագրական պահին ՀՀԴ բյուրոյի որոշմամբ Սյունիք էգալիս ռազմական ու քաղաքական հմուտ գործիչ, փոխգնդապետ Գարեգին Նժդեհը և շուրջ երկու տարի գլխավորում է Լեռնահայաստանի քաջարի ժողովրդի հերոսական ինքնապաշտպանակամ մարտերը: 1920թ. ապրիլի սկզբին Նժդեհի գլխավորությամբ Որոտանի կիրճում ջախախիչ պարտության մատնեցին Կապանը գրավել ձգտող Նուրի փաշայի զորքերին:
    1918-1921թթ. Լեռնահայաստանի հերոսամարտի հաղթական փորձը լավագույն հաստատումն է այն գախափարի, որ ազատությունը և անկախությունը չեն ստանում, այլ նվաճում են: Շարունակում էր լարված մնալ իրավիճակը Արցախում: 19250թ. մարտի 20-ին ադրբեջանական բանակը և տեղի մուսուլմանների զինված խմբերը անցան լայնածավալ հարձակման: հայկական զինված կազմավորումները հուժկու հակահարված տվեցին թշնամուն և ստիպեցին նահանջել: ծանր պարտության վրեժը թուրք-ադրբեջանցի հրոսակները լուծեցին Շուշիի և շրջակա հայկական գյուղերի անզեն բնակչությանը կոտորելով: Արյունարբու Խ. Սուլթանովի հրահանգով մարտի 22-23ը Շուշիում գազանաբար կոտորեցին մի քանի հազար հայերի, հրկիզեցին քաղաքի հայկական թաղամասերը: Ապրիլի կեսերին Զանգեզուրից Դրոյի և նժդեհի ջոկատները մտան Արցախ: Երկրամասն ազատագրվեց թուրք- ադրբեջանական զորքերից: Արցախահայության` 1920թ. ապրիլի 25-ին կայացած 9-րդ համագումարն Արցախը հռչակեց ՀՀ անբաժանելի մասը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786
    3.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
    Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել է Հայկական հարցի լուծումը: 1918թ.հոկտեմբերի 30-ի Մուդրոսիզինադադարով Թուրքիան պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Առաջին աշխարհամարտի արդյունքները ամփոփելու,պարտված երկրների հետ հաշտության պայմանագրեր կնքելու նպատակով 1919թ.հունվարի 18-ին Փարիզում բացվեց Խաղաղության վեհաժողովը: Հայկական հարցը սերտորեն առնչվում էր պատերազմում պարտված Թուրքիայի հետ պայմանագրի կնքման խնդրին: Որոշվեց որպես հաղթանակած Անտանտի <<փոքրիկ դաշնակից>>` Հայաստանի պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ներկայացնելուհամար հայկական պահանջները: ՀՀ կառավարությունը և արևմտահայերը իրենց պատվիրակություններն ուղարկեցին Փարիզ:Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը: Արևմտահայերի շահերի ներկայացնող հայոց ազգային պատվիրակությունը ղեկավարում էր եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան: Հայերը հույս ունեի, որ իրենց ռազմական հավատարմությունը դաշնակիցների տարած հախթանակում կգնահատվի, իսկ հաղթած տերությունները իրենց ուշադրությունը կբևեռեն Հայկական հարցի արդարացի լուծմանը: ՀՀ պատվիրակությանը հանձնարարությանը հանձնարարություն տրվեց համագործակցելԱրևմտահայ Ազգային պատվիրակության ղեկավար պողոս Նուբար ձաշայի հետ: Հենց սկզբից հայկական երկու պատվիրակությունների միջև առաջացան տարբեր մոտեցումներ ապագա Հայաստանի տարածքների ու ստեղծվող կառավարության վերաբերյալ, որոնք էլորոշակիչափով բացասական ազդեցություն ունեցան դեպքերի հետագա ընթացքի վրա: Արևմտահայերի այն ժամանակվա տրամադրությունն արտահայտող Անդրանիկը, Բաթումի դաշնագրից հետո իր զորամասով ու 25000 գաղթականներով հեռացել էր հանրապետությունի ցու ամրացել Զանգեզուրում` թշնամական դիրք բռնելով <<թուրքերի ձեռքով ստեղծված հանրապետության>> նկատմամբ:
    Արևմտահայության համար ավելի մեծ հեղինակություն էր Պողոս Նուբարը, քան ՀՀ կառավարությունը: Այս մտայնության մեջ 1919թ. փետրվարի 6-13-ը Երևանում հրավիրվեց արևմտահայերի 2-րդ համագումարը,որի պատգամավորները ընտրվել էին գաղթականներից` ընդամենը 55 մարդ: Համագումարի օրակարգը հիմնականում նվիրված էր արևմտահայ գաղթականության հիմնահարցերին: համագումարումընդունվեց քաղաքական բանաձև Ազատ և Միացյալ Հայաստան ստեղծելու մասին: Պահանջվում էր նաև դատարանով պատժել հայոց Մեծ եղեռնի դահիճներին:” Այդ համագումարում զարգացվեց արևելահայ և արևմտահայ հատվածների միավորմամբ մեկմիասնական պետության գաղափարը:
    1919թ. մայիսի 28-ին, անկախության հռչակման տարեդարձի օրը, հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ալ.Խատիսյանը հանդիսավոր պայմաններում հայտարարեց <<Հայաստանի բաժան-բաժան մասերի միացման մասին>>, որի դեմ բողոքեցին ռամկավարներն ու ժողովրդականները, թրքահայերը և գաղութահայերը` համարելով, որ այն չի համաձայնեցվել Պողոս Նուբար փաշայի հետ և վտանգում է թրքահայ դատը: Ի նշան բողոքի ժողովրդականները դուրս եկան կառավարությունից և դրանով վերջ տրվեց կոալիցիային:
    Նկատի ունենալով, որ 1919թ.սկզբներին Փարիզում բացված խաղաղության վեհաժողողովում Մեծ տերություններից Հայաստանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն էր հանդես բերում ԱՄՆ-ը, Հայաստանի պատվիրակությունները ցանկություն հայտնեցին Մացյալ, Անկախ և Ազատ Հայաստանի հովանավորությունը հանձնել ԱՄՆ_ին կամ էլնոր կազմվելիք Ազգերի լիգային: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքվում էր Հայաստանով և հույս կար,որ ԱՄՆ-ը կստանձնի Հայաստանի մանդատը: 1919թ.մայիսի 14-ին Չորսի խորհուրդը որոշեց Հայաստանի մանդատը տալ ԱՄՆ-ին: Ազգերի լիգան որոշում էևս Հայաստանի մանդատը հանձնելԱՄՆ-ին: Տերություների նախնական համաձայնությամբ Թուրքիան պետք է մասնատվեր երեք մասի` Հայաստանի,Թուրքիայի և Կ.պոլսի` որևէմի պետության խնամակալության ներքո:
    Այսպիսով, ինչպես երևում է, բանակցությունների սկիզբը խոստումնալից էր, և Հայկական հարցի լուծումը վեհաժողովում որևէ կասկախ չէր հարուցում: Նույնիսկ Ահարոնյանի պատվիրակությունն էլ է ոգևորվում և 1919թ. գարնանը Փարիզում, գաղութահայերի ճնշմամբ, շրջանցելով Երևանի իշխանությունների համեստ հրահանգները` ստորագրում է ծովից-ծով Հայաստանի դաշնակից տերություններին ներկայացվող պահանջների հուշագրի, հայերը պահանջում էին` բացի Արևելյան Հայաստանից ու Կարսի մարզից , Թուրքահայաստանի յոթ վիլայեթները և Կիլիկիայի չորս սանջակները, մի խոսքով պահանջվում էր մի լայնածավալ պետություն` Սև ծովից մինչև Միջերկրական ծով: 1919թ.Փարիզի կոնֆերնսի 10-ի խորհրդի որոշմամբ,Հայաստանի գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ ՈՒիլյամ Հասկելը: 1919թ.տարածաշրջան գործուղվեց ամերիկյան 50 փորձագետների փաստահավաք խումբ` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Ըստ նրա ուսումնասիրությունների արդյունքում կազմած զեկուցագրի` առաջարկումէջ Կ.պոլիսը, Փոքր Ասիան, Հայաստանը և Անդրկովկասը միավորել ԱՄՆ-ի երկարաժամկետ հովանավարության ներքո: Քրդերը միևնույն ժամանակ հայերի պահանջած նույն հողերն էին ուզում Քրդստանի համար` պնդելով,որ բոլշևիկյան Ռուսաստանի դեմ Քրդստանն ավելի զորեղ պատնեշ կարող է լինել, քան Հայաստանը: Եվրոպական տերություններից և ոչ մեկը Հայաստան զորք ուղարկելու մտդրություն չուներ, իսկ հայերը համապատասխան ռազմական ուժ չունեին: 1920թ.հունվարի 19-ին Փարիզում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը փաստացի ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ և նշվեց 101 թնդանոթային համազարկով:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786

    Սևրի պայնմանագիրը

    1920թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացած տերությունների գերագույն խորհրդի խորհրդաժողովում վերջնական տեսքիբերվեց Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը: Սան-Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: Դաշնակիցները, սակայն, հարցը շարունակում էին կապել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու հետ, ուստի նման առաջարկով դիմեցին ԱՄՆ-ի կառավարությանը և նախագահ Վուդրո Վիլսոնին` առաջարկելով, << որպես անկախ և անաչառ >> իրավարար` որոշել հայ-թուրքական սահմանի հարցը:
    1920թ. ապրիլի 23-ին ԱՄՆ-ը փաստացի ճանաչեց ՀՀ-ը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեվեց ստանձնելու Հայաստանի սահմանները որոշելու իրավարարի առաքելությունը: Սակայն Հայաստանի մանդատը ստանձնելու և այնտեղ ամերիկյան զորքեր ուղարկելու խնդրի շուրջ ԱՄՆ-ում թեժ քննարկումներ ծավալվեցին 1920թ.մայիսի վերջերից, երբ նախագահ Վիլսոնը հարցը պաշտոնապես մտցրեց կոնգրես: Սակայն հունիսի 1-ին սենատը մերժեց Վիլսոնի առաջարկը:
    1920թ. օգոստոսի10-ին Փարիզի արվարձան Սևրում պարտված Թուրքիայի հետ կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագիրը հայաստանի կողմիցոսկյա գրիչով ստորագրել է Ա. Ահարոնյանը: Նա իր քաղաքական օրագրում գրել է,որ այդ օրըեղել էիրկյանքի ամենաերջանիկօրը: Այդ պայմանագրով ստեխծվում էր Միացյալ, անկախ, Ազատ Հայաստան: Հայաստանի մեջ էին ներառվելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ելքով դեպի Սև ծով: Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանները որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը: 1920թ. նոյեմբերին Վիլսոնի գծած սահմանով Հայաստանին անցնելու էր Վանի, Էրզրումի, և Բաղեշի վիլայեթների տարածքների մեծ մասը և ծով դուրս գալու նպատակով` Տրապիզոնի վիլայեթի մի մասը` ընդամենը 90 000կմ քառակուսի: Այսինքն Արևելյան Հայաստանի 70 000կմ քառ. Հետ կազմելու էր 160 հազար կմ քառակուսի` ելքով դեպի Սև ծով: Ցավոք, այս փաստաթուղթը մնաց որպես հուշ և չիրագործվեց կյանքում: Թուրքիայում դրության տերը քեմալականներն էին,որոք ոչ միայն չճանաչեցին Սևրի պայմանագիրը, և ոչ միայն չդատարկեցին հայկական վիլայեթները, այլև արշավեցին դեպի Հայաստան:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկմյուս ողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերամզից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը դժգոհելով թե նրանումընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
    Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6786
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒն
    Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ունեցել շահերի ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկ մյուս կողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերազմից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով` կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը` դժգոհելով, թե նրանում ընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
    Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ,ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    4066
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒն
    Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ունեցել շահերի ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկ մյուս կողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերազմից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով` կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը` դժգոհելով, թե նրանում ընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
    Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ,ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:
    1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան[19]։

    Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)[20]։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

    Արամն էր, որ փաստօրէն կառավարում էր երկիրը։ Իբրեւ լիազօր Ազգային Խորհրդի, նա կազմակեր*պել էր վարչութիւնները եւ սպասում էր նորընտիր կառավարութեան եւ Ազգային Խորհր*դի Երեւան տեղափոխուելուն
    - Ա. Բաբալէան, «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից»

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •